2008
Լույսի և ճշմարտության ուժը
Մայիս 2008


Լույսի և ճշմարտության ուժը

Այս ժամանակներում բարգավաճելու համար մեր ներսում պետք է վառվի հոգևոր լույս:

Նկար
Elder Robert R. Steuer

Երբ պատանի էի, ես հայտնաբերեցի գրպանի փոքրիկ էլեկտրական լապտերի զարմանալի ուժը: Գիշերն այն միացնելով, ես տեսա մի մեծ լուսավոր հետք, ուր էլ որ ուղղեցի այն: Հուզմունքս ուժեղացավ, երբ լապտերը փայլեց կեղտոտ ախոռում: Լույսի մի կոն արտացոլվեց օդում: Բայց ամենահետաքրքիր հայտնագործությունը տեղի ունեցավ, երբ լապտերը պինդ սեղմեցի ձեռքիս ափին: Իմ ողջ ձեռքը լույս էր արձակում խավարում: Փաստորեն լույսն իմ մեջ էր: Լույսի ֆիզիկական հատկություններին հետևելը կարող է հետաքրքիր լինել, բայց հոգևոր լույսի և ճշմարտության հատկությունների հայտնագործումը, շատ ավելի մեծ ակնածանք ներշնչող է և կարևոր:

Մենք սքանչելի ժամանակներում ենք ապրում, սակայն նաև այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ խաղաղությունը վերցված է երկրի վրայից:1 Այս ժամանակներում բարգավաճելու համար մեր ներսում պետք է վառվի հոգևոր լույս: Ինչպե՞ս ենք ձեռք բերում այս հոգևոր լույսը և հավաստիանում, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները լցնում են մեր հոգիները: Ես կցանկանայի առաջարկել երեք ուղիներ. (1.) սովորել ճշմարիտ վարդապետություն, (2.) ձեռք բերել անբիծ վկայություն, և (3.) խիզախորեն ապրել ավետարանով:

Առաջինը՝ սովորեք ճշմարիտ վարդապետությունը: Ալման հայտնաբերել էր, որ «խոսքի քարոզելն ուներ մեծ միտում առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել էր նրանց. հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը»:2 Նախագահ Հենրի Բ. Այրինգը նշել է. «Աստծո խոսքն այն վարդապետությունն է, որը սովորեցվել է Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների կողմից: Ալման գիտեր, որ վարդապետության խոսքերը մեծ ուժ ունեին: Դրանք կարող են բացել մարդկանց մտքերը՝ տեսնելու հոգևոր բաներ, որոնք տեսանելի չեն բնական աչքով: Եվ դրանք կարող են բացել սիրտը՝ Աստծո սիրո զգացումների և ճշմարտության սիրո համար»:3

1832 թվականին Տերը հայտնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին մի ճշմարիտ և հզոր վարդապետություն հոգևոր լույսի՝ Քրիստոսի Լույսի մասին.

«Լույս, որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից, որ լցնի տարածության անսահմանությունը,–

Լույս, որը բոլոր բաների մեջ է, որը կյանք է տալիս բոլոր բաներին, որն այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները, այսինքն զորությունն Աստծո, որը նստած է իր գահին»:4

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ամրացրեց այս ճշմարտությունը՝ ասելով. «Քրիստոսի լույսը սուրբ գրքերում նկարագրվում է նաև որպես «Հիսուս Քրիստոսի Հոգին»… . Քրիստոսի Հոգին կարող է լուսավորել գյուտարարին, գիտնականին, նկարչին, քանդակագործին, երգահանին, դերասանին, ճարտարապետին, գրողին՝ առաջ բերելու մեծ, նույնիսկ ոգեշնչող բաներ՝ ողջ մարդկության օրհնության և բարիքի համար»: 5

Վերջին գիտական մտածողությունը լույսի հիմնական հատկությունների վերաբերյալ իսկապես ապշեցուցիչ է: Այսօր նույնիսկ գիտնականները նկարագրում են լույսը որպես «փոստատար»6 կամ «սուրհանդակ»7 կամ «պատգամաբեր»:8 Որքա՜ն խորն են Տիրոջ վարդապետությունները:

Երկրորդը՝ ձեռք բերեք իսկական վկայություն: Այս վկայությունը Սուրբ Հոգու հաստատումն է, որ Աստված մեր Հայրն է և Հիսուսը Քրիստոսն է: 9 Լույսն ու ճշմարտությունը, որ մենք տեսնում ենք բոլոր բաներում, ստիպում են մեզ ձեռք բերել գիտելիք ուսմամբ և հավատքով, որոնք նախորդում են Հոգու կողմից հաստատմանը:10 Մենք կարող ենք շատ բան սովորել մեր ֆիզիկական զգայարաններով Աստծո ձեռքի աշխատանքի և բարության մասին: Բայց նույնիսկ մի ավելի խորը վկայություն է հայտնի դարձվում, երբ մենք հոգեպես ենք որոնում ճշմարտությունը՝ «անկեղծ միտումով»:11 Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ասել է. «Ե՛վ աշխարհիկ և՛ հոգևոր գանձերը թաքնված գանձեր են, բայց թաքնված նրանցից, ովքեր պատշաճորեն չեն որոնում և ձգտում գտնել դրանք… . Հոգևոր գիտելիքը մատչելի չի դառնում պարզապես հարցնելով. նույնիսկ աղոթքները բավարար չեն: Անհրաժեշտ է համառություն և կյանքի նվիրաբերում»: 12

