Ինստիտուտ
Դաս 9. Ուսուցչի ձեռնարկ. Հավատ առ Հիսուս Քրիստոս


Դաս 9․ Ուսուցչի ձեռնարկ. Հավատ առ Հիսուս Քրիստոս, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 9. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 9․ Ուսուցչի ձեռնարկ

Հավատ առ Հիսուս Քրիստոս

Քրիստոսի վարդապետությունը մեզ հնարավորություն է տալիս փոխվել, նմանվել մեր Փրկչին և ստանալ բոլոր օրհնությունները, որոնք Նա հասանելի է դարձրել Իր Քավության միջոցով: Այս դասում ուսանողները կքննարկեն Տիրոջ վարդապետության առաջին տարրը՝ հավատ առ Հիսուս Քրիստոս: Նրանք հնարավորություն կունենան բացահայտել հավատքի օրհնությունները և բացատրել, թե ինչպես հավատ զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ուսանողները կորոշեն նաև, թե ինչ կարող են անել Տիրոջ հանդեպ իրենց հավատն ամրապնդելու համար:

Ուսուցման առաջարկներ

Ալման սովորեցնում է զորամացիներին, թե ինչպես մեծացնել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ

Դուք կարող եք դասը սկսել՝ ցուցադրելով նախապատրաստական նյութի ներածական պարբերությունը, և խնդրել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Կարող եք վկայել, որ հավատը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ դիմանալը կարող են դուռ բացել Հիսուս Քրիստոսի առջև, որպեսզի Նա իսկապես վերափոխի մեզ և դարձնի մեզ սրբազան ու երջանիկ մարդիկ: Այս դասի քննարկման ընթացքում ուսանողներին հրավիրեք մտածել, թե ինչպես կարող են մեծացնել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես նաև փոխելու, բժշկելու ու օգնելու Նրա զորության հանդեպ:

Հրավիրեք որևէ պատրաստակամ ուսանողի կիսվել, թե նա ինչպես կբացատրեր, թե ինչ է հավատը, և ինչո՞ւ է հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ այդքան կարևոր:

Ցուցադրեք և միասին կարդացեք հետևյալ սցենարը.

Քոլեջի ձեր ընկերուհին՝ Վիկտորիան, դաստիարակվել է քրիստոնեական ընտանիքում: Նա երբեք կասկածի տակ չէր դրել Հիսուս Քրիստոսի աստվածությունը, մինչև նրա դասախոսներից մեկը կասկածի տակ դրեց Նրա հրաշքների, Քավության և Հարության իրականությունը: Վիկտորիան ցնցվեց իր լսածից: Քանի որ նա գիտի, որ դուք կրոնասեր եք և հավատում եք Հիսուս Քրիստոսին, ապա հարցնում է, թե որտեղից գիտեք, որ Հիսուսն իրականում Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը: Նա նաև հարցնում է, թե ինչպես կարող է ավելի մեծ հավատ ձեռք բերել Նրա հանդեպ:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք Վիկտորիայի հարցերին:

Երբ ուսանողները պատասխանեն, օգտագործեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներն ու հարցերը, որոնք կօգնեն խորացնել քննարկումը՝ ելնելով ձեր ուսանողների կարիքներից:

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Դիտեք, լսեք և հասկացեք: Ոչ մի ուսանող կամ դասարան նման չէ մյուսին: Երբ դիտում և լսում եք ձեր ուսանողներին, փորձեք պարզել նրանց իրական հոգևոր հետաքրքրություններն ու կարիքները: Հարցեր տվեք, որոնք ժամանակին և տեղին են և հանգեցնում են արդար գործողության: Այս դասի ընթացքում հարցերը կարող են հուշել, ուղղորդել և ոգեշնչել ձեզ, երբ ղեկավարում եք դասի քննարկումները: Ձեր հիմնարար հարցերից մի քանիսը կարող են լինել այն հարցերը, որոնք ձեր միտքն են գալիս ուսուցանելիս: Բայց նաև հիշեք, որ ձեզանից չի ակնկալվում տալ բոլոր հարցերը: Ուսանողները կարող են նաև խորիմաստ հարցեր տալ, որոնք ցույց են տալիս ավետարանական ճշմարտությունների խորը ընկալումը:

Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հիշեցրեք, որ Ալման ուսուցանեց աղքատ զորամացիների մի խմբի, թե Աստծո խոսքի հանդեպ հավատով գործելով, ինչպես կարող ենք ամրացնել մեր հավատը: Կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել Ալմա 32.21, 27–30, 41–43-ը՝ փնտրելով սկզբունքներ, որոնք կարող են օգնել Վիկտորիային: Երբ ուսանողները կիսվեն Ալմայի ուսուցանած սկզբունքներով, տվեք հետևյալ հարցերից մի քանիսը:

  • Ինչպե՞ս կբացատրեիք Ալմայի տված հավատի սահմանման իմաստն այնպես, որ նույնիսկ երեխան կարողանա հասկանալ: (Տես Ալմա 32.21։)

  • Ըստ Ալմա 32․ 27-30-ի, հավատի գործադրումը ինչպե՞ս կարող է հանգեցնել հավատի մեծացմանը: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Հավատ գործադրելով և Աստծո խոսքը փորձարկելով՝ մենք կստանանք հոգևոր հաստատում և մեր հավատը կամրապնդվի։ Գրատախտակին գրեք այս սկզբունքը կամ նմանատիպ մի սկզբունք՝ օգտագործելով ուսանողների բառերը:) Ե՞րբ եք կիրառել այս սկզբունքը և զգացել, որ ձեր հավատն ամրապնդվում է: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ մեկին, ով հուսալքված է, քանի որ հավատքով է գործել, բայց կարծում է, որ ինքը դեռ չի ունեցել հավատի պտուղները: (Օգտակար կլինի վերանայել Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)

  • Համաձայն Ալմա 32.28-ի ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյո՞ք այդ խոսքը լավն է մեր հավատի փորձարկման մեջ: (Ուսանողները կարող են բացահայտել այսպիսի արտահայտություններ՝ «ուռչելու շարժումները», «մեծացնել իմ հոգին», «լուսավորել իմ հասկացողությունը» և «հրաշալի լինել ինձ համար»): Եթե դուք զգացել եք այս ազդեցություններից որևէ մեկը, ինչպե՞ս կբացատրեիք ձեր փորձառությունը մեկ ուրիշին:

  • Ի՞նչ է ուսուցանել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Հիսուս Քրիստոսի և սերմերի, պտուղների ու ծառերի հետ Նրա առնչության վերաբերյալ: (Տես նախապատրաստական նյութի բաժին 2-ը) Հավատով գործելով և Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանը ձեր սրտում տնկելով, ինչպե՞ս է փոխվել ձեր վկայությունն ու դարձը: Ի՞նչ կարող եք անել ծառը ավելի մեծ խնամքով սնուցելու համար, որպեսզի այն ավելի խորը արմատ ձգի ձեր սրտում:

  • Ի՞նչ եք դուք իմացել Փրկիչի մասին, որը մեծացնում է ձեր ինքնավստահությունն ու վստահությունը Նրա հանդեպ:

Մորմոնը ուսուցանում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելու զորության և օրհնությունների մասին

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Մորոնի 7.25–26, 33-ը և վկայեք, որ երբ մենք հավատ ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք զորություն կունենանք անել այն, ինչը նպատակահարմար է Քրիստոսին: (Բացատրեք, որ այս համատեքստում նպատակահարմար բառը նկարագրում է ինչ-որ բան, որը կօրհնի մեզ, որը համահունչ է Աստծո կամքին:) Հիշեցրեք ուսանողներին, որ նրանց հանձնարարվել էր նախապատրաստական նյութում հայտնաբերել Մորմոնի Գրքի մարդկանց, ովքեր օրհնություններ են ստացել կամ հրաշքներ տեսել՝ հավատ գործադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես բաժին 3): Հրավիրեք ուսանողներին դասարանով կամ քննարկման փոքր խմբերով կիսվել իրենց օրինակներով: Հետևյալ հարցերը կարող են օգնել խորացնել նրանց քննարկումը.

  • Այդ մարդիկ ինչպե՞ս գործադրեցին իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Որո՞նք են օրհնություններից կամ հրաշքներից մի քանիսը, որոնք նրանք ստացել են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ գործադրելով:

  • Ի՞նչ օրհնություններ կամ հրաշքներ եք տեսել՝ հավատք գործադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Կարող եք կրկնել երեց Ռիչարդ Գ. Սքոթի պնդումը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)

Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց սեփական հավատքի մասին և քննարկել, թե ինչ պետք է անեն Նրա հանդեպ հավատը զորացնելու և գործադրելու համար:

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը, բնականաբար, տանում է դեպի ապաշխարություն, որը Քրիստոսի վարդապետության երկրորդ էական սկզբունքն է (տես Հելաման 14.13): Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել նախապատրաստական նյութը և խորհել, թե ապաշխարությունն ինչո՞ւ պետք է դիտարկվի որպես աստվածային նվեր, որը պետք է ընդունվի, այլ ոչ թե սարսափելի բեռ, որից պետք է խուսափել:

Տպել