Ինստիտուտ
Դաս 1. Ուսուցչի նյութ․ Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին


Դաս 1. Ուսուցչի նյութ. Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 1. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 1 Ուսուցչի նյութ

Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Եպիսկոպոս Ջերալդ Խոսեն՝ Նախագահող Եպիսկոպոսը, վկայել է. «Մորմոնի Գրքի կենտրոնական ուղերձն է՝ վերականգնել ճշմարիտ գիտելիքը մարդկության փրկության և վեհացման գործում Հիսուս Քրիստոսի հիմնական դերի մասին» («Կենդանի Քրիստոսի կենդանի վկան», Լիահոնա, մայիս 2020, 39):

Մորմոնի Գիրքը համոզում է մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին և ոգեշնչում է մեզ բարիք գործել: Այս դասի արդյունքում ուսանողները կնշեն կարևոր օրհնությունները, որոնք նրանք կարող են ստանալ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից, կբացատրեն, թե ինչ կարող են անել Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու համար և կծրագրեն, թե ինչպես կարող են դառնալ ավելի ջանասեր ուսանողներ:

Նշում․ Հնարավորության դեպքում, նախքան դասի առաջին օրը, կապվեք այն ուսանողների հետ, ովքեր գրանցվել են այս դասընթացին և հրավիրեք նրանց նախքան դասի գալը կարդալ առաջին դասի նախապատրաստական նյութը։ Հավաստիացեք, որ մյուս բոլոր ուսանողներն ունեն դաս 1-ի նախապատրաստական նյութի մի օրինակ առաջին դասի սկզբում: Օգտագործեք նախապատրաստական նյութը ձեր դասի քննարկման ընթացքում, որպեսզի ուսանողները հենց սկզբից տեսնեն, թե ինչպես դա կօգնի նրանց պատրաստվել դասին և հարստացնել իրենց փորձառությունը դասի ընթացքում:

Ուսուցման առաջարկներ

Մորմոնի Գիրքը կփոխի ձեր կյանքը

Ուսանողներին ողջունելուց և նրանց հետ համառոտ ծանոթանալուց հետո ապահովեք, որ նրանց հասանելի լինի այս դասի նախապատրաստական նյութը: Այնուհետև ցուցադրեք և ընթերցեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ինչ-որ զորավոր բան է պատահում, երբ Աստծո որևէ զավակ ջանում է ավելին իմանալ Նրա և Նրա Սիրելի Որդու մասին: Ուրիշ ոչ մի տեղ այդ ճշմարտությունները չեն ուսուցանվում այդքան հստակ ու զորեղ, որքան Մորմոնի Գրքում: …

Մորմոնի Գրքի ճշմարտությունների մեջ պարբերաբար ընկղմվելը կարող է լինել կյանք փոխող փորձառություն: («Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Լիահոնա, նոյեմբեր 2017, 61, 62)

  • Ի՞նչ եք սովորում Մորմոնի Գրքի մասին Նախագահ Նելսոնի ուղերձից: (Երբ ուսանողները կիսվում են, գուցե կամենաք գրի առնել ճշմարտություններ, որոնք նման են գրատախտակին գրված հետևյալ մտքին. Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը կօգնի ինձ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այն կփոխի իմ կյանքը:)

Կիսվեք ձեր վկայությամբ, թե ինչպես է Մորմոնի Գիրքն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքների և Նրանց հետ ձեր փոխհարաբերության վրա:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Նախագահ Նելսոնի վկայությունը բաժին 1-ի նախապատրաստական նյութում և կիսվել, թե Մորմոնի Գրքի մասին նրա ո՞ր հայտարարություններն ամենամեծ նշանակությունն ունեն իրենց համար հենց հիմա:

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։

Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը մեծամասամբ գրվել է չորս գլխավոր հեղինակների` Նեփիի, Հակոբի, Մորմոնի և Մորոնիի կողմից: Ցուցադրեք կամ ներկայացրեք հետևյալ գծապատկերը: Ապա հրավիրեք ուսանողներին դասարանով կամ զուգընկերների հետ կարդալ «Փորձառություն» վերնագրի ներքո գտնվող հատվածների երկրորդ սյունակը, փնտրելով այն, ինչը որակավորում է յուրաքանչյուր գրողի լինել Հիսուս Քրիստոսի վկա:

Մորմոնի Գրքի գլխավոր հեղինակները

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ.Դաս 1

Հեղինակ

Փորձառություն

Նպատակ

Նպատակ

Հեղինակ

  1. Նեփի

Փորձառություն

2 Նեփի 11․2

Նպատակ

2 Նեփի 25․26

Հեղինակ

  1. Հակոբ

Փորձառություն

2 Նեփի 11․3

Նպատակ

Հակոբ 1.7–8

Հեղինակ

  1. Մորմոն

Փորձառություն

Մորմոն 1․15

Նպատակ

Մորմոն 3.20-22

Հեղինակ

  1. Մորոնի

Փորձառություն

Եթեր 12.38-39

Նպատակ

Եթեր 12․41

Մորմոնի Գրքի գլխավոր հեղինակները

Նկար
օժանդակ նյութ ուսուցչի համար

Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք նրանց կիսվել այդ հատվածներից իրենց սովորածով:

  • Պատկերացրեք, որ խոսում եք ինչ-որ մեկի հետ, ով տեսել է և խոսել է Հիսուս Քրիստոսի հետ: Նկարագրեք, թե ինչպես կլսեիք և կպատասխանեիք այդ մարդու խոսքերին: Իմանալով այն, ինչ գիտեք Նեփիի, Հակոբի և Մորոնիի մասին, ինչպե՞ս կկարդայիք և կուսումնասիրեիք Մորմոնի Գիրքը՝ ի տարբերություն մյուս գրքերի:

Խնդրեք ուսանողներին իրենց ընտրությամբ մտքում կարդալ գծապատկերի երրորդ՝ «Նպատակ» սյունակից մի հատված, և փնտրել մեկ կամ ավելի պատճառներ, որոնք գրողը արձանագրել է իր ուղերձում: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտածով։

Միասին կարդացեք 2 Նեփի 33.10 հատվածը և նշեք, թե Մորմոնի Գրքում մարգարեների խոսքերն ինչպես կարող են օրհնել և փոխել մեր կյանքը:

  • Նեփիից ի՞նչ սովորեցիք նրա հիշատակարանի նպատակի մասին: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություն․ Մորմոնի Գրքի ուղերձն է՝ համոզել մեզ հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին և բարին գործել:)

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ բարին գործել և հավատալ Հիսուս Քրիստոսին:

Ժամանակ տվեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչպե՞ս կարող են Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը դարձնել ավելի Քրիստոսակենտրոն փորձառություն: Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով:

Դասի նախապատրաստական նյութը խթանում է ուսումնառությունը

Բարելավենք մեր ուսուցումը և ուսումնառությունը

Վստահեք ձեր ուսանողների նախապատրաստությանը Ուղիներ գտեք և նախքան դասը խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել դասի նախապատրաստական նյութը: Այնուհետև օգտագործեք նրանց նախապատրաստվածությունը դասի ընթացքում: Դրանով կոգեշնչեք ուսանողներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական ուսումնառության համար: Դասընթացի ժամանակ ուսանողներին հնարավորություններ ընձեռեք կիսվել, թե ինչպես է նախապատրաստական նյութը խորացնում Մորմոնի Գրքի իրենց անհատական ուսումնասիրությունը և բարձրացնում իրենց փորձառությունը դասարանում:

Քանի որ սա առաջին դասն է և շատ ուսանողներ գուցե հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրել նախապատրաստական նյութը, կարող եք միասին կարդալ դասի նախապատրաստական նյութի 3 -րդ բաժինը և հարցնել.

  • Ի՞նչ հայտնաբերեցիք հոգևոր ուսումնասիրության համար նախապատրաստվելու մասին 3 Նեփի 17.3 հատվածում Փրկիչի հրավերից:

  • Ի՞նչ ուղիներով կարող ենք պատրաստել մեր մտքերն ու սրտերը այս դասի ուսումնասիրության համար:

  • Նախապատրաստական նյութի` ներառյալ Մորմոնի գրքի նշանակված հատվածները դասից առաջ կարդալով, ինչպե՞ս կարող ենք մեծացնել միմյանցից և Սուրբ հոգուց սովորելու մեր կարողությունը: (Հրավիրեք ուսանողներին նկատել, թե ուսումնասիրելու, խորհելու, գրի առնելու, կամ քննարկելու հրավերները դասի նախապատրաստական նյութից ինչպե՞ս կարող են օգնել նրանց ինքնուրույն խորապես սովորել, նաև բարելավել իրենց ուսումնառության փորձառությունը դասարանում:)

Հրավիրեք ուսանողներին վերանայել կամ լրացնել նախապատրաստական նյութի բաժին 3-ում գտնվող «Գրի առեք ձեր մտքերը» վարժությունը:

Կարող եք ուսանողներին հրավիրել լրացնել «Կիսվեք ձեր ուսուցչի հետ» վարժությունը նախապատրաստական նյութի վերջում, եթե նրանք դա դեռ չեն արել:

Դասն ավարտելիս դուք կամ որևէ ուսանող կարող է վկայել, թե սովորելուն միասին նախապատրաստվելով, ինչպես կարող եք օրհնել դասարանի բոլոր անդամների կյանքը, երբ միասին աշխատում եք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար:

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ հաջորդ դասը կլինի մարգարեական խորհրդին արձագանքելու մասին: Հարցրեք ուսանողներին, թե վերջերս մարգարեների ո՞ր ուղերձներն են անհատապես ազդեցիկ եղել իրենց համար: Կարող եք խնդրել նրանց նաև քննարկել մի քանի մարգարեական ուղերձներ, որոնք կարող են դժվար ընդունելի լինել որոշ մարդկանց համար: Հրավիրեք ուսանողներին մտածել այդ ուղերձների և դրանց հնարավոր ազդեցության մասին, երբ ուսումնասիրեն նախապատրաստական նյութը հաջորդ դասի համար: