Ինստիտուտ
Դաս 8. Դասարանի նախապատրաստական նյութ. Կյանք մահից հետո


Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ. Կյանք մահից հետո Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 8․ Դասարանի նախապատրաստական նյութ

Կյանք մահից հետո

Նկար
Հավերժական քաղաք, ըստ՝ Քեյթ Լարսոնի

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք չպետք է մահվանը նայենք որպես թշնամի: Լիարժեք ըմբռնումով և պատրաստվածությամբ՝ հավատը փոխարինում է վախին: Հույսը փոխարինում է հուսահատությանը» (“Doors of Death,” Ensign, May 1992, 74): Այս նախապատրաստական նյութն ուսումնասիրելիս հաշվի առեք, թե ինչ է սովորեցնում Մորմոնի Գիրքը մահվան մասին և մահից հետո կյանքի մասին, որը կարող է օգնել ձեզ «պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն» (Ալմա 12.24):

Բաժին 1

Ի՞նչ է պատահում, երբ մենք մահանում ենք

Երբ Կորիանթոնը՝ Ալմա Կրտսերի որդին, լքեց ծառայությունը և սեռական մեղք գործեց, նրա հայրը խոսեց նրա հետ նրա գործողությունների լրջության մասին: Ալման ընկալեց, որ Կորիանթոնը մտահոգված էր հետմահու կյանքի և մեղավորին սպասվող պատժի համար: Ալման իր որդուն ուսուցանեց, որ չնայած բոլոր մարդիկ հարություն կառնեն, միայն արդարներն են ապրելու Աստծո հետ (տես Ալմա 40.1, 9–10, 25–26): Նա նաև բացատրեց, թե ինչ է պատահում մեր հոգիների հետ մահվան և Հարության միջև:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Երբ կարդաք հոգևոր աշխարհի մասին Ալմայի որոշ ուսմունքները Ալմա 40.11–14-ում, համեմատեք արդարների և ամբարիշտների փորձառության միջև եղած տարբերությունները: (Երբ Ալման օգտագործեց «դրսի խավար» արտահայտությունը, նա անդրադառնում էր ամբարիշտների վիճակին մահվան և Հարության միջև և նկատի չուներ սատանայի և նրա հետևորդների վերջին վիճակը: Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Դժոխք», scriptures.ChurchofJesusChrist.org:)

Նկար
Լիազորվածները, ըստ՝ Հարոլդ Ի․ Հոպկինսոնի

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է «տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել» արտահայտության մասին.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

[Այս արտահայտությունը] պարզապես նշանակում է, որ նրանց մահկանացու գոյությունը մոտեցել է ավարտին, և նրանք վերադարձել են հոգիների աշխարհ, որտեղ նրանք պետք է լինեն արդարների կամ անարդարների հետ՝ համաձայն իրենց գործերի, որտեղ կսպասեն հարությանը: (Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr. [1958], 2:85)

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը հետևյալն է ասել հոգիների աշխարհի մասին.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Սուրբ գրություններից սովորում ենք, որ մեր մարմնական մահից հետո, մենք, որպես հոգիներ, շարունակում ենք ապրել հոգիների աշխարհում: Սուրբ գրությունները նաև սովորեցնում են, որ հոգիների աշխարհը բաժանված է՝ այս կյանքում արդար ապրած կամ արդարակյաց մարդկանց և ամբարիշտ մարդկանց միջև: Նրանք նաև նկարագրում են, թե ինչպես են հավատարիմ հոգիներից ոմանք ավետարանը ուսուցանում նրանց, ովքեր ամբարիշտ կամ ըմբոստ կյանքով են ապրել (տես Ա Պետրոս 3․19, Վարդապետություն և Ուխտեր 138․19–20, 29, 32, 37)։ Ինչն ամենակարևորն է, ժամանակակից հայտնությունը բացահայտում է, որ փրկության աշխատանքը շարունակվում է հոգիների աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138․30–34, 58), և չնայած մեզ հորդորում են չհետաձգել մեր ապաշխարությունը մահկանացու կյանքում (տես Ալմա 13․27), մենք սովորում ենք, որ այնտեղ ևս ապաշխարության ինչ-որ հնարավորություն կա (տես Վարդապետություն և Ուխտեր 138․58)։ («Տիրոջն ապավինիր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 26)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Հոգևոր աշխարհի մասին ճիշտ պատկերացում ունենալով, ինչպե՞ս կարող եք լավ ընտրություններ կատարել:

Բաժին 2

Հարությանը հավատալով, ինչպե՞ս կարող եմ հույս ձեռք բերել:

Երբ Ալման ու Ամուղեկը ուսուցանում էին Ամմոնիայի ժողովրդին, Զիզրոմ անունով օրինագետը փորձեց աղավաղել Ամուղեկի խոսքերը և խարխլել Հիսուս Քրիստոսի մասին նրա ուսմունքների հիմքերը: Ի պատասխան՝ Ամուղեկը համարձակ վկայեց, որ Հարությունն ու մեղքից փրկությունը կարող են գալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 11.42–44-ը և փնտրեք օրհնությունները, որոնք մենք կստանանք Հարության միջոցով:

Նկար
Անվասայլակին նստած երիտասարդ կինը գրկախառնվում է

Վկայելով Հարության կարևորության մասին, նախագահ Սյուզան Վ. Թաները՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նկար
Նախագահ Սյուզան Վ. Թաններ

Այս սրբազան մարմինները, որոնց համար մենք շատ երախտապարտ ենք, տառապում են բնական սահմանափակումներից: Ոմանք հաշմանդամ են ծնվում, իսկ ոմանք ողջ կյանքում տառապում են հիվանդության ցավերով: Բոլորիս մարմինները տարիքի հետ սկսում են աստիճանաբար խարխլվել: Երբ դա տեղի է ունենում, մենք երազում ենք այն օրը, երբ մեր մարմինները կբուժվեն և առողջ կլինեն: Մենք անհամբեր սպասում ենք Հիսուս Քրիստոսի հնարավոր Հարությանը: … Ես գիտեմ, որ Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ուրախության լիություն զգալ, որը մատչելի է միայն այն դեպքում, երբ ոգին և տարրը անբաժանորեն կապված կլինեն միմյանց հետ (տես Վ&Ու 93.33): (“The Sanctity of the Body,” Liahona, Nov. 2005, 15)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Հարության մասին վկայություն ունենալով, ինչպե՞ս կարող եք ավելի մեծ հույսով և համարձակությամբ դիմագրավել կյանքի մարտահրավերներին:

Բաժին 3

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ պատրաստ լինեմ դիմավորել Աստծուն։

Ամմոնիայում ուսուցանելուց մի քանի տարի անց Ալման և Ամուղեկը մեկնեցին մեկ այլ միսիայի՝ այս անգամ հավատուրաց զորամացիների մոտ: Ալման և Ամուղեկը սկսեցին հաջողություններ ունենալ ժողովրդի ավելի խոնարհ հատվածի շրջանում: Երբ Ամուղեկը ուսուցանեց մարդկանց նայել Հիսուս Քրիստոսին և հավատալ Նրա Քավության զորությանը, նաև հրավիրեց նրանց նախապատրաստվել հանդիպելու Աստծուն:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեք Աստծուն հանդիպելու համար, երբ կարդաք Ալմա 34.32–34-ը:

Նկար
կինը խորհում է

Անդրադառնալով մեր օրերում Աստծուն դիմավորելու նախապատրաստության կարևորությանը՝ Առաջին Նախագահությունից Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Վտանգ կա մի օր բառի մեջ, երբ այն նշանակում է «ոչ այսօր»: «Մի օր ես կապաշխարեմ»: «Մի օր ես կներեմ նրան»: …

Սուրբ գրությունները հստակեցնում են հետաձգման վտանգը: … Այս օրը Աստծո թանկագին պարգևն է։ Այդ «Մի օր ես …» միտքը կարող է ժամանակի և հավերժության օրհնությունների հնարավորությունների գողը լինել»: («Աայս օրը», Լիահոնա, մայիս 2007, 89)

Երբ Ալմա Կրտսերը ծառայում էր ժողովրդին Զարահեմլայի երկրում, նա մտածելու տեղիք տվող շատ հարցեր տվեց՝ օգնելով նրանց խորհել, թե ինչ պետք է անեն, որպեսզի պատրաստ լինեն կանգնել Աստծո ներկայության մեջ (տես Ալմա 5):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 5.15–17, 19, 27, 33 և խորհեք, թե ինչպես կպատասխանեիք Ալմայի հարցերին:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ալմայի հարցերի շուրջ խորհելուց հետո մտածեք, թե ինչպես կարող եք պատասխանել նախագահ Օուքսի հետևյալ հարցին. «Եթե [դուք] իմանայիք, որ վաղը կհանդիպեիք Տիրոջ հետ՝ [ձ]մեր վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալուստի միջոցով, [դուք ] ի՞նչ կանեիք այսօր»: (“Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 9)