Մեր վկայություններն ուժեղանում են, երբ ակնածանքով նայում ենք հրաշալի տիեզերքին, որ Աստված է ստեղծել մեզ համար: Տերը հայտարարեց Ենովքին. «Բոլոր բաները ստեղծվել և արարվել են իմ մասին վկայելու համար»: 13 Ալման բերեց նմանատիպ մի օրինակ Կորիհորին՝ հակաքրիստոսին. «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված. այո, նույնիսկ երկիրը և բոլոր բաները, որ նրա երեսին են, այո և նրա շարժումը, այո և բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող»: 14

Այն գոտեմարտը, որ ունեցավ Ենովսը Տիրոջ առջև, ցույց է տալիս նրա հոր վկայության ուժը: Ենովսն ասաց. «Խոսքերը, որոնք ես հաճախ լսել էի իմ հորն ասելիս, հավերժական կյանքի և սրբերի ուրախության մասին, խորը ընկղմվել էին իմ սրտում»:15 Երեց Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Ճշմարտության պարզ հայտարարությունը տարբերություն է մտցնում մարդկանց կյանքում: Դա այն է, ինչ փոխում է սրտերը»:16

Ռեսայֆի մոտակայքում՝ Բրազիլիա, ես և կինս մասնակցում էինք հաղորդության ժողովի: Մի պատանի՝ մոտ 9 կամ 10 տարեկան, հագած իր նոր կապույտ կոստյումը այդ շատ շոգ օրը, գնաց դեպի ամբիոնը և շատ հանգիստ ձևով նայեց լսարանին: Նա ասաց. «Մեր ընտանիքն ուսումնասիրում էր ազատ կամքի մասին»: Ապա նա կարդաց. «Ուստի, մարդիկ ազատ են՝ ըստ մարմնի… . Եվ նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերության զորությանը»:17 Հետո տղան ասաց. «Ինձանից մեծ իմ ընկերներից մի քանիսը ընտրում են ծխել և թմրադեղեր օգտագործել, բայց մենք բոլորս ստիպված կլինենք ընդունել մեր գործողությունների հետևանքները»: Նա վերջացրեց իր վկայությունն ասելով. «Ես տեսնում եմ, որ սա ճշմարիտ է»: Այս վկայությունը , որը տրվեց այդքան երիտասարդ մեկի կողմից, հզոր էր և հուզեց մեր սրտերը:

Երրորդը՝ մենք պետք է ապրենք խիզախորեն, այն լույսի ու վկայության համաձայն, որ ստացել ենք: Մեզ խոստացել են. «Նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»: 18Իսկական ջանք և զոհաբերություն է պահանջվում ավետարանով խիզախորեն ապրելու համար: Մի քանի տարիների ընթացքում տաճարային երկրպագությունը Սրբերի համար, ովքեր ապրում են Մանաուսում՝ Բրազիլիա, նշանակում էր Ամազոն գետով երկու օրվա ճանապարհորդություն լեփ լեցուն գետային նավակով, հետո երկու օրվա ճանապարհորդություն ավտոբուսով՝ շոգ արևադարձային գոտիով, դեպի Ռեսայֆի տաճարը: Տեղ հասնելով հալից ընկած և հոգնած՝ նրանք լոգանք էին ընդունում, պատշաճորեն հագնվում, և անմիջապես սկսում իրենց տաճարային երկրպագությունը: Տիրոջ համար մի քանի օրվա ծառայություն կատարելուց հետո, նրանք երկար դժվարին ճանապարհորդություն էին կատարում ետ՝ դեպի տուն: Զոհաբերության նրանց գործերով «բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու»19 խոսքերն իրենց հիանալի արտացոլում են գտնում:

Խաղաղության մեջ լինելու համար այս հրաշալի, բայց դժվարին ժամանականերում մենք պետք է սովորենք ճշմարիտ վարդապետություն, ձեռք բերենք իսկական վկայություն և խիզախորեն ապրենք ավետարանի ճշմարտություններով: Երբ մենք ապրում ենք ներդաշնակության մեջ Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների կողմից ուսուցանված լույսի և ճշմարտության հետ, մենք ավելի հստակորեն կարող ենք տեսնել մեր հավերժական ճակատագիրը: Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես ՎևՈՒ 1.35

  2. Ալմա 31.5

  3. “The Power of Teaching Doctrine,” Liahona, July 1999, 85.

  4. ՎևՈՒ 88.12–13

  5. “The Light of Christ,” Liahona, Apr. 2005, 8, 10.

  6. Տես 2 Նեփի 31.1, see also Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1:54.

  7. Տես ՎևՈՒ 45.9:

  8. Տես 2 Նեփի 2.27–28:

  9. Տես M. Russell Ballard, “Pure Testimony,” Liahona, Nov. 2004, 40–41.

  10. Տես ՎևՈՒ 9.7–8

  11. Մորոնի 10.4

  12. In The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 389–90.

  13. Մովսես 6.63

  14. Ալմա 30.44

  15. Ենովս 1.3

  16. Liahona, Nov. 2004, 41.

  17. 2 Նեփի 2.27

  18. ՎևՈՒ 50.24

  19. Հեսու ԻԴ.15