2008
Երեց Ջերալդ Կաուսե
Մայիս 2008


Երեց Ջերալդ Կաուսե

Յոթանասունական

Նկար
Elder Gérald Caussé

Երեց Ջերալդ Կաուսեն սիրում է մարդկանց: «Լինելով ցցի նախագահ Փարիզում, Ֆրանսիա, ես հանդիպում էի տարբեր մարդկանց աշխարհի բոլոր ծայրերից, - ասում է նա,- Երբ ծառայում էի նրանց, ես տեսա, որ մենք բոլորս նույն սիրտն ու նույն վկայությունն ունենք, ինչ վերաբերվում է ավետարանին»:

Ծառայելով որպես Տարածքային Յոթանասունական Արևմտյան Եվրոպայի Տարածքում, երբ կոչվել էր Յոթանասունի Առաջին Քվորումում, Երեց Կաուսեն ծառայել է նաև եպիսկոպոսությունում, որպես բարձրագույն քահանաների խմբի ղեկավար և ցցի նախագահությունում խորհրդական:

Ծնված լինելով Բորդոյում, Ֆրանսիա, 1963թ. մայիսի 20-ին Ջին և Մարի-Բլանշ Բոննե Կաուսեների ընտանիքում, Երեց Կաուսեն տեղափոխվեց Փարիզ, երբ 19 տարեկան էր: Այնտեղ նա մեկ տարի ծառայեց ՆԱՏՕ-ի գործակալությունում: Նա սկսեց հանդիպել Վալերի Բաբինի հետ, երբ նրանք Փարիզում նույն ծխում էին: Երկուսն էլ ՎՕՍ հավատարիմ ընտանիքներից էին, և ճանաչում էին միմյանց դեռ մանկությունից: Նրանք կնքվեցին 1986թ. օգոստոսի 5-ին Բեռն Շվեյցարիա Տաճարում, և այժմ հինգ երեխաների ծնողներ են:

Երեց Կաուսեն, որը երկար կարիերա է ունեցել սննդի արդյունաբերությունում, ստացել է իր մագիստրոսի կոչումը 1987թ. ESSEC-ում` Փարիզյան բիզնեսի դպրոցում: Այդ կոչման ժամանակ նա տնօրեն էր և ընկերության խորհրդում, որը զբաղվում էր սննդի մատակարարմամբ հյուրասիրության և սուպերմարկետների ցանցերում:

Երեց Կաուսեն սիրում է երաժշտությունը դեռ այն ժամանակից, երբ յոթ տարեկանում սկսեց դաշնամուրի դասեր վերցնել: Այսօր, երգն ու գործիքային երաժշտությունը առկա է Կաուսեների տանը և ամեն ընտանեկան երեկոյի ժամանակ ընտանիքի անդամները դաշնամուր, ջութակ կամ թավջութակ են նվագում:

«Երբ Հիսուսն ընտրեց Իր Առաքյալներին, նրանցից մի քանիսը ձկնորս էին, և նրանք անմիջապես թողեցին իրենց ցանցերը և հետևեցին Իրեն,- ասում է Երեց Կաուսեն,- Ես տեսնում եմ, որ Եկեղեցին այսօր նույն ձևով է աշխատում: Ես զգում եմ, որ իմ կոչումը Տիրոջից է տրված Իր մարգարե` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի միջոցով: Ես նույնպես կհետևեմ Փրկչին»: