2008
Երեց Ռաֆայել Ե. Պինո
Մայիս 2008


Երեց Ռաֆայել Ե. Պինո

Յոթանասունական

Նկար
Elder Rafael E. Pino

Երեց Ռաֆայել Էդուարդո Պինոյի համար իր վկայության ամրությունը և իր համոզմունքի զորությունը կայանում է նրանում, որ Հիսուսը Քրիստոսն է, և դա կապված է անցյալում երկու կարևոր իրադարձությունների հետ: Նրանցից մեկը Մորմոնի Գիրքը առաջին անգամ 17 տարեկանում կարդալն էր:

«Միսիոներներն ինձ խնդրեցին կարդալ միայն մի քանի հատված,- ասում է նա,- սակայն ես չկարողացա կանգ առնել: Ես այն ամենուրեք հետս էի տանում, ուր որ գնում էի: Ամեն անգամ, երբ կարդում էի, ունենում էի ուրախության և խաղաղության նույն զգացումը: Ես վկա եմ, որ այն համակարգը, որն Աստված հիմնել է ապացուցելու համար Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը, աշխատում է, ճիշտ ինչպես ասվում է Մորոնի 10-ում: Ես Սուրբ Հոգու զորությամբ ստացել եմ վկայություն, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»:

Երկրորդ կարևոր իրադարձությունը Երեց Պինոյի համար Վենեսուելա Մարակայբո Միսիայում լիաժամկետ միսիոներ ծառայելն էր: Թեև Երեց Պինոն ծառայել է Եկեղեցու բազմաթիվ կոչումներում մինչև Յոթանասունի Առաջին Քվորումում հաստատվելը, ներառյալ որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ, միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական, նա միշտ շեշտում է իր միսիոներական ծառայության կարևորությունը: «Ամեն կոչում օգնում է քեզ պատրաստվել քո ապագա ծառայությանը,- ասում է նա,- սակայն ինձ համար ամենակարևոր բաները իրենց արմատներն ունեն միսիայի դաշտում: Ես դեռ ստանում եմ լիաժամկետ միսիա ծառայելու օրհնությունները»:

Երեց Պինոն ծնվել է Վալենսիայում, Վենեսուելա, 1955թ. հոկտեմբերի 27-ին, Արտուրո և Ջոզեֆինա Գիմենեզ դե Պինոների ընտանիքում: Նա ստացել է կառավարման լիազորագիր Կարակասում, Վենեսուելա: Երեց Պինոն աշխատել է Եկեղեցում տարբեր պաշտոններում սկսած 1980 թվից: Նա և նրա կինը` Պատրիշիա Մոնիկա Վիլա Դասլերը, կնքվել են Վաշինգտոն տարածքի Տաճարում, 1981 թվի մարտի 31-ին: Նրանք երեք զավակների ծնողներ են: