2008
12-ամյա մի սարկավագ
Մայիս 2008


12-ամյա մի սարկավագ

Որպես Աստծո որդիներ, մեզանից յուրաքանչյուրը կարող է իրականացնել մեր առաքելությունը և ճակատագիրը:

Նկար
Elder John M. Madsen

Իմ սիրելի քահանայության եղբայրներ, սկսելով խոսքս կցանականայի ուղղել այն յուրաքանչյուր 12-ամյա սարկավագի, որը մասնակցում է գերագույն համաժողովի այս քահանայության նիստին: Որտեղ էլ, որ լինեք ես կկամենայի շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար և ասել կամ հիշեցնել ձեզ այն փորձառության մասին, որ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին էր ունեցել, երբ նա ձեզ պես 12 տարեկան սարկավագ էր:

Նրա կենսագրությունից մենք կարդում ենք. «Սարկավագ կարգվելուց ոչ շատ անց, նա իր հոր հետ գնաց ցցի քահանայության առաջին ժողովին … . Նա մի քիչ լքված զգաց այնտեղ, երբ Տասներորդ ծխի ժողովատանը նստելու տեղ գտավ վերջին շարքում, մինչ նրա հայրը,(որը ծառայում էր ծխի նախագահությունում) զբաղեցրեց իր տեղը բեմի վրա: Ժողովը բացելու համար ներկա երեք կամ չորս հարյուր տղամարդիկ կանգնեցին և երգեցին Վիլյամ Վ. Ֆելփսի հաղթական օրհներգը… . «Գովք տանք մարդուն, որ տեսավ Եհովային: / Հիսուսի ձեռքով օծվեց Մարգարեն և Տեսանողը: / Օրհնված բացելու տնտեսությունը վերջին, /Գովելու են նրան թագավորներ և պատվելու են նրան ազգեր»:

Վերհիշելով այդ փորձառությունը՝ նախագահ Հինքլին ասաց. «Ինչ-որ բան պատահեց ներսումս, երբ լսեցի հավատքի այդ մարդկանց երգելիս: Այն հուզեց սիրտս: Այնպիսի զգացում ապրեցի, որ դժվար է նկարագրել: Ես զգացի հուզիչ մի մեծ ուժ՝ և՛ զգացմունքային, և՛ հոգևոր: Ես երբեք նախկինում որևէ Եկեղեցական փորձառության հետ կապված այդպիսի բան չէի զգացել: Սիրտս մի համոզմունք մտավ, որ այն մարդը, որի մասին նրանք երգում էին, իսկապես Աստծո մարգարեն էր: Այդ ժամանակ ես Սուրբ Հոգու զորությամբ իմացա, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես Աստծո մարգարե էր»:1

Ճիշտ այնպես, ինչպես Նախագահ Հինքլիի ունեցած փորձառությունը, երբ 12 տարեկան սարկավագ էր, պիտի մնար «իր հիշողության մեջ մնացած ողջ կյանքում»,2 ես աղոթում եմ, որ փորձառությունը, որ դուք եք ունենում, լինի այնպիսին, որ դուք հիշեք այն ձեր ողջ մնացած կյանքում:

Այժմ, ես հրավիրում եմ բոլորիս նայել այս նշանավոր բրոնզե քանդակին, որը կոչվում է Սարկավագների նստարանը: Ձեզանից նրանք, ովքեր չեն կարողանում տեսնել այն, Սարկավագների նստարանը ներկայացնում է հինգ սարկավագների, որոնց նկարել էին անսպասելի մի պահի, երբ նստած էին եկեղեցու նստատեղերում:

Երբ նայում եք այս հինգ սարկավագներին, ի՞նչ եք տեսնում: Այժմ, երբ կկարդամ Եկեղեցու երկու նախկին Նախագահների մտքերը, ես մի քիչ այլ ձևով կտամ հարցը, ի՞նչ եք կարողանում դուք տեսնել:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է. «Մեր երիտասարդները … երկնքի ազնվականությունն են ՝ ընտիր և ընտրյալ սերունդ, որն աստվածային ճակատագիր ունի: Նրանց հոգիները պահված էին ի հայտ գալու այս օրում, երբ ավետարանը երկրի վրա է, և երբ Տերը կարիք ունի քաջարի ծառաների՝ առաջ տանելու վերջին օրերի նրա գործը»:3

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը հայտարարել է. «Մենք մեծացնում ենք թագավորական սերունդ, որն առանձնահատուկ բաներ ունի կատարելու»: 4

Այս մարգարեական հայտարարությունների լույսի ներքո, եթե մենք տարածենք մեր հայացքը նստարանին նստած այս հինգ սարակավագներից այն կողմ, ներառելով Ահարոնյան Քահանայության բոլոր երիտասարդներին, ապա ի՞նչ կարող ենք տեսնել:

Իմ հույսը և աղոթքն է, որ մենք բոլորս կարողանանք տեսնել նրանց «աստվածային» ներուժը, որ կարողանանք տեսնել նրանց առաջ գնալիս՝ որպես սուրբ քահանայության կրողներ և որպես միսիոներներ՝ քարոզելով «հավիտենական ավետարանը»,5 Հոգու միջոցով,6 « աշխարհի ազգերին»,7 որպեսզի մենք կարողանանք տեսնել նրանց որպես հավատարիմ ամուսիններ և հայրեր և որպես Աստծո արքայության և Եկեղեցու քաջարի ծառաներ և առաջնորդներ այս վերջին օրերում:

