Ինստիտուտ
Դաս 20․ Ուսուցչի նյութ․ Կրոնական ազատության օրհնությունները


Դաս 20․ Ուսուցչի նյութ. Կրոնական ազատության օրհնությունները Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 20. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 20․ Ուսուցչի նյութ

Կրոնական ազատության օրհնությունները

Կրոնական ազատությունը մարդկային հիմնարար իրավունք է: Մորմոնի Գիրքը պարունակում է բազմաթիվ օրինակներ` ինչպես կրոնական ազատության օրհնությունների, այնպես էլ կրոնական ազատության սահմանափակման հետևանքների մասին: Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան նշել կրոնական ազատության օրհնությունները և գնահատել, թե ինչ կարող են անել, որպեսզի օգնեն պաշտպանել և պահպանել այն մեր օրերում:

Ուսուցման առաջարկներ

Մոսիա թագավորը հաստատում է կառավարման մի ձև, որը պաշտպանում է կրոնական ազատությունը

Նշում. Կրոնական ազատության վիճակը լայնորեն տարբերվում է ամբողջ աշխարհում: Երբ քննարկում եք կրոնական ազատությունը, ուշադիր եղեք առանձնահատուկ հանգամանքների հանդեպ, որտեղ դուք եք ապրում: Խրախուսեք ուսանողներին հարգանքով խոսել կառավարությունների, այլ եկեղեցիների և բոլոր կրոնական ավանդույթների մասին:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստվելով այս դասին, նրանց հանձնարարվել էր զրույց ունենալ այլ հավատքի պատկանող մեկ կամ մի քանի մարդկանց հետ: Ուսանողներին խրախուսել էին հարցնել այդ մարդկանց, թե ինչու է նրանց կրոնը կարևոր իրենց համար, և արդյոք նրանք երբևէ ենթարկվել էին կրոնական հալածանքների: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորել իրենց զրույցներից կամ այլ հավատքի պատկանող մարդկանց հետ անցյալ փորձառություններից:

Ուղղեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • Ինչպե՞ս կսահմանեիք կրոնական ազատությունը։ (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հրավիրեք վերանայել նախապատրաստական նյութի առաջաբանը և բաժին 1-ը :)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ բոլոր մարդիկ իրավունք ունենան արտահայտվել և գործել ըստ իրենց կրոնական հավատալիքների: (Օգտակար կլինի վերանայել Հավատո հանգանակի տասնմեկերորդ կետը և նախապատրաստական նյութի բաժին 1-ում Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը )

  • Ինչպիսի՞ ազդեցություն կարող է կրել մեր կյանքը, եթե մենք ազատ չլինեինք արտահայտելու կամ գործելու՝ հիմնվելով մեր հիմնական համոզմունքների վրա, ներառյալ մեր կրոնական հայացքները: Որո՞նք են կրոնական ազատություններին սպառնալիքներ հանդիսացող որոշ օրինակները մեր օրերում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մոսիա թագավորը հաստատեց մի օրենք` պաշտպանելով իր թագավորության ժողովրդին, ովքեր հալածվում էին` իրենց համոզմունքների պատճառով: Կարող եք վերանայել Մոսիա 27.1–4-ը ուսանողների հետ և հարցնել.

  • Ի՞նչ կարող եմ սովորել կրոնական ազատության մասին թագավոր Մոսիայի հռչակագրից:

Նկար
Կորիհորը հակառակվում է Ալմային, Ռոբերտ Տ. Բարրեթ

Ցուցադրեք կից պատկերը և հրավիրեք ուսանողներին ամփոփել Կորիհորի ուսուցանած գաղափարներից մի քանիսը (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը): Հանձնարարեք ուսանողներին կրկնել Ալմա 30.7–9, 11-ը և փնտրել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում կրոնական ազատության մասին: Մտածեք, թե ձեր տված հետևյալ հարցերից որը կարող է լավագույնս օգնել ձեր ուսանողներին խորապես ուսումնասիրել.

  • Այս հատվածներից ի՞նչ կարող ենք սովորել այն մասին, թե Երկնային Հայրը որքանո՞վ է արժևորում կրոնական ազատությունը: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Աստված կամենում է, որ Իր բոլոր զավակներն ունենան հավասար իրավունքներ և արտոնություններ, որպեսզի նրանք ազատ լինեն ծառայել կամ չծառայել Իրեն՝ առանց հարկադրանքի:)

  • Աստծո ծրագրում ինչո՞ւ է կարևոր, որ մեզ չստիպեն հավատալ կամ հետևել Իրեն:

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը երբեք չեն ստիպի ձեզ հավատալ կամ հետևել Իրենց: Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Նրանց բնավորության մասին:

  • Ինչո՞վ է կրոնական ազատությունը օգտակար հասարակության բոլոր անդամների համար: Որքանով է այն օգտակար ձեզ համար:

Հրամանատար Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը և կոչ է անում ժողովրդին պահպանել ազատությունը

Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել օրինակներով, թե կրոնական ազատությունը ինչպես կարող է վտանգվել: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խորհուրդ տվեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 2-ը:)

Հրավիրեք ուսանողներին կարդալ Ալմա 46.4, 10-ը, և ապա բացատրեք, թե Ամաղիկիան ինչպես սպառնաց Նեփիացիների ազատություններին, ներառյալ՝ նրանց կրոնական ազատությանը: Հարցրեք ուսանողներին, թե Հրամանատար Մորոնին ինչպես արձագանքեց այդ սպառնալիքին: (Անհրաժեշտության դեպքում խնդրեք ուսանողներին վերանայել Ալմա 46.12–13, 19–20-ը) Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ ավետարանական սկզբունքներ կարող ենք մենք սովորել կրոնական ազատության մասին Հրամանատար Մորոնիի և նրա ժողովրդի ջանքերից: (Օգնեք ուսանողներին գտնել մի սկզբունք, որը նման է հետևյալին. Երբ մենք կանչում ենք առ Աստված և պատրաստվում գործելու, Նա կզորացնի մեզ, որպեսզի պաշտպանենք մեր ընտանիքները, կրոնը և ազատությունը:)

  • Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հրամանատար Մորոնին և նրա ազատության դրոշը ժողովրդի վրա: Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Երկնային Հոր օգնությունը` կրոնական ազատությունը պաշտպանելու մեր ջանքերում:

  • Հրամանատար Մորոնիի կրոնական ազատության պաշտպանությունը ինչո՞վ է նման այն բանին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես պաշտպանեց մեր ընտրության ազատությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես քաղաքակիրթ ձևով պաշտպանել կրոնական ազատությունը, կարող եք ցուցադրել Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Մենք պետք է սիրենք բոլոր մարդկանց, լինենք լավ լսողներ և մտահոգություն ցուցաբերենք նրանց անկեղծ համոզմունքների հանդեպ: Մենք պետք է իմաստուն լինենք մեր դիրքորոշումները բացատրելիս, դրանց հետևելիս և մեր ազդեցությունը գործադրելիս: Մենք պետք է փնտրենք անհավատների ըմբռնումը և աջակցությունը: Եվ մենք պետք է նաև ներգրավենք կառավարությունների և համապատասխան բազմազգ մարմինների պաշտոնական գործողությունները: Այս բոլորն անհրաժեշտ է այն մեծ բարիքը պահպանելու համար, որը կրոնական կազմակերպությունները և հավատացյալները կարող են իրականացնել՝ ի շահ ամբողջ մարդկության: . (“Challenges to Religious Freedom” [address at the Argentina Council for Foreign Relations (CARI), Apr. 23, 2015], newsroom.ChurchofJesusChrist.org)

Որպեսզի ուսանողներին օգնեք կիրառել կրոնական ազատության պաշտպանությունը, հրավիրեք նրանց աշխատել մի գործընկերոջ հետ և քննարկել, թե ինչպես կարձագանքեին հետևյալ իրավիճակին.

Աշխատավայրում դուք մի ընկեր ունեք, ով գտնում է մի գաղտնի տեղ` ընդմիջումներին աղոթելու համար: Մի քանի գործընկերներ սկսում են ծաղրել այդ գործընթացը: Ի վերջո, մի գործընկեր ասում է. «Նա ուղղակի պետք է իր կրոնը պահի իր համար և չկիրառի այն աշխատավայրում»: Ապա նա շրջվում է դեպի ձեզ և ասում. «Դու ի՞նչ կարծիքի ես»:

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան քննարկելու իրենց պատասխանը ծնողների հետ, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե իրենք ինչպես արձագանքեցին իրավիճակին:

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Խնդրեք մի քանի ուսանողների նպատակներ դնել: Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ. Ռասսել Բալլարդը դիտարկել է. «Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք չենք դնում նպատակներ մեր կյանքում և սովորում, թե ինչպես տիրապետել մեր նպատակներին հասնելու տեխնիկային, մենք կարող ենք հասնել հասուն ծերության, և հետ նայելով մեր կյանքին, տեսնել, որ հասել ենք մեր լիարժեք ներուժի մի փոքր մասին միայն» (“Do Things That Make a Difference,” Ensign, June 1983, 69–70): Ուսանողներին հնարավորություններ ընձեռեք մտածելու և ստեղծելու հատուկ նպատակներ, որոնք կարող են օգնել նրանց կատարել արդյունավետ, արդար գործեր: Եթե նրանց նպատակները խիստ անձնական չեն կիսվելու համար, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց նպատակներով ձեզ հետ և մտածեք, թե ինչպես կարող եք հետևել ուսանողներին՝ իրենց նպատակներն իրականացնելիս:

Ուսանողներին խնդրեք դնել մի հատուկ նպատակ այն մասին, թե ինչ կարող են անել` նախապատրաստվելով կրոնական ազատության սրբազան իրավունքը ավելի լավ պաշտպանելուն: (Օգտակար կլինի ցուցադրել և վերանայել Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:) Ուսանողներին հանձնարարեք կազմել գործողությունների մի հասարակ ծրագիր՝ իրենց նպատակն իրականացնելու համար: Դասն ավարտելիս բերեք ձեր վկայությունը կրոնական ազատության կարևորության մասին:

Հաջորդ անգամ

Խնդրեք ուսանողներին մտածել, թե հպարտությունն ինչու է այդքան տարածված թեմա Մորմոնի Գրքում: Նշեք, որ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը դիտարկել է. «Հպարտությունը մեղք է, որը հեշտ է տեսնել ուրիշների մեջ, բայց դժվարությամբ ենք նկատում մեր մեջ: («Զգուշացեք հպարտությունից», Ensign, May 1989, 5): Հրավիրեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Մորմոնի Գրքում հպարտության մասին ուսմունքների վերաբերյալ և այն մասին, թե հպարտությունն ինչպես կարող է ազդել նրանց կյանքի վրա: