Ինստիտուտ
Դաս 26. Ուսուցչի նյութ․ Նախքան ձեր հավատքի փորձությունը


Դաս 26. Ուսուցչի նյութ. Նախքան ձեր հավատքի փորձությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 26. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 26 Ուսուցչի նյութ

Նախքան ձեր հավատքի փորձությունը

Մորմոնի Գրքում արձանագրված են բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ փորձության պահին գործում են հավատքով առ Հիսուս Քրիստոսը և ստանում վկայություններ, որոնք հաստատում են նրանց հավատքը։ Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա բացատրել, թե ինչու է առ Հիսուս Քրիստոսը հավատք գործադրելը նախորդում հոգևոր վկայություն ստանալուն և պարզել, թե ինչպես կարող են գործել ավելի մեծ հավատքով Նրա հանդեպ, երբ հանդիպում են փորձությունների։ Ուսանողները նաև կխորհեն, թե հավատով ոգեշնչված ինչ գործողություններ կարող են կատարել, որպեսզի ձեռք բերեն կամ խորացնեն Մորմոնի Գրքի վերաբերյալ իրենց վկայությունը։

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Կիսվեք իրական պատմություններով։ Որպեսզի մեծացնեք ուսանողների սովորելու հետաքրքրությունը, կարող եք կիսվել իրական պատմություններով մարգարեների կյանքից, Եկեղեցու պատմությունից, գերագույն համաժողովների ելույթներից, Եկեղեցու ամսագրերից, ձեր իսկ կյանքից կամ կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով։ Նման պատմությունները կարող են լուսաբանել ավետարանի սկզբունքները և օգնել ուսանողներին զգալ դրանց ճշմարտությունն ու կարևորությունը։

Մորոնին ուսուցանում է հավատքով գործելու կարևորության մասին

Ցուցադրեք երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը (դուք կարող եք նշել, որ ուսանողները կարդացել են այս փորձառության մասին նախապատրաստական նյութի բաժին 1-ում

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Գերագույն Իշխանավոր կանչվելուց որոշ ժամանակ առաջ ես բախվեցի անձնական տնտեսական մարտահրավերի, որը տևեց մի քանի տարի։ Ժամանակ առ ժամանակ այս մարտահրավերը սպառնում էր իմ ընտանիքին և իմ բարեկեցությանը, և ես մտածում էի, որ գուցե ֆինանսական ճգնաժամը չկարողանանք հաղթահարել։ Ես աղոթում էի ինչ-որ հրաշագործ միջամտության համար, որը կազատեր մեզ։ Չնայած ես այդ աղոթքը շատ անգամներ էի հղել մեծ անկեղծությամբ և լուրջ ցանկությամբ, պատասխանը վերջում «ոչ» էր»։(“Look to God Each Day,” New Era, Apr. 2015, 3–4)

  • Ինչպե՞ս կարող է նման փորձառությունը մարտահրավեր դառնալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի համար։

  • Ուրիշ ի՞նչ իրական օրինակներ գիտեք, թե մարդկանց հավատքն ինչպես կարող է փորձվել։

Հրավիրեք ուսանողներին վերանայել հավատքի վերաբերյալ Մորոնիի ուսմունքները Եթեր 12․3–7, 12, 18-ում, ապա տվեք հետևյալ հարցերը․

  • Հավատք գործադրելու վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Եթերի և Մորոնիի օրինակներից։ (Այլ ճշմարտությունների շարքում ուսանողները կարող են նշել նաև հետևյալը․ Նախքան մեր հավատքի փորձությունը, մենք վկայություն չենք ստանում։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ակնկալվում, որ նախ մենք պետք է հավատք ցուցաբերենք, մինչև Աստծուց կստանանք հոգևոր վկայություն։

  • Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, երբ հավատարիմ ենք մնում Հիսուս Քրիստոսին մեր փորձությունների ընթացքում։ (Կարող եք վերանայել երեց Քրիստոֆերսոնի ելույթը նախապատրաստական նյութի բաժին 1-ում։)

Հրավիրեք ուսանողներին մտածել Մորմոնի Գրքի այն օրինակների մասին, երբ փորձությունների կամ հակառակության հանդիպելիս մարդիկ գործել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով։ Անհրաժեշտության դեպքում նրանց մի քանի րոպե տվեք, որպեսզի ուսումնասիրեն այն մարդկանց պատմությունները, որոնց մասին մտածել են։ (Այն ուսանողները, ովքեր լրացրել են նախապատրաստական նյութի 2-րդ բաժնի ուսումնական վարժությունը, կարող են վերանայել իրենց սովորածը։)

Բավարար ժամանակից հետո դասարանը բաժանեք փոքր խմբերի, որպեսզի քննարկեք հետևյալ հարցերը (հիշեցրեք ուսանողներին, որ նրանք պատասխանել են նմանատիպ հարցերի նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում)․

  1. Անհատները կամ մարդիկ ինչպե՞ս են հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը։ Ի՞նչ օրհնություններ և աստվածային զորություն է պարգևել Տերն այն բանից հետո, երբ նրանք հավատք են գործադրել Նրա հանդեպ։ (Օգտակար է նշել, որ որոշ օրհնություններ գուցե չտրվեն մինչև հաջորդ կյանքը։)

  2. Ի՞նչ սկզբունքներ կարող եք սովորել այդ պատմությունից։ Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք ձեր կյանքում։

Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին խորհել իրենց քննարկած սկզբունքների շուրջ և գրառել դրանց վերաբերյալ իրենց սեփական մտքերն ու տպավորությունները։

Մորոնին հրավիրում է ընթերցողներին վկայություն փնտրել Մորմոնի Գրքի վերաբերյալ

Ցուցադրեք հետևյալ սցենարը.

Պատկերացրեք, որ դուք ձեր մոտ ընկերոջը հենց նոր տվել եք Մորմոնի Գրքի մի օրինակ և վկայել եք, որ այն ճշմարիտ է։ Ի պատասխան՝ ձեր ընկերն ասում է․ «Շնորհակալ եմ այն ինձ հետ կիսելու համար։ Ես տարբեր կարծիքներ եմ լսել Մորմոնի Գրքի մասին։ Մեկը նույնիսկ զգուշացրել է ինձ չկարդալ այն, քանի որ լի է ստերով»։

  • Ինչպե՞ս կարձագանքեք Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր ընկերոջ վերապահումներին։

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել Եթեր 12․6 հատվածի ուսմունքներն այս իրավիճակում։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 10.3–5 հատվածները: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել և տեսնել, թե ինչպես կարող ենք վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի վերաբերյալ։

  • Մենք ի՞նչ պետք է անենք, եթե ցանկանում ենք վկայություն ստանալ Մորմոնի Գրքի վերաբերյալ։ (Ուսանողները կարող են նշել հետևյալը կամ նման մի սկզբունք․ Մորմոնի Գրքի վերաբերյալ վկայություն ստանալու համար մենք պետք է հիշենք և խորհենք Տիրոջ ողորմության շուրջ, մինչ կարդում ենք գիրքը, ապա հարցնենք Աստծուց անկեղծ միտումով և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով՝ արդյոք այն ճշմարիտ է։)

  • Մորոնիի հրավերն ընդունելն ինչպե՞ս է հավատքով գործելու վերաբերյալ մեր սովորածի օրինակը հանդիսանում։ (Ուսանողների համար օգտակար կլինի վերանայել Երեց Ջին Ռ. Քուքի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում։)

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում նրանց հանձնարարվել է անդրադառնալ և գրի առնել իրենց փորձառությունը՝ կապված հոգևոր վկայության հետ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ փորձառություն են ունեցել և ինչ են սովորել, մինչ փնտրել և ստացել են հոգևոր վկայություն Մորմոնի Գրքի մասին։

Կարող եք կիսվել Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի՝ Մորոնիի խոստումի վերաբերյալ հետևյալ խոսքերով.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Հուսով եմ, դուք ինքներդ փորձել եք այդ խոստումը կամ շուտով կփորձեք: Պատասխանը կարող է չգալ հոգևոր հզոր փորձառությամբ: Ինձ մոտ սկզբում այն եկավ խաղաղությամբ: Սակայն ամեն անգամ, երբ կարդաում և աղոթում էի Մորմոնի Գրքի համար, պատասխանը գալիս էր շատ ավելի հզոր ձևով:

Ես հույսս չեմ դնում անցյալում կատարվածի վրա: Մորմոնի Գրքի վերաբերյալ իմ կենդանի վկայությունը ապահով պահելու համար ես հաճախ եմ ստանում Մորոնիի խոստումը: Ես այդ վկայության օրհնությունը չեմ համարում մշտական իրավունք։ («Կ ենդանի վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 127)

  • Դուք ի՞նչ եք անում կամ ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրացնեք Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր վկայությունը։

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կփոխվեր իրենց կյանքում, եթե նրանք չունենային հավատք, հույս կամ գթություն։ Երբ նրանք պատրաստվեն հաջորդ դասին, հրավիրեք մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի այս Քրիստոսանման հատկանիշները լիարժեք ներառեն իրենց կյանքում։