Որպեսզի մենք ավելի հստակորեն պատկերացնենք այս թագավորական սերնդի աստվածային ճակատագիրը, մենք պետք է միայն մտածենք 12-ամյա Հիսուսի մասին, որը Իր ծնողների հետ գնաց Երուսաղեմ՝ տոնելու Զատիկը:8

Ո՞վ էր այդ 12-ամյա տղան: Ո՞րն էր Նրա առաքելությունը և ճակատագիրը: Եվ ինչպե՞ս Նա կարողացավ կատարել այն:

Մենք հայտարարում ենք և սուրբ գրքերը հաստատում են, որ Նա է՛ր և է՛ Հիսուս Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին,9 որը «եկավ աշխարհ … . աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար »,10 «որպեսզի փրկություն գա մարդկանց զավակներին, միայն առ նրա անունը հավատքի միջոցով»,11 որ պատանի հասակում «նա զարգանում էր իմաստությունով և հասակով և շնորհքով Աստծո և մարդկանց մոտ»,12 որ Նա «մեծանում էր իր եղբայրների հետ, և ամրանում, և սպասում էր Տիրոջ կողմից իր ծառայության ժամանակի գալուն»,13 և որ Նա «ամեն բանով փորձված էր մեր նմանությամբ»:14 Իսկապես Նա տարավ «փորձություններ ամեն տեսակի»15, սակայն «ուշք չդարձրեց դրանց»:16 Եվ երբ հակադրվեց Լյուցիֆերի՝ «բոլոր ստերի հոր»,17 «բոլոր մեղքերի հեղինակի»18 կողմից, Հիսուսը պաշտպանված էր ոչ միայն սուրբ գրքերի իր իմացությամբ, այլ նաև Իր Հոր խոսքին և կամքին իր բացարձակ հնազանդությամբ,19 և Նա հրամայեց՝ ասելով. «Դեն գնա սատանա. որովհետև գրված է, թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր և միայն նրան ծառայիր»:20

Թե ինչպես Նա կարողացավ իրականացնել Իր առաքելությունը և ճակատագիրը, մտածեք Հիսուսի այս խոսքերի մասին, որոնք Նա ասաց.

«Երբոր մարդի Որդին կբարձրացնեք, այն ժամանակ կիմանաք, թե ես եմ. և իմ անձիցը ոչ մի բան չեմ անում. այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում:

Եվ ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»:21

Որ մեզանից յուրաքանչյուրը՝ որպես Աստծո որդիներ,22 կարող ենք իրականացնել մեր առաքելությունն ու ճակատագիրը, հստակեցվում է Տիրոջ կողմից Ջոզեֆ Սմիթ Մարգարեին ասված հետևյալ խոսքերի միջոցով. «Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Կլինի այնպես, որ ամեն հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները… . կկարողանա գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին կստանա նրա լիությունը»:23

Ես վկայում եմ այսպես, ինչպես նաև բերում իմ վկայությունը, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, իսկապես, Աստծո մարգարեն է, և որ Առաջին Նախագահությունում նա և նրա խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումը մարգարեներ են, տեսանողներ և հայտնողներ. Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. In Sheri Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley [1996], 35–36:

  2. In “President Gordon B. Hinckley,” In Memoriam: President Gordon B. Hinckley, 1910–2008 (a supplement to the Liahona, Apr. 2008), 3.

  3. In Conference Report, Apr 1970, 6.

  4. “Boys Need Heroes Close By,” Ensign, May 1976, 45:

  5. Հայտնություն ԺԴ.6: ՎևՈՒ 68.1, տես նաև ՎևՈւ 133.7–8:

  6. Տես Մատթեոս Ժ.19–20, Ղուկաս ԺԴ.32, ՎևՈՒ 42.14, 43.15, 50.13–22, 84.85:

  7. ՎևՈւ 134.12; տես նաև. Հայտնություն ԺԴ.6, ՎևՈՒ 68.8, 133.7–8:

  8. Տես Ղուկաս Բ.41–42:

  9. Տես Մատթեոս ԺԶ.16, 2 Նեփի 25.19–20, Մոսիա 3.8, 4.2, Ալմա 5.48, Հելաման 5.9, 3 Նեփի 5.13, 11.10–11, 20.31, ՎևՈՒ 14.9, 68.6:

  10. ՎևՈՒ 76.41:

  11. Մոսիա 3.9, տես նաև Մոսիա 3.12, ՎևՈՒ 18.17–19, 21–25:

  12. Ղուկաս Բ.52

  13. Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն` Մատթեոս 3.24:

  14. Եբրայեցիս Դ.15

  15. Ալմա 7.11

  16. ՎևՈՒ 20.22

  17. 2 Նեփի 2.18, Եթեր 8.25, Մովսես 4.4:

  18. Հելաման 6.30, տես նաև Մոսիա 4.14:

  19. Տես Մատթեոս Դ.1–10:

  20. Մատթեոս Դ.10:

  21. Հովհաննես Ը.28–29:

  22. Սաղմոս ՁԲ.6, Ովսէէ Ա.10, Հռովմայեցիս Ը.16–17, Եբրայեցիս ԺԲ.9, ՎևՈՒ 11.30, 35.2, Մովսես 6.68:

  23. ՎևՈւ 93.1, 19; տես նաև Հովհ. ԺԴ.6, ՎևՈՒ 76.92–95, 2 Նեփի 31.7–16, 3 Նեփի 12.48, 27.27, Մորոնի 10.32–33: