2008
Երեց Խորխե Ֆ. Զեբալլոս
Մայիս 2008


Երեց Խորխե Ֆ. Զեբալլոս

Յոթանասունական

Նկար
Elder Jorge F. Zeballos

1955 թվին հուլիսի 19-ին Երեց Խորխե Ֆերնանդո Զեբալլոսի ծնվելուց միայն 12 տարի անց Վերջին Օրերի Սրբերի առաջին միսիոներները եկան նրա հայրենի քաղաք` Օվալ, Չիլի, 1967 թվին:

Չորս ամերիկացի Հյուսիսային Ամերիկայից քայլում էին քաղաքով և գրավեցին նրա ուշադրությունը, ինչպես նաև այն հաճելի հարցազրույցը նրանց հետ, որ հայտնվել էր թերթում: Երբ միսիոներները սկսեցին խաղալ տեղի բասկետբոլի լիգայում, Խորխեն, որը սիրում էր բասկետբոլը, մեծ հետաքրքրությամբ հետևում էր նրանց խաղերին:

Երբ իր համադասարանցին ասաց երիտասարդ Խորխեին, որ նա ու նրա ընտանիքը միացել են միսիոներական եկեղեցուն, Խորխեն հարցրեց, թե արդյոք կարող է ինքն էլ գալ: Նա հավատքով հաճախեց ժողովներին յոթ ամիսների ընթացքում, մինչև միսիոներները հայտնաբերեցին, որ Խորխեն չի ուսուցանվել կամ մկրտվել: Ծնողների թույլտվությամբ Ալբերտո Զեբալլոսը և Ինես Զեբալլոսը, արագ վերականգնեցին բացթողումը:

Ավելի ուշ, Սանտա Մարիա Համալսարանում Վալպարեյզոյում, Խորխեն հանդիպեց Կարմեն Գլորիա Վալենզուելային: «Երբ ես նրան տեսա առաջին անգամ, իմացա, որ պետք է ամուսնանամ նրա հետ,- հիշում է նա,- Դա շատ տարօրինակ էր, որովհետև ես արդեն կանչվել էի միսիայի, իսկ նա անդամ չէր: Մի քանի շաբաթների ընթացքում նա միսիոներական զրույցների մասնակցեց, և Խորխեն մկրտեց նրան նախքան Չիլի Կոնսեպսիոն Միսիա մեկնելը:

Խորխեն և Կարմենը միսիայի ժամանակ նամակագրական կապ էին պահում, իսկ հետո սկսեցին հանդիպել և ամուսնացան հունիսի 26-ին, 1982թ., Սան Պաոլո Բրազիլիայի Տաճարում: Նրանք ունեն հինգ զավակ:

Երեց Զեբալլոսը կոչում ունի քաղաքացիական ճարտարագիտության մեջ Սանտա Մարիա Համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Բրիգամ Յանգի Համալսարանից: Նախքան 2005 թվին Չիլի Կոնսեպսիոն Հարավային Միսիայի նախագահ կանչվելը, նա Չիլիում կորպորատիվ ֆինանսների տնօրեն էր հանքաարդյունաբերական ընկերությունում: Երեց Զեբալլոսը, որը նոր է կանչվել Յոթանասունի Առաջին Քվորում, ծառայել է նաև որպես եպիսկոպս, ցցի նախագահ, տարածքային ներկայացուցիչ և Տարածքային Յոթանասունական: