Ինստիտուտ
Դաս 18․ Ուսուցչի նյութ. Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին


Դաս 18. Ուսուցչի նյութ. Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 18. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 18․ Ուսուցչի նյութ

Նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Լիառատ երկրում Հիսուս Քրիստոսն ասաց Նեփիացիներին և Լամանացիներին, որ Ինքը կատարել էր Մովսեսի օրենքը: Երբ Նա սովորեցնում էր մի ավելի բարձր օրենք, հրավիրեց ժողովրդին լինել կատարյալ՝ ինչպես Ինքը և Երկնային Հայրն էին կատարյալ: (Տես 3 Նեփի 12.17-48) Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան բացատրել Տիրոջ ուսմունքները կատարելագործման վերաբերյալ: Ուսանողները կուսումնասիրեն նաև ավելի բարձր օրենքի տարբեր կողմերը և կնշեն մի բան, որն իրենք կարող են անել՝ այդ օրենքով ավելի լավ ապրելու և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:

Ուսուցման առաջարկներ

Փրկիչն ուսուցանում է Նեփիացիներին և Լամանացիներին, թե ինչպես կատարյալ դառնան

Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին խորհել դրանց շուրջ:

  • Մտածելով ձեր աստվածային ներուժի մասին, Քրիստոսանման ո՞ր հատկանիշները հույս ունեք զարգացնել հաջորդ տարի, հաջորդ 10 տարիներին:

  • Ի՞նչ հատկանիշներ հույս ունեք զարգացնել մինչև ձեր կյանքի վերջը:

Եթե հարմար է, խնդրեք ուսանողներին իրենց պատասխաններով կիսվել մի հասակակցի հետ կամ հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:

Նեփիացիների և Լամանացիների մեջ Իր ծառայության ընթացքում Հիսուսն ուսուցանեց կարևոր ճշմարտություններ մեր աստվածային ներուժի մասին: Հրավիրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 12.19–20, 46–48 հատվածները, փնտրելով, թե ըստ Տիրոջ, մենք ինչպիսին պետք է լինենք:

  • Համաձայն այս հատվածների, Տերն ի՞նչ ներուժ է տեսնում մեր մեջ:

  • Ի՞նչ են սովորեցնում այս հատվածներն այն մասին, թե ինչպե՞ս կարող ենք կատարյալ դառնալ Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր նման։ (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոսը և հետևում Նրա օրենքին ու պատվիրաններին, մենք կարող ենք կատարյալ դառնալ, ինչպես Նա և Հայրն են կատարյալ:)

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Օգնեք ուսանողներին օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերն ու սկզբնաղբյուրները: Եկեղեցին տրամադրել է ուսումնասիրության օժանդակ նյութեր և սկզբնաղբյուրներ, որպեսզի խորացնենք սուրբ գրությունների մեր ուսումնասիրությունը: Ուսումնական օժանդակ նյութերը, ինչպիսիք են՝ Սուրբ Գրքերի Ուղեցույցը, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը, տողատակի ծանոթագրությունները, գլխի վերնագրերը և քարտեզները կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե իրենք ինչ են կարդում: Դասի ընթացքում հնարավորություններ փնտրեք` օգնելով ուսանողներին օգտագործել այս օժանդակ նյութերն ու սկզբնաղբյուրները:

Նշեք, որ որոշ մարդիկ դժվարությամբ են հասկանում կատարյալ լինելու պատվիրանը: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել «կատարյալ» վերնագրով թեման Սուրբ գրքերի ուղեցույցում: Կարող եք նաև խնդրել ուսանողներին վերանայել Մորոնի 10.32–33-ը և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Ուղղեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • Ինչո՞ւ է օգտակար հասկանալ, որ կատարյալ նշանակում է «լրիվ, ամբողջական և լիովին զարգացած»: (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կատարյալ», scriptures.ChurchofJesusChrist.org): Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է հասնել կատարելության:

  • Ինչպե՞ս կամփոփեք այն ամենը, ինչ Մորոնին սովորեցրեց կատարյալ դառնալու մասին: Այս ուսմունքի ըմբռնումը ինչպե՞ս կարող է ձեզ հույս տալ, երբ անհաջողություն եք ունենում և սխալներ գործում: Ե՞րբ եք զգացել, որ Տերն աստվածային օգնություն և ուժ է տվել ձեզ:

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ Հիսուս Քրիստոսը տարածում է Իր շնորհը ձեz վրա, և ձեզ համար ուղի է նախապատրաստել, որ դառնաք Իր և Իր Հոր նման:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց սովորածը, ցուցադրեք հետևյալ սցենարը.

Ջոանը Եկեղեցու հավատարիմ անդամ է: Չնայած նա ավետարանի մասին վկայություն ունի, սակայն անհանգստանում է, որ ինքը երբեք կատարյալ չի լինի: Երբ խոսքը վերաբերում է կատարելությանը, նա մտածում է միայն իր թերությունների ու սխալների մասին: Նա կարծում է, որ ինքը բավականաչափ լավը չէ սելեստիալ արքայությանը հասնելու համար:

  • Մտածելով այն մասին, ինչ սովորեցիք այսօր, ի՞նչ ճշմարտություններով կարող եք կիսվել Ջոանի հետ, որպեսզի օգնեք նրան ավելի մեծ հավատք ունենալ Տիրոջ՝ կատարյալ լինելու հրավերի հանդեպ:

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր ավետարանի ավելի բարձր օրենքը

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Փրկիչը մարդկանց բացատրեց, որ Ինքը կատարել էր Մովսեսի օրենքը, այնուհետև ուսուցանեց ավետարանի ավելի բարձր օրենքը:

  • Ինչպե՞ս կսահմանեիք ավելի բարձր օրենքը։ Ո՞րն է այդ ավելի բարձր չափանիշների նպատակը: (Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են անդրադառնալ նախապատրաստական նյութի բաժին 2-ին:)

Ուսանողներին հրավիրեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 2-ում իրենց ուսումնասիրած սուրբ գրությունների հատվածները: (Եթե որոշ ուսանողներ չեն պատրաստվել նախապես, հրավիրեք նրանց ընտրել մի հատված և ուսումնասիրել այն այժմ:) Վերանայելու համար բավական ժամանակ ունենալուց հետո ընտրեք հետևյալ վարժություններից մեկը կամ ստեղծեք ձեր սեփականը, որը ուսանողներին կտա լավագույն հնարավորությունը` իրենց հայտնաբերածով կիսվելու և քննարկելու համար.

  • Տարբերակ 1. Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Հրավիրեք ուսանողներին հերթով կիսվել իրենց խմբերի հետ, թե ինչ սովորեցին իրենց ուսումնասիրած հատվածից: Երբ ուսանողներն իրենց խմբերում ավարտեն քննարկումը, հրավիրեք նրանց իրենց հայտնաբերածով կիսվել դասարանի հետ:

  • Տարբերակ 2. Ցուցադրեք հարցերը, որոնք ներառված են նախապատրաստական նյութի բաժին 2-ի «Գրի առեք ձեր մտքերը» վարժությունում: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչպես կպատասխանեին իրենց ուսումնասիրած հատվածի վրա հիմնված հարցերին։ Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց զուգընկերոջ կամ փոքրիկ խմբի հետ, թե ինչպես կպատասխանեին հարցերին:

  • Տարբերակ 3. Հրավիրեք ուսանողներին մտածել մի սցենար, որի ընթացքում իրենք կարող են կիրառել մի ուսմունք իրենց ընտրած հատվածից: Հնարավորություն ընձեռեք ուսանողներին ներկայացնել իրենց սցենարները ինչպես փոքրիկ խմբերում, այնպես էլ դասարանում, և բացատրել, թե ինչպես կկիրառեին իրենց ընտրած ուսմունքները:

Ուսանողներին հանձնարարեք ընտրել մեկ սկզբունք կամ Քրիստոսանման հատկանիշ, որով կկամենային ավելի լավ ապրել: Խրախուսեք ուսանողներին գրի առնել, թե ինչպե՞ս կարող են կատարելագործվել՝ ապրելով այդ սկզբունքով կամ զարգացնելով այդ հատկանիշը։ Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի բարության և շնորհի մասին:

Հաջորդ անգամ

Նշեք, որ նախագահ Բոյդ Ք. Փաքերը` Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է, որ երիտասարդները մեր օրերում «մեծանում են թշնամու տարածքում», որովհետև հակառակորդի ազդեցությունը ամենուրեք է (“How to Survive in Enemy Territory,” New Era, Apr. 2012, 2): Երբ ուսանողները սկսեն «Հոգևոր վտանգները մեր օրերում» բաժինը և ուսումնասիրեն հաջորդ դասի նախապատրաստական նյութը, հրավիրեք նրանց փնտրել, թե Մորմոնի գիրքը ինչպես կարող է օգնել նրանց արդար ապրել ամբարիշտ աշխարհում: