Ինստիտուտ
Դաս 4․ Դասի նախապատրաստական նյութ․ Քննեք սուրբ գրությունները


Դաս 4․ Դասի նախապատրաստական նյութ. Ուսումնասիրեք սուրբ գրությունները, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 4․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 4․ Դասի նախապատրաստական նյութ

Քննեք սուրբ գրությունները

Նկար
երիտասարդը կարդում է սուրբ գրությունները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է. «Մի ենթարկվեք սատանայի ստին, թե դուք ժամանակ չունեք ուսումնասիրելու սուրբ գրությունները: … Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, տեսախաղերը կամ սոցիալական լրատվամիջոցները» («Հավատքի գործադրումը դարձրեք առաջնահերթություն», Լիահոնա, նոյեմբեր 2014, 93): Երբ ուսումնասիրեք այս նյութը, դիտարկեք, թե ինչու է Երեց Սքոթը այդպիսի մեծ առաջնահերթություն տալիս սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Գնահատեք, թե սուրբ գրություններն այժմ ինչ դեր են խաղում ձեր կյանքում:

Բաժին 1

Ի՞նչ առաջնահերթություն ունեն սուրբ գրություններն իմ կյանքում:

Երբ Լեքին և իր ընտանիքը օրեր շարունակ ճամփորդում էին անապատում, Տերը պատվիրեց Լեքիին հետ ուղարկել իր որդիներին Երուսաղեմ՝ ձեռք բերելու արույրե թիթեղները Լաբանից: Արույրե թիթեղները հնադարյան սուրբ գրությունների գիրք էր, որը համեմատելի է մեր Հին Կտակարանի հետ, և պարունակում էր հրեաների հիշատակարանը և մարգարեների շատ գրվածքներ (տես 1 Նեփի 5.11–16, Սուրբ Գրքերի ուղեցույց, «Արույրե թիթեղները», scriptures.ChurchofJesusChrist.org):

Տերը գիտեր, որ այդ սուրբ գրությունները կարևոր էին Լեքիի ընտանիքի և նրանց ժառանգների համար: Տերը նույնիսկ հրամայեց Նեփիին սպանել Լաբանին` հիշատակարանը ձեռք բերելու համար, ասելով. «Ավելի լավ է մեկ մարդ կորչի, քան մի ազգ անհավատության մեջ ընկնի և կորչի» (1 Նեփի 4.13):

Երբ Լեքին ստացավ արույրե թիթեղները և սկսեց «ուսումնասիրել դրանք» (1 Նեփի 5.10), «նա լցվեց Հոգով և սկսեց մարգարեանալ» (հատված 17):

Նկար
Լեքին կարդում է արույրե թիթեղները
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 5.19, 21–22-ը, փնտրելով, թե Լեքիի ընտանիքի համար ինչու էր կարևոր տանել սուրբ գրություններն իրենց հետ, մինչ նրանք ճամփորդում էին դեպի խոստումի երկիր:

Մեկնաբանելով սուրբ գրությունների կարևորությունն իր կյանքում՝ նախագահ Ջուլի Բ. Բեքը, ով ծառայում էր որպես Սփոփող միության գերագույն նախագահ, ուսուցանել է.

Նկար
Նախագահ Ջուլի Բ. Բեք

Ուրախություն եմ զգում սուրբ գրությունների ամենօրյա ընթերցանության սովորությունից, որը ես սկսել եմ շատ տարիներ առաջ: Որոշ օրեր ես շատ ժամանակ ունեմ սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու համար: Մյուս օրերին ես մտածում եմ մի քանի հատվածների մասին: Ինչպես ուտելն ու շնչելն են ամրացնում իմ ֆիզիկական մարմինը, այնպես էլ սուրբ գրություններն են սնուցում և կյանք տալիս իմ հոգուն: Ես այժմ կարող եմ արձագանքել Նեփիին և ասել. «Հոգիս հրճվում է սուրբ գրություններով և սիրտս խորհում է դրանք: … Ահա, հոգիս հրճվում է Տիրոջ բաներով. և սիրտս շարունակ խորհում է այն բաների շուրջ, որոնք տեսել եմ ու լսել» (2 Նեփի 4.15–16): («Հոգիս հրճվում է սուրբ գրություններով», Լիահոնա մայիս 2004, 109)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գրի առեք մի քանի պատճառներ, որոնք, ըստ ձեզ, սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունը պետք է առաջնահերթություն դարձնեն ձեր կյանքում:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել ինձ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին:

Իր ծառայության ընթացքում Նեփին ստեղծեց երկու հիշտակարաններ` մեծ թիթեղները և փոքր թիթեղները:‎‎‎ Նեփիի մեծ թիթեղները սկզբում պարունակում էին Նեփիի ժողովրդի աշխարհիկ պատմությունը: Նեփիի փոքր թիթեղները ստեղծվեցին «հատուկ նպատակով»՝ պահպանելու մի հիշատակարան Նեփիի ժողովրդի ծառայության մասին (1 Նեփի 9.3): Նեփին նշել է, որ այս հիշատակարանի «[իր] ողջ նպատակն է» համոզել բոլոր մարդկանց գալ դեպի Քրիստոսը և փրկվել (1 Նեփի 6.4):

Երբ Նեփին պատվիրան տվեց իր եղբայր Հակոբին փոքր թիթեղների վերաբերյալ, նա հանձնարարեց Հակոբին գրել միայն այն, ինչն «ամենաարժեքավորն է» (Հակոբ 1.1–2):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հակոբ 1.4, 6–8 և Հակոբ 4.3–4-ը, փնտրելով այն, ինչ Հակոբն էր համարում «ամենաարժեքավորը» (Հակոբ 1.2):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ Նեփին, Հակոբը և Մորմոնի գրքի մյուս մարգարեները ավելացրել են իրենց վկայությունը մյուս սուրբ գրությունների մարգարեների վկայություններին: Նա բացատրել է.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մարգարեական հռչակագրերի անվերջ թվացող հաջորդականությամբ՝ «բոլոր սուրբ մարգարեների» վկայություններով հանդերձ՝ [Հակոբ 4. 4] «նրա գալուստից շատ հազարավոր տարիներ առաջ» [Հելաման 8.18], Մորմոնի Գիրքը հանդիսավոր հայտարարում է, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչը և Քավիչը: (“A Testimony of the Book of Mormon,” Ensign, Nov. 1999, 69)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ եք իմացել և զգացել Հիսուս Քրիստոսի մասին, երբ կարդացել եք սուրբ գրությունները, հատկապես՝ Մորմոնի գիրքը: Ի՞նչ որոշակի հատվածներ են ավելի մոտեցրել ձեզ Նրան:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն առաջնորդել ինձ խնդիրներ լուծելիս և որոշումներ կայացնելիս:

Այն բանից հետո, երբ Լեքին կատարեց իրեն պատվիրված բոլոր հանձնարարությունները, Տերը նրան մի գործիք տվեց, որը կոչվում էր Լիահոնա (տես Ալմա 37.38): Լիահոնան գործում էր կողմնացույցի նման և ծառայում էր որպես ուղեցույց, երբ Լեքիի ընտանիքը ճամփորդում էր անապատով: Այն նաև ցույց էր տալիս անձնական ուղերձներ Տիրոջ կողմից: Նեփին սովորեց, որ Լիահոնան աշխատում էր «համաձայն այն հավատքի և ջանասիրության, որ իրենք հատկացնում էին» Տիրոջ ուղերձներին (1 Նեփի 16.28–29):

Նկար
Լիահոնան

Մոտ 500 տարի անց, երբ Ալման իր որդուն՝ Հելամանին վստահեց արույրե թիթեղների և մյուս սուրբ գրությունների պահպանումը, նա գիտելիքներ հաղորդեց Լիահոնայի օգտագործման վերաբերյալ:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք և խորհեք Ալմա 37.40-41, 43-45-ում տրված Ալմայի գիտելիքների մասին, թե սուրբ գրություններն ինչպես կարելի է նմանեցնել կամ համեմատել Լիահոնայի հետ:

Յոթանասունի անդամ ծառայելու ընթացքում Երեց Վ. Ռոլֆ Քըրն ուսուցանել է․

Նկար
Երեց Վ. Ռոլֆ Քըր

Քրիստոսի խոսքերը կարող են լինել անձնական Լիահոնա մեզանից յուրաքանչյուրի համար` ցույց տալով մեզ ճանապարհը: Եկեք ալարկոտ չլինենք ճանապարհի հեշտության պատճառով: Եկեք հավատքով ընդունենք Քրիստոսի խոսքերը մեր մտքերում և մեր սրտերում, ինչպես դրանք գրված են սուրբ գրքերում և ինչպես դրանք ասվում են ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից: Եկեք հավատքով և ջանասիրությամբ սնվենք Քրիստոսի խոսքերով, քանզի Քրիստոսի խոսքերը կլինեն մեր հոգևոր Լիահոնան, որոնք կասեն մեզ բոլոր բաները որոնք մենք պետք է անենք: («Քրիստոսի խոսքերը` մեր հոգևոր Լիահոնան», Լիահոնա, մայիս 2004, 37)

Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Հարցրեք որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի, թե ինչպես են սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը իրենց կյանքում եղել առաջնորդության աղբյուր՝ անձնական Լիահոնայի նման: Ձեր զրույցի ընթացքում գուցե կամենաք կիսվել սրա հետ կապված ձեր անձնական փորձառությամբ։