2008
Մերի Ն. Քուք
Մայիս 2008


Մերի Ն. Քուք

Երիտասրադ Կանանց Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական

Նկար
Mary N. Cook

Երբ նա կրկնում է Երիտասարդ Կանանց կարգախոսն ամբողջ աշխարհի երիտասարդ կանանց հետ, Մերի Նիելսեն Քուքը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, երախտապարտություն է զգում, քանի որ Աստծո դուստրն է:

«Հայրս մահացել է 2007թ. նոյեմբերին, և ես հավատում եմ, որ Տերը կուղեկցի ինձ այս փորձության շրջանում,- ասում է Քույր Քուքը,- Մենք մեր երիտասարդ կանանց սովորեցնում ենք, որ մենք բոլորս Աստծո դուստրերն ենք, այս սուրբ փորձառությունը վերահաստատեց, որ Նա ճանաչում և սիրում է մեզ անհատապես»:

Քույր Քուքը ծնվել է 1951թ. հունիսի 8-ին, Քենեթ և Ֆերն Նիելսենների ընտանիքում, մեծացել է Միվեյլում, Յուտա, ԱՄՆ, և իր փորձն առաջարկում է երիտասարդ կանանց, ովքեր իրենց կյանքում անորոշության են հանդիպում:

«Ես ամուսնացա միայն 37 տարեկանում, և ես գիտեմ, թե ինչ մտահոգություններ ու վախեր են ունենում կանայք,- ասում է Քույր Քուքը,- Դուք պետք է հավատք ունենաք և քաջություն առաջ գնալու, չնայած անորոշությանը»:

Նա ամուսնացավ Ռիչարդ Ե. Քուքի հետ հուլիսի 16-ին, 1988 թվին, Սոլթ Լեյք Տաճարում և այժմ 4 երեխաների խորթ մայր է և 17 թոռների խորթ տատիկ:

«Լավ կրթությունը մեծ օգնություն էր իմ կյանքում»,- ասում է Քույր Քուքը, որը բակալավրի և մագիստրոսի կոչումներ է ստացել խոսքի պատոլոգիայի և աուդիոլոգիայի բնագավառում, ինչպես նաև Կրթության Մասնագետի աստիճան Բրիգամ Յանգի Համալսարանից: «Դա ինձ ավելի լավ պատրաստեց լինելու մայր և ծառայելու Եկեղեցում»:

Քույր Քուքը ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Մոնղոլիայում իր ամուսնու հետ, որին նա կոչում է իր լավագույն ընկերը: Նախկինում նա ծառայել է որպես Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդական և Երիտասարդ Կանանց գերագույն խորհրդում:

Քույր Քուքը համարում է, որ կարևոր է կենտրոնանալ անհատների վրա: «Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ կին լինի Քրիստոսի վկան,- ասում է Քույր Քուքը,- Սրանք միայն խոսքեր չեն: Մենք պետք է օգնենք ցանկություն առաջացնել և վստահություն Աստծո արդարակյաց դուստր լինելու համար»: