Դաս 10․ Ուսուցչի ձեռնարկ. Ապաշխարություն և ներում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 10. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 10․ Ուսուցչի ձեռնարկ
Ապաշխարություն և ներում
Մորմոնի Գիրքն առաջարկում է եզակի պատկերացումներ ապաշխարության և ներման վարդապետության վերաբերյալ: Ենովսի, Բենիամին թագավորի ժողովրդի և Ալմա Կրտսերի փորձառությունները ցույց են տալիս, որ Փրկիչը մեր ներման և խղճի խաղաղության վերջնական աղբյուրն է: Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան քննարկել հարցեր ապաշխարության գործընթացի վերաբերյալ և կսովորեն ավելի լավ հասկանալ, թե երբ է Փրկիչը ներել իրենց: Ուսանողները կքննարկեն նաև, թե ինչպես կարող են շարունակել ապաշխարել և ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:
Ուսուցման առաջարկներ
Ալման բացատրում է, թե ինքն ինչպես է ստացել Փրկիչի ներումը։
Ցուցադրեք հետևյալ երեք հարցերը դասասենյակի տարբեր մասերում: Յուրաքանչյուր հարցի մոտ շրջանաձև դասավորեք մի քանի աթոռ: Նշեք, որ այս հարցերը նման են նախապատրաստական նյութի բաժին 1-ի հարցերին։
-
Իրականում ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով անցնել է ապաշխարության բոլոր քայլերով, բայց տարբերություն չի զգում:
-
Ինչպե՞ս կարող ենք ուժ գտնել իսկապես փոխվելու համար: Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով հուսալքված է, քանի որ իսկապես ջանացել է առաջադիմել, բայց պարզապես շարունակում են նույն սխալները թույլ տալ:
-
Ինչ անել, եթե ինչ-որ մեկը զգում է, որ ինքն այլևս հաջողության չի հասնի: Ինչպե՞ս կարող եք օգնել մեկին, ով կարծում է, որ չպետք է անհանգստանա ապաշխարելու համար, քանի որ նրա մեղքերն այնքան վատն են, որ երբեք չեն կարող ներվել:
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են, ովքեր պատրաստվում են պատասխանել իրենց ունկնդիրների վերոնշյալ հարցերից մեկին կամ պատրաստվում են օգնել իրենց հարազատին, ով մաքառում է ապաշխարելու համար: Դրանից հետո ուսանողներին խնդրեք նստել որևէ աթոռի վրա այն հարցերի մոտ, որոնք նրանք կցանկանային քննարկել: Խրախուսեք ուսանողներին օգտվել Ալմայի փորձառության պատմությունից և Մորմոնի Գրքի այլ հատվածներից, որոնք կարող են օգնել պատասխանել նրանց հարցերին:
Յուրաքանչյուր խմբում նշանակեք քննարկման ղեկավար և յուրաքանչյուր ղեկավարի տվեք հրահանգների օրինակը, որ գտնվում է այս դասի նյութի վերջում։ Խմբերին տվեք բավարար ժամանակ՝ իմաստալի քննարկումներ անցկացնելու համար:
Ուսանողներին քննարկելու ժամանակ հատկացնելուց հետո խնդրեք յուրաքանչյուր խմբից մեկ կամ մի քանի կամավորների ներկայացնել կարճ քննարկումներ այն մասին, թե իրենց խմբերն ինչ են սովորել և զգացել քննարկումների ժամանակ:
Ենովսը, Բենիամին թագավորի ժողովուրդը և Ալման զգում են ներման բերկրանքը։
Խնդրեք ուսանողներին մտածել՝ արդյոք իրենք կամ իրենց ծանոթը երբևէ ցանկացել են իմանալ, թե ինչպես հասկանալ՝ արդյոք Փրկիչը ներել է իրենց մեղքերը: Հրավիրեք ուսանողներին Ենովս 1.4–8, Մոսիա 4.1–3 և Ալմա 36.19–21-ում փնտրել եղանակներ, որոնցով կիմանանք, որ մենք ներվել ենք:
Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը
Ճանաչեք Քրիստոսակենտրոն ուսուցման զորությունը: Չադ Հ․ Վեբը՝ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ղեկավարը, ասել է ուսուցիչներին. «Միակ կաևորագույն ուղին, որով մենք կարող ենք օգնել մեծացնել աճող սերնդի հավատքը, Հիսուս Քրիստոսին մեր ուսուցման և ուսումնառության կենտրոնում դնելն է, որպեսզի օգնենք մեր ուսանողներին սկսել ճանաչել Նրան, սովորել Նրանից և գիտակցաբար ձգտել դառնալ Նրա նման» («Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով» [Ելույթ՝ Կրոնի սեմինարիաների և ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակման ժամանակ, հունիս 12, 2018 ], ChurchofJesusChrist.org): Երբ պատրաստվում եք ուսուցանել, հարցրեք ինքներդ ձեզ. Ինչպե՞ս կարող եմ օգնել ուսանողներին այս ուսումնական փորձառության միջոցով լիարժեք ճանաչել, սիրել և հետևել Փրկչին:
-
Այս հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն էին կարևոր ձեզ համար: Ձեր կարծիքով, այդ արտահայտություններն ինչո՞ւ գրավեցին ձեր ուշադրությունը:
-
Ինչո՞ւ է կարևոր հավատալ և ընդունել, որ Հիսուս Քրիստոսը պատրաստ է, կարող է և ցանկանում է ներել մեր մեղքերն ու վերացնել մեր մեղքը: (Խնդրեք ուսանողներին կրկնել նախապատրաստական նյութի բաժին 3-ը:)
-
Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, որ Փրկիչը ներել է մեր մեղքերը: (Օգնեք ուսանողներին ճանաչել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք և հավատում ենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ ներում է մեզ և օրհնում ուրախությամբ ու խղճի խաղաղությամբ:)
-
Ե՞րբ եք զգացել Տիրոջ ներման ուրախությունն ու խաղաղությունը, և ինչպե՞ս է այս փորձառությունը փոխել ձեր կյանքը: (Խրախուսեք ուսանողներին խոսել ներման իրենց զգացումների մասին, այլ ոչ թե իրենց մեղքերի առանձնահատկությունների մասին:) Որո՞նք են ձեր մտքերն ու ապրումները Փրկիչի՝ ձեզ ներելու ունակության և ցանկության վերաբերյալ:
Քննարկման ընթացքում ձեզ համար օգտակար կլինի օգտագործել Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հայտարարությունը.
Նրանց, ովքեր իսկապես ապաշխարում են, սակայն չեն կարողանում հանգստություն զգալ, ես ասում եմ` շարունակեք պահել պատվիրանները: Ես խոստանում եմ ձեզ, հանգստությունը կգա ըստ Տիրոջ ժամանակի: Բժշկումը նույնպես ժամանակ է պահանջում։ («Ա(պաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա, նոյեմբեր 2009, 42)
Նշում. Այն ուսանողներին, ովքեր, գուցե, հիասթափվել են ապաշխարության գործընթացից, քանի որ իրենց ջանքերը դեռ չեն հանգեցրել հանգստության, առաջարկեք քաջալերանքի խոսքեր և հրավիրեք նրանց շարունակել դիմել Տիրոջը և միգուցե իրենց հատուկ մտահոգություններով կիսվեն իրենց եպիսկոպոսի հետ:
Ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ գնահատելու իրենց կյանքը և հայտնաբերելու այն ամենը, ինչի համար իրենք պետք է ապաշխարեն: Հրավիրեք նրանց գրի առնել իրենց ցանկացած ոգեշնչում։
Կիսվեք ապաշխարության և ներման վարդապետության մասին ձեր վկայությամբ: Ուսանողներին նույնպես հրավիրեք կիսվել իրենց վկայություններով:
Հաջորդ անգամ
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես են իրենց մկրտության և այլ ուխտերն օրհնել իրենց կյանքը: Մինչ նրանք ուսումնասիրում են հաջորդ դասի նախապատրաստական նյութը, հրավիրեք նրանց մտածել իրենց ուխտի ուղու և այն մասին, թե պատվելով ուխտերը, նրանք ինչպես են կապվում Փրկիչի և Նրա զորության հետ:
Փոքր խմբով քննարկում ապաշխարության վերաբերյալ
Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ. Դաս 10
Հիշեցում քննարկման ղեկավարին. Խնդրում ենք օգտագործել այս հրահանգները՝ ձեր խմբի անդամների հետ քննարկումը խթանելու համար: Խրախուսեք ձեր խմբի բոլոր անդամներին մասնակցել քննարկմանը: Այնուամենայնիվ, ոչ ոք չպիտի պարտադրված զգա կիսվելու համար:
Խմբի անդամներին մի քանի րոպե տրամադրեք՝ վերանայելու նախապատրաստական նյութի բաժին 1-ը և դրան առնչվող սուրբգրային հատվածները (տես Մոսիա 27.35, Ալմա 36.12–13, 17–21, 24): Խնդրեք ուսանողներին փնտրել սկզբունքներ, որոնք վերաբերում են ձեր խմբի հարցին: Նաև հրավիրեք խմբի անդամներին պատրաստ լինել կիսվելու սուրբ գրությունների ցանկացած լրացուցիչ հատվածով, որը նրանք գտել են, երբ պատրաստվում էին այս դասին:
Միասին որոշեք, թե հետևյալ հարցերից ո՞րն է առավել կարևոր ձեր խմբի քննարկման համար: Այս գաղափարներն ավելի խորը հասկանալու համար գուցե ավելի լավ է մանրամասն քննարկել մեկ կամ երկու հարց, քան փորձել մակերեսորեն ընդգրկել բոլոր հարցերը:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Ալմայի փորձից, որոնք վերաբերում են մեր հարցին: Ինչպե՞ս եք օրհնվել՝ հետևելով այս սկզբունքներին:
-
Մորմոնի Գրքի ո՞ր սուրբգրային հատվածներն ու ուսմունքները կարող են օգնել պատասխանել այս հարցին: Այս հատվածներում ուսուցանված ճշմարտություններն ինչպե՞ս են օգնել ձեզ զգալ ապաշխարության զորությունը
-
Ի՞նչ դեր ունի Հիսուս Քրիստոսը մեր ապաշխարության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում Փրկիչի՝ ձեր մեղքերը ներելու պատրաստակամությանը:
-
Փրկիչին «կոտրված սիրտ և փշրված հոգի» առաջարկելու պատվիրանը ինչպե՞ս է (3 Նեփի 9.20) վերաբերում մեր հարցին: (Եթե դուք քննարկում եք այս վերջին կետը պարունակող հարցը, ձեզ համար օգտակար կլինի վերանայել 3 Նեփի 9.19–20-ը և Երեց Բրյուս Դ. Փորթերի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ից:)
© 2021 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Փոքր խմբով քննարկում ապաշխարության վերաբերյալ