2008
Տեսանյութ
Մայիս 2008


Տեսանյութ

Տեսանյութը, որ ցուցադրվեց Երիտասարդ Կանանց ժողովին, ներկայացրեց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խորհուրդը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների խմբի և նրանց ղեկավարի մեկնաբանություններն այն մասին, թե ինչպես սովորեցին Աստծո առաջնորդությունը փնտրել և ստանալ:

Քույր Քլեյթոն

Անցյալ ամառ մեր երիտասարդ աղջիկները հրատապ հարց ունեին: Նրանք ցանկանում էին իմանալ, թե որն է Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը լողազգեստի վերաբերյալ: Նրանց պատասխանելու փոխարեն, որը մենք հակված էինք կատարել ինքներս, որպես նրանց ղեկավարներ որոշեցինք, որ ավելի խելամիտ կլինի նրանց ուղղորդել դեպի Աղբյուրը: Նրանք կարող էին հարցնել, կամ կարող էին ինքնուրույն պարզել և հասկանալ, թե ինչպես են զգում, փնտրում և անհատապես տեղեկություն ստանում երկնքից, որպեսզի հետագայում կրկնեն այդ գործընթացն իրենց կյանքում:

Առաջին աղջիկ

Երբ մենք առաջին անգամ սկսեցինք, ես մտածեցի. «Դե լավ: Սա պարզապես ևս մեկ հանձնարարություն է, որը պետք է տանել տուն և աշխատել դրա վրա»:

Երկրորդ աղջիկ

Այս փորձառությունն ինձ ավելի մոտեցրեց Երկնային Հորը:

Առաջին աղջիկ

Այն ինձ կօգնի նաև, երբ մեծանամ և իմ դուստրերն ունենամ:

Երրորդ աղջիկ

Երբ ես սկսեցի իսկապես փնտրել պատասխանը, այն իրոք շատ արագ եկավ:

Քույր Քլեյթոն

Երբ մենք նայում ենք սրան վարդապետական տեսանկյունից, ավելի հիմնավոր աղբյուր չկար, քան սուրբ գրքերը:

Երրորդ աղջիկ

Նախ, ես իսկապես փորձեցի գտնել պատասխանը սուրբ գրքերում և կարծես չէի գտնում այն:

Առաջին աղջիկ

Սակայն երբ ավելի խորը ուսումնասիրեցի այդ թեման, ես զգացի, որ ցանկանում եմ ավելի շատ սովորել և պարզել:

Երրորդ աղջիկ

Ես շարունակում էի գտնել համեստության վերաբերյալ բոլոր սուրբ գրությունները, օրինակ` առաքինի կինը համեստ է, և սկզբում դա ինձ վրա ոչ մի տպավորություն չգործեց: Ապա աղոթքը, աղոթելիս ես սպասում էի հատուկ պատասխանների, իսկ ես պատասխան չէի ստանում: Ապա իմ պատասխանը ստանալուց հետո, հասկացա, որ աղոթքը պարզապես բերեց Հոգին և, որ սուրբ գրությունները միշտ ունեին պատասխանը, և [համեստությունը] ավելի շատ դիրքորոշում է:

Երկրորդ աղջիկ

Ես մի քանի պատասխաններ գտա, սակայն դրանք այնքան էլ որոշակի չէին, իհարկե, որովհետև ես միշտ պետք է իմ մասն անեմ և ինքնուրույն սովորեմ:

Երրորդ աղջիկ

Իսկ ես սպասում էի, որ պետք է ասվի. «Սա կարելի է հագնել, սա չի կարելի հագնել»: Ես չէի ուզում, որ դա այդպես լիներ, քանի որ այդ դեպքում դա իմ ընտրությունը չէր լինի: Եվ ես չունեի ճշգրիտ կանոններ: Սակայն այժմ ես իրականում երախտապարտ եմ, որ այդպիսի պատասխան եմ ստացել, քանի որ, իմ կարծիքով, դա ավելի կիրառելի է բոլոր աղջիկների համար ողջ աշխարհում:

Առաջին աղջիկ

Ես զգացի, որ ավելի եմ մոտենում իմ Երկնային Հորը և սիրտս պարզապես հուզում է ապրում, և հատկապես այս աղջիկների հետ, սիրտս ուրախությամբ էր լցվում նրանց համար, նրանք փնտրում էին գտնելու իրենց պատասխանները, և ես այնքան մեծ սիրով եմ լցված նրանց բոլորի հանդեպ:

Քույր Քլեյթոն

Միասին ընդգրկվելով այս գործընթացում, սրտանց կիսվելով, ոգեշնչում ստանալով և Հոգու ազդեցությունը զգալով, մենք ինչ-որ կերպ փոխվեցինք: Նրանք սովորեցին, որ Երկնային Հայրը հոգ է տանում այն ամենի համար, ինչի համար իրենք մտահոգվում են: Նրանք իմացան, որ Նա սիրում է իրենց: Նրանք իմացան, որ ինչ էլ հարցնեն, Նա կլսի և կպատասխանի:

Երրորդ աղջիկ

Իմ կարծքով, այս ընթացում ես հասկացա, որ պատասխան ստանալը կյանքում մեկ անգան կատարվող բան չէ, դա կարող է լինել միշտ: Եվ պատասխաներ ստանալու համար ես պետք է հաստատակամ լինեմ իմ աղոթքներն ասելիս, սուրբ գրությունները կարդալիս, և պետք է մշտապես այդ Հոգին պահեմ ինձ հետ:

Առաջին աղջիկ

Ես կարող եմ աղոթել Նրան, անկախ նրանից ինչի կարիք ունեմ, և Նա միշտ այնտեղ է ինձ համար: Նա միշտ իմ կողքին է, և Նա միշտ օգնում է ինձ ցանկացած իրավիճակում:

Երկրորդ աղջիկ

Երբ ես տխուր եմ կամ օգնության կարիք ունեմ, միշտ կարող եմ Նրան դիմել:

Առաջին աղջիկ

Ես գիտեմ` ով եմ ես և գիտեմ ինչն եմ պաշտպանում, և ինչպես եմ ինձ զգում, երբ ճիշտ ձևով եմ հագնվում: Եվ ես գիտեմ, որ եթե համեստ հագնվեմ, կարող եմ ավելի մոտենալ իմ Երկնային Հորը և Հոգուն:

Երրորդ աղջիկ

Ապշեցուցիչ է, ես հասկացա, որ երբ թերթում եմ իմ օրագիրը, պարզում եմ, որ գրեթե ամեն օր ստացել եմ իմ աղոթքների և հարցերի պատասխանները Տիրոջից:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Մենք կարող ենք ճշմարտությունը գտնել սուրբ գրքերում, մարգարեների ուսումունքներում, մեր ծնողների տված խորհուրդներում և ոգեշնչման մեջ, որը գալիս է, երբ ծնկի ենք իջնում և օգնություն խնդրում Աստծուց:

Երբեմն լավագույն պատասխանները, որ երիտասարդները կարող են ստանալ կյանքի հարցերի վերաբերյալ, գալիս են, երբ նրանք ծնկի են իջնում` դիմելով մեր Երկնային Հորը:

Եվ ես վկայում եմ, որ եթե նրանք հիշեն, որ Տերը հոգ է տանում իրենց համար և կպատասխանի իրենց աղոթքներին, նրանք կկարողանան դիմակայել իրենց բոլոր դժվարություններին: