Ինստիտուտ
Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ. Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին


Դաս 18. Դասի նախապատրաստական նյութ. Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 18․ Դասի նախապատրաստական նյութ

Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Նկար
երկնքին նայող երիտասարդ կին

Նեփիացիներին և Լամանցիներին ծառայելու ընթացքում Հիսուսը հարցրեց Իր տասներկու աշակերտներին. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել» (3 Նեփի 27․27)։ Եթե Տերը ձեզ ուղղեր այս հարցը, ինչպե՞ս կպատասխանեիք: Ինչպե՞ս կարող եք հասնել ձեր լիակատար ներուժին: Երբ նախապատրաստվեք դասին, մտածեք թե Փրկիչի ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ պատասխանել այդ հարցերին: Ընտրեք որևէ առանձնահատուկ քայլ, որը կատարելով՝ ավելի կնմանվեք Նրան:

Բաժին 1

Արդյո՞ք իսկապես կարող եմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի նման կատարյալ դառնալ

Նոր Կտակարանում մենք կարդում ենք, որ Հիսուսը ասաց Լեռան քարոզը, որը ներառում է ուսմունքներ, որոնք, ի վերջո, օգնելու էին Նրա աշակերտներին կատարյալ դառնալ (տես Մատթեոս 5–7): Իր Հարությունից հետո Հիսուսը հայտնվեց Լիառատ երկրում և ներկայացրեց նմանատիպ մի քարոզ (տես 3 Նեփի 12–14):

Մարդկանց ուղղված Իր ուղերձի սկզբում, Հիսուսը վկայեց, որ նրանք, ովքեր Իր ընտրած աշակերտների «խոսքերին ուշք դարձնեն», կօրհնվեն (3 Նեփի 12.1): Նա ուսուցանեց Երանելիները, հայտարարեց, որ Ինքը կատարել էր Մովսեսի օրենքը և հաղորդեց ավետարանի ավելի բարձր օրենքը:

Նկար
Փրկիչի այցելությունը Ամերիկայի ժողովրդին, նկարը՝ ըստ Գլեն Ս. Հոփկինսոնի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 3 Նեփի 12.19–20, 46–48-ը, փնտելով, թե մենք ինչ կարող ենք դառնալ, երբ գալիս ենք դեպի Քրիստոսը և ձգտում ենք ապրել Նրա ավելի բարձր օրենքով:

Որոշ մարդիկ կարող են շփոթված կամ ճնշված զգալ Փրկիչի՝ կատարյալ եղեք պատվիրանից: Օգտակար է իմանալ, որ սուրբ գրություններում կատարյալ բառը կարող է նշանակել «լրիվ, ամբողջական և լիովին զարգացած, բացարձակ արդարակյաց», և որ «Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կարող են կատարյալ դառնալ Նրա շնորհի և Քավության միջոցով» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Կատարյալ», scriptures.ChurchofJesusChrist.org).

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մորոնի 10.32–33-ը և փնտրեք, թե կատարելագործումն ինչպես է պահանջում՝ թե՛ մեր ջանքը, թե՛ Տիրոջ շնորհը:

Նկար
Բեռը հեռացվեց, նկարը՝ ըստ Անն Մարի Օբորնի

Շնորհի սահմանումներից մեկն է. «Շնորհ բառը, ինչպես օգտագործվում է սուրբ գրություններում, առաջին հերթին վերաբերում է արտոնող զորությանն ու հոգևոր բժշկմանը, որն առաջարկվում է Հիսուս Քրիստոսի ողորմածության և սիրո միջոցով: … Այդ արտոնող զորությունը ստանալու համար մենք պետք է հնազանդվենք Հիսուս Քրիստոսի ավետարանին:… Տերը խոստացել է, որ եթե մենք խոնարհեցնենք մեզ Նրա առջև և հավատք ունենանք Նրա հանդեպ, Նրա շնորհը կօգնի մեզ հաղթահարել մեր բոլոր անձնական թուլությունները (տես Եթեր 12.27)» («Շնորհ», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ճշմարիտ կատարելության համար մեր միակ հույսը երկնքից այն որպես պարգև ստանալն է, մենք չենք կարող «վաստակել» այն: Ուստի, Քրիստոսի շնորհը մեզ առաջարկում է ոչ միայն փրկություն վշտից, ցավից ու մահից, այլև փրկություն մեր մշտական ինքնաքննադատությունից: …

… Եթե մենք հաստատակամ շարունակենք, հավերժության մեջ մեր զտումը կավարտվի ու կամբողջացվի: …

Ես վկայում եմ, որ այս և ամեն ժամ Նա մեխերի սպիներով պատված իր ձեռքերով մեզ է մեկնում այդ նույն շնորհը, առանց անձնատուր լինելու, քաջալերելով մեզ, հրաժարվելով արձակել մեզ, մինչև մենք մի օր ապահով տուն կվերադառնանք Նրա հետ՝ մեր Երկնային Ծնողների գիրկը: («Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 41, 42)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ձեզ համար ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը տարածում է Իր շնորհը դեպի ձեզ և ձեզ համար նախապատրաստել է մի ուղի, որ դառնաք Իր և Իր Հոր նման:

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել Հիսուս Քրիստոսին նման դառնալու համար

Երբ Հիսուսը շարունակում էր ուսուցանել Նեփիացիներին, Նա կիսվեց հիմնարար սկզբունքներով, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես ապրել համաձայն Իր ավետարանի ավելի բարձր օրենքի: Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է.

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

Քրիստոսը աշխարհ եկավ ոչ միայն քավություն գործելու մարդկության մեղքերի համար, այլև օրինակ սահմանելու աշխարհի առջև Աստծո օրենքի կատարելության և Հորը հնազանդվելու չափանիշի վերաբերյալ: Լեռան քարոզում Վարդապետը մեզ որոշակիորեն բացահայտել է Իր սեփական բնավորությունը, որը կատարյալ էր … և դրանով մեզ ծրագիր է տվել մեր սեփական կյանքի համար: (Decisions for Successful Living [1973], 55–56)

Նկար
Հիսուս Քրիստոս, նկարը՝ ըստ Հարի Անդերսոնի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Այս ուսմունքներով ապրելու ձգտումը կօգնի մեզանից յուրաքանչյուրին ի վերջո դառնալ Փրկիչի նման կատարյալ: Համառոտակի վերանայեք թեմաների հետևյալ ցուցակը, որը գտնվում է 3 Նեփի 12–14-ում, և նշեք մեկ կամ երկու ոլորտ, որոնց վրա դուք կկամենայիք կենտրոնանալ:

Ձեր թեման կամ թեմաները ընտրելուց հետո ուշադիր ուսումնասիրեք և խորհեք կից սուրբ գրությունների հատվածների շուրջ: Որպեսզի խորացնեք թեմաների ձեր ըմբռնումը, նայեք խաչաձև հղումները այն հատվածների համար, որոնք ուսումնասիրում եք:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Նշեք ձեր կարդացած հատվածում ուսուցանվող մեկ կամ ավելի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ՝ ավելի շատ նմանվել Փրկիչին: Գրի առեք ձեր տպավորությունները, երբ մտածեք հետևյալ հարցերի մասին.

  • Ապրելով այս սուրբ գրության հատվածի սկզբունքներով, ինչպե՞ս կարող եմ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

  • Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է այս սկզբունքի օրինակը ծառայել:

  • Ինչպե՞ս է այդ սկզբունքն օրհնել իմ կամ ուրիշների կյանքը:

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ կիրառեմ այդ սկզբունքն իմ կյանքում: