2008
Միլիոնավորներ անդամներ հաստատում են Եկեղեցու նոր ղեկավարներին պաշտոնական հավաքի ժամանակ
Մայիս 2008


Միլիոնավորներ անդամներ հաստատում են Եկեղեցու նոր ղեկավարներին պաշտոնական հավաքի ժամանակ

2008թ. ապրիլի 5-ին աշխարհով մեկ Եկեղեցու անդամները հավաքվեցին ժողովատներում և իրենց տներում` արբանյակի, հեռուստացույցի, ռադիոյի կամ Ինտերնետի միջոցով, որպեսզի պաշտոնական հավաքով հաստատեին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նոր Նախագահին և Առաջին Նախագահությանը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի և Առաջին Նախագահության նրա խորհրդականներ` Նախագահ Հենրի Բ. Այրինգի և Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի անունները հայտարարվեցին 2008թ. փետրվարի 4-ին, հունվարի 27-ին Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մահից հետո: Սակայն, 2008 թվի ապրիլի 5 և 6-ին կայացած Եկեղեցու 178-րդ ամենամյա Գերագույն Համաժողովի ժամանակ ի հայտ եկավ առաջին հնարավորությունը Եկեղեցու անդամների համար` իրենց նոր ղեկավարներին հաստատելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները նույնպես հաստատվեցին պաշտոնական նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների Կենտրոնում: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հաստատվեց որպես այդ քվորումի նոր անդամ: Անդամները հաստատեցին նաև մյուս Բարձրագույն Իշխանություններին և Եկեղեցու օժանդակ կազմակերպությունների ղեկավարներին:

Երեց Լ. Վիթնի Քլեյթոնը Յոթանասունականների Առաջին Քվորումից, կանչվեց գրավելու Յոթանասունականների Նախագահության թափուր տեղը, որը առաջացել էրԵրեց Քրիստոֆերսոնի կանչից հետո:

Տասնհինգ տղամարդ հաստատվեցին որպես Յոթանասունի Առաջին և Երկրորդ Քվորումների նոր անդամներ, ինչպես նաև հաստատվեց Երիտասարդ Կանանց գերագույն նոր նախագահությունը: (Sե՛ս ուղեկցող կենսագրական տեղեկությունը:) Յոթանասունի Երկրորդ Քվորումի երկու անդամներ` Երեց Քրեգ Ս. Քրիսչենսենը և Վիլիամ Ռ. Վոքերը, հաստատվեցին Յոթանասունի Առաջին Քվորումում: Բացի դա, 38 նոր Տարածքային Յոթանասունականներ կանչվեցին ծառայելու Եկեղեցում իրենց համապատասխան տարածքներում: (Sե՛ս էջեր 4—7-ում նրանց ամբողջական ցանկը, ովքեր կանչվել են և ազատվել գերագույն համաժողովի ժամանակ:)

Նախագահ Մոնսոնը Եկեղեցու առաջին Նախագահն է, որը հաստատվեց առանձին պաշտոնական հավաքի ժամանակ Համաժողովների Կենտրոնում: Ըստ Երեց Մերլին Կ. Ջենսենի, որը Եկեղեցու պատմաբան է և արձանագրող, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա նախագահությունը հաստատվել են պաշտոնական առանձին հավաքով Կիրթլանդի Տաճարում 1836 թվի մարտի 27-ին: Բրիգամ Յանգը և նրա նախագահությունը առաջինը հաստատվեցին 1847 թվի դեկտեմբերի 27-ին Քենսվիլ Թաբերնաքլում, Քաունսիլ Բլաֆսում, Այովա: Սկսած Նախագահ Ջոն Թեյլորից, 1880 թվի հոկտեմբերի 10-ից յուրաքանչյուր Նախագահ մինչև Նախագահ Մոնսոնը հաստատվել է Սոլթ Լեյքի Թաբերնաքլում անցկացված պաշտոնական հավաքի ժամանակ:

«Մինչ Եկեղեցու անդամները նախկինում պաշտոնական հավաքներին կարող էին մասնակցել միայն այցելելով Թաբերնաքլ, - ասում է Երեց Ջենսենը, - վերջին տարիներին աշխարհով մեկ համայնքները մասնակցում են արբանյակային հեռարձակման միջոցով, երբ ցցի նախագահությունները կարող են հետևել իրենց ցցերի քվեարկությանը: Սկսած 1945 թվից, Եկեղեցու անդամները լսում են համաժողովի նյութերը իրենց տներում և հաստատում են նոր Նախագահին այնտեղից, որտեղ գտնվում են»:

Հին Կտակարանը առաջին անգամ հիշատակում է Տիրոջ հրահանգումը Իսրայելացիներին` անցկացնել հավաքներ Զատկի Տոնի ժամանակ (տե՛ս Ելից ԻԳ.14–17; Թվոց ԺԶ.8, 16) և Թաբերնաքլի Տոնի ժամանակ, որը կոչվում էր նաև տոնախմբության օր, հանդիսավոր ժողով (տե՛ս Ղևտացիս ԻԳ.33–36; Նէեմիայի Ը.18):

«Եկեղեցու անդամների համար, Եկեղեցու ղեկավարներին հաստատելը պարզապես պասիվ քվեարկություն չէ,- ասում է Երեց Ջենսենը,- Պաշտոնական հավաքին հաստատելը հատկանշում է պատրաստակամություն` առաջարկելու շարունակական հավատք, աղոթքներ և աջակցություն Եկեղեցու նոր Նախագահին»:

Երեց Ջենսենը նշում է, որ պաշտոնական հավաքը միակ ժամանակը չէ, երբ անդամներին խնդրում են հաստատել Եկեղեցու ղեկավարներին: Հաստատող քվեարկությունը տեղի է ունենում գերագույն համաժողովների, ցցերի համաժողովների և ծխերի կամ ճյուղերի համաժողովների ժամանակ:

«Երբ անդամները պարբերաբար հաստատում են Եկեղեցու ղեկավարությանը, նրանք հնարավորություն են ունենում նորոգելու պաշտոնական հավաքին ստանձնած իրենց պարտավորվածությունները»,- ասում է Երեց Ջենսենը:

Ավելի քան 100,000 մարդ է այցելել Համաժողովների Կենտրոն, իսկ միլիոնավոր մարդիկ դիտել կամ լսել են այն հեռուստացույցով, ռադիոյով, արբանյակով կամ Ինտերնետով:

Ապրիլի հերագույն համաժողովի նիստերը թարգմանվել և հեռարձակվել են 92 լեզուներով, ավելի, քան որևէ նախորդող համաժողովի ժամանակ:

Համաժողովի տեքստը, աուդիո և վիդեո տարբերակները կարելի է գտնել LDS.org կայքում: