2008
Երեց Լոուրենս Ի. Քորբրիջ
Մայիս 2008


Երեց Լոուրենս Ի. Քորբրիջ

Յոթանասունական

Նկար
Elder Lawrence E. Corbridge

Երեց Լոուրենս Էդվարդ Քորբրիջը հասկանում է, որ պետք է ապավինի Տիրոջը:

«Քրիստոսը մեր միակ հույսն է և մեր ամբողջ հույսը և միակ ճանապարհը, որով մենք կարող ենք անել այն ամենը, ինչ Նա մեզ խնդրում է անել,» ասում է նա:

Երեց Քորբրիջը իր վկայությունը ձեռք է բերել Եկեղեցում ունեցած տարիների ծառայության արդյունքում, ներառյալ ծառայելով որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ և 2002–2005թթ. Չիլի Սանտիագո Հյուսիսային Միսիայի նախագահ:

Նա ծնվել է 1949թ. ապրիլի 6-ին Իվան և Ագնես Հոու Քորբրիջների ընտանիքում և մեծացել Պրովոյում, Յուտա, ԱՄՆ: 1968–1970թթ. նա ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Արգենտինայի Հյուսիսային Միսիայում:

Նա ստացել է գիտությունների բակալավրի կոչում բիզնեսի կառավարման գծով և իրավաանության դոկտորի կոչում Բրիգամ Յանգի Համալսարանում: Ավարտելուց հետո նա սկսել է իրավաբանական իր կարիերան, իսկ Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելու պահին Սոլթ Լեյք Սիթիում իրավաբանական ընկերության փայատեր և ավագ դատապաշտպան էր:

Նա ամուսնացել է Ժակլին Շամոյի հետ Պրովո Յուտա Տաճարում 1974թ. դեկտեմբերի 21-ին: Երիտասարդ տարիներին Երեց Քորբրիջը ամառներն անց էր կացնում աշխատելով ռանչոներում Այդահոյում և Յուտայում, որտեղ և սկսել է սիրել բնությունը, և այդ սերը կիսում է իր կնոջ և հինգ որդիների հետ տարբեր զբաղմուքների միջոցով, ներառյալ լեռնագնացությունը, գետով նավարկումը, դահուկային սպորտը և սնոուբորդինգը:

«Գիտելիք, բնավորություն և հարաբերություններ, հատկապես ընտանիքում, այն մի քանի բաներն են կյանքում, որ իսկապես իմաստ ունեն,- ասում է նա,- Մյուսը, դա միշտ Քրիստոսին հիշելն է»:

Երեց Քորբրիջը շարունակում է. «Մենք ամեն շաբաթ ուխտ ենք կապում անել հենց դա, երբ մասնակցում ենք հաղորդությանը: Երբեմն մենք սխալվում ենք: Սակայն Տերն ասում է, որ նայենք Իրեն ամբողջ մտքով: Այսպիսով, անկախ նրանից, թե մենք աշխատում ենք մեր ընտանիքը պահելու համար, մայր ենք և տուն պահող, թե պառկած ենք հիվանդանոցում վեց ամսվա կյանք ունենալով, միևնույն է, մեր հիմնական խնդիրը` հիշելն է Նրան և անելն այն, ինչ Նա կաներ»: