Ինստիտուտ
Դաս 22․ Ուսուցչի նյութ. Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից


Դաս 22. Ուսուցչի նյութ. Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 22. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 22․ Ուսուցչի նյութ

Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է, որ «Մորմոնի Գիրքը մերկացնում է Քրիստոսի թշնամիներին [և] բացահայտում է կեղծ վարդապետությունները» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն [2014],132)։ Այս դասում ուսանողները կբացահայտեն հակառակորդի մարտավարությունը, որը նա օգտագործում է` կործանելու հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը: Ուսանողները նաև կորոշեն, թե ինչպես կարող են ձեռք բերել Փրկիչի օգնությունը` այդպիսի մարտավարությունների դեմ իրենց ամրապնդելու համար:

Ուսուցման առաջարկներ

Նեփին մարգարեանում է վերջին օրերի կեղծ ուսմունքների մասին։

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ իրենք (կամ իրենց ծանոթը) ենթարկվել են գաղափարների կամ ուսմունքների ազդեցությանը, որը վտանգում էր կամ մարտահրավեր նետում իրենց հավատքին առ Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված ավետարանը: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի հակիրճ կիսվել իրենց փորձառություններով։

  • Ձեր կարծիքով, Մորմոնի Գիրքը ինչպես կարող է պաշտպանել մեզ գաղափարներից և ուսմունքներից, որոնք կարող են վտանգել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը: (Վերանայեք նախագահ Բենսոնի և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)

Գրեք Կեղծ ուսմունքներ արտահայտությունը գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին վերանայել 2 Նեփի 28.7–9, 20–22, 29–30-ը և փնտրեք ուսմունքներ, որոնք կսազեն այդ վերնագրին: Ապա ուսանողների պատասխանները գրեք գրատախտակի վերնագրի տակ՝ հետևյալ ձևով.

  • Որո՞նք են այդ ուսմունքների մի քանի օրինակները, որոնք դուք ճանաչել եք մեր օրերում: Ի՞նչ եղանակներով են այդ ուսմունքները ձգտում վտանգել հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը։

  • Ի՞նչ եք արել, որպեսզի պաշտպանվեք այդ կեղծ գաղափարներից:

Սերեմը, Նեորը և Կորիհորը ձգտում էին կործանել հավատքն առ Հիսուս Քրիստոս

Նշեք, որ Մորմոնի Գրքում կային երեք հակաքրիստոսներ` Սերեմը, Նեորը և Կորիհորը, ովքեր ուսուցանում էին կեղծ վարդապետություններ: Յուրաքանչյուրը փորձում էր կործանել նրանց հավատքը, ովքեր հավատում էին Հիսուս Քրիստոսին:

Ուսանողներին հատկացրեք մի քանի րոպե` վերանայելու այն պատմությունը, որի վրա իրենք կենտրոնացել են նախապատրաստական նյութի բաժին 2-ում: Հրավիրեք այն ուսանողներին, ովքեր գուցե չեն ուսումնասիրել այդ պատմություններից մեկը, որպեսզի նրանք անեն այդ այս ընթացքում:

Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին կազմել փոքր խմբեր նրանց հետ, ովքեր ուսումնասիրել են նույն պատմությունը: Հանձնարարեք ուսանողներին յուրաքանչյուր խմբից ղեկավար ընտրել։ Յուրաքանչյուր խմբի ղեկավարի տվեք «Մերկացնել սատանայի մարտավարությունը» օժանդակ նյութի մի օրինակ։

Մերկացնել սատանայի մարտավարությունը

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ. Դաս 22

Հիշեցում քննարկումը վարողին. Ուղղորդեք ձեր խմբին քննարկել հետևյալ հարցերը. Հրավիրեք խմբի անդամներին օգտվել նախապատրաստական նյութի բաժին 2-ի սուրբ գրություններից և Եկեղեցու ղեկավարների հայտարարություններից։ Խրախուսեք ձեր խմբի բոլոր անդամներին մասնակցել: Այնուամենայնիվ, ոչ ոք չպետք է պարտադրված զգա կիսվել իր մտքերով:

  1. Ի՞նչ մարտավարություն էր օգտագործում այդ հակաքրիստոսը, որպեսզի կործաներ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ մարդկանց հավատքը:

  2. Ի՞նչ ժամանակակից օրինակներ կան կեղծ գաղափարների ուսուցման կամ մոտեցումների առումով, որոնք օգտագործվեցին հակաքրիստոսի կողմից այս պատմության մեջ: Ինչպե՞ս է սատանան տարածում այդ գաղափարները մեր օրերում:

Պատրաստ եղեք կիսվել մեկ մարտավարությամբ և այդ մարտավարության վերաբերյալ մի ժամանակակից օրինակով։

Մերկացնել սատանայի մարտավարությունը

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Երբ ուսանողները քննարկեն օժանդակ նյութի հարցերը, հրավիրեք յուրաքանչյուր խմբի ղեկավարի գրատախտակին գրել սատանայի մարտավարություններից մեկը կամ մի քանիսը, որոնք նրանց խմբերը բացահայտեցին կամ քննարկեցին: Խրախուսեք յուրաքանչյուր խմբի ղեկավարի համառոտ կիսվել ժամանակակից օրերի այդ մարտավարություններից մեկի օրինակով: Նրանք կարող են գրել նմանատիպ մի քանի ճշմարտություններ.

  • Սատանան օգտագործում է շողոքորթությունը և խոսքի ուժը, որպեսզի մարդկանց հեռու պահի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելուց և Նրա մարգարեներին հետևելուց (տես Հակոբ 7.4): (Օգտակար կլինի նշել, որ հաճախ նրանք, ովքեր հարձակվում են մեր հավատքի վրա, այդ անում են կիսատ ճշմարտություններով, տագնապալի ոճով, անհավասարակշիռ փաստարկներով, թյուր նախադրյալներով և համատեքստից հանված փաստերով: Այդ փաստարկները հաճախ զարմացնում են լսողներին և հնչում են լիովին տրամաբանական, բայց հաշվարկված են, որպեսզի կասկած առաջացնեն: [Տես Դալլին Հ, Օուքս, «Կարդալ Եկեղեցու պատմությունը» (address to Church Educational System religious educators, Aug. 16, 1985), 1–27.])

  • Մարդկանց խաբելու համար սատանան օգտագործում է ճշմարտության հետ խառնված ստեր (տես Ալմա 1.4, տես նաև Հակոբ 7.7):

  • Մեզ հրապուրելու համար սատանան օգտագործում է կեղծ վարդապետություններ` արհամարհելով Աստծուն և արդարացնելով մեղսագործությունը (տես Ալմա 1.4, 30.17–18):

  • Սատանան ձգտում է հեռացնել մարդկանց առ Հիսուս Քրիստոս հավատքից` ծաղրելով նրանց բանականությունը կամ նրանց համոզմունքները (տես Ալմա 30.13–16, 27–28):

Նշում. Եթե ուսանողները կիսվում են ժամանակակից օրերի օրինակներով, դա կարող է առաջացնել թյուրըմբռնումներ կամ հակառակություն, հետևեք Հոգուն` պարզաբանելով ոչ ճիշտ դրույթները և հետ բերելով քննարկումը դեպի այն ճշմարտությունները, որոնք ուսուցանվում են այս դասում:

Խմբերի ղեկավարների ներկայացումից հետո հարցրեք.

  • Ի՞նչն ամենից շատ տպավորեց ձեզ այն քայլերի մեջ, որոնցով Հակոբը, Գեդեոնը և Ալման արձագանքեցին հակաքրիստոսների խոսքերին և գործողություններին:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Մենք կարող ենք հաղթահարել մեր հավատքի մարտահրավերները առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը…

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Բացահայտել և հասկանալ սկզբունքներն ու վարդապետությունը: Թույլ տվեք ուսանողներին բացահայտել ճշմարտությունները սուրբ գրքերից և մարգարեների խոսքերից։ Հրավիրեք նրանց բացատրել, թե ինչու են հատկապես այդ արտահատությունները նշանակալից իրենց համար: Ուսանողներին խնդրեք նաև մտածել, թե սկզբունքներն ու վարդապետությունն ինչ են ուսուցանում իրենց Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Այդ անելը կօգնի նրանց հասկանալ ճշմարտությունների կարևորությունը և ոգեշնչված զգալ` դրանք կիրառելու համար:

Հրավիրեք ուսանողներին ավարտել այս դրույթը, որն իրենք սովորել են Հակոբի, Գեդեոնի և Ալմայի խոսքերից ու գործողություններից: Ուսանողները կարող են լրացնել այս դրույթը մի քանի եղանակներով.

  • … հիշելով անցած փորձառությունները, որոնք զորացրել են մեր հավատքը Նրա հանդեպ (տես Հակոբ 7.5):

  • … ապավինելով Սուրբ Հոգու առաջնորդությանը (տես Հակոբ 7.8):

  • … ապավինելով մարգարեների խոսքերին և կիսվելով մեր վկայություններով Հիսուս Քրիստոսի և նրա ավետարանի մասին (տես Հակոբ 7.9–12, Ալմա 1.7, 30.39–44):

  • … վստահելով Աստծուն և թողնելով արդյունքը Նրա ձեռքերում (տես Հակոբ 7.13–14):

Խնդրեք նրանց մտածել, թե գրատախտակին լրացված դրույթներից որոնք են իրենք անձնապես զգացել: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե իրենք ինչ են իմացել և զգացել իրենց ընտրած դրույթների վերաբերյալ:

Որպեսզի խրախուսեք ուսանողներին արդար գործողություն կատարել, ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին մտածել հարցերի խմբի վերաբերյալ, որոնք իրենք ամենահամապատասխանն են համարում իրենց իրավիճակին: Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին գրի առնել իրենց մտքերն ու զգացումները:

  • Կա՞ արդյոք մի անհատ, բլոգ կամ կայքէջ, որին հետևելը վտանգում է իմ հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Հաշվի առնելով այն, ինչ սովորեցի և զգացի այսօր, ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ավելի լավ պահպանեմ իմ հավատքը նրանցից, ովքեր ձգտում են վտանգել այն:

  • Ո՞ւմ գիտեմ, ով մաքառում է իր հավատքի հետ այն ուղերձների և մարդկանց ազդեցության պատճառով, ովքեր հակադրվում են Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին: Հաշվի առնելով այն, ինչ սովորեցի և զգացի այսօր, ինչ կարող եմ ասել կամ անել, որպեսզի օգնեմ այդ մարդուն ամրապնդել իր հավատքը:

  • Մորոմնի Գրքի ավելի հավատարիմ ուսումնասիրության միջոցով ինչպե՞ս կարող եմ մեծացնել իմ ուժը, որպեսզի դիմադրեմ այն մարդկանց կամ ուղերձներին, որոնք ձգտում են վտանգել իմ հավատքը: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի բարելավեմ իմ ներկա մոտեցումը Մորոմնի Գրքի ուսումնասիրության վերաբերյալ:

  • Ի՞նչ հատուկ եղանակներով կարող եմ հրավիրել Փրկիչին օգնել ինձ` կառուցել կամ ամրապնդել իմ հավատքը Իր և Իր ավետարանի հանդեպ:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող են այդ սկզբունքները կիրառել իրենց կյանքում։ Ապա ցույց տվեք Փրկիչը Գեթսեմանիում նկարը և հրավիրեք նրանց ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը, որպեսզի Հիսուս Քրիստոսից սովորեն՝ ինչպես վստահել և հնազանդվել Երկնային Հորից եկող ուղղորդումներին: