Ինստիտուտ
Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկի նախաբան (Կրոն 275)


«Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկի նախաբան (Կրոն 275)», Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

«Նախաբան», Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը․ Ուսուցչի ձեռնարկի նախաբան, (Կրոն 275)

Ողջունում ենք ձեզ Մորմոնի Գրքի ուսմունքների և վարդապետության դասընթացին։ Շնորհակալությո՜ւն, որ ընդունեցիք հրավերը՝ օգնելու ինստիտուտի ուսանողներին Մորմոնի Գրքի ուսումնասիրության միջոցով գալ դեպի Քրիստոսը։ Այս ուսումնական ծրագիրը կօգնի ձեզ լինել Քրիստոսակենտրոն և սովորողների հանդեպ ուշադիր ուսուցիչ:

Որո՞նք են այս դասընթացի նպատակները:

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը հետևյալն է.

Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները, և ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստել իրենց, իրենց ընտանիքները և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ: (Ավետարանի ուսուցանում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար [2012], 1

Այս դասընթացը նախատեսված է օգնելու ձեզ և ձեր ուսանողներին իրականացնել Սեմինարիաների և Ինստիտուտների նպատակը հետևյալ կերպ․

  • Ստեղծելով ուսումնական փորձառություններ, որոնք կօգնեն ուսուցիչներին և ուսանողներին զգալ Երկնային Հոր սերը և ամրապնդել իրենց հարաբերությունները Նրա հետ:

  • Հնարավորություն տալով մեծացնել հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ։

  • Օգնելով ուսանողներին բացահայտել և մեկնաբանել Մորմոնի Գրքի տարբերակիչ ուսմունքներն ու վարդապետությունը, մտածել, թե ինչով են դրանք կարևոր իրենց անձնական աճի համար և որոշել, թե կյանքում ինչպես կիրառել այն, ինչ նրանք սովորում են։

  • Խթանելով ուսմանը նպաստող սիրառատ և հարգալից մթնոլորտ, որտեղ ուսանողներին խրախուսվում է հարցեր տալ, մտահոգություններ հայտնել, քննարկել իրենց փորձառությունը և կիսվել վկայություններով:

Ինչպե՞ս են կազմված այս նյութերը:

Այս դասընթացը բաժանված է 8 միավորի՝ 28 դասաժամով: Յուրաքանչյուր միավոր ընդգրկում է Մորմոնի Գրքի կարևոր վարդապետական մի թեմա: Յուրաքանչյուր միավորի դասերը թեմատիկ են և վերաբերում են վարդապետական թեմային:

Յուրաքանչյուր դաս նախատեսված է 50 րոպեանոց դասաժամի համար: Շաբաթը մեկ 90 րոպե տևողությամբ դասերի դեպքում, ուսուցիչները կարող են համատեղել երկու դաս, քանի որ յուրաքանչյուր բաժնի դասերը սերտորեն կապված են միավորի թեմայի հետ:

Յուրաքանչյուր դաս բաղկացած է դասի նախապատրաստական նյութից և ուսուցչի նյութից: Այս նյութը նպաստում է, որ խորհելով նախապատրաստվեք, ուսանողներն ավելի խորը ուսումնասիրություն կատարեն և այնպիսի գործեր կատարեն, որոնք կօգնեն նրանց ավելի շատ նմանվել Երկնային Հորը:

Որպեսզի իմանաք, թե ինչպես լավագույնս օգտագործել այս ուսումնական ծրագիրը ձեր ուսանողների կյանքն օրհնելու համար, դուք պետք է դասի քննարկումներին պատրաստվելիս, ուսումնասիրեք ինչպես դասի նախապատրաստման, այնպես էլ ուսուցչի նյութերը:

Ուսումնասիրելով ուսումնական ծրագիրը, աղոթեք Տիրոջ օգնության համար, որպեսզի հասկանաք ձեր ուսանողների կարիքները: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Բաց եղեք՝ բաց եղեք հատկապես Հոգու համար: Ձեր դասի ծրագրում տեղ թողեք մանևվրի համար: Եթե դուք կարիք ունեք մի քիչ կարճացնել դասը, որպեսզի բերեք ձեր վկայությունը և քննարկում ծավալեք որևէ արդիական հարցի շուրջ, խնդրում ենք անել այդպես այն դեպքում, երբ Հոգին հուշի, որ դա տեղին է:

… Հիշեք, որ ուսանողը տարա չէ, որը պիտի լցվի, ուսանողը կրակ է, որը պետք է բոցավառել։ (“Angels and Astonishment” [address given at the Church Educational System training broadcast, June 12, 2019], broadcasts.ChurchofJesusChrist.org

Դասի նախապատրաստման նյութ

Դասի նախապատրաստման նյութը ներառում է հատվածներ Մորմոնի Գրքից, այդ հատվածների համատեքստը, Եկեղեցու ղեկավարների հայտարարությունները, նկարներ, տեսանյութեր և «Բացել ավելին» բաժինը, որը տրամադրում է դասի թեմայի հետ կապված լրացուցիչ աղբյուրներ։

Դասի նախապատրաստման նյութը պարունակում է նաև հարցեր և վարժություններ, որոնք խրախուսում են ուսանողներին խորացնել իրենց ուսումնասիրությունը և պատրաստվել դասի մասնակցությանը: Օրինակ, 4-րդ դասի նախապատրաստման նյութում՝ «Որոնեք սուրբ գրությունները», ուսանողները հրավիրվում են սովորել, թե ինչպես կարելի է սուրբ գրությունները նմանեցնել կամ համեմատել Լիահոնայի հետ: Ապա, նրանք հրավիրվում են կատարել հետևյալ վարժությունը․

Յոթանասունից Երեց Քիմ Բ. Քլարկն ուսուցանել է, թե ինչ պետք է անի սովորողը (և ուսուցիչը) նյութերն ավելի խորը ուսումնասիրելու համար․

Նկար
Երեց Քիմ Բ. Քլարկ

Եթե իսկապես ցանկանում եք խորապես ուսումնասիրել, եթե ձեր սիրտը և միտքը բաց են սովորելու համար, և եթե գործեք ըստ այդ ցանկության, Տերը կօրհնի ձեզ: Երբ կատարեք ձեր բաժինը՝ հավատքով աղոթեք, նախապատրաստվեք, ուսումնասիրեք, ակտիվ մասնակցեք և անեք այն ամենն, ինչ կարող եք, ապա Սուրբ Հոգին կուսուցանի ձեզ, կմեծացնի սովորած նյութը կիրառելու ձեր կարողությունը և կօգնի ձեզ դառնալ այն, ինչ Տերն ուզում է, որ դառնաք։ (“Learning for the Whole Soul,” Ensign or Liahona, Aug. 2017, 27):

Ուսուցչի նյութ

Ուսուցչի նյութի նախաբանի յուրաքանչյուր դասում դուք կգտնեք սովորողի համար նախատեսված արդյունքների նկարագիր։ Նախաբանին հաջորդում են դասավանդման առաջարկվող գաղափարները, որոնք կազմավորում են դասի կառուցվածքը, բովանդակությունը, քննարկման համար անհրաժեշտ օգտակար նյութերը և կիրառման գաղափարները:

Ուսուցչի նյութն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես է դա ազդում ուսանողների նախապատրաստության վրա։ Անընդհատ խրախուսելով, որ ուսանողները պատրաստ ներկայանան դասին, կօգնի նրանց զգալ յուրաքանչյուր դասին պատրաստ լինելու կարևորությունը։ Դաս 4-ից հետևյալ ցուցումը օրինակ է հանդիսանում, թե ինչպես է ուսուցչի նյութը հիմնվում ուսանողների պատրաստվածության վրա․

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպես անում եք դուք և ձեր ուսանողները դասից առաջ, մի րոպե նվիրեք խորհելուն, երբ պատրաստվում եք այս դասընթացի դասավանդմանը։ Նախ՝ մեկ կամ երկու դաս կարդացեք, որպեսզի ծանոթանաք, թե ուսուցանելուն նախապատրաստվելիս ինչպես կարող եք միասին օգտագործել նախապատրաստման և ուսուցչի նյութերը։ Ապա խորհեք հետևյալ հարցերի մասին՝ որո՞նք են այն եղանակները, որոնցով դուք կարող եք խրախուսել ուսանողներին պատրաստվել, որպեսզի նրանք կարողանան ավելի հարուստ փորձ ունենալ դասարանում: Ի՞նչ կարող եք անել, որ ընդգրկեք այն ուսանողներին, ովքեր չեն ուսումնասիրել նախապատրաստման նյութը:

Նշում․ Երբ ուսանողները պատրաստ են գալիս դասի քննարկումներին, դուք կնկատեք, որ կարող եք ավելի արագ անցնել թեմաների խորը և իմաստալից քննարկումներին։ Սա թույլ կտա, որ դասին ավելի շատ ժամանակ ունենաք՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող եք դուք և ձեր ուսանողները պլանավորել և կատարել արդյունավետ, առաքինի գործեր։

Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ նախապատրաստվել ուսուցմանը:

Երկնային Հայրը կօգնի ձեզ, երբ դուք նախապատրաստվեք ուսուցանելու Իր զավակներին։ Ավետարանով ջանասիրաբար ապրելու ձեր ջանքերը կօգնեն ձեզ արժանի լինել Հոգու առաջնորդությանը, երբ պատրաստվում եք ուսուցանմանը։

Միգուցե օգտակար լինի, եթե ուսուցանելուն պատրաստվելիս ինքներդ ձեզ տաք հետևյալ հարցերը․

  • Արդյո՞ք աղոթել եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու և իմ աշակերտների կարիքներն իմանալու համար։ Ինչպե՞ս կարող եմ որոշել, թե ինչն է առավել նպաստավոր նրանց համար:

  • Արդյո՞ք ես բավականաչափ հմուտ եմ նախապատրաստման և ուսուցչի նյութերի հետ կապված: Արդյո՞ք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ իմ ուսանողների կարիքներին:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ուսանողներին՝ մեծացնել հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, այս դասն ուսումնասիրելու ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսանողներին գիտելիք փնտրել Սուրբ Հոգու միջոցով։

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել յուրաքանչյուր իմ ուսանողին լիարժեք ընդգրկվել դասին: Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ուսանողներն ունեն այն ժամանակամիջոցը, որն անհրաժեշտ է անձնական ծրագրեր կազմելու՝ իրենց սովորածը կիրառելու համար:

  • Ինչպե՞ս կարող եմ ստեղծել սովորելուն նպաստող մթնոլորտ, որտեղ ուսանողներն իրենց կզգան գնահատված, ընդունված և ազատ՝ միմյանց հետ կիսվելու և միմյանցից սովորելու համար: (Տես Վարդապետություն և Ուխտեր 88․78, 122

Ինչպե՞ս կարող եմ հարմարեցնել դասերը սահմանափակ կարողություն ունեցող ուսանողների համար:

Ուսուցմանը նախապատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և առաջադրանքներն այնպես, որ այդ ուսանողները մասնակցեն և օգնեք նրանց հաջողություններ ունենալ: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Հաշմանդամությանը վերաբերող էջի աղբյուրներում՝ disabilities.ChurchofJesusChrist.org։

Ի՞նչ է ակնկալվում ուսանողներից՝ կրեդիտներ ստանալու համար։

Ինստիտուտի ավարտականի կրեդիտները հավաքելու համար, ուսանողներին անհրաժեշտ է․

  1. Ուսումնասիրել նախապատրաստական նյութը՝ դասերի առնվազն 75 տոկոսի համար։

  2. Մասնակցել անցկացվող դասերի 75 տոկոսին։

  3. Ավարտել ուսումնական երեք փորձառություններից մեկը․ պահել ուսումնասիրության օրագիր, գրել պատասխաններ երեք շարադրությունների հարցերին կամ ինքնուրույն ծրագրել և ավարտին հասցնել ուսումնառության որևէ առաջարկ (ուսուցչի հաստատմամբ), որը կապված է դասընթացի բովանդակության հետ: Մանրամասներին ծանոթացեք “Institute Elevate Learning Experiences,” անվանման ներքո՝ institute.ChurchofJesusChrist.org։

Եթե ուսանողները գրեն նախապատրաստական նյութի բոլոր հարցերի և վարժությունների պատասխանները, դա նույնպես կբավարարի ուսումնական փորձառության պահանջը: Անհրաժեշտություն չկա, որ ուսանողներն իրենց պատասխանները հանձնեն ձեզ: Կիսամյակի վերջում նրանք պարզապես պետք է ձեզ ցույց տան իրենց կատարած աշխատանքը։

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք, թե ձեր ուսանողներն ինչ փորձառություն կունենան այս դասընթացի ժամանակ։ Թվարկեք ձեր մտքերից մի քանիսն այն մասին, թե ինչպես եք նախատեսում օգնել նրանց՝ իմաստալից ուսումնառության փորձ ունենալ։