Ինստիտուտ
Դաս 9. Դասարանի նախապատրաստական նյութ. Հավատ առ Հիսուս Քրիստոս


Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ. Հավատ առ Հիսուս Քրիստոս Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հավատ առ Հիսուս Քրիստոս

Նկար
պատանին՝ Հիսուս Քրիստոսի նկարը ձեռքին

Երբևէ զգացե՞լ եք բարելավվելու և փոխվելու մեծ ցանկություն, որպեսզի կարողանաք ավելի նմանվել Փրկչին: Եղբայր Բրայան Ք․ Էշթոնը՝ Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է. «Քրիստոսի վարդապետությունն է, որ մեզ թույլ է տալիս ձեռք բերել հոգևոր ուժ, որը մեզ կբարձրացնի մեր ներկայիս հոգևոր վիճակից դեպի այն վիճակը, որտեղ մենք կարող ենք կատարելագործվել ու նմանվել Փրկիչին» («Քրիստոսի վարդապետությունը», Լիահոնա, նոյեմբեր 2016, 106): Քրիստոսի վարդապետությունը հիմնվում է՝ Նրա և Նրա Քավության հանդեպ հավատի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևը ստանալու և մինչև վերջ համբերելու վրա (տես 2 Նեփի 31.2, 10–21, 3 Նեփի 27.13–22): Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով սկսեք ուսումնասիրել Նրա վարդապետությունը, մտածեք այն եղանակների մասին, որոնցով կցանկանայիք փոխվել, և այն վերափոխված մարդու մասին, որը կցանկանայիք դառնալ:

Բաժին 1

Ի՞նչ կարող եմ անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատը ամրապնդելու համար։

Հետևյալ ամփոփումը բացատրում է, թե ինչ է նշանակում հավատ ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ունենալ նշանակում է՝ ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, խելքին և սիրուն: Այն ընդգրկում է նաև հավատալ Նրա ուսմունքներին։ Դա նշանակում է հավատալ, որ, թեև մենք չենք հասկանում բոլոր բաները, սակայն Նա հասկանում է:… Նա միշտ պատրաստ է օգնել մեզ, երբ մենք հիշում ենք Նրա խնդրանքը. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» (Վարդապետություն և Ուխտեր 6.36): («Հավատ Հիսուս Քրիստոսի հանդեպ», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org)

Եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլին՝ Նախագահող Եպիսկոպոսության նախկին խորհրդականը, ասել է, որ «հավատը ընտրություն է, և այն պետք է փնտրել ու զարգացնել» («Հավատք՝ ընտրությունը ձերն է», Լիահոնա, նոյեմբեր 2010, 32):

Ալմա մարգարեն զորեղ կերպով ուսուցանեց հավատի այս սկզբունքի մասին: Ալման անհանգստանում էր զորամացիների մասին, որոնք դադարել էին հավատալ Հիսուս Քրիստոսին և հեռացել էին Նրա Եկեղեցուց: Երբ Ալման իր միսիոներական զուգընկերների հետ գնաց քարոզելու նրանց, պարզեց, որ զորամացիներից ոմանք խոնարհվել էին իրենց աղքատության պատճառով և ընկալում էին նրա ուղերձը: Նա ցանկանում էր, որ նրանք հասկանային, թե Փրկիչն ինչպես կարող է փոխել իրենց կյանքը: (Տես Ալմա 31–32)

Զորամացիներին ուսուցանելիս Ալման Աստծո խոսքը համեմատեց սերմի հետ և բացատրեց, որ այն կաճի, երբ տնկենք մեր սրտերում և զգուշորեն սնուցենք հավատքի գործադրմամբ (տես Ալմա 32.26–33):

Նկար
սերմերը սկսում են ծլել
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Երբ կարդաք Ալմա 32.21, 27–30-ը, նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչպես կարող ենք մեծացնել մեր հավատը:

Մեկնաբանելով Ալմայի փոխաբերությունը Աստծո խոսքը ներկայացնող սերմերի մասին, Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Շատ հաճախ մենք ավետարանին մոտենում ենք այն հողագործի նման, ով առավոտյան սերմ է դնում գետնին, իսկ ցերեկը եգիպտացորեն է ակնկալում կողրի վրա: …

Գիտելիքն այն մասին, որ սերմը լավն է, բավարար չէ: Մենք պետք է «սնուցենք այն մեծ խնամքով, որպեսզի այն արմատ գցի» [Ալմա 32.37]:

Աշակերտությունը հանդիսատեսի սպորտ չէ: Մենք չենք կարող ակնկալել, որ հավատքի օրհնությունները կզգանք՝ անգործ մնալով և կողքից դիտելով, ավելի շատ, քան կարող ենք զգալ առողջության օգուտները բազմոցի վրա նստած՝ հեռուստացույցով սպորտային խաղեր դիտելով և խորհուրդ տալով մարզիկներին: («Աշակերտի ուղին», Լիահոնա, մայիս 2009, 76, 77)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ մեկին, որը հուսահատված է, քանի որ նա գործել է հավատքով, բայց դեռ չի զգացել հավատի պտուղները:

Բաժին 2

Հավատի միջոցով Աստծո խոսքը սնուցելով, ինչպե՞ս կարող եմ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ալման ուսուցանել է, որ երբ սերմը ծիլ տա և սկսի աճել, մենք կիմանանք, որ սերմը լավն է, և մեր հավատը կամրապնդվի: Այս նախնական աճից հետո Ալման նախազգուշացրեց, որ չպետք է «մի կողմ դնեք ձեր հավատը» և անտեսեք ծառը սնուցելը (տես Ալմա 32.30–38):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 32.41–43-ը՝ փնտրելով օրհնությունները, որոնք գալիս են, երբ ծառը սնուցում ենք կայուն, ցմահ հավատով:

Նկար
մարդիկ ուտում են կենաց ծառի պտուղը

Երբ Ալման ավարտեց ուսուցանել զորամացիներին հավատքի մասին, նա նշեց, որ այն սերմը, որն ինքը ցանկանում էր, որ նրանք տնկեին իրենց սրտերում, այն ուղերձն էր, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, ով «պիտի տառապի ու մեռնի նրանց մեղքերը քավելու համար. և որ նա պիտի բարձրանա մեռելներից» (Ալմա 33.22–23): Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն գրել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Այս փայլուն ուսուցման մեջ Ալման ավարտում է հավատքի ընդհանուր մեկնաբանությունն առ այն, որ Աստծո խոսքը նման է սերմի, և ընթերցողին տեղափոխում է դեպի կենտրոնացած քննարկում Քրիստոսի՝ որպես Աստծո խոսքի հանդեպ հավատքի վերաբերյալ, որն աճում է ու դառնում պտղաբեր ծառ, որի պտուղը Քրիստոսի սիրո մասին Լեքիի ավելի վաղ ընկալումն է: … Քրիստոսը հավերժական կյանքի սերմն է, ծառը և պտուղը: (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 169)

Նկար
Հիսուս Քրիստոս
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Հավատով գործելով և Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանը ձեր սրտում տնկելով, ինչպե՞ս է փոխվել ձեր վկայությունն ու դարձը:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ օրհնվել՝ հավատ գործադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Երբ Մորոնին ավարտեց իր աշխատանքը Մորմոնի Գրքի վերաբերյալ, նա ներառեց քարոզ, որը նրա հայրը՝ Մորմոնը, ասել էր շատ տարիներ առաջ (տես Մորոնի 7.1): Այս քարոզում Մորմոնն ուսուցանեց, թե ինչ կարելի է իրականացնել հավատքի զորության միջոցով:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մորոնի 7.25–26, 33-ը և քննարկեք այն օրհնություններն ու հրաշքները, որոնք մենք կարող ենք զգալ, երբ հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը սովորեցրել է, թե ինչպես է մեր հավատը Քրիստոսի հանդեպ լրացուցիչ ուժ բերում մեր կյանք.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Հիսուս Քրիստոսի հանդեպ անսասան հավատ ձեռք բերել նշանակում է՝ լցնել ձեր կյանքը Քրիստոսի լույսով: Դուք այլևս միայնակ չեք պայքարելու այն մարտահրավերների դեմ, որոնք գիտեք, որ չեք կարող ինքնուրույն լուծել կամ վերահսկել, քանի որ Նա ասել է. «Եթե դուք հավատք ունենաք առ ինձ, ապա զորություն կունենաք՝ անելու ինչ-որ նպատակահարմար է ինձ» [Մորոնի 7.33, շեղագիրն ավելացված է]:

Եթե հուսալքված եք, տանջվում եք զանցանքի հետևանքով, հիվանդ եք, միայնակ եք կամ մխիթարության և աջակցության մեծ կարիք ունեք, ես հանդիսավոր կերպով վկայում եմ, որ Տերը կօգնի ձեզ, երբ դուք ուշադիր հնազանդվեք այն հոգևոր օրենքին, որի վրա նախանշվում է այդ օգնությունը: Նա ձեր Հայրն է: Դուք նրա զավակն եք։ Նա սիրում է ձեզ: Նա երբեք չի հիասթափեցնի ձեզ: Ես գիտեմ, որ Նա կօրհնի ձեզ։ (“Obtaining Help from the Lord,” Ensign, Nov. 1991, 86)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Բացահայտեք Մորմոնի Գրքում մեկ կամ երկու մարդու, ովքեր հավատ են ցուցադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ և գրեք, թե ինչպես են նրանք օրհնվել: Պատրաստ եղեք դասի ընթացքում կիսվել ձեր օրինակներով: Կարող եք նաև հաշվի առնել, թե ինչպես եք փորձել Տիրոջ զորությունը, երբ հավատ եք գործադրել Նրա հանդեպ: