Ինստիտուտ
Դաս 25. Ուսուցչի նյութ․ Աղոթք և անձնական հայտնություն


Դաս 25. Ուսուցչի նյութ. Աղոթք և անձնական հայտնություն, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 25. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 25. Ուսուցչի նյութ

Աղոթք և անձնական հայտնություն

Տեր Հիսուս Քրիստոսը պատվիրել է. «Դուք պետք է միշտ աղոթեք Հորը իմ անունով» (3 Նեփի 18.19)։ Մորմոնի Գիրքը ներկայացնում է աղոթքին և անձնական հայտնությանը վերաբերող կարևոր սկզբունքներ։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին գնահատել իրենց աղոթքների որակը և պարզել, թե ինչ կարող են անել իրենց աղոթքները բարելավելու համար։ Ուսանողները նաև հնարավորություն կունենան խորհելու, թե ինչ կարող են անել անձնական հայտնություն ստանալու իրենց կարողությունը մեծացնելու համար։

Ուսուցման առաջարկներ

Ամուղեկը Զորամացիներին ուսուցանում է աղոթքի կարևորության մասին

Նշում․ Երբ այս դասի ընթացքում քննարկեք անձնական աղոթքները բարելավելու ուղիները, ուսանողներին հիշեցրեք, որ աղոթելու ցանկացած ջանք գովելի է։ Գուցե ցանկանաք բացատրել, որ հետևյալ ինքնագնահատումը նպատակ ունի զորացնել ուսանողներին՝ աղոթքի միջոցով ավելի մոտենալ Աստծուն, այլ ոչ թե հուսահատեցնել նրանց աղոթելու ջանքերում։ Ինքնագնահատումը կօգնի պատրաստել ուսանողներին քննարկելու, թե Ամուղեկն ինչ է սովորեցնում աղոթքի մասին Ալմա 34․17–28-ում։

Ցուցադրեք հետևյալ նախադասությունները և հրավիրեք ուսանողներին գնահատել իրենց՝ օգտագործելով 1-5 սանդղակը (1=բոլորովին համաձայն չեմ և 5=լիովին համաձայն եմ)։

  1. Ես ամեն օր ասում եմ իմ անձնական աղոթքը։ 

  2. Իմ աղոթքներն իմաստալի են և սրտաբուխ։ 

  3. Ես աղոթում եմ իմ ֆիզիկական և հոգևոր կարիքների համար։ 

  4. Ես խնդրում եմ օգնել ինձ հաղթահարել դևի գայթակղությունները։ 

  5. Ես աղոթում եմ այլ մարդկանց համար։ 

  6. Ես միշտ ձգտում եմ աղոթել իմ սրտում։ 

Խրախուսեք ուսանողներին մտածել իրենց պատասխանների մասին, մինչ կքննարկեք աղոթքի վերաբերյալ Ամուղեկի ուսմունքները։

Ընտրեք հետևյալ հնարավորություններից մեկը․

  1. Ցուցադրեք Ռամեումփթոմի վրա աղոթող մարդու հետևյալ պատկերը․

    Նկար
    Զորամացին աղոթում է Ռամեումփթոմում
  2. Ցուցադրեք Մորմոնի Գրքի «Ալման և Ամուղեկը ուսուցանում են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին (Ալմա 31–34)» տեսանյութը մինչև 4:15-ը։

Հրավիրեք ուսանողներին հակիրճ նկարագրել Զորամացիների մոտեցումը աղոթքին և կիսվել կարծիքներով, թե ինչ են մտածում այդ մոտեցման վերաբերյալ։

Հիշեցրեք ուսանողներին, որ Ամուղեկը հետագայում կարևոր սկզբունքներ ուսուցանեց Զորամացիների խոնարհ խմբին աղոթքի վերաբերյալ։ Հրավիրեք ուսանողներին վերանայել Ալմա 34.17-28 հատվածները և գտնել ճշմարտությունները, որոնք կարող ենք նմանեցնել մեր ներկայիս հանգամանքներին։

Այս քննարկման շրջանակներում դուք կարող եք նաև ուսանողներին խնդրել կիսվել, թե ինչպես կարող են վերաշարադրել իրենց իրավիճակներին վերաբերող այս հատվածներից մի քանիսը ժամանակակից լեզվով (տես նախապատրաստական նյութի «Գրեք ձեր մտքերը» վարժությունը բաժին 1-ում)։

Ուսանողները կարող են կիսվել նմանատիպ ճշմարտություններով․ Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք աղոթքով դիմենք Իրեն բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում։ Մենք պետք է աղոթենք թե՛ մեր նյութական և թե՛ հոգևոր մտահոգությունների համար։ Աղոթքը պետք է լինի սրտաբուխ և անկեղծ։ Մենք պետք է աղոթենք առանձին։ Մենք պետք է աղոթենք այլ մարդկանց համար։ Մենք պետք է ոչ միայն աղոթենք ուրիշների համար, այլ նաև ձգտենք ծառայել նրանց։

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Որոշեք, թե երբ պետք է դանդաղեցնեք ձեր տեմպը՝ ավելի խորը ուսումնասիրելու համար։ Խորությամբ ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր տրամադրել։ Լսելով ուսանողների մեկնաբանությունները և հետևելով Սուրբ Հոգուն՝ դուք կարող եք հասկանալ, թե երբ է կարևոր դանդաղեցնել և թույլ տալ ուսանողներին լիարժեք քննել իրենց սեփական մտքերը, զգացմունքները, հարցերը կամ մտահոգությունները։ Դիտարկեք հետևյալ օրինակները.

  • Եթե ուսանողը նշում է, որ աղոթքը նշանակալիորեն փոխել է իր կյանքը, դուք կարող եք հարցնել. «Կարո՞ղ եք օրինակ բերել, թե ինչ նկատի ունեք»։

  • Եթե ուսանողը մտահոգություն է հայտնում, որ ինքը իրեն հեռացած է զգում Երկնային Հորից, կարող եք ասել. «Սա շատ կարևոր հարց է։ Եկեք դասարանով որոշ ժամանակ տրամադրենք կիսվելու, թե ինչն է առավելապես օգնել մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը»։

  • Եթե ուսանողը նշում է, որ իրեն անհանգստացնում է դասարանի քննարկումը, կարող եք ասել. «Վստահ չեմ, որ հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Կարո՞ղ եք մի փոքր ավելին պատմել ձեր մտքերի և զգացմունքների մասին»։

(Տես Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], 64։)

Մինչ ուսանողները կկիսվեն Ալմա 34-ի սկզբունքներով և որոշ հատվածների իրենց ժամանակակից վերաշարադրանքով, խորհեք, թե հետևյալ հարցերից որոնք կարող եք տալ, որպեսզի լավագույնս օգնեք ձեր ուսանողներին կատարել արդյունավետ, արդար գործողություններ։

  • Ինչո՞ւ է կարևոր Երկնային Հորը ներգրավել մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ի՞նչ տարբերություն եք տեսնում ձեր կյանքում, երբ սկսել եք անկեղծ և հաճախակի աղոթել։

  • Ի՞նչն է ձեզ խանգարում անկեղծ աղոթել։ Ինչպե՞ս կարող եք հեռացնել այդ խոչընդոտները։

  • Ե՞րբ եք դուք «աղաղակել» կամ «դուրս թափել» ձեր սիրտը Աստծո առաջ, և ի՞նչ ազդեցություն է այն ունեցել։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «[մեր] սրտերը լցված լինեն՝ ուղղված նրան, շարունակ աղոթքով»(Ալմա 34․27

  • Ինչո՞ւ է աղոթքն այդքան զորեղ ուժ՝ դևի զորությունը հաղթահարելու համար։ (Օգտակար կլինի կարդալ 2 Նեփի 32․8 և 3 Նեփի 18․15, 18-ը։) Աղոթքն ինչպե՞ս է օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը։

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում, երբ աղոթել եք ուրիշների համար և ծառայել նրանց։ Ձեր կյանքում ե՞րբ եք զգացել, որ ուրիշներն աղոթում են ձեզ համար։ Ձեր կարծիքով, ո՞վ կարող է ունենալ ձեր հավատքի, աղոթքների և ծառայության կարիքը։

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերով․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ես ակնկալում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն արդեն գիտի, որ աղոթքն էական նշանակություն ունի մեր հոգևոր զարգացման և պաշտպանության համար։ Սակայն այն, ինչ մենք գիտենք, ոչ միշտ է արտացոլվում մեր գործում։ Եվ թեև մենք հասկանում ենք աղոթքի կարևորությունը, բոլորս կարող ենք լավացնել մեր անձնական և ընտանեկան աղոթքների հետևողականությունն ու արդյունավետությունը։ («Խնդրեք հավատքով», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 94)։

Խնդրեք ուսանողներին անդրադառնալ դասի սկզբում տրված ինքնագնահատականի իրենց պատասխաններին։ Խրախուսեք նրանց գնահատել իրենց անձնական ջանքերը և գրի առնել, թե ինչ կարող են անել՝ Աստծո հետ իրենց հաղորդակցությունը բարելավելու համար։

Նեփին փնտրում և ստանում է անձնական հայտնություն

Ցուցադրեք Նախագահ Ջուլի Բ. Բեքի՝ Սփոփող միության նախկին գերագույն նախագահի և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը, ապա խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչու են նրանք կարծում, որ հայտնության մասին այս ուղերձները այսօր հատկապես կարևոր են երիտասարդների համար։

Նկար
Նախագահ Ջուլի Բ. Բեք

Անձնական հայտնությանն արժանի լինելու, այն ստանալու և ըստ դրա գործելու ունակությունը այն եզակի ամենակարևոր հմտությունն է, որ կարող է ձեռք բերվել այս կյանքում: («Եվ աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010,11)

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը

Այժմ ավելի, քան երբևէ, այնքան հրատապ չի եղել իմանալ, թե ինչպես է Հոգին խոսում ձեզ հետ։ …

Ես կրկին խնդրում եմ, որ դուք անեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր հոգևոր ունակությունն ավելացնելու համար, որպեսզի ստանաք անձնական հայտնություն։ («Լսեք Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 90։

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունները և սուրբ գրությունների հատվածները․

Հրավիրեք ուսանողներին աշխատել զույգերով կամ փոքր խմբերով և ուսումնասիրել սուրբ գրությունների հատվածները Նեփիի կամ Լամանի ու Լեմուելի մասին, այնուհետև լրացնել գրատախտակին գրված նախադասություններից մեկը։ Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը.

Նեփին մեծացրեց հայտնություն ստանալու իր ունակությունը՝ ցանկանալով իմանալ ճշմարտությունը, վստահելով Աստծո մասին իր գիտելիքներին, հավատք գործադրելով առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարելով և ջանասիրաբար պատասխաններ փնտրելով Աստծուց։

Լամանն ու Լեմուելը նվազեցրին հայտնություն ստանալու իրենց ունակությունը՝ կարծրացնելով իրենց սրտերը, չհավատալով, որ Տերը կպատասխանի իրենց, վիճաբանելով միմյանց հետ և չկարողանալով Աստծուն տալ իրենց հարցերը։

  • Նեփիի, Լամանի և Լեմուելի կյանքում ի՞նչ ազդեցություն ունեցավ հայտնություն ստանալու նրանց ունակությունը։ Մեծացնելով հայտնություն ստանալու ձեր ունակությունը, ինչպե՞ս կարող եք փոխել ձեր կյանքը։ (Կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել Ալմա 12․9–10-ը։)

Ուսանողներին որոշ ժամանակ տրամադրեք՝ հետևյալ հարցերի շուրջ խորհելու և իրենց մտքերը գրելու համար։ Մինչ նրանք խորհում են, դուք կարող եք ցուցադրել նախագահ Նելսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ից։

  • Նեփիի, Լամանի և Լեմուելի օրինակներից այս դասին դուք ի՞նչ եք սովորել հայտնություն ստանալու մասին։ Ի՞նչը պետք է դադարեք կամ սկսեք անել՝ վկայություն ստանալու ձեր ունակությունը մեծացնելու համար։

Դասի ավարտին կարող եք խրախուսել մեկ կամ երկու ուսանողի կիսվել, թե ինչպես է հայտնություն ստանալն օրհնել իրենց կյանքը։

Հաջորդ անգամ

Խնդրեք ուսանողներին խորհել որևէ փորձության մասին, որի միջով ներկայումս անցնում են իրենք կամ իրենց ծանոթներից մեկը։ Երբ նրանք պատրաստվեն հաջորդ դասին, խրախուսեք նրանց բացահայտել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ հավատքով, քաջությամբ և հույսով դիմակայել մեր փորձություններին։