Ինստիտուտ
Դաս 4․ Ուսուցչի նյութ. Քննեք սուրբ գրությունները


Դաս 4․ Ուսուցչի նյութ. Քննեք սուրբ գրությունները, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 4. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 4․ Ուսուցչի նյութ

Քննեք սուրբ գրությունները

Մորմոն մարգարեն ասել է. «Նա, ով ունի սուրբ գրքերը, թող քննի դրանք» (3 Նեփի 10.14): Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա գտնել մի քանի օրհնություններ, որոնք կարող են ստանալ նրանք, ովքեր ջանասիրաբար քննում են սուրբ գրությունները: Ուսանողները նաև կորոշեն, թե ինչ կարող են անել, որպեսզի սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնեն իրենց կյանքի առավել իմաստալի մաս:

Ուսուցման առաջարկներ

Լեքին և նրա ընտանիքը սովորում են, որ սուրբ գրությունները մեծ արժեք ունեն

Կիսվեք հետևյալ սցենարով.

Թաշան երիտասարդ չափահաս է և խիստ զբաղված է: Նա հաճախում է դպրոց, աշխատում է կես դրույքով, ծառայում է Եկեղեցում, ակտիվ է սոցիալական ցանցերում և հանգստյան օրերին ժամանակն անցկացնում է իր ընկերների հետ: Նա ցանկանում է սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն կատարել, բայց դժվարանում է ժամանակ ու եռանդ գտնել:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Թաշային:

Հրավիրեք ուսանողներին պատմել պատմությունն այն մասին, թե ինչի միջով անցան Լեքիի որդիները՝ արույրե թիթեղները ձեռք բերելու համար: Ապա միասին կարդացեք 1 Նեփի 5.20–21-ը:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունները, և դրան հաջորդող քննարկման ժամանակ ուսանողներին խրախուսեք գրի առնել դրա լրացման տարբեր եղանակներ. Սուրբ գրությունները մեծ արժեք ունեն, որովհետև …

  • Լեքին և Նեփին ինչպե՞ս կավարտեին գրատախտակին գրված այդ միտքը:

  • Ելնելով սուրբ գրությունների հետ ունեցած ձեր սեփական փորձառությունից, ինչպե՞ս կլրացնեիք այդ միտքը:

Ցուցադրեք հետևյալ հատվածները և բացատրեք, որ ամբողջ Մորմոնի Գրքում մարգարեները հայտարարել են սուրբ գրությունների արժեքի մասին. 1 Նեփի 15,23–24, Հակոբ 2.8, Հակոբ 4.4, Ալմա 31.5, Ալմա 37.8–10, Հելաման 3.29–30:

Դասարանը բաժանեք փոքր խմբերի։ Հրահանգեք յուրաքանչյուր խմբին այնպես բաժանել հատվածներն իրենց միջև, որ յուրաքանչյուր անդամ կարդա սուրբ գրությունների մեկ կամ երկու հատված: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ իրենց հանձնարարված սուրբ գրությունները և բացահայտել լրացուցիչ ուղիներ այն մասին, որ սուրբ գրությունները մեծ արժեք ունեն:

Խրախուսեք խմբի անդամներին կիսվել իրենց սովորածով, նաև ինչպես կավարտեին գրատախտակին գրված միտքը: Որպես իրենց քննարկման մաս, ուսանողները կարող են կիսվել, թե իրենք երբ են զգացել սուրբ գրությունների օգտակարությունը, ինչպես նկարագրված է իրենց քննարկած հատվածներում:

Վարժությունից հետո դասարանին ուղղեք հետևյալ հարցը.

  • Սուրբ գրությունների մեծ արժեք ունեն. դրա պատճառներից ո՞րը կնշեիք որպես կարևորագույն:

  • Ի՞նչ եք իմացել և զգացել Հիսուս Քրիստոսի մասին, երբ կարդացել եք սուրբ գրությունները, հատկապես՝ Մորմոնի գիրքը: Ի՞նչ որոշակի հատվածներ են ձեզ ավելի մոտեցրել Նրան:

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնառությունը

Ուսանողներին հնարավորություն տվեք գրի առնելու տպավորությունները: Երբ ուսանողները վարժվեն գրի առնել տպավորությունները, որոնք նրանք ստացել են Սուրբ Հոգուց, նրանք կարող են ավելի համահունչ դառնալ հոգևոր հուշումներին: Ուսանողներին հրավիրեք գրի առնել այդպիսի տպավորությունները այնպիսի մի տեղում, որտեղ կարող են վերանայել, ինչպես նաև ծրագրեր կազմել ու նպատակներ դնել: Դուք կարող եք խրախուսել նրանց օգտագործել Gospel Living հավելվածը` այդ անելու համար: Խրախուսեք ուսանողներին գրել և գործել իրենց տպավորությունների համաձայն:

Ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին ժամանակ տրամադրեք խորհելու կամ գրի առնելու տպավորությունները, որոնք նրանք գուցե ստացել են դասի ժամանակ:

  • Հիմնվելով այն բանի վրա, ինչ դուք սովորել եք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին, ինչ հատուկ օրհնություններ կկամենայիք ավելի շատ ստանալ:

  • Մտածեք, թե որքան հաճախ և ինչպիսի արդյունավետությամբ եք ուսումնասիրում սուրբ գրությունները: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի բարելավեմ սուրբ գրությունների իմ անձնական ուսումնասիրությունը: Ի՞նչ կարող եք անել ձեր տաճարային այցելություններն ավելի իմաստալի դարձնելու համար:

Ալման Քրիստոսի խոսքերը համեմատում է Լիահոնայի հետ:

Ցուցադրեք կից պատկերը և խնդրեք ուսանողներին նկարագրել, թե ինչ մաքառումների դիմակայեց Լեքիի ընտանիքը, մինչ ճամփորդում էր անապատով: Ինչո՞վ է մեր կյանքը նման անապատով ճամփորդելուն:

Նկար
Լեքին և նրա ընտանիքը ճամփորդում են անապատում:

Ցուցադրեք Լիահոնայի կից պատկերը և հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես է այն գործում: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խնդրեք անդրադառնալ նախապատրաստական նյութի բաժին 3-ին:)

Նկար
Լիահոնան
  • Ի՞նչ հոգևոր դասեր կարող էր սովորել Լեքիի ընտանիքը՝ օգտագործելով Լիահոնան:

Ցուցադրեք կից պատկերը, որը նկարագրում է մի երիտասարդի, ով հեռախոսից սուրբ գրություններ է կարդում, և հրավիրեք ուսանողներին կարդալ կամ վերանայել Ալմա 37.43–46-ը:

Նկար
երիտասարդը կարդում է սուրբ գրությունները հեռախոսից
  • Մենք որտե՞ղ կարող ենք գտնել Քրիստոսի խոսքերը: Ինչպե՞ս կարող են Քրիստոսի խոսքերը ծառայել որպես ձեր անձնական Լիահոնա:

Ցուցադրեք հետևյալ սկզբունքները. Երբ մենք ուշադրություն դարձնենք Քրիստոսի խոսքերին, նրանք կառաջնորդեն մեզ այս կյանքի մարտահրավերների միջով դեպի հավերժական ուրախություն:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես են Քրիստոսի խոսքերը հաճախ առաջնորդում մեզ, ցուցադրեք հետևյալ սցենարը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն:

Լուիսին ասել էին, որ սուրբ գրությունները պատասխան ունեն ամեն հարցի համար: Նա հուսալքվել է, որովհետև չի կարողանում սուրբ գրություններում որոշակի պատասխան գտնել անձնական կարևոր հարցին: Որքան շատ է քննում, այնքան ավելի է հիասթափվում:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Լուիսին:

Ցուցադրեք և բարձրաձայն կարդացեք Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Մենք ասում ենք, որ սուրբ գրությունները պարունակում են ցանկացած հարցի պատասխանը, քանի որ սուրբ գրությունները կարող են առաջնորդել մեզ դեպի ցանկացած պատասխան: …

… Չնայած սուրբ գրությունները [գուցե] չպարունակեն պատասխաններ մեր հատուկ անձնական հարցին, աղոթքով լի սուրբ գրությունների ուսումնասիրությունը կօգնի մեզ ձեռք բերել այդպիսի պատասխաններ: Սա այն պատճառով է, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը մեզ զգայուն է դարձնում Սուրբ Հոգու ոգեշնչման համար: …

… Սուրբ գրությունները կօգնեն մեզ վճռել մեր բոլոր անձնական հարցերը, քանի որ կարդալով դրանք, մենք հրավիրում ենք և արժանանում ենք Սուրբ հոգու ոգեշնչմանը, որը կառաջնորդի մեզ դեպի ամենայն ճշմարտություն: (“Studying the Scriptures” [Brigham Young University–Hawaii devotional, Mar. 14, 1986], 18–21, Church History Library, Salt Lake City)

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե Աստված ինչպե՞ս է վերաբերվում Իր զավակներին։ (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն,․ Սուրբ գրությունների ուսումնասիրությունը հրավիրում է անձնական հայտնություն:)

  • Երբ են սուրբ գրությունները կամ ժամանակակից մարգարեները բացել անձնական հայտնության դուռը մեր կյանքում:

Բերեք վկայություն սուրբ գրությունների կանոնավոր անհատական ուսումնասիրության մասին և խրախուսեք ուսանողներին գործել Սուրբ Հոգու հուշումների համաձայն, որոնք նրանք ստացել են իրենց ուսումնասիրության և դասի ընթացքում:

Հաջորդ անգամ

Նշեք, որ հաջորդ դասի ընթացքում մենք կսկսենք մի նոր թեմա, որը կոչվում է «Փրկագնման մեծ ծրագիրը»: Երբ ուսանողները ուսումնասիրեն 5-րդ դասի նախապատրաստական նյութը, հրավիրեք նրանց խորհել, թե ինչ գիտեն Ադամի ու Եվայի անկման և այն ընտրությունների մասին, որ այն բացեց մեզանից յուրաքանչյուրի համար: