Ինստիտուտ
Դաս 21. Ուսուցչի նյութ․ Հաղթահարել հպարտությունը


Դաս 21․ Ուսուցչի նյութ. Հաղթահարել հպարտությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 21. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 21․ Ուսուցչի նյութ

Հաղթահարել հպարտությունը

Հպարտության մեղքը գլխավոր թեմա է Մորմոնի Գրքում: Արդարության և բարգավաճման ժամանակներին հաճախ հաջորդում են հպարտության և ամբարշտության ժամանակներ: Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել հպարտության նշաններն իրենց կյանքում: Ուսանողները կքննարկեն նաև, թե ինչպես կարող են հաղթահարել հպարտությունը և ավելի շատ նմանվել Փրկիչին:

Ուսուցման առաջարկներ

Հակոբն ու Մորոնին ուսուցանում են հպարտության մեղքի մասին

Դասի սկզբում ցուցադրեք Յոթանասունից Երեց Ջ. Դեվն Քորնիշի հետևյալ խոսքերը. «Մենք պետք է դադարենք ուրիշների հետ համեմատվել» («Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ Արդյո՞ք ես կհասնեմ սելեստիալ արքայության»։ Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 33): Հարցրեք ուսանողներին, թե ինչո՞ւ է սա լավ խորհուրդ:

Կիսվեք հետևյալ սցենարով և հարցրեք ուսանողներին՝ արդյո՞ք իրենք կամ իրենց ծանոթը այսպիսի զգացում են ունեցել:

Ջիլը չի սիրում հաճախել Սփոփող Միության ժողովներին: Երբ նա նայում է շուրջը, կարողանում է տեսնել միայն կանանց, ովքեր ավելի գեղեցիկ, հոգևոր և տաղանդավոր են թվում, քան ինքը: Նա բարկանում է նրանց վրա այդ հատկանիշներն ունենալու համար և սովորաբար հեռանում է Սփոփող միությունից՝ զգալով բարկություն և նախանձ:

Ցուցադրեք Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը, ով խոսեց հպարտության մասին, երբ ծառայում էր որպես Առաջին Նախագահության անդամ. «Իր հիմքում հպարտությունը համեմատության մեղք է» («Հպարտությունը և քահանայությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 56): Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հպարտությունը համեմատվելու մեղքն է:

  • Մեզ ուրիշների հետ համեմատելը ինչպե՞ս կարող է հանգեցնել հպարտության:

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Համապատասխանեցրեք դասերը ուսանողների կարիքներին. Չնայած ուսումնական ծրագիրը տալիս է կարևոր ճշմարտություններ, սկզբնաղբյուրներ և օգտակար առաջնորդություն, սակայն այն չի կարող կանխատեսել ձեր ուսանողների բոլոր կարիքները: Երբ ուսուցանում եք, ուշադրությամբ լսեք ուսանողների մեկնաբանությունները, հարցերը և մտահոգությունները, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա օգնել ձեզ իմանալ, թե ինչի վրա կենտրոնանալ և ինչին առաջնահերթություն տալ քննարկման ժամանակ:

Հիշեցրեք ուսանողներին այն, ինչ սովորել են նախապատրաստական նյութի բաժին 1-ում, որ Հակոբը նախազգուշացրեց իր ժողովրդին իրենց հպարտության մասին, Մորոնին կանխագուշակեց հպարտություն վերջին օրերում, և Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն անդրադարձավ հպարտությանը Տիրոջ վերականգնված Եկեղեցում: Հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի ընտրել այդ մարգարեներից մեկին և վերանայել նրա ուղերձը հպարտության մասին, փնտրելով ուղիներ, ըստ որոնց «հպարտությունը համեմատվելու մեղքն է»:

Հետո, երբ ուսանողները հատկացված ժամանակում հետազոտած կլինեն այս հատվածները, հրավիրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Մինչ ուսանողները կիսվում են իրենց գաղափարներով, մտածեք, թե հետևյալ հարցերից որոնց վրա կենտրոնանալ և առաջնահերթություն տալ:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «բարձրամտացել եք ձեր սրտերի հպարտությունից»: (Հակոբ 2․13) Ինչպե՞ս եք իմանում, ե՞րբ եք բարձրամտացել ձեր սրտերի հպարտությունից:

  • Ի՞նչ լրացուցիչ մեղքեր կարող են ի հայտ գալ մեր կյանքում, երբ մենք վերևից ենք նայում ուրիշներին՝ ինքնագոհությամբ, կամ վերև նայում ուրիշներին՝ բարկությամբ: Ելնելով ձեր փորձառությունից՝ ինչպես են այսպիսի համեմատությունները ազդում ձեր ընկերների, ընտանիքի անդամների, սենյակակցի, աշխատակցի և Երկնային Հոր հետ փոխհարաբերությունների վրա:

  • Սոցիալական ցանցերը ի՞նչ եղանակներով կարող են խթանել համեմատություններ, որոնք կարող են հանգեցնել հպարտության մեղքին: Ի՞նչ եք արել դուք, որ դիմադրեք ուրիշների հետ ձեզ համեմատելու գայթակղությանը:

Նշում. Եթե ուսանողները մտահոգություն են արտահայտում սոցիալական ցանցերում հրապարակվող նյութերի վերաբերյալ, գուցե կիսվեք և քննարկեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Գարի Ի. Սթիվենսոն

Սոցիալական ցանցերում հրապարակված շատ նկարներ (գրեթե մեծամասամբ) միտված են կյանքը ներկայացնել լավագույն, հաճախ անիրական գույներով։

Սեփական միջակ թվացող ապրելակերպը համեմատելով սոցիալական ցանցերում ներկայացվող լավ մշակված, հիանալի ձևավորված ուրիշների կյանքի հետ, կարող ենք ունենալ հուսալքության, նախանձի և նույնիսկ ձախողումների զգացում:

Ինչպես քույր Բոննի Լ․ Օսկարսոնը հիշեցրեց մեզ այս առավոտ, հաջողությունը կյանքում կախված չէ նրանից, թե որքան շատ են հավանում մեր նկարները, ոչ էլ նրանից, թե որքան ընկերներ կամ հետևորդներ ունենք սոցիալական ցանցերում: Ինչևէ, հաջողությունը կապված է մարդկանց հետ իմաստալից շփման ու նրանց կյանքին լույս ավելացնելու հետ։: («Հոգևոր խավարում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 46)

Խնդրեք ուսանողներին գտնել նախապատրաստական նյութի բաժին 1-ի վերջում գտնվող հարցերը: Հրավիրեք նրանց վերանայել պատասխանները, որոնք գրի են առել իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ և ավելացնել հավելյալ մտքեր կամ զգացումներ, որոնք ունեցել են՝ իրենց պատասխանները գրի առնելիս:

Նեփիացիները հաղթահարում են հպարտությունը համեստության միջոցով

Խնդրեք ուսանողներին բացատրել հակաթույնի նպատակը։ (Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ հակաթույնը դեղ է, որն օգտագործվում է որոշակի թույնի հակազդելու համար:) Ցուցադրեք Նախագահ Բենսոնի հետևյալ հայտարարությունը. «Հպարտության հակաթույնը համեստությունն է, հեզությունը, հնազանդությունը: (Տես Ալմա 7.23:)» («Զգուշացեք հպարտությունից», Ensign, May 1989, 6): Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Խոնարհությունը հպարտության հակաթույնն է:

  • Ինչպե՞ս կարող է հպարտությունը թույն լինել:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է նախագահ Բենսոնը նկարագրում խոնարհությունը՝ որպես հպարտության հակաթույն:

Հիշեցրեք ուսանողներին, որ Հակոբ 2.17–21-ում Հակոբն ասաց իր ժողովրդին, թե ինչպես դիմակայել հպարտության գայթակղությանը, երբ իրենց հարստությունները շատանում էին: Ուսանողներին հիշեցրեք նաև, որ իրենց դասի նախապատրաստական մասից նրանք սովորեցին, որ 3 Նեփի 6.12–14-ը նկարագրում է խոնարհ մարդկանց, ովքեր հրաժարվեցին հպարտությամբ գործել: Հրավիրեք ուսանողներին վերանայել այս հատվածներից մեկը, փնտրելով, թե ինչ կարող ենք անել հպարտությունը հաղթահարելու համար:

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ պետք է անենք` հպարտությունը հաղթահարելու համար: (Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին։ Որոշ հնարավոր պատասխաններ կարող են ներառել հետևյալը. եղեք առատաձեռն նրանով, ինչ ունեք, առաջինը ձգտեք Աստծո արքայությանը, հույս ձեռք բերեք Քրիստոսում, հոգ տարեք աղքատների մասին, գնահատեք բոլորին, մի վիճաբանեք մյուսների հետ, եղեք խոնարհ և ապաշխարող՝ Աստծո առջև, և պահեք պատվիրանները:)

  • Ինչպե՞ս են այս վերաբերմունքն ու գործողությունները խոնարհություն ցույց տալիս:

  • Ի՞նչ եք սովորել խոնարհության մասին Փրկիչի կյանքից: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Նրա խոնարհության օրինակը մեր կյանքում:

Ուսանողներին հատկացրեք մի քանի րոպե՝ վերանայելու Նախագահ Բենսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում: Խրախուսեք ուսանողներին բացահայտել մի հատուկ եղանակ, որով նրանք կարող են ավելի շատ խոնարհություն սերմանել իրենց կյանքում, և որոշել, թե ինչպես են անելու այդ:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք անընդհատ բացահայտել և հաղթահարել հպարտությունը և ավելի շատ նմանվել Փրկիչին:

Հաջորդ անգամ

Հարցրեք ուսանողներին՝ արդյո՞ք նրանք կարդացել են կամ լսել բաներ, որոնք կասկած են հարուցել կամ վիճարկել են Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Նրա ապրող մարգարեներին: Երբ ուսանողներն ուսումնասիրեն նախապատրաստական նյութը հաջորդ դասի համար, խրախուսեք նրանց փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել նրանց պաշտպանվել նրանցից, ովքեր ձգտում են կործանել իրենց հավատքը: