Ինստիտուտ
Դաս 17․ Ուսուցչի նյութ. Պատկանել Տիրոջ Եկեղեցուն


Դաս 17. Ուսուցչի նյութ. Պատկանել Տիրոջ Եկեղեցուն, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 17. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 17․ Ուսուցչի նյութ

Պատկանել Տիրոջ Եկեղեցուն

Ինչպես Իր հետևորդների համար Պաղեստինում, այնպես էլ Նեփիացիների և Լամանացիների մեջ Հիսուս Քրիստոսը կազմավորեց Իր Եկեղեցին: Նա կանչեց տասներկու աշակերտների և նրանց քահանայության իշխանություն տվեց: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կենտրոնանալ հաղորդության արարողության վրա և պարզել, թե ինչ կարող են անել` այն ավելի իմաստալի և Քրիստոսակենտրոն դարձնելու համար: Ուսանողները նաև կորոշեն, թե ինչ կարող են անել, որ օգնեն մյուսներին իրենց ծխերում կամ ճյուղերում ունենալ պատկանելության և ընկերակցության զգացում:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը հաստատում է հաղորդությունը և պատվիրում մարդկանց միմյանց հաճախ հանդիպել և ոչ մեկին չարգելել մասնակցել իրենց երկրպագությանը

Ցույց տվեք հետևյալ պատկերը և հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիացիների և Լամանացիների մեջ որպես Իր ծառայության մաս, Հիսուս Քրիստոսը քահանայության իշխանությամբ օժտեց Իր տասներկու աշակերտներին և կազմավորեց Իր Եկեղեցին (տես 3 Նեփի 11.18–22, 12.1, 18.5, 37, 26.17–21):

Նկար
Քրիստոսը երեք Նեփիացի աշակերտների հետ, նկարը՝ ըստ Գարի Լ. Քափի

Նշեք, որ չնայած Եկեղեցու մասին կան շատ տեսակետներ, որոնց վերաբերյալ մենք կարող ենք ավելին իմանալ, այս դասը կկենտրոնանա միայն երկու տեսակետների վրա: Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին ընտրել այն հարցը, որն իրենք կկամենան խորապես հետազոտել:

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հաղորդությունը դառնա իմ եկեղեցական փորձառության ավելի իմաստալի մասը:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել Եկեղեցում ստեղծել ավելի հյուրընկալ և ներգրավող փորձառություն բոլոր մարդկանց համար:

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Փոքր խմբերով քննարկումներն ու հանձնարարությունները կարող են օգնել ուսանողներին ավելի խորը սովորել: Փոքր խմբեր ձևավորելը կարող է թույլ տալ ավելի մեծ թվով ուսանողների մասնակցել և կարող է ապահովել կայուն մթնոլորտ, որտեղ նրանք կարող են միմյանց հետ կիսվել մտքերով, զգացումներով, և փորձառություններով: Փոքր խմբերը կարող են նաև զարգացնել բարեկիրթ շփման և հաղորդակցության հմտություններ: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի իմաստալի փորձառություն ունենալ փոքր խմբերում, օգտակար կլինի տրամադրել հետևյալը. (1) սկզբնաղբյուրներ, ինչպիսիք են` մեջբերումներ, գերագույն համաժողովի ելույթների պատճեներ կամ այլ օժանդակ նյութեր, (2) հստակ հրահանգներ և մտածելու տեղիք տվող հարցեր և (3) քննարկման համար շատ ժամանակ:

Հրավիրեք ուսանողներին փոքրիկ խմբեր կազմել (երեք-չորս մարդ ամեն խմբում) նրանց հետ, ովքեր ընտրել են նույն հարցը: Յուրաքանչյուր խմբին տվեք օժանդակ նյութը, որը համապատասխանում է իրենց հարցին: (Երկու օժանդակ նյութերն էլ գտնվում են այս դասի վերջում:) Հրավիրեք ուսանողներին օգտագործել օժանդակ նյութին վերաբերող հարցերը և սկզբնաղբյուրները` իմաստալի քննարկում ծավալելու համար: Մինչ խմբերը քննարկում են, շրջեք սենյակում և, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում և աջակցություն առաջարկեք:

Իրենց թեմայի քննարկման համար խմբերին բավական ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել դասարանի հետ որոշ սկզբունքներով, որոնք նրանք սովորեցին Փրկիչի կատարած ուսուցումներից: Օգտակար կլինի, եթե մի քանի րոպե կենտրոնանաք մեկ թեմայի վրա, իսկ հետո անդրադառնաք հաջորդ թեմային:

Ուսանողները, հնարավոր է, գտնեն սկզբունքներ, որոնք նման են հետևյալին.

  • Երբ ճաշակում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Երկնային Հորը` Հիսուս Քրիստոսին միշտ հիշելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու մեր հոժարակամությունը:

  • Եթե մենք ճաշակենք հաղորդությունը և միշտ հիշենք Հիսուս Քրիստոսին, մենք Նրա Հոգին մեզ հետ կունենանք։

  • Տերը պատվիրում է մեզ հրավիրող և ներգրավող լինել Աստծո բոլոր զավակների հանդեպ և օգնել նրանց գալ Իր մոտ:

Երբ ուսանողները գտնեն սկզբունքները, խնդրեք նրանց գրել դրանք գրատախատակին: Խնդրեք ուսանողներին կիսվել մտքերով կամ հարցերով, որոնք իրենք ունեն այս սկզբունքներից որևէ մեկի վերաբերյալ:

Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին ընտրել մեկը կամ երկուսը՝ դրանց շուրջ խորհելու համար: Կարող եք խրախուսել ուսանողներին գրի առնել այն մտքերն ու տպավորությունները, որոնք նրանք ստանում են։

  • Ի՞նչ եմ անելու, որպեսզի նախապատրաստվեմ հաղորդությունը ճաշակելուն և դարձնեմ այն ավելի իմաստալի և Քրիստոսակենտրոն փորձառություն:

  • Ի՞նչ եմ անելու, որպեսզի օգնեմ մյուսներին իրենց ընդունված զգալ և Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն պատկանելու զգացում ունենալ:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց շրջապատող աշխարհի որոշ պայմանների մասին, որոնք կարող են դժվարացնել ավետարանով ապրելը: Խրախուսեք ձեր ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը, որոնելով, թե մենք ինչպես կարող ենք օգնել ուրիշներին զգալ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մեզ բոլորիս համար տեղ կա:

Հաղորդության օրհնությունները

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ.Դաս 17

Հրահանգներ քահանայության ղեկավարների համար

Օգտագործեք հետևյալ հրահանգները, որպեսզի հեշտացնեք քննարկումը ձեր խմբի անդամների հետ: Խրախուսեք ձեր խմբի բոլոր անդամներին մասնակցել: Այնուամենայնիվ, ոչ ոք չպետք է պարտադրված զգա՝ կիսվելու իր մտքերով:

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հաղորդությունը դառնա իմ եկեղեցական փորձառության ավելի իմաստալի մասը:

Վերանայեք 3 Նեփի 18.6–12, 20.8–9-ը և երեց Ա. Բեդնարի և Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուսմունքները նախապատրաստական նյութի բաժին 2-ում: Ապա քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ ենք մենք վկայում Երկնային Հորը, երբ ճաշակում ենք հաղորդությունը:

  • Ինչպե՞ս կարող է հաղորդությունը մեզ ավելի մոտեցնել Փրկիչին: Ինչո՞վ է ձեր կյանքը առանձնահատուկ, երբ դուք ավելի կենտրոնացած եք Հիսուս Քրիստոսի վրա և ավելի մոտ եք զգում Նրան:

  • Ըստ երեց Բեդնարի և երեց Քրիստոֆերսոնի, ինչպե՞ս պետք է հաղորդությունը ազդի մեր կյանքի և բնավորության վրա ամեն շաբաթ: Արդյոք որևէ մեկը կկամենար վկայել այդ օրհնությունների մասին՝ իրենց սեփական փորձառություններից ելնելով:

  • Ի՞նչն է ամենից շատն օգնել ձեզ հաղորդությունը իմաստալի և Քրիստոսակենտրոն փորձառություն դարձնելու համար:

Հաղորդության օրհնությունները

Նկար
օժանդակ նյութ ուսուցչի համար

Ողջունել բոլոր մարդկանց եկեղեցում

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ.Դաս 17

Հրահանգներ քահանայության ղեկավարների համար

Օգտագործեք հետևյալ հրահանգները, որպեսզի հեշտացնեք քննարկումը ձեր խմբի անդամների հետ: Խրախուսեք ձեր խմբի բոլոր անդամներին մասնակցել: Այնուամենայնիվ, ոչ ոք չպետք է պարտադրված զգա՝ կիսվելու իր մտքերով:

Ինչպե՞ս կարող եմ օգնել Եկեղեցում ստեղծել ավելի հյուրընկալ և ներգրավող փորձառություն բոլոր մարդկանց համար:

Գուցե կամենաք սկսել ձեր քննարկումը՝ գտնելով մի քանի ընդհանուր պատճառներ, թե մարդիկ ինչու կարող են ներգրավված չզգալ իրենց ծխում կամ ճյուղում: Տրամադրեք որոշ ժամանակ՝ վերանայելու 3 Նեփի 18.22–25-ը և քույր Քերոլ Ֆ. Մակքոնկիի հայտարարությունը բաժին 3-ի նախապատրաստական նյութում: Ապա քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, այս հատվածներում ո՞ր ուսմունքներն ու սկզբունքներն են կարևոր, որ հասկանան Եկեղեցու բոլոր անդամները: Ինչո՞ւ:

  • Ձեզ համար ի՞նչն էր կարևոր քույր Մակքոնկիի հայտարարության մեջ: Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «տեսնել [ուրիշներին] Քրիստոսանման աչքերով»: (Carol F. McConkie, “Lifting Others” [video], ChurchofJesusChrist.org):

  • Փրկիչի կյանքից ի՞նչ օրինակներ են ցույց տալիս Աստծո բոլոր զավակներին հրավիրելու և ներառելու Նրա ցանկությունը՝ անկախ նրանց հանգամանքներից:

  • Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` լինել ավելի ներգրավող և հրավիրող անդամների և այցելուների հանդեպ, ովքեր հաճախում են մեր ծխերը կամ ճյուղերը: Ի՞նչ են արել մարդիկ, որն օգնել է ձեզ ներգրավված և ընդունված զգալ եկեղեցում:

Ողջունել բոլոր մարդկանց Եկեղեցում

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ 2