Ինստիտուտ
Դաս 12․ Ուսուցչի ձեռնարկ. Մեր հոգևոր վերածննդի կարիքը


Դաս 12. Ուսուցչի ձեռնարկ. Մեր հոգևոր վերածննդի կարիքը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 12. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 12․ Ուսուցչի ձեռնարկ

Մեր հոգևոր վերածննդի կարիքը

Մեր ընկած վիճակում մենք անարժան ենք բնակվելու Աստծո ներկայության մեջ: Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զորության շնորհիվ մենք կարող ենք հոգևորապես վերածնվել՝ որպես Նրա ուխտյալ զավակներ, և որակավորվել սելեստիալ փառքի համար: Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան խորացնել իրենց հասկացողությունը հոգևոր վերածննդի վերաբերյալ և բացատրել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է փոխել մեր սրտերը: Ուսանողները նաև որոշելու են, թե իրենք ինչ կարող են անել Քրիստոսի վարդապետությունով ավելի լավ ապրելու համար, որպեսզի խորացնեն իրենց դարձը:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Օգնեք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար: «Սովորելը պետք է կատարվի [ուսանողի] կողմից: Հետևաբար, [ուսանողը] պետք է գործի անցնի» (Teaching the Gospel: A Handbook for CES Teachers and Leaders [1994], 14): Քույր Վիրջինիա Հ. Փիրսը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության նախկին խորհրդականը, նկատել է. «Հմուտ ուսուցիչը չի մտածում. Ի՞նչ պիտի անեմ այսօր դասարանում», այլ հարցնում է. «Ի՞նչ են անելու իմ ուսանողները դասարանում այսօր», ոչ թե «Ի՞նչ եմ ուսուցանելու այսօր», այլ «Ինչպե՞ս եմ օգնելու ուսանողներիս հայտնաբերել այն, ինչ նրանք պետք է իմանան» [Teaching the Gospel: A Handbook for CES Teachers and Leaders, 13]” (“The Ordinary Classroom—a Powerful Place for Steady and Continued Growth,” Ensign, Nov. 1996, 12):

Թագավոր Բենիամինի մարդիկ հոգևոր վերածնունդ են ապրում։

Ցուցադրեք Նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը. «Մեզ համար բավական չէ, որ համոզված լինենք ավետարանում, մենք պետք է գործենք և մտածենք, որպեսզի դարձի գանք ավետարանով» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի բաժին 1-ում նրանք կարդում են Բենիամին թագավորի ժողովրդի հոգևոր վերածննդի մասին պատմությունը: Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են կրկնել Մոսիա 4.2–3-ը և Մոսիա 5.2–7-ը՝ փնտրելով կապը Քրիստոսի վարդապետության և դարձի միջև: Կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը, որպեսզի ուսանողները խորացնեն իրենց կողմից հայտնաբերված ճշմարտությունները:

  • Քրիստոսի վարդապետության ո՞ր կողմերը կիրառեցին Բենիամին թագավորի ժողովուրդը, և ինչպե՞ս դա ազդեց նրանց հոգևոր վերածննդի վրա: (Օգնեք ուսանողներին գտնել մի սկզբունք, որը նման է հետևյալին. Երբ մենք ձգտենք ապրել Քրիստոսի վարդապետությունով, Փրկիչը կփոխի մեր սրտերը և կօգնի մեզ հոգևորապես վերածնվել:)

  • Ինչո՞ւ է կարևոր ճանաչել Փրկիչի դերը ձեր հոգևոր վերածննդի և դարձի մեջ:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը ոգեշնչում է ձեզ դիմել Նրան՝ ձեր սիրտը փոխելու համար։

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը փոխել ձեր սիրտը: Ի՞նչ եք զգում Նրա հանդեպ այդ փոփոխությունը կատարելու ընթացքում ձեզ օգնելու համար։ (Խրախուսեք ուսանողներին կիսվել փորձառություններով, որոնք խիստ անձնական չեն, կամ հանձնարարեք նրանց իրենց օրագրերում գրանցել որևէ փորձառություն):

  • Քրիստոսի վարդապետության յուրաքանչյուր տարր (հավատք, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգև և համբերել մինչև վերջ) ինչպե՞ս է դուռ բացում Փրկիչի առջև՝ ձեր սիրտը փոխելու համար:

Հրավիրեք ուսանողներին մտածել սրտի այն փոփոխության մասին, որը նրանք ուզում են զգալ և հարցրեք.

Անթի-Նեփի-Լեքիները թաղում են իրենց զենքերը։

Բացատրեք, որ նույնիսկ սրտի հզոր փոփոխություն ապրելուց հետո մարդու նվիրվածությունը կարող է մարել: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ․ Ռենլանդի հետևյալ խոսքերը.

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Բոլորս էլ գիտենք անհատների, ովքեր ունեցել են սրտի այս հզոր փոփոխությունը, բայց հետագայում ենթարկվել են բնական մարդու ազդեցությանը: Նրանք դարձան անտարբեր մարդիկ Աստծուն երկրպագելու և նվիրվածության գործում, նրանց սրտերը կարծրացան և դրանով վտանգեցին իրենց հավերժական փրկությունը։ («Պահպանել սրտի հզոր փոփոխությունը», Լիահոնա, նոյեմբեր 2009, 98)

  • Ինչո՞ւ մարդը, ով սրտի հզոր փոփոխություն է ապրել, կարող է անտարբեր դառնալ Աստծու երկրպագության և նվիրվածության մեջ:

Երեց Ռենլանդի նկարագրած հակադրությունը անհատներին ցույց տալու համար ցուցադրեք հետևյալ նկարը: Հրավիրեք ուսանողներին բացատրել Անթի-Նեփի-Լեքիների պատմությունը և նկարագրել, թե ինչն էր պատճառը, որ Անթի-Նեփի-Լեքիները թաղեցին իրենց պատերազմական զենքերը:

Հնազանդության, զոհաբերության և նվիրաբերման մաքրագործող ուղին, նկարը ըստ՝ Դեն Բուրի

Երբ ուսանողները կիսվեն Անթի-Նեփի-Լեքիների մասին իրենց իմացածով, կարող եք օգտագործել հետևյալ հատվածներից մի քանիսը՝ օգնելով ուսանողներին պարզել մարդկանց փոփոխության և դեպի Հիսուս Քրիստոսը դարձի խորությունը. Ալմա 23.6–7, Ալմա 24.9–11, 15 և Ալմա 27.27:

  • Ի՞նչն էր խանգարում Անթի-Նեփի-Լեքիներին անտարբեր դառնալ Աստծուն երկրպագելու և նվիրվածություն ցուցաբերելու գործում:

  • Այս հատվածներից ի՞նչ դասեր կարող են օգնել ձեզ բարելավել ձեր ջանքերը՝ «ամուր մնալու Քրիստոսի հավատքի մեջ, նույնիսկ մինչև վերջ» (Ալմա 27.27):

Կարող եք հրավիրել, որ ուսանողները խորհեն, թե ապստամբության ո՞ր զենքերը կարող են խանգարել նրանց, որպեսզի անձամբ զգան սրտի հզոր փոփոխություն:

Որպեսզի օգնենք ուսանողներին կիրառել այս դասին և այս բաժնում իրենց սովորածը, ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք քննարկման ղեկավար: Տրամադրեք հետևյալ նյութերը յուրաքանչյուր խմբին և համոզվեք, որ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան բովանդակալից քննարկում անցկացնելու համար: Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսել իրենց քննարկածը:

Փոքր խմբային քննարկում Հոգևոր վերածննդի վերաբերյալ

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ. Դաս 12

Հիշեցում քննարկման ղեկավարին. Խնդրում ենք ձեր խմբի անդամների հետ քննարկում վարել հետևյալ սցենարի վերաբերյալ: Խրախուսեք ձեր խմբի բոլոր անդամներին մասնակցել: Այնուամենայնիվ, ոչ ոք չպետք է պարտադրված զգա՝ կիսվելու իր մտքերով:

Պաբլոն սիրում էր իր միսիոներական ծառայությունը և զգում էր, որ ավետարանն արմատավորվել է իր սրտում։ Նա տուն եկավ միսիայից՝ լի ուրախությամբ և ապագայի մեծ սպասումներով: Մի քանի շաբաթ տանը գտնվելուց հետո նա սկսեց իրեն ոչ անհրաժեշտ և մոլորված զգալ: Նա հաճախ իրեն միայնակ էր զգում: Այս զգացումները հաղթահարելու համար նա մասնակցեց բազմաթիվ տարբեր միջոցառումների և նախագծերի: Աստիճանաբար նա սկսեց անտեսել իր անձնական աղոթքները և սուրբ գրությունների ուսումնասիրությունը: Նրա սկսեց հազվադեպ հաճախել եկեղեցի, իսկ վերջերս գայթակղվեց ու վերադարձավ մի շարք վատ սովորությունների, որոնք ձեռք էր բերել միսիայից առաջ:

Քննարկման հարցեր․

  • Հոգևոր վերածննդի և սրտի փոփոխության վերաբերյալ ո՞ր ճշմարտություններն են առավել կարևոր Պաբլոյի իրավիճակի համար:

  • Եթե Պաբլոն ձեր ընկերը լիներ, ինչո՞վ կկիսվեիք նրա հետ Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել նրան վերականգնել սրտի փոփոխությունը:

  • Պաբլոն ի՞նչ դասեր կարող էր սովորել Անթի-Նեփի-Լեքիներից:

Փոքր խմբային քննարկում Հոգևոր վերածննդի վերաբերյալ

ուսուցչի օժանդակ նյութ

Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք իրենց խմբային քննարկման ընթացքում սովորածի մասին զեկուցելու համար: Կարող եք նաև նրանց ժամանակ տալ խորհելու, թե նրանք ինչ են ոգեշնչվում անել՝ այսօրվա սովորածի և զգացածի շնորհիվ: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես է մեծացել իրենց հասկացողությունն ու վկայությունը Քրիստոսի վարդապետության վերաբերյալ, երբ նրանք ուսումնասիրել են այս բաժինը:

Հաջորդ անգամ

Դասի վերջում կարող եք ցուցադրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը. «Մենք կցանկանայինք ձեզ հետ խոսել Երկրի վրայի մեծագույն մարտահրավերի, մեծագույն նպատակի և մեծագույն աշխատանքի մասին: Եվ ցանկանում ենք հրավիրել, որ դուք կազմեք դրա մասը»: (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018], supplement to the New Era and Ensign, 3, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org). Երբ ուսանողներն ուսումնասիրեն հաջորդ դասի նախապատրաստական նյութը, խրախուսեք նրանց մտածել իրենց դերի մասին այս մեծ գործում. Իսրայելի հավաքման գործում: