2008
Էնն Մ. Դիբ
Մայիս 2008


Էնն Մ. Դիբ

Երիտասրադ Կանանց Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական

Նկար
Ann M. Dibb

Այն հարցին, թե ինչպիսի փորձ է պատրաստել իրենց Երիտասարդ Կանանց գերագույն նախագահություն կանչվելուն, Էնն Մորիս Դիբը պատասխանում է լայն ժպիտով և անկեղծ ծիծաղով. «Մայրությունը: Եվ դուստր լինելը»: Նա արագ ավելացնում է. «Եվ Փրկչի ուսմունքներն իմ կյանքում կիրառելը»:

Քույր Դիբը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, հունիսի 30-ին, 1954 թվին, Թոմաս Ս. Մոնսոնի և Ֆրենսիս Ջ. Մոնսոնի ընտանիքում: Բազմաթիվ քաղցր փորձառություններից նա սովորել է, որ «Երկնային Հայրը տեղյակ է իմ կարիքներից», սակայն «մենք պետք է վստահենք Տիրոջն ու Նրա ժամանակացույցին»:

Նա հուսով է, որ երիտասարդ կանայք կկիրառեն սուրբ գրությունների իր սիրված հատվածներից մեկը, Առակաց Գ.5–7. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղե քո ճանապարհները»:

Բրիգամ Յանգի Համալսարան հաճախելիս Քույր Դիբը հանդիպեց իր ապագա ամուսնուն` Ռոջեր Դիբին, ում հետ ամուսնացավ Սոլթ Լեյք Տաճարում մարտի 5-ին, 1974 թվին: Նրանք չորս երեխաների ծնողներ են: Քույր Դիբն իր եռանդը կենտրոնացրել է տան վրա: Սակայն, երբ երեխաները մի քիչ մեծացան, և նա զգաց, որ ժամանակն եկել է, սկսեց մի քանի դաս վերցնել ամեն տարի, մինչև որ ավարտեց. կոչում ստանալով տարրական կրթության բնագավառում:

Քույր Դիբը ծառայել է Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, յուրաքանչյուր օժանդակ կազմակերպության մեջ: Նա ծառայել է որպես Երիտասարդ Կանանց ընդհանուր խորհրդի անդամ մինչև կանչվելը Երիտասարդ Կանանց գերագույն նախագահություն:

Նա համոզված է, որ ճշմարտությունը մատչելի է բոլոր մարդկանց, և որ մենք բոլորս կարող ենք զգալ Հոգին մեր ղեկավարների ուսմունքների միջոցով: «Երիտասարդ կին լինելով, ես սովորել եմ, որ դուք կարող եք կառչել մարգարեի վկայությունից, եթե ջանք գործադրեք ձեր սեփականը ստանալու համար,- ասում է նա,- Ամեն մեկը կարող է հասնել դրան, եթե բացի իր սիրտը և ցանկանա ուսուցանվել Հոգու կողմից»: