2008
Խոստումով Գիրք
Մայիս 2008


Խոստումով Գիրք

Ես աղոթում եմ, որ մենք շարունակենք օգտագործել Մորմոնի Գիրքը` ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին` ավետարանի ուղերձով կիսվելու ընտանիքի և ընկերների հետ:

Նկար
Elder Craig C. Christensen

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, սուրբ պատասխանատվություն էր միանալ ձեզ, երբ դուք հաստատում էիք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, Առաջին Նախագահության նրա խորհրդականներին, և Տասներկու Առաքյալներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ես վկայում եմ, որ մարգարները «պետք է խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով:

Եվ ինչ որ նրանք խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն, պիտի լինի Տիրոջ կամքը, … և Աստծո զորությունը ի փրկություն» (ՎևՈւ 68.3–4):

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք ունենք կենդանի սուրբ գրության առավելությունն ու օրհնությունը, ինչպես հռչակվել է որպես մարգարներ հաստաստվածների կողմից, ինչպես նաև օրինակելի սուրբ գրությունները Աստվածաշնչում, Մորմոնի Գրքում, Վարդապետություն և Ուխտերում, և Մեծագին Մարգարիտում: Նեփի մարգարեն գրել է. «Հոգիս հրճվում է սուրբ գրություններով և սիրտս խորհում է դրանք, և ես գրում եմ իմ զավակների ուսման և օգտի համար» (2 Նեփի 4.15): Սուրբ գրությունները, հատկապես Մորմոնի Գիրքը, մեզ օգնում է հավատալ Աստծուն և «հաշտվել նրա հետ, Նրա Միածին Որդու` Քրիստոսի քավությամբ» (Հակոբ 4.11):

Մի քանի ամիս առաջ, ես և ընկերս հնարավորություն ունեցանք ներկայացնելու սուրբ գրությունների հավաքածուն մի ծանոթի, որը Եկեղեցու անդամ չէր: Իմանալով, որ դա կարող էր նրա համար կյանքը փոխող իրադարձություն լինել, ինչպես և մեզ համար, մենք նրա անունը փորագրել տվեցինք ամեն մի հատորի վրա: Երբ մենք այդ սուրբ գրվածքները տվեցինք նրան, կարող էինք ասել, որ նա խորապես հուզված էր մեր նվերի արժեքով և անկեղծությամբ: Մի քանի րոպե նա լուռ ուսումնասիրեց ամեն մի գիրքը, շոշափելով կազմը և թերթելով էջերը:

Հասկանալով պահի կարևորությունը, մենք օգնեցինք նրան բացել Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը, և սկսեցինք բացատրել, որ Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Ապա նա մի հարց տվեց, որը կցանկանային լսել միսիոներական տրամադրվածություն ունեցող բոլոր անդամները. «Ինչո՞ւ մենք բացի Աստվածաշնչից մեկ այլ վկայության կարիքն ունենք»: Արագ պատասխանելու փոխարեն մենք նրան հարցրեցինք, թե ինչու է դա իր համար կարևոր: Նրա պատասխանը կարծես ավելի ոգեշնչված էր, քան նրա հարցը: Նա ենթադրեց, որ քանի որ կան Աստվածաշնչի և դրա ուսմունքների այդքան բազմազան տարբերակներ, մենք պարզաբանող ինչ-որ ձայնի կարիք ունենք, մի բանի, որը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը: Նրա նկատառումը մեզ համար դուռ բացեց, որպեսզի մենք կարողանայինք կիսվել մեր զգացմունքներով և վկայություններով և Աստվածաշնչի, և Մորմոնի Գրքի մասին:

Մենք սկսեցինք, արտահայտելով մեր նվիրումը և խորը համոզմունքը Աստվածաշնչի, և հատկապես Նոր Կտակարանի ուսմունքների և վարդապետությունների հանդեպ: Կարողանալով կարդալ Փրկչի խոսքերից շատերը, որոնք Նա տվել է, ուսուցանելով Իր ավետարանը երկրային ծառայության ընթացքում, մենք կարողանում ենք ճանաչել Նրան և սովորել նմանվել Նրան: Ապա մենք հայտարարեցինք, որ ինչպես Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը լրացուցիչ վկայություն է այն մասին, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, և ուղի է տալիս մեզ` վերադառնալու և կրկին Իր հետ ապրելու համար: Հաջորդ մեկ ժամվա ընթացքում մենք անցանք Մորմոնի Գրքի տարբեր կողմերով, ներառյալ պատմությունով և աստվածային ծագումով: Թույլ տվեք կիսվել ձեզ հետ մեր քննարկած մի քանի դրվագներով:

Խոստումով Գիրք

Նախ մենք բացատրեցինք, որ Մորմոնի Գիրքը խոստում պարունակող գիրք է: Թեև դրա պատմությունը ինքնին զորեղ է, դա սուրբ գրության նշանակալիություն ունեցող գիրք է, որը պետք է ընդունվի և ընթերցվի Սուրբ Հոգու ազդեցությամբ: Նրանք, ովքեր ուսումնասիրում են դրա ուսմունքները և խորհում դրանց շուրջ, խոստում են ստանում Մորոնիի վերջին գլխում (տես Մորոնի 10.3–4), ինչպես նաև Մորմոնի Գրքի ներածական բաժնում, որտեղ գրված է «Մենք հրավիրում ենք բոլոր մարդկանց, ամենուրեք, կարդալ Մորմոնի Գիրքը, խորհել իրենց սրտում պատգամի մասին, որը պարունակում է այն և ապա հարցնել Աստծուն` Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք գիրքը ճշմարիտ է: Նրանք, ովքեր հետևում են այս գործելակերպին և հարցնում են հավատքով, Սուրբ Հոգու զորությամբ վկայություն կստանան նրա ճշմարտացիության և աստվածայնության մասին»: Ապա մի քանի րոպեների ընթացքում մենք սովորեցրինք աղոթքի և այն մասին, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին խոսել մեր սրտերի հետ և հաստատել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Նպատակով Գիրք

Ապա մենք ասացինք, որ Մորմոնի Գիրքը նպատակ պարունակող գիրք է: Տիտղոսաթերթի վրա մենք կարդում ենք, որ Մորմոնի Գիրքը գրվել է «պատվիրանի ձևով» և «մարգարեության ու հայտնության ոգով», որն «ի հայտ պիտի գա Աստծո զորությամբ ու պարգևով» համոզելու մեզանից յուրաքանչյուրին, «որ Հիսուսը Քրիստոսն է` Հավերժական Աստվածը»: Այս նպատակի անձնական արտահայտման մեջ Նեփին, լինելով Մորմոնի Գրքի հեղինակներից մեկը, գրել է. «Իմ ողջ նպատակն է, որ ես կարողանամ համոզել մարդկանց` գալ դեպի Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և փրկվել» (1 Նեփի 6.4):

Գիրք, որն ուսուցանում է Երջանկության Մեծ Ծրագիրը

Ի լրումն, մենք բացատրեցինք, որ Մորմոնի Գիրքը ուսուցանում է երջանկության մեծ ծրագիրը (Ալմա 42.8, տես նաև հհ. 5, 13, 31; 2 Նեփի 9): Խորացված, թեև հասկանալի լեզվով, Մորմոնի Գիրքը ուսուցանում է, թե որն է կյանքի նպատակը, որտեղից ենք մենք եկել, և ինչ կպատահի, երբ մենք մահանանք: Մենք սովորում ենք առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա քավող զոհաբերության մասին, ապաշխարության, ընկղմամբ մկրտության կարևորության և Սուրբ Հոգու պարգևի ու զորության մասին: Ուսումնասիրելով Մորմոնի Գրքի վարդապետությունները, և սնվելով դրանցով, մենք ձեռք ենք բերում «հույսի կատարյալ պայծառություն, և սեր` Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ», ցանկություն ունենալով «համբերել մինչև վերջ», որպեսզի կարողանանք ունենալ «հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):

Գիրք, որը վկայում է, որ Հիսուսը Քրիստոսն է

Ինչն ավելի կարևոր է, մենք հայտարարեցինք, որ Մորմոնի Գիրքը վկայում է այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է, աշխարհի Փրկիչը: Մորմոնի Գրքում մեծ մարգարեները խորը վկայություն են բերում այն մասին, որ Հիսուս Քրիստոսը երկրի Արարիչն է (տե՛ս Մոսիա 3.8), մարդկության Քավիչը (տե՛ս Հելաման 5.9–12), Հոր Միածինը (տե՛ս 1 Նեփի 11.18–21; Հակոբ 4.11): Մորմոնի Գրքի այս մարգարեները ճանաչում էին Նրան, ինչպես ճանաչում էին Աբրահամն ու Մովսեսը, և ստացել ու ուսուցանում էին Նրա հավիտենական ավետարանը: Երբ մենք կարդում և ուսումնասիրում ենք նրանց խոսքերը, մենք ավելի խորն ենք հասկանում Փրկչի անսահման սերը, Նրա կատարյալ կյանքը և օրինակը, և Նրա քավիչ մեծ զոհաբերության օրհնությունները:

Գիրք, որը հավաստում է Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը

Ապա մենք վկայեցինք, որ Մորմոնի Գիրքը շոշափելի ապացույց է, որ Ջոզեֆ Սմիթը ընտրվել է Տիրոջ ձեռքով` այս վերջին օրերին վերականգնելու երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Ինչպես ասվում է Մորմոնի Գրքի նախաբանում. «Նրանք, ովքեր ձեռք են բերում այս ստվածային վկայությունը Սուրբ Հոգուց [Մորմոնի Գրքի աստվածայնության մասին], կգան նաև իմացության, նույն զորությամբ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է, որ Ջոզեֆ Սմիթը նրա հայտնողն ու մարգարեն է այս վերջին օրերում, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կրկին վերահաստատված Տիրոջ թագավորությունն ե երկրի վրա»:

Այն ժամանակից ի վեր, ինչ Սեմուել Սմիթը սկսեց քարոզել ավետարանը, ունենալով առաջին հրատակության մի քանի օրինակ, Մորմոնի Գիրքը օրհնեց ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքը: Ես աղոթում եմ, որ մենք շարունակենք օգտագործել Մորմոնի Գիրքը` ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին` ավետարանի ուղերձով կիսվելու ընտանիքի և ընկերների հետ: Եթե մենք անենք դա, ինչպես տեղի ունեցավ մեր սիրելի ընկերոջ հետ, շատերը մեծ հետաքրքրությամբ կարձագանքեն, ցանկանալով ավելի շատ իմանալ Փրկչի կյանքի և առաքելության, և մեզանից յուրաքանչյուրի համար Նրա երջանկության մեծ ծրագրի մասին:

Ես իմ խորին վկայությունն եմ բերում այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Դա մի գիրք է, որը զորեղ փոփոխություն է կատարել իմ կյանքում: Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա ավետարանը վերականգնվել է երկրի վրա: Նախագահ Թոմաս Ս. Մոմսոնը Նրա կենդանի պատգամախոսն է այս ժամանակներում: Այն Հոգին, որ զգում եմ ամեն օր, երբ Մորմոնի Գիրքն եմ կարդում, խորհում և աղոթում դրա մասին, խորացնում է իմ հասկացողությունը և ամրացնում վկայությունը այս ամենի հանդեպ և վերահաստատում, որ դրանք ճշմարիտ են: Ես խոնարհաբար կիսվում եմ ձեզ հետ այս վկայությամբ և իմ անձնական վկայությամբ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: