Ինստիտուտ
Դաս 28. Ուսուցչի նյութ. Եկեք Քրիստոսի մոտ


Դաս 28. Ուսուցչի նյութ. Եկեք Քրիստոսի մոտ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 28. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 28. Ուսուցչի նյութ

Եկեք Քրիստոսի մոտ

Իր հիշատակարանն ավարտելուց առաջ Մորոնի մարգարեն հրավիրել է ընթերցողներին՝ «եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10․32)։ Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան բացատրել, թե ինչու է կարևոր կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա և խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի լիարժեք գան Նրա մոտ։ Նրանք հնարավորություն կունենան նաև կիսվել, թե այս դասընթացի ժամանակ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ինչպես է օգնել իրենց գալ Հիսուս Քրիստոսի մոտ։

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Խրախուսեք ուսանողներին շարունակել մասնակցել ինստիտուտի դասերին։ Երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկոյի ժամանակ երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Ես սիրում եմ ինստիտուտը։ Հուսով եմ, որ դուք բոլորդ, ովքեր հնարավորություն ունեք, ոչ միայն ընդգրկված եք, այլև հաճախում և ակտիվորեն մասնակցում եք ինստիտուտի ծրագրերին։ Դա լավագույն գործերից մեկն է, որ անում ենք Եկեղեցում» (“Choice and Commitment” [Jan. 12, 2020], broadcasts.ChurchofJesusChrist.org)։ Խրախուսեք ուսանողներին կատարել այս դասընթացի պահանջները և շարունակել մասնակցել ինստիտուտի դասերին։

Հելամանն ուսուցանում է իր որդիներին իրենց կյանքը կառուցել Հիսուս Քրիստոսի հիմքի վրա

Ցուցադրեք «Հոգևոր պտուտահողմեր» (մինչև 1:25) տեսանյութը կամ ցուցադրեք և կարդացեք երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը։ Հրավիրեք ուսանողներին մտածել, թե երեց Անդերսենի ուսմունքներն ինչպես են կապված իրենց որոշակի հանգամանքների հետ։

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Իմ երիտասարդ ընկերնե՛ր, աշխարհը սահուն չի գնա դեպի Փրկիչի Երկրորդ Գալուստը: Սուրբ գրություններն ասում են, որ «բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ» [Վարդապետություն և Ուխտեր 88․91]։ …

Մարգարեությամբ հայտնված երկրաշարժերից և պատերազմներից առավել մտահոգիչ են [տես Դալլին Հ․ Օուքս, “Preparation for the Second Coming,” Ensign or Liahona, May 2004, 7–10] հոգևոր պտուտահողմերը, որոնք կարող են պոկել ձեզ ձեր հոգևոր հիմքից և ձեր հոգին իջեցնել ձեզ համար աներևակայելի վայրում, իսկ դուք երբեմն չեք նկատի, որ տեղաշարժվել եք։

Այդ սոսկալի մրրիկները հակառակորդի գայթակղություններն են: Մեղքը միշտ գոյություն է ունեցել այս աշխարհում, բայց այն երբեք չի եղել այդքան հասանելի, անհագուրդ և ընդունելի։ («Հոգևոր պտուտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18)

  • Ներկայումս ի՞նչ հոգևոր պտուտահողմերի են բախվում չափահաս երիտասարդները։ (Ուսանողների պատասխանները կարող եք գրել գրատախտակին։)

  • Դուք ինչպե՞ս կարող եք լավագույնս նախապատրաստվել ձեզ սպասվող հոգևոր պտուտահողմերին։ (Կարող եք նշել, որ երեց Անդերսենն իր ելույթում տվել է նմանատիպ մի հարց, իսկ հետո մեջբերել Հելաման 5․12-ը։)

Միասին կարդացեք Հելաման 5.12-ը և հրավիրեք ուսանողներին նշել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց դիմակայել իրենց հոգևոր պտուտահողմերին։ (Ուսանողների պատասխանների հիման վրա կարող եք գրատախտակին գրել նմանատիպ մի սկզբունք․ Եթե մենք մեր հիմքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, սատանան զորություն չի ունենա կործանելու մեզ։)

  • Ինչպե՞ս կարող են հոգևոր պտուտահողմերն ազդել այն մարդկանց վրա, ովքեր իրենց կյանքը կառուցել են աշխարհիկ արժեքների կամ փիլիսոփայությունների վրա։

  • Ի՞նչն է Հիսուս Քրիստոսին դարձնում միակ հուսալի հիմքը, որի վրա պետք է կառուցենք մեր կյանքը։ (Կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել Քույր Շերի Լ․ Դյուի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում։)

  • Ի՞նչը կարող է խանգարել մեզ կառուցել կամ պահպանել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ մարտահրավերները։

Հրավիրեք ուսանողներին կիսվել որոշ գործողություններով, որոնք նրանք կատարել են, որպեսզի կառուցեն իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի վրա։ (Նրանց պատասխանները կարող եք գրել գրատախտակին)։ Երբ ուսանողները կիսվեն իրենց փորձառություններով, ժամանակ տվեք նրանց գրի առնել մի գործողություն, որը նրանք կարող են կատարել, որպեսզի իրենց կյանքը լիարժեք կառուցեն Տիրոջ վրա։

Մորոնին ավարտում է Մորմոնի Գիրքը՝ հրավիրելով բոլոր մարդկանց գալ Հիսուս Քրիստոսի մոտ

Կարող եք ցուցադրել «Come unto Christ» (3:54) տեսանյութը, որում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը պատմում է, թե ինչպես Բոլիվիայում որոշ մարդիկ փոխվեցին, երբ եկան Հիսուս Քրիստոսի մոտ։ Որպես այլընտրանք, դուք կարող եք կիսվել նաև այլ փորձառությամբ, թե ինչպես է փոխվել ինչ-որ մեկի կյանքը, երբ նա նախընտրել է գալ Քրիստոսի մոտ։ Հրավիրեք ուսանողներին քննարկել, թե ինչ կարող են սովորել այդ փորձառությունից։

Միասին կարդացեք Մորոնի 10.32-33-ը և հրավիրեք ուսանողներին քննարկել, թե ինչու է այդ հրավերն իր համապատասխան տեղը գտել Մորմոնի Գրքի վերջին գլխում։ Օգնեք ուսանողներին այդ հատվածներում գտնել նմանատիպ մի սկզբունք. Երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ, մենք կարող ենք մաքրագործվել և կատարելագործվել Նրա շնորհով։

Խրախուսեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես է Տիրոջ շնորհն օգնել նրանց գալ Հիսուս Քրիստոսի մոտ։

Միասին կարդացեք Մորոնիի հրավերը Եթեր 12․41 հատվածում և հիշեցրեք ուսանողներին, որ նրանց խնդրել էին խորհել, թե ինչպես են արձագանքել այդ հրավերին։ Հրավիրեք ուսանողներին բացել նախապատրաստական նյութի 3-րդ բաժինը և վերանայել «Գրի առեք ձեր մտքերը» վերնագրի երեք տարբերակները։ Ուսանողներին ժամանակ տվեք վերանայել իրենց գրածները, կամ, եթե նրանք ժամանակ չեն ունեցել պատրաստվելու, խրախուսեք նրանց ընտրել տարբերակներից մեկը և պատրաստել որոշ մտքեր կիսվելու համար։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գրածով։ (Եթե դասարանը մեծ է, կարող եք ուսանողներին բաժանել խմբերի, որպեսզի յուրաքանչյուրը կիսվելու հնարավորություն ունենա։)

Ավարտելով այս դասը և դասընթացը՝ վկայեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ գալ Քրիստոսի մոտ։ Խրախուսեք ուսանողներին շարունակել գալ Քրիստոսի մոտ՝ ամեն օր ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը։