Ինստիտուտ
Դաս 23․ Դասի նախապատրաստական նյութ. Հնազանդություն Աստծո պատվիրաններին


Դաս 23․ Դասի նախապատրաստական նյութ. Հնազանդություն Աստծո պատվիրաններին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 23․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 23․ Դասի նախապատրաստական նյութ

Նկար
չափահաս երիտասարդները քայլում և զրուցում են

Հնազանդություն Աստծո պատվիրաններին

Այս բաժնում դուք հնարավորություն կունենաք մտածել, թե ինչպես կարող եք մեծացնել ձեր վստահությունն Աստծո հանդեպ: Աստծուն վստահելու կարևոր տարր է` սովորել հոժարակամ հնազանդվել Նրա պատվիրաններին: Ի՞նչ կարևորություն եք տալիս Աստծո պատվիրաններին հետևելուն: Կա՞ արդյոք որևէ պատվիրան, որը դուք հատկապես դժվար եք համարում պահել: Երբ կարդաք Մորմոնի գիրքը դասին նախապատրաստվելիս, խորհեք Աստծո պատվիրանների նպատակի և այն օրհնությունների մասին, որոնք դուք կարող եք ստանալ, երբ ձգտեք նմանվել Փրկիչի հնազանդության օրինակին:

Բաժին 1

Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից հնազանդության մասին

Նոր Կտակարանից մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսը գնաց Հովհաննես Մկրտիչի մոտ մկրտվելու, որպեսզի նրանք կարողանային «ամեն արդարութիւն կատարել» (Մատթեոս 3.13–17): Ինչպես գրված է Մորմոնի գրքում, Նեփին բացատրեց, թե Հիսուս Քրիստոսը, ով անմեղ էր, ինչու մկրտվեց (տես 2 Նեփի 31.6–7):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 31.6–7, 10-ը և փնտրեք Հիսուս Քրիստոսի հատկանիշները, որոնք Նեփին ընդգծեց:

Նկար
Հովհաննեսը մկրտում է Հիսուսին:

Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց Նեփիացիներին Լիառատ երկրում, Նա շեշտեց Իր Հոր պատվիրաններին հնազանդվելու կարևորությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Բոլոր ուղերձներից, որոնք կարող էին ծագել հավերժության փաթեթից, ո՞րն էր հռչակագիրը, որը [Փրկիչը] բերեց: Հավատարիմ Նեփիացիները լսեցին, երբ Նա խոսեց. «Ես եմ լույսն ու կյանքն աշխարհի. և ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ, և փառավորեցի Հորը՝ վերցնելով ինձ վրա աշխարհի մեղքերը, որով ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե» [3 Նեփի 11.11]: Հիսունվեց բառ: Դրանք էին Նրա երկրային առաքելության էությունը: Նա ցուցադրեց հնազանդություն և հավատարմություն Հոր կամքին՝ որքան էլ որ դառը լիներ բաժակը կամ ցավոտ լիներ գինը ։ «Քրիստոսը և Նոր ուխտը [1997], 251)

Նեփիացիների մեջ Իր ծառայության ավարտին Տերը հռչակեց «Ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ» (3 Նեփի 27.13):

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի օրինակից հնազանդության մասին:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ օրհնվել՝ պահելով Աստծո պատվիրանները

Երբ Լեքին և նրա ընտանիքը Երուսաղեմից հեռացան անապատ, կարճ ժամանակ անց Լամանը և Լեմուելը սկսեցին տրտնջալ իրենց հոր դեմ: Վշտանալով նրանց կարծրացած սրտերից՝ Նեփին աղոթեց իր եղբայրների համար: Ի պատասխան նրա աղերսանքի՝ Տերը մի կարևոր ճշմարտություն ուսուցանեց Նեփիին հնազանդության մասին: (Տես 1 Նեփի 2.11–12, 18–21։)

Նկար
Նեփին աղոթում է
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 2.20–21-ը, և փնտրեք, թե Նեփին ինչ սովորեց հնազանդության մասին:

Անդրադառնալով սուրբ գրության այս հատվածի խոստումին՝ Եպիսկոպոս Ջերալդ Կոսեն` նախագահող եպիսկոպոսը, ուսուցանել է.

Նկար
Եպիսկոպոս Ջերալդ Կոսե

Այս խոստումը առանցքային է Մորմոնի Գրքի պատմության և ուսմունքների համար: Այն հայտնվում է 18 տարբեր հատվածներում և նրա 15 գրքերից յոթում: Չնայած սուրբ գրությունների այս հատվածներում նշված բարգավաճման օրհնությունը հիմնականում հոգևոր բնույթի է, այն ներառում է նաև Աստծո ժողովրդի՝ տնտեսական առաջընթացը վայելելու և ժամանակավորապես ինքնապահով դառնալու կարողությունը:: («Եկեղեցու ֆինանսական ինքնապահովման հոգևոր հիմունքները», Ensign, July 2018, 46)

Նկար
Բենիամին թագավորն ուսուցանում է աշտարակից

Երբ Բենիամին թագավորը մոտեցավ իր կյանքի մայրամուտին, նա հավաքեց իր ժողովրդին՝ մի վերջին քարոզ տալու համար: Որպես իր քարոզի մաս, նա ուսուցանեց, որ մենք բոլորս «անպիտան ծառաներ» ենք և միշտ պարտական ենք լինելու Աստծուն (Մոսիա 2.20- 21): Մեր պարտական լինելու համատեքստում Բենիամին թագավորն ուսուցանեց, թե ինչու է Աստված մեզանից պահանջում պահել Իր պատվիրանները:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 2.22, 41-ը և մտածեք, թե ինչպես, հնազանդվելով Աստծո պատվիրաններին, մենք կզգանք Աստծո բարությունը:

Նկար
երիտասարդ տղան ժպտում է

Մեկնաբանելով Աստծո պատվիրանների նպատակը՝ նախագահ Ջին Բ. Բինգհեմը, Սփոփող միության գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նկար
Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Աստված ինչո՞ւ է մեզ պատվիրաններ տալիս: Արդյո՞ք մեզ ճնշված պահելու կամ Իր ենթակայության ներքո պահելու համար: Արդյո՞ք այս աշխարհում իսկական ուրախության հնարավորությունից զրկելու համար: Ոչ, ճիշտ հակառակը` Աստված տվել է մեզ պատվիրաններ, որովհետև Նա սիրում է մեզ: Նա կամենում է խնայել մեզ սրտի ցավից, թշվառությունից և զղջումից: Նա գիտի, որ այս կյանքում իսկապես երջանիկ լինելու և գալիք աշխարհում անսահման ուրախություն զգալու միակ միջոցը Աստծո օրենքներին հնազանդվելու Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելն է:։ («Հ«նազանդությունը բերում է օրհնություններ» [address given at Brigham Young University–Hawaii commencement, Apr. 21, 2018], speeches.byuh.edu)

Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ քննարկեք, թե ինչպես է հնազանդությունը Աստծո պատվիրաններին օրհնել ձեր կյանքը:

Բաժին 3

Ի՞նչ կարող եմ սովորել հնազանդության մասին պատանի մարտիկներից

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Աստծո պատվիրաններին հավատարմորեն հնազանդվելը կարևոր է Սուրբ Հոգին ստանալու համար»: Ապա, մատնանշելով պատանի մարտիկներին՝ որպես հնազանդության օրինակ, նա ասել է, որ մենք «պետք է ձգտենք դառնալ [նրանց] նման» («Ստացիր Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 96, 97):

Պատանի մարտիկները Լամանցիների որդիներն էին, ովքեր դարձի էին եկել դեպի Տերը՝ Մոսիայի որդիների կողմից ուսուցանվելուց հետո: Այդ Լամանացիները կոչվեցին Ամմոնի ժողովուրդ կամ Անթի-Նեփի-Լեքիներ: Իրենց դարձից հետո Անթի-Նեփի-Լեքիները խոստացան Աստծուն, որ երբեք կրկին չէին օգտագործի իրենց պատերազմի զենքերը: (Տես Ալմա 23․4 -7, 16-17) Հետագայում նրանց պատանի որդիները, ովքեր չէին կապել այդ ուխտը, միացան նեփիական բանակին և պաշտպանել իրենց երկիրը: Պատանի մարտիկները կամեցան, որ Հելամանը լիներ իրենց առաջնորդը։ Նրանք մի քանի ճակատամարտեր ունեցան Լամանացիների դեմ։ Չնայած նրանք շատ վերքեր ստացան, սակայն հրաշքով նրանցից ոչ մեկը չմահացավ մարտում: (Տես Ալմա 53.10–19, 57.22–25, 58.39:)

Նկար
Երկու հազար պատանի մարտիկներ, նկարը՝ ըստ Առնոլդ Ֆրայբերգի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 57․21, 27, 58.40-ը: Նայելով ռազմական բախման համատեքստից այն կողմ՝ տեսեք՝ ինչ կարող եք սովորել հնազանդության մասին պատանի մարտիկների օրինակներից:

Ծնողների հետ խոսելով իրենց երեխաներին հնազանդության մասին ուսուցանելու կարևորության մասին, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տվել է հետևյալ խորհուրդը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ուսուցանեք հավատք՝ Աստծո բոլոր պատվիրանները պահելու համար, իմանալով որ դրանք տրված են Նրա զավակներին օրհնելու և նրանց ուրախություն բերելու համար [տես 2 Նեփի 2.25]: Զգուշացրեք, որ նրանք կհանդիպեն մարդկանց, ովքեր ընտրում են, թե ինչ պատվիրան պահեն, որն անտեսեն, որը խախտեն: Ես դա կոչում եմ հնազանդության ճաշարանային մոտեցում: Զանազանելու և ընտրելու այդ սովորույթը արդյունք չի բերի: Այն կտանի դեպի թշվառություն: Որպեսզի մարդը նախապատրաստվի հանդիպել Աստծուն, պետք է պահի Նրա բոլոր պատվիրանները: Դրանց հնազանդվելու համար հավատք է պահանջվում, իսկ Նրա պատվիրանները պահելը կուժեղացնի այդ հավատքը:: («Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 34)

Երբեմն մենք ճնշված ենք զգում, երբ ձգտում ենք ճշգրտորեն պահել Աստծո բոլոր պատվիրանները: Որպեսզի օգնի մեզ հասկանալ, թե Փրկիչն ինչպես կարող է մեծացնել հնազանդ լինելու մեր կարողությունը, երեց Բեդնարն ուսուցանել է.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեզ բոլորիս համար կենսականորեն կարևոր է հիշել, որ առաջադիմելը հնազանդության ավելի բարձր և ավելի մեծ հոգևորություն պահանջող մակարդակներ, պարզապես ավելի մեծ վճռականության, ավելի ավելի մեծ քաջության, և ավելի ուժեղ կամքի ուժի հարց չէ, այլ ավելի շուտ, այն իրականանում է Տեր Հիսուս Քրիստոսի Քավության արտոնող զորության միջոցով: (“In a State of Happiness (Mormon 7:7)” [Brigham Young University–Idaho devotional, Jan. 6, 2004], byui.edu)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Այսօրվա ձեր սովորածից ելնելով, ի՞նչ խորհուրդ կտաք ինչ-որ մեկին, ով մաքառում է` պատվիրանները պահելու համար: