2010–2019 թթ․
Տիրոջն ապավինիր
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Տիրոջն ապավինիր

Մեր միակ հաստատուն վստահությունը Տիրոջը և իր զավակների հանդեպ Նրա սիրուն ապավինելն է։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, վերջերս ստացած մի նամակ ներկայացնում է իմ ելույթի թեման։ Նամակի հեղինակը մտածում էր տաճարում ամուսնանալ մի մարդու հետ, ում հավերժական կողակիցը մահացել էր։ Նա լինելու էր այդ տղամարդու երկրորդ կինը։ Քրոջը անհանգստացնում էր հետևյալ հարցը․ արդյոք հաջորդ կյանքում նա կունենա իր տունը, թե՞ ստիպված կլինի բնակվել իր ամուսնու և նրա առաջին կնոջ հետ։ Ես հորդորեցի նրան ապավինել Տիրոջը:

Ես կշարունակեմ, կիսվելով վստահելի մի ընկերոջ փորձառությամբ, որի համար ստացել եմ նրա թույլտվությունը։ Իր սիրելու կնոջ ու իրենց երեխաների մոր մահից հետո հայրը կրկին ամուսնացավ։ Նրա հասուն երեխաներից ոմանք խիստ դեմ էին նրա որոշմանը և խորհրդի համար դիմեցին մի մոտ ազգականի, որը եկեղեցու հարգված առաջնորդ էր։ Լսելով նրանց առարկությունները, որոնք կենտրոնացած էին հոգիների աշխարհում կամ վերջին դատաստանից հետո եկող փառքի թագավորությունների պայմանների և հարաբերությունների վրա, եկեղեցու առաջնորդը ասաց. «Ձեզ սխալ բաներ են անհանգստացնում: Ձեզ պետք է անհանգստացնի, թե ինչպիսին է լինելու ձեր վիճակը այդ վայրերում։ Այդ մասին մտածեք։ Եթե դուք հասնեք այնտեղ, ամեն բան ավելի հրաշալի կլինի, քան կարող եք պատկերացնել»։

Ինչպիսի՜ մխիթարիչ վարդապետություն։ Ապավինի՛ր Տիրոջը։

Իմ ստացած նամակներից տեղյակ եմ, որ շատերին է անհանգստացնում հոգիների աշխարհին վերաբերող հարցերը, որտեղ կլինենք մահից հետո՝ նախքան հարությունը։ Ոմանք ենթադրում են, որ այս մահկանացու կյանքում մեզ հետապնդող ֆիզիկական շատ խնդիրներ ու հանգամանքներ կշարունակվեն նաև հոգիների աշխարհում: Ի՞նչ գիտենք մենք իրականում հոգիների աշխարհի պայմանների մասին։ Կարծում եմ, որ ԲՅ համալսարանի կրոնի դասախոսներից մեկը այդ թեմայի վերաբերյալ իր հոդվածում ճիշտ էր նկատել. «Երբ մեզ հարց ենք տալիս, թե օրինակելի աշխատություններից որքան ենք սովորել հոգիների աշխարհի մասին, պատասխանը սա է՝ «ոչ այնքան, որքան հաճախ մտածում ենք»:1

Իհարկե, սուրբ գրություններից սովորում ենք, որ մեր մարմնական մահից հետո, մենք՝ որպես հոգիներ, շարունակում ենք ապրել հոգիների աշխարհում: Սուրբ գրությունները նաև սովորեցնում են, որ հոգիների աշխարհը բաժանված է այս կյանքում արդար ապրած կամ արդարակյաց և ամբարիշտ մարդկանց միջև: Նրանք նաև նկարագրում են, թե ինչպես են հավատարիմ հոգիներից ոմանք ավետարանը ուսուցանում նրանց, ովքեր ամբարիշտ կամ ըմբոստ կյանքով են ապրել (տես Ա Պետրոս 3․19, Վարդապետություն և Ուխտեր 138․19–20, 29, 32, 37)։ Ինչն ամենակարևորն է, ժամանակակից հայտնությունը բացահայտում է, որ փրկության աշխատանքը շարունակվում է հոգիների աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138․30–34, 58), և չնայած որ մեզ հորդորում են չհետաձգել մեր ապաշխարությունը մահկանացու կյանքում (տես Ալմա 13․27), մենք սովորում ենք, որ այնտեղ ևս ապաշխարության ինչ-որ հնարավորություն կա (տես Վարդապետություն և Ուխտեր 138․58

Հոգիների աշխարհում փրկության աշխատանքի էությունը հոգիներին սուրբ գրություններում հաճախ նկարագրվող «գերությունից» ազատելն է։ Հոգիների աշխարհում բոլորը ինչ-որ տեսակի գերության տակ են։ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի փառահեղ տեսիլքում, որը կանոնական է դարձել Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում, հայտարարվում է, որ արդար կյանքով ապրած ննջեցյալները, ովքեր «խաղաղության» վիճակում էին (Վարդապետություն և Ուխտեր 138․22), սպասում էին հարությանը (տես Վարդապետություն և Ուխտեր 138․16), քանզի «գերություն էին համարում իրենց հոգիների երկար բացակայությունն իրենց մարմիններից» (Վարդապետություն և Ուխտեր 138․50

Ամբարիշտները տառապում են մեկ այլ տեսակի գերությունից։ Չապաշխարած մեղքերի պատճառով նրանք գտնվում են Պետրոս առաքյալի ակնարկած հոգիների «բանտում» (Ա Պետրոս 3․19; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 138․42)։ Այդ հոգիների մասին խոսվում է որպես «գերիների» կամ որպես «բանտարկյալների» (Վարդապետություն և Ուխտեր 138:31, 42) կամ որպես «դրսի խավարը» արտաքսվածների, որտեղ պիտի լինի «լացն ու կոծը և ատամների կռճտոցը», մինչ նրանք սպասում են հարությանն ու դատաստանին (Ալմա 40․13–14

Հիսուս Քրիստոսի հարության միջոցով հոգիների աշխարհում բոլորին աներկբա հարություն է խոստացված (տես Ա Կորնթացիս 15․22), չնայած որ տարբեր խմբերի համար այն կլինի տարբեր ժամանակաշրջաններում: Մինչ այդ նշանակված ժամանակը, այն, ինչ սուրբ գրքերը պատմում են մեզ հոգիների աշխարհում կատարվող գործերի մասին, հիմնականում վերաբերում է փրկության աշխատանքին: Մնացած բաների մասին քիչ է հայտնված։ Ավետարանը քարոզվում է չիմացողներին, չզղջացողներին ու չհնազանդվողներին, նրանց հնարավորություն տալով ազատվել գերությունից և հասնել այն օրհնություններին, որ սիրող Երկնային Հայրը պահել է նրանց համար:

Հոգիների աշխարհի դարձի եկած արդարների համար գերությունը սպասելն է, թույլտվություն ունենալով գուցե հուշել, որ երկրի վրա իրենց համար փոխարինող արարողություններ կատարվեն, որպեսզի նրանք մկրտվեն և վայելեն Սուրբ Հոգու օրհնությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 138․30–37, 57–582 Այս մահկանացու փոխարինող արարողությունները նաև հնարավորություն են տալիս, քահանայության իշխանության ներքո առաջ գնալ՝ ընդլայնելու արդարների զորախմբերը, ովքեր կարող են ավետարանը քարոզել բանտում գտնվող հոգիներին:

Այս հիմունքներից ավելին մեր կանոնական սուրբ գրությունները շատ քիչ բան են պարունակում հոգիների աշխարհի մասին, որը գալիս է մահից հետո և նախորդում է վերջին դատաստանին:3 Այսպիսով, ուրիշ էլ ի՞նչ գիտենք հոգիների աշխարհի մասին։ Եկեղեցու անդամներից շատերը տեսիլքներ կամ այլ ոգեշնչումներ են ունենում, ինչը տեղեկություն է հաղորդում այն մասին, թե ինչպես են գործերը վարում կամ կազմակերպում հոգիների աշխարհում, բայց անձնական այս հոգևոր փորձառությունները չպետք է հասկացվեն կամ ուսուցանվեն որպես Եկեղեցու պաշտոնական վարդապետություն: Եվ, իհարկե, անդամների և այլոց կողմից հրատարակված աղբյուրներում, ինչպիսիք են ժամանակավոր մահվան վերաբերյալ գրքերը, առատ շահարկումներ կան այս թեմայով:4

Ինչ վերաբերում է վերջինիս, կարևոր է հիշել երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի և երեց Նիլ Լ․ Անդերսենի գերագույն համաժողովի ուղերձների նախազգուշացումները։ Երեց Քրիստոֆերսոնը ուսուցանել է․ «Պետք է հիշել, որ անցյալի, թե ներկայիս Եկեղեցու ղեկավարի յուրաքանչյուր հայտարարություն վարդապետություն չի համարվում Եկեղեցում բոլորը հասկանում են, որ առանձին առիթով որևէ ղեկավարի կողմից կատարված հայտարարությունը հաճախ ներկայացնում է անձնական կարծիք, ու թեև լավ մտածված լինի, այն միևնույն է՝ պաշտոնական չէ, ոչ էլ պարտադրող է ողջ Եկեղեցու համար»։5

Հաջորդ համաժողովին Երեց Անդերսենը ուսուցանեց հետևյալ առաջնորդող սկզբունքը․ «Վարդապետությունը ուսուցանվում է Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի բոլոր 15 անդամների կողմից։ Այն թաքնված չէ որևէ առանձին ելույթի անորոշ տողերում»:6 Ընտանիքի մասին հռչակագիրը, որը ստորագրվել է բոլոր 15 մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից, այդ սկզբունքի հիանալի օրինակ է:

Ընտանիքի մասին պաշտոնական հռչակագրից բացի, մարգարեական այն ուսմունքները, որոնք հաստատվում են մյուս մարգարեների և առաքյալների կողմից, նույնպես վարդապետության օրինակ են։ Հոգիների աշխարհում եղած հանգամանքների մասին մարգարե Ջոզեֆ Սմիթը իր ծառայության ավարտին երկու ուսմունք է ուսուցանել, որոնք հաճախ ուսուցանել են նաև նրան հաջորդող նախագահները: Դրանցից մեկը երեց Քինգ Ֆոլլեթի թաղման քարոզի ուսմունքն է, որ հոգիների աշխարհում արդար ընտանիքի անդամները միասին կլինեն:7 Մյուսը իր կյանքի վերջին տարվա մեկ այլ թաղման արարողության այս հայտարարությունն է․ «Արդարների հոգիները վեհացում են ստացել, որպեսզի ավելի մեծ ու փառահեղ աշխատանք կատարեն:․․․ հոգիների աշխարհում: ․․․ Նրանք հեռու չեն մեզանից և գիտեն ու հասկանում են մեր մտքերը, զգացումներն ու գործողությունները, և որոնց համար հաճախ ցավ են ապրում»։8

Այսպիսով, ո՞րն է ավելի վաղ նշված հարցի պատասխանը, թե որտեղ են բնակվում հոգիները։ Եթե այդ հարցը ձեզ համար տարօրինակ կամ անբանական է հնչում, մտածեք ձեր ունեցած կամ ձեզ տրված շատ հարցերի մասին, որոնց գայթակղություն է եղել պատասխանել մի գիտելիքի հիման վրա, որ նախկինում լսել եք մեկ այլ անձից։ Հոգիների աշխարհի մասին բոլոր հարցերին ես առաջարկում եմ երկու պատասխան: Նախ հիշեք, որ Աստված սիրում է իր զավակներին և անկասկած յուրաքանչյուրիս համար կանի այն, ինչ լավագույնն է։ Երկրորդ, հիշեք Աստվածաշնչի այս ծանոթ ուսմունքը, որն ինձ օգնել է պատասխան չգտած շատ հարցերի դեպքում․

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3.5–6):

Նեփին նմանօրինակ մի մտքով ավարտել է իր փառահեղ սաղմոսը. «Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ ապավինելու հավիտյան։ Ես իմ վստահությունը չեմ դնի մարմնի բազկի վրա» (2 Նեփի 4.34):

Բոլորս կարող ենք անհատապես խորհել, իսկ ընտանիքում կամ այլ մտերմիկ միջավայրում քննարկել հոգիների աշխարհի պայմանները կամ պատասխան չստացած այլ հարցերը։ Սակայն, եկեք որպես պաշտոնական վարդապետություն չուսուցանենք և չներկայացնենք այն, ինչը չի բավարարում պաշտոնական վարդապետություն համարվելու չափանիշներին։ Նման վարքը առաջ չի տանում Տիրոջ աշխատանքը և անգամ կարող է խանգարել մարդկանց փնտրելու Տիրոջ ծրագրով նախատեսված անձնական հայտնության մխիթարությունը կամ վեհացումը։ Անձնական հայտնություններին կամ երևակայություններին չափից շատ վստահելը կարող է մեզ նույնիսկ հեռացնել կենտրոնանալու և սովորելու մեր ջանքերից, որոնք կխորացնեին մեր հասկացողությունը և կօգնեին մեզ ուխտի ճանապարհով առաջ քայլելիս։

Տիրոջն ապավինելը ծանոթ և ճշմարիտ վարդապետություն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Այդ մասին ուսուցանում էր Ջոզեֆ Սմիթը, երբ առաջին սրբերը ծանր հալածանքների էին ենթարկվում և հանդիպում էին անհաղթահարելի թվացող խոչընդոտների։9 Այն դեռևս լավագույն սկզբունքն է, որին կարող ենք հետևել, երբ դեռևս հայտնություն չստացած և Եկեղեցու պաշտոնական վարդապետություն չդարձած մեզ անհանգստացնող հարցերի մասին սովորելու և մխիթարություն գտնելու մեր ջանքերը խոչընդոտների են հանդիպում։

Նույն սկզբունքը կիրառելի է հանդերձյալ կյանքի համար կատարված կնքումների կամ մահկանացու իրադարձությունների կամ օրինազանցությունների արդյունքում առաջացած ցանկալի շտկումներին վերաբերող պատասխան չգտնված հարցերին։ Այնքան շատ բան կա, որ չգիտենք, որ մեր միակ հաստատուն վստահությունը ապավինելն է Տիրոջը և իր զավակների հանդեպ Նրա սիրուն։

Եզրափակելով` հոգիների աշխարհի մասին մի բան կարող ենք հաստատ ասել, որ Հոր և Որդու փրկության աշխատանքը շարունակվում է այնտեղ։ Մեր Փրկիչը նախաձեռնել է բանտարկյալներին ազատություն հայտարարելու աշխատանքը (տես Ա Պետրոս 3․18–19; 4․6; Վարդապետություն և Ուխտեր 138․6–11, 18–21, 28–37), և այդ աշխատանքը շարունակում է, քանի դեռ արժանավոր և պատրաստված սուրհանդակները շարունակում են քարոզել ավետարանը, այդ թվում նաև՝ ապաշխարություն նրանց համար, ովքեր դեռ ունեն մաքրվելու կարիքը (տես Վարդապետություն և Ուխտեր 138․57)։ Այդ բոլորի նպատակը նկարագրված է ժամանակակից հայտնություններում տրված Եկեղեցու պաշտոնական վարդապետությունում։

«Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն՝ Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով,

Եվ իրենց օրինազանցությունների պատիժը վճարելուց և մաքուր լվացվելուց հետո, նրանք վարձք պիտի ստանան, համաձայն իրենց գործերի, քանզի նրանք փրկության ժառանգներ են» (Վարդապետություն և Ուխտեր 138․58–59

Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ ուսուցանել վերականգնված ավետարանի վարդապետությունը, պահել պատվիրանները, սիրել և օգնել մեկմեկու և իրագործել սուրբ տաճարներում կատարվող փրկության աշխատանքը։

Ես վկայում եմ իմ ասածների, ինչպես նաև այն ճշմարտությունների իրականության մասին, որոնք ուսուցանվել են և դեռ ուսուցանվելու են այս համաժողովի ընթացքում։ Այդ բոլորը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Ինչպես ասվում է ժամանակից հայտնության մեջ՝ Հիսուսը «փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը» (Վարդապետություն և Ուխտեր 76․43, շեշտադրումն ավելացված է)։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. “What’s on the Other Side? A Conversation with Brent L. Top on the Spirit World,” Religious Educator, vol. 14, no. 2 (2013), 48.

  2. Տես Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith (1976), 309–10; Joseph Smith, “Journal, December 1842–June 1844; Book 2,” p. 246, The Joseph Smith Papers, josephsmithpapers.org:

  3. Հոգիների աշխարհի վերաբերյալ հաճախ վկայակոչվող մեջբերման մեջ ասվում է․ «Միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 130․2)։ Ինչևէ, սա, հավանաբար, նկարագրում է ոչ թե հոգիների աշխարհը, այլ փառքի արքայությունը, քանի որ շարունակության մեջ նշվում է, որ «միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով, փառք, որը մենք այժմ չենք վայելում» (հատված 2

  4. Օրինակ՝ George G. Ritchie, Return from Tomorrow (1978) and Raymond Moody, Life after Life (1975)։

  5. Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն «Քրիստոսի վարդապետությունը», Լիահոնա, մայիս 2012, 88; տե՛ս նաև Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 42։ Տես, օրինակ Վարդապետություն և Ուխտեր 74:5 նկարագրությունը Պողոս առաքյալի անձնական ուսմունքների վերաբերյալ։

  6. Նիլ Լ․ Անդերսեն,«Ձեր հավատքի փորձությունը»,, Լիահոն, նոյ. 2012, 41։

  7. Տես Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 175։

  8. History of the Church, 6:52; included in Teachings of the Prophet Joseph Smith, 326; often quoted, as in Henry B. Eyring, To Draw Closer to God (1997), 122; see also Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), chapter 38, “The Spirit World.”

  9. Տես Teachings: Joseph Smith, 231–33։