Ինստիտուտ
Դաս 19․ Ուսուցչի նյութ. Արդար ապրել ամբարշտության օրերում


Դաս 19. Ուսուցչի նյութ. Արդար ապրել ամբարշտության օրերում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 19. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 19․ Ուսուցչի նյութ

Արդար ապրել ամբարշտության օրերում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկատել է. «Մորմոնի Գիրքը լուսաբանում է Տիրոջ ուսմունքները և բացահայտում է հակառակորդի մարտավարությունը» («Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62, տես նաև 2 Նեփի 26–33): Բաժին 6-ը կօգնի ուսանողներին ավելի լավ նկատել հակառակորդի մարտավարությունը և որոշել, թե ինչ կարող են անել՝ ամրապնդելով իրենց նրա չար ծրագրերի դեմ: Այս դասում ուսանողները կբացահայտեն, թե ինչ կարող են անել` ուժեղ մնալու համար, երբ հանդիպում են հալածանքի, և ինչ կարող են անել, որ արդար ապրեն մի աշխարհում, որը լի է ամբարշտությամբ:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Օգտագործեք իրատեսական սցենարներ: Երբ ուսանողները կապեր տեսնեն իրենց սեփական կյանքի և իրենց ուսումնասիրած սուրբ գրությունների միջև, նրանք ավելի լավ պատրաստված կլինեն՝ գնահատելու Աստծո խոսքի արդականությունը, և կտեսնեն, թե ինչպես է այն կարողանում տանել դեպի արդար գործողության: Սցենարները, որոնք ներկայացնում են իրական կյանքի իրավիճակներ և պատասխանում են իրական հարցերի, մտահոգությունների և մարտահրավերների, որոնց դիմակայում են ուսանողները, կարող են օգնել ոսանողներին կապել իրենց կյանքը վարդապետության և սկզբունքների հետ, որոնք գտնվում են Աստծո խոսքում: Իրատեսական իրավիճակները կարող են նաև օգնել ուսանողներին հայտնաբերել իրենց համար, որ կյանքը երբեմն բարդ է, և պատասխանները միշտ չէ, որ հեշտ է գտնել:

Հիսուս Քրիստոսի արդար հետևորդները զորացվում են հալածանքների մեջ

Դասը սկսելու համար կիսվեք հետևյալ սցենարով կամ մեկ այլ համապատասխան սցենարով, որը դուք եք մտածում:

Աքարին Եկեղեցու նոր մկրտված անդամ է: Նրա ծնողները հրաժարվեցին նրանից, երբ նա մկրտվեց: Սկզբում նրա ծխում բոլորը շատ ընկերական էին: Սակայն, վերջերս որոշ անդամներ Աքարիի անցյալի մասին վատ բաներ ասացին և նույնիսկ ծաղրեցին նրան՝ ավետարանով ապրելու նրա ջանասիրության պատճառով: Նա կամենում է հավատարիմ անդամ լինել, բայց իսկապես հուսահատված է:

  • Ինչո՞ւ է դժվար Աքարիի համար հալածվել հատկապես Եկեղեցու ընկերակից անդամների կողմից:

  • Եթե Աքարին գար ձեզ մոտ օգնություն խնդրելու, ի՞նչ կասեիք կամ կանեիք` նրան օգնելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ Հելաման 3.24–34-ում մենք կարդում ենք, որ տասնյակ հազարներով մարդիկ միացան Եկեղեցուն և ժողովուրդը մեծապես բարգավաճեց: Սակայն, ի վերջո, հպարտությունը բույն դրեց Եկեղեցու անդամներից մի քանիսի սրտերում, և նրանք սկսեցին հալածել նրանց, ովքեր մնացին խոնարհ և հավատարիմ:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Հելաման 3,33–35 հատվածները, փնտրելով, թե ինչն օգնեց Եկեղեցու անդամներին ամուր կանգնել հալածանքի դեմ: Մտածեք, թե ձեր տված հետևյալ հարցերից որը կարող է լավագույնս խթանել ձեր ուսանողների ուսումնառությունը:

  • Այս հատվածներում ի՞նչ ուսմունքներ կարող են օգնել Աքարիին կամ մեկ ուրիշին, ով նման իրավիճակում է: (Թվարկեք ուսանողների գտած մի քանի նմանատիպ ճշմարտություններ. Երբ մենք ծոմ ենք պահում, աղոթում ենք և ենթարկում մեր սրտերը Աստծուն, մեր խոնարհությունն ու հավատքն առ Հիսուս Քրիստոս ավելի կուժեղանա, և մեր սրտերը կսրբագործվեն` անկախ ուրիշների վիրավորական վերաբերմունքից:)

  • Ծոմապահությունը, աղոթքը և մեր սրտերը Աստծուն ենթարկելը ինչպե՞ս են ազդել առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքի վրա (տես Հելաման 3.35): Ինչպե՞ս են այս արդար գործողություններն օգնել ձեզ, երբ դիմակայել եք ուրիշների վիրավորական վերաբերմունքին:

Ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին ժամանակ տվեք՝ անհատապես գնահատելու դրանցից մեկը կամ մի քանիսը և ծրագիր կազմելու, թե ինչպես կպատասխանեն իրենց ստացած հուշումներին.

  • Ինչպե՞ս եք ողջունում և ընկերակցում ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում։

  • Ի՞նչ եք անում՝ ձեր սիրտը ենթարկելով Աստծուն:

  • Ինչպե՞ս կարող եք մեծացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, անկախ ուրիշների վիրավորական վերաբերմունքից:

Կիսվեք ձեր վկայությամբ կամ հրավիրեք մի ուսանողի վկայել այն ուժի մասին, որը գալիս է, երբ մենք հավատքով ենք գործում և մեր սրտերը ենթարկում Աստծուն:

Մինչ Նեփիացիների շրջանում ամբարշտությունն աճում էր, Մորմոնը և Մորոնին հավատարիմ էին մնում Տիրոջը

Հրավիրեք ուսանողներին կիսվել նորությունների պատմություններով, մշակութային իրադարձությունների և սոցիալական ցանցերում զրույցների թեմաների օրինակներով, որոնք կարող են դժվարացնել ավետարանով ապրելը մեր օրերում:

  • Մորմոնի և նրա որդի Մորոնիի օրերում ո՞ր հանգամանքները դժվարացրին ավետարանով ապրելը: (Եթե անհրաժեշտ է, հանձնարարեք ուսանողներին կրկնել նախապատրաստական նյութի բաժին 2-ը կամ վերանայել Մորմոն 1–6 և Մորոնի 9-ը գլուխների վերնագրերը):

  • Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպիսին կլիներ կյանքը, եթե ապրեիք Մորմոնի և Մորոնիի ժամանակներում։

Հրավիրեք ուսանողներին վերանայել Մորմոն 1.1–2, 15 և Մորոնի 9.25–26-ը, փնտրելով հնարավոր պատճառներ, թե ինչու Մորմոնը և Մորոնին կարողացան հավատարիմ մնալ Տիրոջը, երբ նրանք բախվեցին ամբարշտության մեջ թաղված մի հասարակության հետ:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես հավատարիմ մնանք Տիրոջը ամբարշտության ժամանակներում: (Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ մի սկզբունք. Մենք կարող ենք հաղթահարել այս աշխարհի ամբարշտությունը, երբ զգանք Հիսուս Քրիստոսի բարությունը և հավատարիմ մնանք Նրան:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում զգալ Հիսուս Քրիստոսի բարությունը։

  • Նայելով Հիսուս Քրիստոսին և զգալով Նրա բարությունը, ինչպե՞ս կօգնենք մեզ արդար մնալ, երբ մեզ շրջապատում է ամբարշտությունը: (Հրավիրեք ուսանողներին վերանայել նախագահ Ջոյ Դ.Ջոնսի և երեց Նիլ Լ. Անդերսենի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

  • Ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի բարության և Նրա հանդեպ ձեր հավատքի մասին ինչպե՞ս է օգնել ձեզ կատարել արդար ընտրություններ, երբ բախվել եք ամբարշտության:

Հիշեցրեք, որ նախապատրաստական նյութի բաժին 2-ում նրանց հանձնարարվեց Մորմոնի Գրքում գտնել մի մարդու կամ մարդկանց խմբի կամ մեկին, ում ճանաչում են անձնապես, ով հանդիպել է ամբարշտության և մնացել է հավատարիմ: (Եթե անհրաժեշտ է, ուսանողներին ժամանակ տրամադրեք` իրենց գրածը վերանայելու համար:) Ձեր դասարանի ուսանողների թվից կախված, ընտրեք մի մոտեցում, որը յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն կտա կիսվել իր օրինակով:

Ցուցադրեք հետևյալ հարցերը.

  • Հիմնվելով այսօր ձեր սովորածի ու զգացածի վրա, ի՞նչ կանեք, որպեսզի մեծացնեք Տիրոջ հանդեպ ձեր նվիրվածության մեջ ամուր կանգնելու ձեր կարողությունը, երբ ամբարշտության եք հանդիպում աշխարհում: (Խրախուսեք նրանց գործել համաձայն հուշումների, որոնք ստանում են Սուրբ Հոգուց, երբ խորհում են:)

Հաջորդ անգամ

Կիսվեք մարգարե Ջոզեֆ Սմիթի այս մեջբերումով. «Ազատության սերն է, որ ոգեշնչում է հոգիս, քաղաքացիական և կրոնական ազատություն` ողջ մարդկային ցեղի համար» (Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 345): Երբ ուսանողները կարդան հաջորդ դասի նախապատրաստական նյութը, հրավիրեք նրանց մտածել, թե ինչ է նշանակում կրոնական ազատությունը նրանց համար, և նախապատրաստված գան քննարկելու, թե ինչ կարող են անել, որպեսզի օգնեն խթանել կամ պահպանել այդ ազատությունը: