2008
Երեց Կարլոս Ա. Գոդոյ
Մայիս 2008


Երեց Կարլոս Ա. Գոդոյ

Յոթանասունական

Նկար
Elder Carlos A. Godoy

Ձեր ընտանիքը կարող է դառնալ ամենամոտ ընկերը,» ասում է Երեց Կարլոս Ավգուստո Գոդոյը, որը վերջերս կանչվել է Յոթանասունի Առաջին Քվորում:

Երեց Գոդոյը խոսում է իր փորձից: Կրթական հնարավորությունների, մասնագիտական պաշտոնների և Եկեղեցու առաջադրանքների շնորհիվ Երեց Գոդոյը, նրա կինը` Մոնիկա Սոարես Բրանդաոն, և նրանց չորս երեխաները ապրել են տարբեր տեղերում, ներառյալ Պորտո Ալեգրեում, Բրազիլիա, Սան Պաոլոյում, Բրազիլիա, Յուտայում, ԱՄՆ, և Բելեմում, Բրազիլիա:

Դեռևս մինչև իր հանձնարարությունները, որ տարել են իրեն իր երկրի տարբեր վայրեր և արտերկիր, Երեց Գոդոյը գնահատում էր ընտանեկան սերտ հարաբերությունները: Երբ նա իր փոքր քրոջն ուղեկցում էր Եկեղեցու միջոցառումներին, նա առաջին անգամ ծանոթացավ Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ: Այդ փորձառությունը սկիզբ դրեց նրա հանդիպումներին միսիոներների հետ և մեկ ամիս անց մկրտությանը:

Երեց Գոդոյը ծնվել է 1961թ. փետրվարի 4-ին Պորտո Ալեգրեյում, Բրազիլիա, Մոասիր և Իվոն Պոերշ Գոդոյների ընտանիքում: Նա Եկեղեցուն է միացել 1977թ., իսկ ավելի ուշ ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Սան Պաոլոյում: Նա և Մոնիկան, որին նա հանդիպել է ամառային երիտասրադական համաժողովի ժամանակ Եկեղեցուն միանալուց ոչ շատ ուշ, ամուսնացան 1984թ. Սան Պաոլո Բրազիլիա Տաճարում:

Երեց Գոդոյը ստացել է բակալավրի կոչում տնտեսագիտության և քաղաքագիտության մեջ Պոնիֆիշիա Յունիվերսիդադ Կատոլիկա-ում և իր մագիստրոսի կոչումը կազմակերպչական վարքագծի բնագավառում Բրիգամ Յանգի Համալսարանում: Նա իր կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր պաշտոններում բիզնեսում, մինչև իր սեփական ընկերության հիմնադրումը:

Երեց Գոդոյը ծառայել է որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական: Նա ասում է, որ ծառայության այդ հնարավորությունների միջոցով նա ավելի շատ է սովորել «դառնալու» ընթացքի մասին և սպասում է իր նոր կոչման մեջ սովորելուն:

«Ես անհամապատասխանության զգացում ունեմ,- ասում է նա,- սակայն ես գիտեմ, որ Փրկիչը առաջնորդում է այս աշխատանքը, և որ Նա կարող է օգնել բոլորին դառնալ Իր նման»: