Ինստիտուտ
Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ․ Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը


Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը

Նկար
Քրիստոսը աղոթում է Գեթսեմանիի պարտեզում, ըստ՝ Հերման Քլեմենտսի

Ի՞նչ զգացումներ և մտքեր եք ունենում, երբ խորհում եք Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա Փրկիչի կրած տառապանքների մասին: Ինչպես նախագահ Նելսոնն է ուսուցանել. «Մորմոնի Գիրքը տրամադրում է Հիսուս Քրիստոսի Քավության մասին ամենաամբողջական և ամենահեղինակավոր հասկացողությունը, որը երբևէ եղել է մինչ այդ» («Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Լիահոնա, նոյեմբեր 2017, 62): Երբ ուսումնասիրում եք, թե ինչ է ուսուցանում Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, մտածեք, թե Նա ինչպես է փրկել ձեզ Անկման հետևանքներից և հնարավոր դարձրել, որ դուք ավելի նմանվեք Նրան և մեր Երկնային Հորը:

Բաժին 1

Ես ինչո՞ւ պետք է խանդավառությամբ ընդունեմ Հիսուս Քրիստոսի Քավությունը։

Մ.թ.ա. մոտ 74 թվին Ալմա մարգարեն առաքելության է ուղևորվում զորամացիների մոտ, ովքեր երկրպագության ապականված ձև ունեին և սովորեցնում էին, որ «Քրիստոս չպետք է լինի» (Ալմա 31.16): Երբ Ալման և Ամուղեկը քարոզում էին աղքատ զորամացիների մի խմբի, ովքեր վտարվել էին իրենց երկրպագության վայրերից, նրանք նրանց սովորեցնում էին` ինչպես երկրպագել Աստծուն և համարձակ վկայում էին, որ Քրիստոսը կգա և կկատարի անսահման Քավություն:

Սուրբ գրություններից և ժամանակակից հայտնությունից մենք գիտենք, որ «[Հիսուս Քրիստոսի] Քավությունը ներառում էր մարդկության մեղքերի համար Նրա տառապանքը, Նրա արյան հեղումը, Նրա մահը և գերեզմանից հետո հարությունը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Քավել, Քավություն», scriptures.ChurchofJesusChrist.org):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 34.8–10-ը՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Ամուղեկը Հիսուս Քրիստոսի Քավության անհրաժեշտության մասին:

Նկար
Քրիստոսի խաչելությունը, ըստ՝ Լուիս Փարքերի

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է հետևյալը Փրկիչի անսահման Քավության մասին:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

[Հիսուս Քրիստոսի] Քավությունն անսահման է` առանց վերջի: Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր ժամանակի առումով, վերջ դնելով կենդանիների զոհաբերության նախատիպին: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա: Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից:

Հիսուսը միակն էր, ով կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ յուրօրինակ ծնունդի պատճառով Հիսուսն անսահման Էակ էր: («Քավությունը», Ensign, Nov. 1996, 35)

Նկար
Մարիամը խոսում է հարություն առած Քրիստոսի հետ

Հակոբ մարգարեն նաև մի հզոր քարոզ ասաց, որում անդրադարձավ Տիրոջ անսահման Քավության մեր կարիքին, և թե ինչպես է Հիսուս Քրիստոսը ազատում մեզ Անկման և մեր մեղքերի հետևանքներից:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուսումնասիրեք 2 Նեփի 9.6–10, 19–22-ը՝ փնտրելով, թե ինչ կկատարվեր առանց Փրկիչի անսահման Քավության:

Մենք կարող ենք լիակատար վստահություն ունենալ, որ Փրկիչի անսահման Քավության միջոցով մենք կարող ենք ապաշխարել մեր մեղքերի համար և մաքրվել: Նախագահ Թադ Ռ. Քալիստերը՝ Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահը, տվել է հետևյալ նախազգուշացումը Տիրոջ Քավության վրա սահմանափակումներ դնելու վերաբերյալ.

Նկար
Նախագահ Թադ Ռ. Քալիսթեր

Երբեմն ես հանդիպել եմ լավ սրբերի, ովքեր դժվարություն ունեին իրենց ներելիս, ովքեր պարզամտորեն, բայց սխալմամբ սահմաններ էին դրել Փրկիչի փրկագնող զորությունների վրա: Ակամայից, նրանք անսահման Քավությունը դարձրել են սահմանափակ, որը ինչ-որ ձևով չի գործում իրենց որոշակի մեղքի կամ թուլության պատճառով: Բայց սա անսահման Քավություն է, որովհետև այն ընդգրկում է և սահմանագծում է ամեն մեղք և թուլություն, ինչպես նաև ուրիշների կողմից ձեզ պատճառված ամեն վիրավորանք կամ ցավ: («Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 85–86)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Իմանալով, որ Փրկիչի Քավությունն անսահման է, ինչպե՞ս եք հասկանում և վերաբերվում ձեր սեփական մաքառումներին և մտահոգություններին: Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ Հիսուս Քրիստոսի անսահման Քավությունը կարող է օգնել և փրկել ձեզ:

Բաժին 2

Հիսուս Քրիստոսի Քավությունն ինչպե՞ս կարող է օգնել ինձ հաղթահարել բնական մարդուն։

Երբ Բենիամին թագավորը մոտեցավ իր կյանքի մայրամուտին, նա հզոր Քրիստոսակենտրոն քարոզ կարդաց իր ժողովրդին: Այս քարոզի ընթացքում նա պատմեց այն, ինչ հրեշտակն ուսուցանել էր իրեն Հիսուս Քրիստոսի ծառայության և Քավության մասին: Նա ուսուցանեց, որ միայն Տիրոջ Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել մեր բնական կամ մեղսավոր բնույթը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 3.19-ը՝ փնտրելով, թե ինչ կարող եք անել բնական մարդուն հաղթահարելու համար:

Նկար
Բենիամին թագավորի ժողովուրդն աղոթում է

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ա. Բեդնարը հատևյալ գաղափարներն է տվել բնական տղամարդու կամ կնոջ մասին.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ինչ-որ չափով Բենիամին թագավորի նկարագրած բնական մարդը կենդանի է և առողջ յուրաքանչյուրիս մեջ (տես Մոսիա 3.19). Բնական տղամարդը կամ կինը չի ապաշխարում, մարմնավոր է և զգայական (տես Մոսիա 16.5, Ալմա 42.10, Մովսես 5.13), ներողամիտ և ծայրահեղակա է, չափազանց հպարտ և եսասեր է: Ինչպես ուսուցանել է Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը. «Բնական մարդը հողեղեն մարդն է», որը թույլ է տվել, որ կոպիտ կենդանական կրքերը ստվերեն իր հոգևոր հակումները» (“Ocean Currents and Family Influences,” Ensign, Nov. 1974, 112):

Այսպիսով, մահկանացու կյանքի ստուգարքի ճշգրիտ բնույթը կարելի է ամփոփել հետևյալ հարցի մեջ․ Արդյո՞ք ես կարձագանքեմ բնական մարդու հակումներին, թե՞ ես կենթարկվեմ Սուրբ Հոգու հորդորներին և կհանեմ բնական մարդուն ու կդառնամ սուրբ՝ Տեր Քրիստոսի Քավությամբ (տես Մովսես 3․19): Դա ստուգարքն է: Բնական մարդու ամեն ախորժակ, ցանկություն, հակում և մղում կարելի է հաղթահարել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և դրա միջոցով։ Մենք այստեղ՝ երկրի վրա, որպեսզի զարգացնենք աստվածանման հատկանիշներ և սանձենք մարմնական բոլոր կրքերը»: («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 42, 43)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Երբևէ զգացե՞լ եք, որ չեք կարողացել վերահսկել կամ հաղթահարել բնական տղամարդու կամ կնոջ ախորժակն ու ազդակները: Ինչպե՞ս կարող են Մոսիա 3.19-ի ուսմունքները ձեզ հույս տալ, որ կարող եք ճիշտ փոփոխություններ կատարել և ավելի շատ նմանվել Փրկիչին: