Ինստիտուտ
Դաս 24. Ուսուցչի նյութ․ Տիրոջ ազատման զորությունը


Դաս 24. Ուսուցչի նյութ. Տիրոջ ազատման զորությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 24. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 24․ Ուսուցչի նյութ

Տիրոջ ազատման զորությունը

Լիմքիի և Ալմայի ժողովրդի փորձառությունները ցույց են տալիս աջակցելու և ազատելու Տիրոջ կարողությունը, երբ իրենց փորձությունների մեջ մարդիկ դառնում են դեպի Նա: Այս դասի ընթացքում ուսանողները կխորացնեն իրենց ըմբռնումը, թե ինչպես կարող են զարգացնել հավերժական հեռանկար Տիրոջ ազատման զորության վերաբերյալ: Ուսանողները նաև կորոշենւ, թե ինչ կարող են անել Տիրոջ զորության հասանելությունը ձեռք բերելու համար, երբ նրանք դիմակայում են իրենց անձնական փորձություններին:

Ուսուցման առաջարկներ

Լամանացիները ճորտության մատնեցին Ալմային և Լիմքիի ժողովրդին

Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձությունների օրինակներով, որոնց ներկայումս դիմակայում են իրենք կամ իրենց ծանոթները:

  • Ի՞նչ տարբեր պատճառներ կան մեր փորձությունների համար: (Օգտակար կլինի վերանայել նախապատրաստական նյութի բաժին 1-ի օրինակները:)

  • Ի՞նչ սովորական հարցեր, մտահոգություններ կամ զգացումներ կարող են ունենալ մարդիկ, երբ նրանք բախվում են փորձությունների:

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Քննեք մտահոգությունները և հարցերը հավերժության տեսանկյունից: Ուսանողները գուցե ձևակերպեն խնդիրները և հարցերը` օգտագործելով գաղափարներ, որոնք իրենք լսում են դպրոցում, աշխատավայրում կամ սոցիալական ցանցերում: Շատ հաճախ այդ աղբյուրները տալիս են միայն մեկ աշխարհիկ հեռանկար, այնպիսին, որը հաշվի չի առնում ավետարանի ուսմունքները: Հնարավորություններ փնտրեք՝ օգնելով ուսանողներին կիրառել վերաիմաստավորող նյութեր և հարցեր «փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում» (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի [2018], «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», բաժին 8-ում):

Ալմայի ժողովուրդը

Համառոտ վերանայեք հանգամանքները, որոնք հանգեցրին Ալմայի ժողովրդի գերեվարմանը Լամանացիների կողմից: Կարող եք ուսանողներին հրավիրել պատկերացնել, թե ինչ կարող էր զգալ Ալմայի արդարակյաց ժողովուրդը, երբ հանկարծ կորցրին իրենց ազատությունը և ստիպված եղան ծառայել Լամանացիներին:

Կարդացեք Մոսիա 23.21–24-ը, փնտրելով այն հնարավոր պատճառները, թե ինչու Տերը թույլ տվեց Ալմայի ժողովրդին անցնել փորձություններով։

  • Համաձայն այս հատվածների, ո՞րն էր Տիրոջ նպատակը, որ թույլ տվեց Ալմայի ժողովրդին անցնել այդ փորձությունների միջով:

  • Ինչպե՞ս կարող է փորձությունների վերաբերյալ Տիրոջ հավերժական հեռանկարը հասկանալու ձգտումը օգնել մեզ նորովի մոտենալ մեր անձնական փորձություններին: (Գուցե կամենաք ցուցադրել «Քննել հարցերը հավերժության հեռանկարից» տեսաֆիլմը [2:56], որը ցույց է տալիս, թե ինչպես վերաիմաստավորել հարցերը` օգտագործելով ավետարանական ուսմունքներ:)

Խրախուսեք ուսանողներին դասի ընթացքում փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց ձեռք բերել հավերժության հեռանկարը իրենց փորձությունների վերաբերյալ:

Լիմքիի ժողովուրդը

Հիշեցրեք ուսանողներին, որ Լիմքիի ժողովուրդը նույնպես գերության մեջ էր: Ամփոփեք նրանց գերության հետ կապված հանգամանքները: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Մոսիա 21.6–12 հատվածները` փնտրելով, թե Լիմքիի ժողովուրդն ինչպես փախավ գերությունից: Խորհեք հետևյալ հարցերը տալու շուրջ.

  • Ի՞նչ պատահեց Լիմքիի ժողովրդին, երբ նրանք փորձում էին ազատվել գերությունից:

  • Ի՞նչ խնդիրների կարող ենք մենք բախվել, երբ փորձում ենք հաղթահարել մեր փորձությունները՝ առանց Տիրոջ օգնությունը փնտրելու: Ի՞նչը կարող է խոչընդոտել մեզ, որ մեր փորձությունների մեջ չդիմենք Տիրոջը:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Մոսիա 21.13–16-ը կամ խնդրեք որևէ ուսանողի ամփոփել, թե Լիմքիի ժողովուրդը ինչ արեց, երբ գիտակցեց, որ իրենք չեն կարող ինքնուրույն ազատվել գերությունից: Այնուհետև հրավիրեք ուսանողներից մեկին ամփոփել, թե Լիմքիի ժողովուրդը ինչպես ի վերջո ազատվեց: Տվեք հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին զարգացնել հավերժության հեռանակար` իրենց անձնական փորձությունների վերաբերյալ.

  • Ի՞նչ սովորեցիք Լիմքիի ժողովրդի փորձառությունից այն մասին, թե ինչպես է Աստված աջակցում կամ ազատում նրանց, ովքեր դառնում են դեպի Իրեն` իրենց փորձությունների ժամին: (Բացի ճշմարտություններից, որոնցով ուսանողները կիսվում են, օգնեք նրանց բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Երբ մենք խոնարհեցնենք ինքներս մեզ և կանչենք առ Աստված, Նա կլսի մեր աղոթքները և կազատի մեզ մեր փորձություններից Իր ուրույն ժամանակին:)

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի շուտ ապավինել Տիրոջ ժամանակացույցին, քան մեր սեփականին, երբ փորձությունների ենք հանդիպում: (Օգտակար կարող է լինել վերանայել Նախագահ Դալլին Հ․ Օուքսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ հետևել եք Տիրոջ կամքին և վստահել եք ձեր կյանքի համար Նրա ժամանակացույցին:

Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք` խորհելու մի փորձության շուրջ, որով իրենք այժմ անցնում են և որոշելու, թե ինչպես կարող են վերաիմաստավորել այն հավերժական հեռանկարով:

Տերը զորացնում է Ալմայի ժողովրդին և ազատում նրանց գերությունից

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալմայի ժողովուրդը նույնպես Լամանացիների գերության մեջ էին: Ուսանողներին տրամադրեք մի քանի րոպե՝ վերանայելու Մոսիա 24.10–16-ը, փնտրելով նմանություններ և տարբերություններ Ալմայի ժողովրդի և Լիմքիի ժողովրդի տարած փորձությունների միջև:

  • Ի՞նչ նմանություններ գտաք: Ինչո՞վ էին տարբերվում երկու խմբերի փորձառությունները: (Հնարավոր պատասխանները կարող են ներառել հետևյալը. երկու ժողովուրդներին էլ աջակցում էր Տերը և, ի վերջո, նրանք ազատվեցին. Ալմայի ժողովրդի գերությունը եկավ որպես իրենց հավատքի փորձություն, մինչ նրանք ձգտում էին հետևել Տիրոջը, մինչդեռ Լիմքիի ժողովրդի գերությունը եկավ մեղքի պատճառով, Ալմայի ժողովուրդն անմիջապես դիմեց Աստծուն, մինչդեռ Լիմքիի ժողովուրդը դիմեց Նրան՝ նախ ինքնուրույն ազատագրվելու փորձից հետո:)

  • Տիրոջ սիրո վերաբերյալ ի՞նչ ապացույց եք տեսնում այս երկու պատմություններում:

  • Ի՞նչ լրացուցիչ դասեր կարող ենք սովորել Ալմայի ժողովրդի փորձառությունից այն մասին, թե ինչպես է Աստված աջակցում կամ ազատում նրանց, ովքեր դիմում են Իրեն` իրենց փորձությունների մեջ: (Երբ ուսանողները կիսվեն ճշմարտություններով, որոնք իրենք գտել են, օգնեք նրանց բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք հավատք և համբերություն ենք գործադրում և կանչում ենք առ Աստված, Նա կարող է զորացնել մեզ՝ ավելի հեշտությամբ կրելու մեր բեռները: Նշում. Ալմա Կրտսերն ուսուցանել է նմանատիպ մի սկզբունք Ալմա 36.3, 27-ում:)

Դասարանը բաժանեք երկու կամ երեք ուսանողից բաղկացած խմբերի և հրավիրեք նրանց վերանայել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում։ Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին քննարկել դրանք իրենց խմբերում:

  • Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ Տերը միշտ չէ անմիջապես վերացնում մեր փորձությունները:

  • Ըստ երեց Բեդնարի, պահելով մեր ուխտերը, ինչպե՞ս կարող ենք հավելյալ ուժ ստանալ, երբ դիմակայում ենք փորձությունների:

  • Տերն ինչպե՞ս է օրհնել ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին, երբ դուք դիմանում էիք փորձության կամ որևէ բեռ էիք կրում: Ի՞նչ օրհնություններ եկան փորձությունից անմիջապես չազատվելու արդյունքում:

Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել, թե ինչը տպավորվեց նրանց մեջ իրենց խմբային քննարկումից: Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի գրի առնեն տպավորություններն այն մասին, թե ինչպես կարող են մեծացնել իրենց վստահությունը Տիրոջ հանդեպ, երբ դիմակայում են փորձությունների:

Հաջորդ անգամ

Հարցրեք ուսանողներին՝ արդյո՞ք ունեն հարցեր, որ կկամենային Տերը պատասխաներ: Խրախուսեք նրանց մանրամասն ուսումնասիրել Մորմոնի գիրքը և նախապատրաստական նյութը, տեսնելով, թե ինչ կարող են սովորել հաջորդ դասի համար Տիրոջից պատասխաններ ստանալու վերաբերյալ: