Ինստիտուտ
Դաս 13. Ուսուցչի ձեռնարկ. Իսրայելի հավաքումը վերջին օրերում


Դաս 13. Ուսուցչի ձեռնարկ. Իսրայելի հավաքումը վերջին օրերում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 13. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 13․ Ուսուցչի ձեռնարկ

Իսրայել հավաքումը վերջին օրերում

Այս բաժնում մենք կքննարկենք Մորմոնի Գրքի տարբերակիչ ուսմունքները Իսրայելի ցրման և հավաքման վերաբերյալ: Տերը ցրեց հին Իսրայելը, քանի որ նրանք մերժեցին Իր ուխտը, բայց Նա խոստացավ հավաքել նրանց վերջին օրերում: Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան բացատրել Իսրայելի տան մասը լինելու օրհնություններն ու պարտականությունները: Նրանք նաև կքննարկեն, թե ինչպես կարող են օգնել ինչ-որ մեկին «վարագույրի երկու կողմերում … քայլ անել Աստծո հետ ուխտեր կապելու ուղղությամբ» (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [worldwide youth devotional, June 3, 2018], supplement to the New Era and Ensign, 15, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org):

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Օգնեք ուսանողներին բացահայտել կարևորությունը: Երբ ուսանողները զգան, որ այն, ինչ իրենք ուսումնասիրում են, վերաբերվում է իրենց կյանքի հանգամանքներին, ամենայն հավանականությամբ, նրանք կսովորեն, ինչը կօգնի նրանց արդար գործեր կատարել: Դասերը պատրաստելիս հաշվի առեք ձեր ուսանողների ծագումը, մշակութային փորձը, հետաքրքրությունները, հարցերն ու դժվարությունները: Ուշադիր եղեք, որ ուսանողներին չասեք, թե ինչն է կարևոր նրանց կյանքի համար, ավելի շուտ օգնեք նրանց կարևորություն գտնել իրենց համար:

Լեքին և Նեփին ուսուցանում են Իսրայելի ցրման և հավաքման մասին:

Ցուցադրեք հետևյալ սցենարը.

Ձեր ընկերը՝ Բեքին, հենց նոր է մասնակցել հաղորդության առաջին ժողովին: Եկեղեցուց հետո դուք հարցնում եք նրան, թե նա ինչպես է վերաբերվում դրան: Նա պատասխանում է. «Մարդիկ բարյացակամ էին և զրույցները հետաքրքիր էին, բայց ես իսկապես շփոթվեցի, երբ մի խոսնակ խոսեց Իսրայելի հավաքման մասին և ասաց, որ դա ամենակարևորն է, որն այսօր տեղի է ունենում երկրի վրա»: Հետո նա հարցնում է. «Ի՞նչ է Իսրայելի հավաքումը, և ինչո՞ւ է դա այդքան կարևոր ձեր եկեղեցու համար»:

Առաջարկեք ուսանողներին իրենց զուգընկերների հետ քննարկել, թե ինչպես կպատասխանեին Բեքիի հարցին: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խրախուսեք վերանայել նաև նախապատրաստական նյութի բաժին 1-ը։) Ուսանողների պատասխանից հետո մի քանիսին հրավիրեք պատմել, թե նրանք ինչ են սովորել կամ զգացել Իսրայելի տան մասին, երբ զրուցում էին միասին:

Ցուցադրեք ուղեկցող նկարը: Հանձնարարեք ուսանողներին կրկնել նախապատրաստական նյութի բաժին 2-ը (հատկապես 1 Նեփի 10.12–14 և 1 Նեփի 15.12–15-ը): Հետո ուսանողներից մեկին խնդրեք համառոտ բացատրել, թե Լեքին և Նեփին ինչպես օգտագործեցին ձիթենու ծառը՝ Իսրայելի ցրման և հավաքման մասին խոսելու համար:

Նկար
ձիթենի

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ հայտարարությունը. Մարդը դառնում է Իսրայելի տան մասը, երբ նա …

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատկերացումներով, գրանցեք նրանց պատասխանները, որոնք կարող են ներառել հետևյալ ճշմարտությունը. Մարդը դառնում է Իսրայելի տան մասը, երբ նա ստանում է ավետարանի լրիվությունը, ստանում է այն գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը մեր Տերն է ու Քավիչը, և կապում ու պահում է ավետարանի ուխտերը: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը՝ օգնելով ուսանողներին խորացնել Իսրայելի հավաքման վերաբերյալ իրենց հասկացողությունը.

  • Որքանո՞վ է Իսրայելի հավաքումը վերաբերում կենդանի մարդկանց և նրանց, ովքեր մահացել են:

  • Ձեր կարծիքով, նախագահ Նելսոնն ինչո՞ւ ասաց, որ Իսրայելի հավաքումը «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է» («Իսրայելի հույսը», 8): (Կարող եք կրկնել նրա հայտարարությունը ներածությունից և բաժին 1-ից, ինչպես նաև նախապատրաստական նյութի բաժին 2-ից:)

  • Մենք ինչպե՞ս ենք պատվում Հիսուս Քրիստոսի կյանքն ու զոհաբերությունը, երբ մասնակցում ենք Իսրայելի հավաքմանը:

  • Իսրայելի հավաքումն ինչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա կամ ինչպե՞ս է ձեր ընտանիքի անդամների կյանքն օրհնվել Իսրայելի հավաքմամբ:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են զգալ և ինչպես կարող են արձագանքել, եթե մարգարեն անձամբ նրանց ուղղի այս հարցը. «Կցանկանայի՞ք այսօր լինել երկրի վրա մեծագույն մարտահրավերի, մեծագույն նպատակի և մեծագույն աշխատանքի մի մեծ մասը» («Իսրայելի հույսը», 8):

Հիսուս Քրիստոսը ծառաներին կոչ է անում օգնել Իսրայելի հավաքման գործին

Հակիրճ վերանայեք, թե ինչպես է Հակոբը օգտագործել Զենոսի ձիթենու ծառի այլաբանությունը՝ Իսրայելի հավաքման և ցրման մասին ուսուցանելու համար (տես նախապատրաստական նյութի բաժին 3-ը): Նշեք, որ այլաբանության կեսում խաղողի այգու Տերը վշտացավ, քանի որ ձիթենիները (որոնք ներկայացնում են Տիրոջ ժողովրդին) լավ պտուղ չէին տալիս: Հրավիրեք ուսանողներին կարդալ Հակոբ 5.47, 51-ը՝ փնտրելով Տիրոջ զգացումները Իսրայելի տան վերաբերյալ:

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի բնավորության մասին:

  • Իմանալով մեր հանդեպ Տիրոջ խորը հոգատարության մասին, ի՞նչ զգացումներ ունեք Նրա հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Հակոբ 5.61–62, 70–72-ը, փնտրելով մեր դերը Իսրայել հավաքման համար Տիրոջն օգնելու գործում: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ սկզբունքը. Երբ մենք ջանասիրաբար աշխատում ենք Տիրոջ հետ՝ օգնելով Իսրայելի հավաքմանը, մենք կօրհնվենք ուրախությամբ։)

  • Ինչո՞ւ է մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր օգնել Տիրոջը Իսրայելի հավաքման գործում:

  • Ի՞նչ կարող ենք անել Իսրայելը հավաքելու համար: (Ուսանողները կարող են որոշ ժամանակ ծախսել՝ թվարկելով գաղափարներ և խոսելով այն մասին, թե նրանք ինչպես են մասնակցել Իսրայելի հավաքմանը: Կարող եք վերանայել նախագահ Նելսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)

  • Ի՞նչ եք զգացել, երբ օգնել եք ինչ-որ մեկին վարագույրի երկու կողմերում հավաքվել Իսրայելի տանը:

Դասի վերջում կարող եք կիսվել հետևյալ հայտարարությունով կամ ցուցադրել նախագահ Նելսոնի ելույթից հետևյալ հայտարարության տեսահոլովակը (ժամանակի ծածկագիր 32:19-33:37) «Իսրայելի հույսը».

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Բոլոր մարգարեները խոսել են մեր օրերի մասին, երբ Իսրայելը կհավաքվի և աշխարհը կպատրաստվի Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Մտածե՛ք այդ մասին։ Երկիր մոլորակի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանցից մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին, մեծ հավաքման իրադարձությանը: Որքա՜ն ոգևորիչ է սա։ («Իսրայելի հույսը», 8)

Հիշեցրեք ուսանողներին, որ այս դասին նախապատրաստվելու համար նրանց խնդրել էին գտնել ինչ-որ մեկին վարագույրի երկու կողմերում. նրանք կարող էին օգնել քայլեր ձեռնարկել Աստծու հետ ուխտեր կապելու ուղղությամբ (տես նախապատրաստական նյութի բաժին 2 և 3-ը): Ուսանողներին ժամանակ տվեք՝ խորհելու, իրենց տպավորությունները գրանցելու և վերջնական տեսքի բերելու իրենց գործողությունների ծրագիրը: Եթե տեղին եք համարում, հրավիրեք որոշ ուսանողների կիսվել այն ամենով, ինչ նրանք ոգեշնչված են անել:

Հաջորդ անգամ

Ուսանողներին բացատրեք, որ Իսրայելի հավաքման համար մեզ հրավիրում են գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում և Նրա ավետարանով կիսվել բոլոր մարդկանց հետ: Երբ ուսանողները կարդան հաջորդ դասի նախապատրաստական նյութը, հրավիրեք նրանց մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի Աստծո ձեռքերում լինեն ավելի արդյունավետ գործիքներ՝ ավետարանով կիսվելու համար: