Ինստիտուտ
Դաս 3. Ուսուցչի նյութ․ Լեքիի երազը կենաց ծառի մասին


Դաս 3. Ուսուցչի նյութ. Լեքիի երազը կենաց ծառի մասին, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 3. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներ և վարդապետություն. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 3․ Ուսուցչի նյութ

Լեքիի երազը կենաց ծառի մասին

Կենաց ծառի մասին Լեքիի երազն օգնում է մեզ իմանալ, թե ինչպես զգանք Աստծո սերը և վայելենք Փրկիչի Քավության օրհնությունները: Այս դասում ուսանողները կգտնեն, թե ինչը կարող է օգնել կամ խանգարել դեպի Քրիստոսը գալու իրենց ջանքերին: Նրանք կունենան հնարավորություն որոշելու, թե ինչ կարող են անել, որ Աստծո խոսքը ավելի մեծ առաջնահերթություն դարձնեն իրենց կյանքում:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնառությունը

Ձգտեք կենտրոնանալ ուսանողի վրա Նախագահ Դալլին Հ. Օուքսը նկատել է. «Ավետարանի ուսուցիչը, ինչպես Վարդապետը, ում մենք ծառայում ենք, պետք է ամբողջապես կենտրոնանա նրանց վրա, ում ուսուցանում է» («Ավետարանի ուսուցում», Ensign, Nov. 1999, 79): Երբ ձգտում եք կենտրոնանալ սովորողի վրա, ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ հասկանամ իմ ուսանողների կրթությունը, փորձառությունները, մարտահրավերները և կարիքները: Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց հիմնվել այն ամենի վրա, ինչ իրենք արդեն գիտեն: Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց, որ լինեն ջերմեռանդ սովորողներ և նպաստեն մյուսների ուսումնառությանը: Ի՞նչ կարող եմ անել, որ հրավիրեմ նրանց ավելի մոտենալ Փրկիչին:

Լեքին տեսնում է կենաց ծառի տեսիլքը

Նկար
Լեքիի երազը, Գրեգ Կ. Օլսեն,

Ցույց տվեք կենաց ծառի մասին Լեքիի տեսիլքի կից պատկերը և խնդրեք ուսանողներին համառոտ կիսվել նրանով, ինչ գիտեն տեսիլքի մասին: Գուցե խնդրեք որևէ ուսանողի համառոտ ամփոփել Լեքիի երազի պատմությունը:

Հրավիրեք ուսանողներին վերանայել նախապատրաստական նյութի հղումները՝ 1 Նեփի 8.10–12 և 1 Նեփի 11.21–22-ը, փնտրելով, թե ինչպես են Լեքին ու Նեփին նկարագրել ծառը և նրա պտուղը:

Հիմնվելով Լեքիի երազի ուսանողների հասկացողության վրա, դուք կարող եք ուղղել հետևյալ հարցերից մի քանիսը:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծառը և նրա պտուղը։ (Տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը:)

  • Կենաց ծառի մասին Լեքիի երազն օգնում է մեզ իմանալ, թե ինչպես զգանք Աստծո սերը և վայելենք Փրկիչի Քավության օրհնությունները:

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ ուրախություն ձեռք բերելու մասին: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն․ Գալով Քրիստոսի մոտ և ճաշակելով Նրա Քավության օրհնություններից, մենք ուրախություն ենք գտնում։)

  • Ինչո՞վ են Փրկիչի Քավության օրհնությունները «բաղձալի բոլոր բաներից ավելի»: (1 Նեփի 8.12, 11.22):

Ցուցադրեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը։

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:

Երբ կենտրոնանում ենք … Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի [վրա], մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի ունենում է, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: … Հիսուս Քրիստոսը ուրախություն է: («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82)

  • Ի՞նչ կարող եք անել ձեր կյանքում Հիսուս Քրիստոսի վրա ավելի շատ կենտրոնանալու համար, որպեսզի զգաք ավելի մեծ ուրախություն: (Ուսանողներին բավարար ժամանակ տվեք մտածելու և իրենց տպավորությունները գրանցելու համար:)

Լեքին ու Նեփին իմանում են, որ Աստծո խոսքը տանում է դեպի Փրկիչը և Նրա Քավությունը

Դասարանը բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ օժանդակ նյութը:

Խոչընդոտներ կենաց ծառի պտուղը ստանալիս

Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ.Դաս 3

Խմբով կարդացեք այս պարբերությունը. Լեքիի կենաց ծառի տեսիլքում կեղտոտ ջրերի ակունքը, «խավարի մշուշները» (1 Նեփի 12.17) և «մեծ ու ընդարձակ շենքը» (1 Նեփի 8.26) ավելի դժվար էին դարձնում մարդկանց համար հասնել կամ մնալ ծառի մոտ և ճաշակել նրա պտղից: Դասի նախապատրաստական նյութում դուք գուցե գտնեք այդ ժամանակակից վտանգների և շեղումների որոշ օրինակներ, որոնք մարդկանց հեռու են պահում Փրկիչից: Ձեր խմբի անդամների հետ քննարկեք ուղիներ, երբ երիտասարդ չափահասները բախվում են հետևյալ իրավիճակների հետ այսօր.

Կեղտը կամ մեղքը (կեղտոտ ջրերի ակունքը. 1 Նեփի 8.13, 12.16, 15.27)

Խաբկանքներն ու գայթակղությունները («խավարի մշուշը». 1 Նեփի 8.23, 12.17)

Աշխարհի հպարտությունն ու ծաղրը («մեծ և ընդարձակ շենքը». 1 Նեփի 8.25–28, 12.18)

Քննարկեք. Ինչպե՞ս կարող են ձեր քննարկած օրինակները խանգարել որևէ երիտասարդ չափահասի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և վայելել Նրա Քավության օրհնությունները: Ինչպե՞ս փորձեցիք հաղթահարել այդ խոչընդոտները ձեր սեփական կյանքում:

Խոչընդոտներ կենաց ծառի պտուղը ստանալիս

Նկար
օժանդակ նյութ ուսուցչի համար

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց խմբերում քննարկածով։

Հրավիրեք ուսանողներին վերանայել այն, ինչ սովորեցին չորս խմբերի մարդկանց մասին, որոնց Լեքին տեսավ իր տեսիլքում (տես նախապատրաստական նյութի բաժին 3)։ Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը. Խումբ 1 (1 Նեփի 8.21–23), Խումբ 2 (1 Նեփի 8.24–28), Խումբ 3 (1 Նեփի 8.30, 33), Խումբ 4 (1 Նեփի 8.31–32):

  • Ի՞նչ դեր խաղաց երկաթյա ձողը կամ Աստծո խոսքը յուրաքանչյուր խմբի համար: (Գրի առեք ուսանողների պատասխանները համապատասխան վերնագրերի ներքո:)

  • Ի՞նչն է կարևոր՝ նրանք «ուշադրություն չդարձրեցին» արտահայտության մեջ 1 Նեփի 8.33-ում: Ինչպիսի՞ տեսք կարող է այն ունենալ մեր օրերում:

  • Ի՞նչ հույս կա նրանց համար, ովքեր բաց են թողել երկաթյա ձողը և շեղվել են արահետից: (Գուցե կամենաք խնդրել ուսանողներին վերանայել նախապատրաստական նյութում Քույր Էնն Մ. Դիբի հայտարարությունը:)

Բացատրեք, որ երբ Նեփին աղոթում էր իր հոր երազը հասկանալու համար, նրան ցույց տրվեց մի տեսիլք և [նա] իմացավ երազի իմաստը: Այնուհետև նա ուսուցանեց իր եղբայրներին, թե ինչ էր ներկայացնում երկաթյա ձողը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.23–24 հատվածները: Ապա հարցրեք.

  • Ի՞նչ եք սովորել իր եղբայրներին տված Նեփիի բացատրությունից և հրավերից: (Մյուս ճշմարտությունների շարքում ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Աստծո խոսքից ամուր բռնելով՝ մենք հնարավորություն ենք ստանում դիմակայել Հիսուս Քրիստոսից մեզ հեռացնելու սատանայի փորձերին:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «[ամուր] բռնել» Աստծո խոսքից (1 Նեփի 8.30):

Ցուցադրեք Յոթանասունից Քեվին Վ. Փիրսոնի հետևյալ հայտարարությունը։

Նկար
Երեց Քեվին Վ. Փիրսոն

Եթե մենք «անընդհատ ամուր չբռնենք» [1 Նեփի 8.30] Աստծո խոսքից և չապրենք դրա համաձայն, մենք կդառնանք ավելի շուտ հոգևորապես կուրացած, քան հոգևոր մտածողությամբ: Քննեք Մորմոնի գիրքը և կենդանի մարգարեների խոսքերը յուրաքանչյո՛ւր օր, յուրաքանչյո՛ւր օր, յուրաքանչյո՛ւր օր: Դա հոգևոր կենդանության և խաբեությունից խուսափելու բանալին է: Առանց դրա մենք հոգևորապես կորչում ենք: («Մնալ կենաց ծառի մոտ», Լիահոնա, մայիս 2015, 115)

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե Աստծո խոսքից ամուր բռնվելով, ինչպես են հոգևորապես գոյատևել կամ խուսափել խաբեությունից: Հրավիրեք նրանց կիսվել նաև, թե ինչպես է Աստծո խոսքն օգնել իրենց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և Նրա քավիչ զորությանը:

Որպեսզի օգնեք ուսանողներին գործել` հիմնվելով նրա վրա, ինչ դուք սովորում և զգում եք, կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և հրավիրել ուսանողներին խորհել և գրի առնել իրենց պատասխանները:

  • Ի՞նչ կարող եմ անել՝ Աստծո խոսքից ավելի ամուր բռնվելու համար։

  • Ո՞վ կարող է օրհնվել` լսելով իմ վկայությունը Աստծո խոսքից ամուր բռնելու կարևորության մասին:

Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով:

Հաջորդ անգամ

Երկաթյա ձողի վերաբերյալ քննարկման լույսի ներքո հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե որքան ջանասեր են եղել իրենք վերջերս սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության մեջ: Երբ նրանք ուսումնասիրեն նախապատրաստական նյութը հաջորդ դասի համար, խրախուսեք նրանց մտածել, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունը առաջնահերթություն դարձնելով, ինչպե՞ս կարող են ավելի մոտենալ Փրկիչին: