Ինստիտուտ
Դաս 16․ Ուսուցչի նյութ. Հիսուս Քրիստոսը սպասավորում է մեկ առ մեկ


Դաս 16. Ուսուցչի նյութ. Հիսուս Քրիստոսը սպասավորում է մեկ առ մեկ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 16. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 16․ Ուսուցչի նյութ

Հիսուս Քրիստոսը սպասավորում է մեկ առ մեկ

Հիսուս Քրիստոսի հայտնվելը Նեփիացիներին և Լամանացիներին հզոր վկայություն է տալիս Նրա աստվածայնության մասին: Երբ Հիսուսը սպասավորում էր մեկ առ մեկ, Նա բարության և կարեկցանքի օրինակ էր տալիս: Այս դասին ուսանողներին կհանձնարարվի գտնել տարբեր ուղիներ, որոնցով նրանք կարող են գալ դեպի Քրիստոսը, և ձեռք բերել ավելի խորը անձնական վկայություն, որ Նա է իրենց Փրկիչը: Ուսանողները նաև կմտածեն, թե ինչ կարող են անել, որպեսզի ընդօրինակեն Փրկիչի սպասավորման ձևը:

Ուսուցման առաջարկներ

Հարություն առած Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին ու Լամանացիներին և հրավիրում է նրանց շոշափել Իր ձեռքերի և ոտքերի վերքերը

Կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով կից պատկերը և խնդրելով որևէ ուսանողի պատմել այն իրադարձությունները, որոնք հանգեցրին Նեփիացիների և Լամանացիների մեջ Հիսուս Քրիստոսի հայտնվելուն:

Նկար
Մեկ առ մեկ, նկարը՝ ըստ Վոլթեր Ռեյնի

Հրավիրեք ուսանողներին վերանայել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի մեջբերումը նախապատրաստական նյութի բաժին 1-ում և հարցրեք նրանց, թե ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի հայտնվելը ժողովրդի մեջ ամենակարևոր իրադարձությունը Մորմոնի գրքում:

Խնդրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 11.13–17-ը, փնտրելով դասեր, որոնք մենք կարող ենք քաղել Իր ժողովրդի հետ Քրիստոսի համագործակցության այս պատմությունից: Մտածեք, թե հետևյալ հարցերից որը կկամենայիք տալ` օգնելով ձեր ուսանողներին հասկանալ և կիրառել իրենց սովորածը:

  • Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Հիսուս Քրիստոսի բնավորության մասին:

  • Ի՞նչ կզգայիք, եթե ձեզ հրավիրեին շոշափել Փրկիչի ձեռքերի և ոտքերի վերքերը:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի մասին մարդկանց ուղղված Նրա հրավերից` մեկ առ մեկ գալ և շոշափել Իր ձեռքերի ու ոտքերի վերքերը: (Եթե անհրաժեշտ է, հիշեցրեք ուսանողներին, որ 2500 մարդ էր ներկա:)

  • Ինչպե՞ս կարող է այս փորձառությունը ներկայացնել այն, ինչ Հիսուս Քրիստոսն է հրավիրում մեզանից յուրաքանչյուրին անել: (Օգտագործելով ուսանողների պատասխանները՝ գտեք մի ճշմարտություն, որը նման է հետևյալին. Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ գալ դեպի Իրեն և ստանալ անձնական վկայություն, որ Նա մեր Փրկիչն է:)

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի գանք դեպի Քրիստոսը և ստանանք մեր սեփական վկայությունը, որ Նա մեր Փրկիչն է: (Լրացուցիչ գաղափարների համար օգտակար կլինի վերանայել երեց Վոլթեր Ֆ. Գոնզալեսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)

Հրավիրեք ուսանողներին վերանայել կամ լրացնել նախապատրաստական նյութի բաժին 1-ում գտնվող «Գրի առեք ձեր մտքերը» վարժությունը: Ուսանողներին տրամադրեք մի քանի րոպե` վերանայելու այն, ինչ իրենք պատրաստել են, իսկ հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: Եթե ժամանակ ունենաք, հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի գտնել մի հատված իրենց ընտրած օրհներգից և կիսվել, թե ինչու է այն իմաստալի իրենց համար: Կարող եք նաև միասին երգել հիմնը:

Ցուցադրեք հետևյալ հարցը և խրախուսեք ուսանողներին խորհել և գրի առնել իրենց մտքերն ու զգացումները:

  • Ի՞նչ կարող եմ անել, որ ամրացնեմ իմ վկայությունն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է:

Հիսուս Քրիստոսը սպասավորում է մեկ առ մեկ

Հիշեցրեք ուսանողներին, որ ժողովրդի մեջ Իր առաջին օրվա ավարտին Փրկիչը հրավիրեց բազմությանը վերադառնալ իրենց տները և պատրաստվել հաջորդ օրվա Իր վերադարձին (տես 3 Նեփի 17.1–3):

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել և ընդօրինակել Փրկիչի օրինակը: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին նախագահությունից, ասել է սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներին. «Ձեր երիտասարդները ցանկանում են հավատալ, նրանք տենչում են ավելին իմանալ Փրկիչի մասին» (“A Teacher of God’s Children,” Religious Educator, vol. 12, no. 3 [2011], 7): Ուսանողները կարող են ավելի շատ բան իմանալ Փրկիչի մասին՝ կենտրոնանալով Նրա կատարյալ օրինակի վրա: Երբ ուսանողները ուսումնասիրում են Հիսուս Քրիստոսի օրինակը, հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես ընդօրինակեն Նրան: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը դիտարկել է. «Այդ ընդօրինակումն ուղղակիորեն ուժեղացնում է Հիսուսի հանդեպ մեր պաշտամունքը» («Դառնալ աշակերտ», Ensign, June 1996, 12):

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Հրավիրեք նրանց վերանայել 3 Նեփի 17.5–9, 20–24-ը և քննարկեք, թե ինչպես է Փրկիչը սպասավորում ժողովրդին: Իրենց քննարկման ընթացքում խրախուսեք ուսանողներին մտածել տարբեր ուղիներ` հետևյալ միտքն ավարտելու համար. «Մենք սպասավորում ենք Փրկիչի նման, երբ …»

Երբ ուսանողները շատ ժամանակ կունենան միմյանցից սովորելու, խնդրեք նրանց կիսվել նախորդ ոչ լրիվ նախադասությունն ավարտելու մի քանի եղանակներով: Մինչ ուսանողները կիսվում են իրենց գաղափարներով, մի քանիսին կամ բոլորին ուղղեք հետևյալ հարցերը՝ օգնելով խորացնել նրանց քննարկումը.

  • Ի՞նչ դեր է խաղում սերը սպասավորման մեջ: (Գուցե կամենաք վերանայել Նախագահ Ջին Բ. Բինգհեմի մեջբերումը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ սպասավորելը Փրկիչին ուրախություն էր բերում: Ե՞րբ եք ուրախություն զգացել, երբ ծառայել եք կարիքի մեջ գտնվող որևէ մարդու:

  • Ինչո՞ւ է կարեկցանք զգալը սպասավորման կարևոր մաս հանդիսանում: Ե՞րբ եք զգացել Փրկիչի կարեկցանքը` մեկ այլ անձի սպասավորման ջանքերի միջոցով: Ինչպե՞ս եք կարողացել փոխանցել Քրիստոսի կարեկցանքը ուրիշների հանդեպ` ձեր սեփական սպասավորման ջանքերի միջոցով:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել ինչ-որ մեկին զգալ Տիրոջ բժշկող զորությունը, երբ մենք սպասավորում ենք:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել սպասավորման մասին իրենց սովորածը, կիսվեք հետևյալ սցենարով.

Ալեխանդրոն երիտասարդ ամուրի է: Նա հրավեր է ստացել՝ սպասավորելու Պաբլոյին ու Խոսեին: Նա խոսել է Պաբլոյի հետ մի քանի անգամ եկեղեցում, բայց երբեք չի հանդիպել Խոսեին: Երեցների քվորումի նախագահի հետ խոսելուց հետո Ալեխանդրոն իմանում է, որ Պաբլոն պայքարում է առողջական խնդրի հետ, և որ Խոսեն եպիսկոպոսին ասել է, որ ինքը հետաքրքրված չէ եկեղեցի հաճախել հենց հիմա: Ալեխանդրոն ցանկանում է կատարել իր կոչման պարտականությունները, բայց համոզված չէ, թե որտեղից սկսել:

Հրավիրեք ուսանողներին նայել Փրկիչի օրինակին և կիսվել, թե ինչ խորհուրդ կտային Ալեխանդրոյին: Խրախուսեք ուսանողներին ևս կիսվել սպասավորման իրենց սեփական փորձառություններով:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստվելով այս դասին, նրանք հրավիրվել էին մտածել մեկի մասին, ում կարող էին սպասավորել (տես նախապատրաստական նյութի 2-րդ բաժինը): Հրավիրեք ուսանողներին մտածել այդ մարդու իրավիճակի մասին: Ապա ուսանողներին հատկացրեք մի քանի րոպե` խորհելու և գրի առնելու իրենց տպավորությունները հետևյալ հարցի վերաբերյալ.

  • Ի՞նչ կանեք դուք, որպեսզի հետևեք Փրկիչի օրինակին և սպասավորեք այդ մարդուն բարությամբ ու կարեկցանքով:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են Եկեղեցու անդամները կամ լսողները, երբ ընդունված չեն զգում Եկեղեցու մյուս անդամների կողմից: Խրախուսեք ձեր ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը, փնտրելով, թե մենք ինչպես կարող ենք օգնել ուրիշներին զգալ, որ մեզ բոլորիս համար տեղ կա Հիսուս Քրիստոսի Եկեղեցում:

Տպել