2008
Մեր ժամանակների ուսմունքները
Մայիս 2008


Մեր ժամանակների ուսմունքները

Չորրորդ կիրակի օրվա Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության դասերը պետք է նվիրվեն «Մեր ժամանակների ուսմունքներին»: Յուրաքանչյուր դաս կարելի է պատրաստել վերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթներից: Ցցերի և շրջանների նախագահները կարող են ընտրել, թե որ ելույթները պետք է օգտագործվեն, կամ նրանք կարող են հանձնարարել այդ պատասխանատվությունը եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին: Ղեկավարները Մելքիսեդեկյան Քահանայության եղբայրներին և Սփոփող Միության քույրերին պետք է շեշտեն միևնույն ելույթները նույն կիրակի օրերին ուսումնասիրելու կարևորությունը:

Նրանց, ովքեր հաճախում են չորրորդ կիրակի օրվա դասերին, խրախուսում ենք ուսումնասիրել և իրենց հետ դասարան բերել վերջին գերագույն համաժողովի ամսագիրը:

Առաջարկություններ ելույթներից դաս պատրաստելու համար

Աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին լինի ձեզ հետ, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք ելույթը (ելույթները): Դուք հնարավոր է դասը պատրաստելիս գայթակղվեք օգտագործելու այլ նյութեր ևս, սակայն համաժողովի ելույթները հաստատված են ծրագրով: Ձեր առաջադրանքն է օգնել մյուսներին սովորել և ապրել ավետարանով, ինչպես ուսուցանվում է Եկեղեցու վերջին գերագույն համաժողովում:

Վերանայեք ելույթները, գտնելու համար այն սկզբունքներն ու վարդապետությունները, որոնք համապատասխանում են դասարանի անդամների կարիքներին: Ինչպես նաև ելույթներից գտեք պատմություններ, սուրբ գրությունների հղումներ և սահմանումներ, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել այդ ճշմարտությունները:

Ծրագիր կազմեք, թե ինչպես կարող եք ուսուցանել սկզբունքներն ու վարդապետությունները: Ձեր ծրագիրը պետք է ընդգրկի հարցեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին`

  • Ելույթներից գտնել սկզբունքներ և վարդապետություններ:

  • Խորհել դրանց իմաստի մասին:

  • Կիսվել իրենց հասկացողությամբ, մտքերով, փորձառությամբ և վկայություններով:

  • Կիրառել այդ սկզբունքներն ու վարդապետություններն իրենց կյանքում:

Ամիսներ

Չորրորդ կիրակի օրվա դասերի նյութեր

2008թ. մայիս– 2008թ. հոկտեմբեր

2008թ. մայիսի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ

2008թ. նոյեմբեր– 2009թ. ապրիլ

2008թ. նոյեմբերի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ

  • Այս ելույթները (տարբեր լեզուներով) մատչելի են ինտերնետի www.lds.org հասցեով: