Ինստիտուտ
Դաս 2․ Ուսուցչի նյութ․ Արձագանքել Տիրոջ մարգարեներին


«Դաս 2. Ուսուցչի նյութ. Արձագանքել Տիրոջ մարգարեներին», Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

«Դաս 2. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 2․ Ուսուցչի նյութ

Արձագանքել Տիրոջ մարգարեներին

Տիրոջ մարգարեները բացահայտում են և ուսուցանում են Աստծո խոսքը: Եթե մենք ականջ դնենք նրանց ուսմունքներին, մենք կարող ենք զգալ Աստծո խոսքի զորությունը մեր կյանքում: Այս դասից հետո ուսանողները պետք է կարողանան բացատրել, թե ինչպես ենք մենք օրհնվում, երբ վստահում ենք Տիրոջ մարգարեներին և այն ուղերձներին, որ նրանք կանչված են հաղորդելու: Ուսանողները նաև կգնահատեն ներկայիս մարգարեական խորհրդին ականջ դնելու իրենց սեփական ջանքերը:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնառությունը

Համապատասխանեցրեք ուսուցման մեթոդները ուսանողների կարիքներին Երբեմն դասերն ավելի շատ նյութ են պարունակում, քան դուք կկարողանաք համարժեքորեն ընդգրկել դրանք դասարանում: Դասի ծրագրում ամեն ինչ ընդգրկելու փոխարեն, կենտրոնացեք սուրբ գրությունների և նյութի վրա, որն առավելապես կօգնի ձեր ուսանողներին արդյունավետ, արդար գործողություններ կատարել, որպեսզի նրանք ավելի շատ նմանվեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ուղղություն խնդրեք Սուրբ Հոգուց և ուսանողներից, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչ սկզբունքներ, հարցեր և գործողություններ օգտագործեք դասարանում:

Տերն ուղարկում է Լեքիին՝ մարգարեանալու Երուսաղեմի ժողովրդին:

Սկսեք դասը` խնդրելով ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը բացասաբար արձագանքեց մի ուղերձի կամ գաղափարի, որով իրենք փորձում էին կիսվել:

  • Ինչո՞ւ են անդամները, միսիոներները և մարգարեները շարունակում կիսվել ուղերձներով, որոնք, ըստ նրանց, ժողովրդականություն չեն կարող վայելել:

Նկար
Լեքին քարոզում է Երուսաղեմում, Դել Փարսոն

Ցուցադրեք մի նկար, որը պատկերում է Լեքիին քարոզելիս: Հրավիրեք որևէ ուսանողի նկարագրել այն միջավայրը, որից սկիզբ առավ Մորմոնի Գիրքը՝ ինչպես արձանագրված է 1 Նեփի 1-ում: (Եթե դուք ուսուցանում եք այս դասընթացի առաջին երկու դասերը միասին, ուսանողները, գուցե, հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրել նախապատրաստական նյութը այս դասի համար: Կարող եք հրավիրել մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 1.4-ը։)

Բացատրեք, որ տեսիլքում Տերը Լեքիին տվեց մի գիրք, որ կարդար: Լեքին մարդկանց ասաց, որ Երուսաղեմը կործանվելու է։ (Տես 1 Նեփի 1.12–13:)

Կարդացեք 1 Նեփի 1.14-ը միասին` փնտրելով, թե Լեքին ինչպես արձագանքեց տեսիլքին:

  • Լեքին ի՞նչ իմացավ Տիրոջ բնավորության մասին: Ձեր կարծիքով, այս գիտելիքը Տիրոջ ողորմածության մասին ինչպես ազդեց Լեքիի՝ Երուսաղեմի ժողովրդին մարգարեանալու վճռականության վրա:

Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 1.18–19 հատվածները, փնտրելով, թե ինչ կարող ենք սովորել մարգարեների մասին Լեքիի փորձառությունից: Օգնեք ուսանողներին գտնել այնպիսի ճշմարտություններ, ինչպիսիք են. Մարգարեները հռչակում են Տիրոջ խոսքերն ու կամքը: Մարգարեներն ուսուցանում են և վկայում են Հիսուս Քրիստոսի և փրկագնման մասին, որը գալիս է Նրա միջոցով:

  • Որո՞նք են մեր կենդանի մարգարեների և առաքյալների վերջին ուղերձներից մի քանիսը, որոնք հռչակում են Տիրոջ խոսքերը և կամքը:

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի և Երեց Ուլիսես Սոարեսի հետևյալ հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ից և կիսվել, թե ինչը նրանց համար ընդգծվեց:

  • Այս հատվածներն ինչպե՞ս են ազդում այն վերաբերմունքի վրա, որը դուք ունեք ներկայիս մարգարեների հանդեպ: Ինչպե՞ս են նրանք ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացումների վրա:

  • Ո՞ր վերջին մարգարեական ուղերձներն են օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Աստծո սերն Իր զավակների հանդեպ: (Ուսանողները խորհրդածեցին մի հարցի շուրջ, որը նման էր սրան, երբ նրանք ուսումնասիրում էին նախապատրաստական նյութի բաժին 1-ը։)

Նեփին հաստատում է ստանում, որ մարգարեներն ուսուցանում են Աստծո խոսքը:

Հրավիրեք ուսանողներին գտնել որոշ մարգարեական ուսմունքներ, որոնք մարդիկ, գուցե, դժվարանում են ընդունել մեր օրերում: (Նշում. Անհրաժեշտության դեպքում, հիշեցրեք ուսանողներին, որ մեր մտադրությունը Տիրոջ մարգարեներին քննադատելը չէ, այլ քննարկել, թե ինչպես կարող ենք հավատքով արձագանքել մարգարեական ուղերձին, որը մենք կամ մեր ծանոթը, գուցե, դժվարանում է հասկանալ կամ ընդունել:)

  • Ինչու՞ է երբեմն դժվար ընդունել այն, ինչ մարգարեն է հայտարարում:

Ցուցադրեք կամ տվեք հետևյալ հարցը. Ի՞նչ կարող եմ անել, եթե մաքառում եմ մի բանի դեմ, որը մարգարեն է ուսուցանում: Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, ազատ զգացեք օգտագործել հետևյալ նյութն ամբողջությամբ կամ մի մասը` օգնելով նրանց մտածել, թե ինչպես կարձագանքեին, եթե իրենք կամ իրենց ծանոթը ունեցել է այդ մտահոգությունը:

Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե լինեիք Լեքիի զավակներից մեկը, երբ հայրը հաղորդեց նրանց, որ Տերը կամենում է, որ իրենք թողնեն իրենց տունը և ճամփա ընկնեն դեպի անապատ:

  • Լամանը և Լեմուելը ինչպես արձագանքեցին իրենց տնից հեռանալու լուրին: Ինչպե՞ս արձագանքեց Նեփին (Հրավիրեք նրանց վերանայել 1 Նեփի 2.11 -13․16-17։ Դուք կարող եք նշել, որ Նեփիի սիրտը գուցե նույնպես կարիք ուներ փափկելու [տես 1 Նեփի 2.16]:)

  • Որո՞նք են Մորմոնի Գրքում գրված տարբեր եղանակներից մի քանիսը, որոնցով մարդիկ արձագանքում էին մարգարեներին և նրանց ուղերձներին: (Կարող եք ուսանողներին ժամանակ տալ վերանայել իրենց սովորածը, երբ ուսումնասիրում էին նախապատրաստական նյութի 3-րդ բաժինը:) Որո՞նք էին նրանց արձագանքի հետևանքները։ Ե՞րբ եք տեսել նմանատիպ արձագանքների այսքան տարբեր օրինակներ մեր օրերում:

  • Ի՞նչ կարող ենք սովորել իր հոր ուղերձին Նեփիի տված արձագանքից։ Փրկիչն ինչպե՞ս է օգնում մեզ իմանալ, որ Նրա մարգարեների խոսքերը ճշմարիտ են: (Ուսանողները կարող են գտնել նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք խոնարհեցնենք մեզ և դառնանք դեպի Տերը, Նա կարող է օգնել փափկացնել մեր սրտերը մարգարեների խոսքերի ճշմարտացիության վերաբերյալ:)

Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Դուք կարող եք իմանալ ինքներդ ձեզ համար, թե որն է ճիշտ և որը ոչ` սովորելով զանազանել Հոգու հուշումները: …

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես աղաչում եմ ձեզ, լրջորեն որոնեք հաստատում Հոգուց, որ այն ինչ ես ասացի ձեզ, ճշմարիտ է և Տիրոջից: Նա հայտարարել է, որ մենք կարող ենք փնտրել գիտելիք երկնքից և սպասել ստանալու այն (տես Վարդապետություն և Ուխտեր 42․61]։ …

Հարցրեք Երկնային Հորը՝ արդյո՞ք մենք իսկապես Տիրոջ առաքյալներն ու մարգարեներն ենք: («Աստծո սերն ու օրենքները» [ելույթ` տրված Բրիգամ Յանգի համալսարանում հոգևոր հավաքի ժամանակ, սեպ. 17, 2019], 4–5, speeches.byu.edu)

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել մարգարեի աստվածային կոչման կամ ուղերձի ճշմարտացիության վերաբերյալ ինքնուրույն սովորելիս։

Երբ ավարտեք քննարկումը «Ի՞նչ կարող եմ անել, եթե մաքառում եմ ինչ-որ բանի հետ, որը մարգարեն է ուսուցանում» հարցի վերաբերյալ, ուսանողներին ժամանակ տվեք` խորհելու և արձանագրելու, թե ինչ են իրենք զգացել կամ սովորել, որը կարող է օգնել իրենց կամ մեկ ուրիշի, ով ունի նմանատիպ հարց:

Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել, թե ինչը իրենք ուրիշ կերպ կանեն ապագայում, եթե մաքառեն որևէ բանի հետ, ինչը մարգարեն է ուսուցանում:

Հաջորդ անգամ

Գուցե կամենաք ցույց տալ Լեքիի կենաց ծառի տեսիլքի մի նկար և հրավիրեք ուսանողներին մտածել, երբ նրանք ուսումնասիրեն նախապատրաստական նյութը հաջորդ դասի համար, թե ինչ կարող է ուսուցանել այս տեսիլքը Աստծո խոսքի զորության մասին: