2008
Վերականգնել հավատն ընտանիքում
Մայիս 2008


Վերականգնել հավատն ընտանիքում

Կայուն ընտանիքները հասարակությունը միասին պահող հիմք են հանդիսանում, որը օգտակար է ողջ մարդկության համար:

Նկար
Elder Kenneth Johnson

«Երջանկության մեծ ծրագրի»1 մասին գիտելիքով մենք հնարավորություն ունենք և նաև պատասխանատվություն` օգնելու վերականգնել հավատն ընտանիքում:

Մեր պատասխանատվությունը հիմնականում նման է նրանց պարտականությանը, ովքեր աշխատում են բժշկական և գիտական հետազոտական բնագավառում: Կիրառելով հաստատված օրենքներ, նրանք միջոցներ են գտնում ինչպես տառապանքը փարատել և կյանքի որակը բարելավվել:

Ինչ վերաբերում է կրոնական հավատին, հավատով տղամարդիկ և կանայք օգտագործելով հաստատված սկզբունքներ,2 կարող են օգնել բժշկել տառապող սիրտը` վերականգնելով հույսը և վստահություն բերելով խռովահույզ մտքին:

Գիտնականի հաջողությունը պայմանավորված է բնության օրենքներին հաճախ անդրադառնալով: Անցյալի և ներկայի մեծ գիտնականները չեն ստեղծել օրենքներ, որոնք կապված են այդ բնական գործընթացների հետ, նրանք հայտնագործել են դրանք:

Կորնթացիներին ուղված իր նամակում Պողոս Առաքյալը խորհելու առիթ տվող հարց է տալիս մարդու ինտելեկտուալ կարողության աղբյուրի վերաբերյալ. «Որովհետև մարդկանցից ո՞վ գիտե մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նորանում է»:3

Տրամաբանության և սովորելու միջոցով, գիտելիքը ավելանում է և հասկացողությունն ընդլայնվում: Այդպիսով, տեսություններն ու օրենքները նույնանում են և ընդունվում որպես իսկական:

Լուսավորված մտքի համար պարզ է դառնում, որ կան օրենքներ, որոնք հավասարակշռության մեջ են պահում կյանքն ու ապրողներին: Ֆիզիկայի օրենքները հայտնաբերելը և դրանց ենթարկվելը առաջընթաց է բերում` մարդուն հնարավորություն տալով բարձրանալ ձեռքբերման ավելի բարձր մակարդակների:

Կարծում եմ, որ այս նախադրյալը նաև վերաբերում է էթիկայի չափանիշներին և բարոյական արժեքներին: Ուստի, մեր պատասխանատվությունն է պահպանել տունը որպես սովորելու վայր, որտեղ այդ արժեքները կարող են ներարկվել սիրո մթնոլորտում և օրինակի զորությամբ:4

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը սովորեցրել է. «Երիտասարդներին պետք են ավելի քիչ քննադատողներ և ավելի շատ օրինակներ»:5

Խորհելով իմ կյանքի մասին, ես հասկանում եմ, թե ինչպես եմ գնահատել հիմնական արժեքները, որոնք անհրաժեշտ են լավ բնավորություն զարգացնելու համար: Որտե՞ղ եմ ես սովորել հավատարմություն, ազնվություն և հուսալիություն: Այս արժեքները ես սովորել եմ տանը` իմ ծնողների օրինակով: Ինչպե՞ս եմ սկսել գնահատել անձնուրաց ծառայության արժեքը: Ես այն գնահատել եմ տեսնելով և վայելելով իր ընտանիքի հանդեպ մայրիկիս նվիրվածությունը: Որտե՞ղ եմ ես սովորել պատվել և հարգել Աստծո դուստրերին: Ես այն սովորել եմ հայրիկիս օրինակից:

Տանն եմ ես սովորել խնայողաբար ապրելը և աշխատանքը գնահատելը: Ես դեռևս կարող եմ մտապատկերով տեսնել մորս, որը գիշերներ էր անցկացնում տանը ոտքի կարի մեքենայով կոշիկների վրա մաքրակար անելով` տեղի կոշիկի ֆաբրիկայի համար: Այդ աշխատանքով նա իր համար ոչինչ ձեր գնում, այլ ֆինանսապես աջակցում էր ընտանիքին, որպեսզի եղբայրս և ես կարողանայինք քոլեջում սովորել: Հետագայում նա ասաց, թե որքան մեծ բավականություն էր այդ աշխատանքը պատճառում իրեն:

Հայրս իմաստուն, աշխատասեր մարդ էր: Նա սովորեցրել է ինձ փայտը կտրել ձեռքի սղոցով, տան էլեկտրական սարքի հոսանքի լարին միացնել կամ փոխել խրոցակը և շատ այլ ձեռքի գործեր:

Այդ բոլոր դասերի մեջ մի պարզ միտք կար. երբեք չբավարարվել քչով, երբ կարող ես ավելին անել:

Ծնողներիս հետ խոսելով և նրանց խորհրդից սովորելով, ես կարևոր որոշումներ կայացնելու ունակություն զարգացրեցի: Դրանց կարող եմ ավելացնել` պատասխանատվությունը, ուրիշների կարծիքը հաշվի առնելը, կրթական հնարավորություններին հետամուտ լինելը, և ցանկը դեռևս թերի կմա:

Ինձ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանին ծանոթացրել է Պամելան, որը հետագայում դարձավ իմ կինը: Նա օգնել է ինձ իմ կյանքը սովորական մեղեդուց վերածել երանելի սիմֆոնիայի:6

Ես վայելել եմ ընտանեկան և ամուսնական կյանքի 67 երջանիկ տարիներ, որից 21-ը որպես որդի իմ ծնողների տանը, իսկ 46-ը որպես ամուսին, հասնելով ուրախության գագաթնակետին` լինելով հայր և պապիկ: Ուրիշ էլ ի՞նչ է պետք: Պարզապես ասեմ, որ այդ նույն հնարավորությունները կարող է ունենալ ամեն ոք:

Վերադառնանք Կորնթացիներում տրված Պողոսի ուսուցումներին, որտեղ նման խոսքեր կան.

«Այնպես էլ Աստծո բաներն ոչ ոք չգիտե, [եթե չունի] Աստուծոյ Հոգին …

Բայց շնչավոր մարդն Աստուծոյ … բաները չէ ընդունում. որովհետև նորանք հիմարություն են նորա համար. և չէ կարող էլ գիտենալ` որովհետև հոգևոր կերպով են քննվում»:7

Գիտնականները հիմնականում իրենց գիտելիքը ձեռք են բերում հետազոտության, փորձարկումներ կատարելու և իրենց խելքը կիրառելու միջոցով:

Քրիստոսի աշակերտները իրենց վկայությունը ձեռք են բերում Նրա խոսքերն ուսումնասիրելով, Նրա գործերը քննելով, սկզբունքները գործածելով և ոգեշնչման հոգու միջոցով:8

«Մարդի միջին է հոգին. և Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս»:9

Թեպետ հոգևոր ճշմարտությունները հնարավոր է այնքան էլ շոշափելի չեն, խոնարհ սրտի վրա դրանց ազդեցությունն անմերժելի է: Կարևոր է հասկանալ, որ բնական օրենքները չեն սահմանվել ժողովրդականության հիմքի վրա: Դրանք հաստատվել են և մնում են իրականության հիմքի վրա:

Կան նաև բարոյական ճշմարտություններ, որոնք չեն ծագել մարդու հետ:10 Դրանք առանցքային դեր ունեն աստվածային ծրագրի համար, որոնք հայտնագործվելով և կիրառվելով մեծ երջանկություն և հույս են պարգևում մեր մահկանա-ցու ճամփորդությանը:11

Օրինակ, ես հավատում են, ինչպես սահմանված է «Ընտանիք` հայտարարություն աշխարհին»12 հռչակագրում, և բնորոշվում է աստվածային հայտնության մեջ, որ ամուսնությունն ու ընտանիքը կարգված են Աստծո կողմից: Սուրբ գրությունները հայտարարում են. «Սորա համար մարդը կթողնե իր հորն ու մորը, և կհարի իր կնոջը. և նրանք կլինեն մեկ մարմին»:13

Իմաստուն մարդիկ անցյալից գիտելիքի ժառանգություն են թողել: Մենք պետք է ապագա սերունդներին փոխանցենք հավատի հիմք ընտանիքում, ինչպես բնորոշվել է Աստվածության կողմից:14

Մենք երբեք չպետք է մոռանանք, որ կյանքի բոլոր բնագավառներում ազատությունն ու երջանկությունը ձեռք են բերվում ավետարանի հավերժական սկզբունքների հետ ներդաշնակ ապրելու արդյունքում: Դրանք ամուր հիմք են ապահովում, որի վրա կարելի է կառուցել արդյունավետ և երջանիկ կյանք:15

Հոր ծրագրով տրված օրինակին հետևելն ինձ հնարավորություն է տվել զգալ, թե ինչ է նշանակում «երջանիկ կյանքով ապրել»16 և «ուրախությամբ ջուր դուրս քաշել փրկության ջրհորներից»:17

Փրկիչը սովորեցրել է. «Ես եկա, որ կյանք ունենաք, և էլ ավելի ունենաք»:18

Մեր դիտարկումը կամ վերաբերմունքը կարող է երբեմն սահմանափակել կյանքի լավագույն հնարավորությունները վայելելու մեր կարողությունը:

Կարող եք հարցնել. «Իսկ այն ընտանիքնե՞րը, որոնք նորմալ ընտանեկան միջավայր չեն ունեցել»:

Կայուն ընտանիքները հասարակությունը միասին պահող հիմք են հանդիսանում, որը օգտակար է ողջ մարդկության համար, նույնիսկ նրանց համար, ովքեր գուցե կարծում են այնքան էլ բարենպաստ պայմաններում չեն ապրում:

Նրանց համար, ովքեր հավատով ապրում են19 և համբերատարությամբ աղոթում նման հասարակության համար,20 ես բերում եմ Հելեն Շտեյներ Ռայսի այս պարզ, սփոփիչ խոսքերը.

Երբ Աստված խոստում է տալիս,

Նա այն հավերժ պահում է,

Քանզի Աստված իր խոստումներն

Անվարան կատարում է:

Երբ պատրանքներդ խորտակվում են,

Իսկ հույսդ` աղոտվում,

Հիշիր Աստծո խոստումները,

Որ հավատն է վերստին լուսավորում:21

Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք կանգնել միասին` արիաբար և վստահաբար, որպես ընտանիքի Աստվածատուր պարգևի պահակներ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ալմա 42.8, տես նաև Ալմա 24.14:

  2. Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սկզբունք», 200:

  3. Ա Կորնթացիս Բ.11

  4. Տես Առակաց ԻԲ.6

  5. “Anxiously Engaged,” Liahona Nov. 2004, 57.

  6. Տես ՎևՈւ 128.19

  7. Ա Կորնթացիս Բ.11, 14

  8. Տես Հովհաննես Է.6–17, Հակոբ 4.8

  9. Հոբ 32.8

  10. Տես ՎևՈւ 130.20–21:

  11. Կողմնացույցի պես, սկզբունքները կյանքի ճամփորդության ժամանակ կիրառման համար են:

  12. Տես Լիահոնա, Հոկտ. 2004, 49:

  13. Ծննդոց Բ.24

  14. Տես ՎևՈւ 49.15–17

  15. Տես ՎևՈւ 68.25–28

  16. 2 Նեփի 5.27

  17. 2 Նեփի 22.3

  18. Հովհաննես Ժ.10

  19. Տես ՎևՈւ 82.10

  20. ՎևՈւ 130.2

  21. «Սփոփանքի արտահայտում»-ից, հրատարակվել է Զոնդերվանի թույլտվությամբ: Բոլոր իրավունքները վերապահված են: