2008
Վկայության խարիսխները
Մայիս 2008


Վկայության խարիսխները

Ամրացրեք ձեր հավատքը` հետևելով աղոթքի, ուսուցման և պատվիրաններին հնազանդվելու այս ուղուն:

Նկար
Mary N. Cook

Երբ ես ապրում էի Ասիայում, տեսնում էի ինչպես շատ ջրավազաններ ծածկված էին սքանչելի ծաղկած ջրաշուշաններով: Դրանք խաղաղ գեղեցկություն և քաղցր բուրմունք էին ավելացնում ճահճուտ չհոսող ջրավազաններին: Ջրաշուշանների տերևները լողում էին ջրի վրա, իսկ երկար ամուր ցողունները խարիսխների նման պահում էին նրանց դիրքը ջրավազանում: Ցողունի չդադարող աճը ապահովում էր ծաղկի կայունությունը, անգամ երբ հորդառատ անձրևները բարձրացնում էին ջրավազանում ջրի մակարդակը:

Իմ սիրելի երիտասարդ քույրե՛ր, դուք շատ նման եք այդ սքանչելի ծաղկին: Ձեր թարմությունը, մաքրությունը և գեղեցկությունը լավ լիցքեր են ավելացնում մեր և ձեր ընտանիքի կյանքին: Դուք ապրում եք դժվար աշխարհում, որն աղտոտված է գայթակղություններով և փորձություններով, բայց Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը կարող է լինել ձեր խարիսխը: Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը կարող է ամրացնել ձեր վկայությունը և օգնել, որ այն աճի, և դուք ի վիճակի կլինեք բարձրանալ աշխարհի չարիքից և պահպանել արդարակեցության ձեր դիրքը:

Խարիսխը սահմանվում է որպես «առարկա, որը կայունություն կամ վստահություն է ապահովում անորոշ իրավիճակում»:1 Ձեր վկայությունը կլինի ձեր խարիսխը և ձեզ վստահություն կհաղորդի կանգնելու համար «անսասան և անխախտ»2 անորոշ աշխարհում Տիրոջ պատվիրանները պահելիս:

Այժմ ձեր վկայությունն աճում է, ինչպես ջրաշուշանի ցողունը: Ձեր հավատքը կօգնի, որ այն աճի և ամուր լինի, անգամ երբ դուք հանդիպում եք թմրանյութերով, անբարոյականությամբ, պոռնոգրաֆիայով և անհամեստությամբ աղտոտված աշխարհի դժվարություններին և գայթակղություններին:

«Հավատքը Աստծո պարգև է, սակայն դուք պետք է սնեք ձեր հավատքը, որպեսզի այն ամուր մնա: … Դուք կարող եք սնել հավատքի պարգևը, աղոթելով Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով: … Դուք կարող եք ամրացնել ձեր հավատքը, պահելով պատվիրանները: … Դուք նաև կարող եք զարգացնել ձեր հավատքը, ուսումնասիրելով սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը»:3

Ես ճանաչում եմ երիտասարդ աղջիկներից մի քանիսին, որոնք հարցեր ունեին համեստ հագուստի վերաբերյալ: Իրենց հարցերի պատասխանները գտնելու նպատակով, նրանք հետևեցին այս հստակ ուղուն` նրանք աղոթել են Երկնային Հորը, նրանք ուսումնասիրել են սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը, և նրանք հնազանդ են եղել, ապրելով ըստ համեստության չափանիշների: Երբ նրանք ստացել են իրենց հարցերի պատասխանները, նրանց հավատքն ու վկայություններն ամրացել են: Ես հրավիրում եմ ձեզ բոլորիդ հետևել այդ օրինակին:

Առաջինը, աղոթեք ձեր Երկնային Հորը: Խնդրեք Նրան օգնել ստանալու ձեր հարցերի պատասխանները:

Մեր մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է իր առաջին մամլո ասուլիսին.

«Երբեմն կյանքի հետ կապված իրենց հարցերի լավագույն պատասխանները երիտասարդները կարող են ստանալ ծնկի իջած ժամանակ, երբ դիմում են մեր Երկնային Հորը:

Եթե նրանք հիշեն, որ Տերը մտածում է իրենց մասին և կպատասխանի իրենց աղոթքներին, նրանք կկարողանան դիմանալ ցանկացած փորձության, որին կհանդիպեն»:4 Աղոթքը կօգնի ամրացնել ձեր հավատքը և խարիխսով ապահովել ձեր վկայությունը:

Բացի աղոթքից, ուսումնասիրեք հավատքի մասին սուրբ գրությունները: Ալմա 32.27-ը հիանալի տեղ է ուսուցման գործընթացը սկսելու համար, որը կամրացնի ձեր հավատքը. «Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին»:

Ցանկանո՞ւմ եք հետևել Ալմայի փորձին` ձեր հավատքն ամրացնելու համար: Կարո՞ղ եք գործադրել հավատքի գոնե մի մասնիկ: Դուք ցանկություն ունե՞ք հավատալու:

Ես գիտեմ, որ եթե սովորեք սուրբ գրություններից, Տերը կօրհնի ձեզ Իր Հոգով և, ինչպես այն երիտասարդ աղջիկները, որոնց մենք այս երեկո լսեցինք, ձեր հասկացողությունը կընդլայնվի: Սուրբ գրությունները կխորացնեն ձեր հավատքը և խարիսխով կկայունացնեն ձեր վկայությունը:

Մեր վերջին օրերի մարգարեների խոսքերի ուսումնասիրությունը նույնպես կամրացնի ձեր հավատքը: «Դուք միշտ կարող եք վստահել ապրող մարգարե ներին: Նրանց ուսմունքներն արտացոլում են Տիրոջ կամքը»5 և խարսխով կապահովեն ձեր վկայությունը:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, մեր վերջին օրերի մարգարեներից մեկը, երիտասարդներին խորհուրդ է տվել ճիշտ կողմնորոշում ունենալ, որպեսզի լինեն «հաստատակամ և անսասան», երբ ուսուցանում էր. «Մեր երիտասարդները պետք է վաղ տարիքում սահմանեն իրենց նպատակները: . . Դրանք երկու տեսակի են. «Սա ես կանեմ» և «Սա ես չեմ անի»: … Շատ վաղ ժամանակից երիտասարդները պետք է ապրեն ըստ ծրագրի: … Երբ նման ուղի է նախագծվում և նպատակները սահմանվում են, ավելի հեշտ է դառնում դիմակայել շատ փորձությունների և ասել «ոչ» առաջին ծխախոտին, «ոչ» առաջին բաժակին, … «ոչ»` առաջին անպատշաճ վարքագծին, որը ի վերջո տանում է դեպի անբարոյական վարքի»:6

Մենք հիանալի գործիք ունենք, որն օգնում է մեզ սահմանել այդ նպատակները: Դա Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն է: Այդ փոքր գրքում դուք կգտնեք մեր վերջին օրերի մարգարեների խոսքերը: Նպատակները, որ Նախագահ Քիմբալը նկարագրել է այդ գրքում, հետևյալն են. «այն, ինչ ես կանեմ» և «այն, ինչ ես չեմ անի»:

Սակայն բավական չէ պարզապես կարդալ մարգարեների խոսքերը: Դուք պետք է հետևեք մեր օրինակի վերջին քայլին և «պահեք այդ չափանիշները ու ապրեք սուրբ գրությունների ճշմարտությունների համաձայն»:7 Սա դժվար մասն է, սակայն նախապես պլանավորելով, թե ինչը կանեք, և ինչը չեք անի, և ապա այդ ծրագրով ապրելով, դուք կարող եք հաջողություն ունենալ:

Հավատքը գործողության սկզբունք է: Թույլ տվեք պատմել մի քանի երիտասարդ կանանց մասին, ովքեր ուսումնասիրել են մարգարեների խոսքերը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում, ապա գործել ըստ դրանց: Նրանք ծրագիր են մշակել, որոշել, թե ինչ պետք է անեն, ինչ չպետք է անեն, ապա ապրել ըստ այդ ծրագրի:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի ցուցումներից մեկն ասում է. «Ձեր հագուկապով և տեսքով կարող եք ցույց տալ Տիրոջը, թե որքան թանկ է ձեր մարմինը ձեզ համար: Դուք կարող եք ցույց տալ, որ Հիսուս Քրիստոսի հետևորդն եք»:8

Այս խոսքերն ուսումնասիրելուց հետո մի երիտասարդ աղջիկ հասկացավ, որ իր հագուստը որոշ չափով համեստ չէր: Աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով նա հիշեցում ստացավ, որ հանդիսանում է Հիսուս Քրիստոսի աշակերտը, և որ որպես Նրա ներկայացուցիչ, պետք է որոշ փոփոխություններ կատարի: Նա չէր ցանկանում իր զգեստապահարանում ունենալ որևէ բան, որը գաթակղություն կլիներ, այսպիսով նա մաքրեց իր պահարանը այն ամենից, ինչը համեստ չէր: Նա ասաց. «Ճիշտ կլինի, եթե ես խանութում անգամ չփորձեմ այն, ինչը գիտեմ, որ երբեք չեմ կրի: Ինչո՞ւ իզուր գայթակղվել»: Այդ հաստատակամ վճռականությունը Տիրոջն ապացուցում էր, որ նա հարգում էր իր մարմինը, և նա համեստության բարձր չափանիշ ուներ:

Մեկ այլ երիտասարդ աղջիկ այդ դասարանից հասկացավ, որ հագնվելու իր ընտրություններն ազդում էին իր փոքր քրոջ հագնվելու ոճի վրա: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ասվում է. «Ձեր հագուստը և հարդարանքը ուղերձներ է հղում դեպի ուրիշները և ազդում ձեր և ուրիշների պահվածքի վրա»:9 Նա որոշեց որոշ փոփոխություններ կատարել հագուստի հարցում, հասկանալով, որ իր կրտսեր քրոջ համար լավ օրինակ ծառայելու պատասխանատվություն է կրում: Նա խորապես վերանայեց իր չափանիշը և ազդեց իր քրոջ հագուստի ընտրության վրա:

«Ժամանց և լրատվամիջոցներ» չափանիշը մեզ սովորեցնում է «ընտրել միայն այնպիսի հանգստի միջոցներ և լրատվամիջոցներ, որոնք վեհացնում են ձեզ: Լավ զվարճանքը կօգնի ձեզ ունենալ լավ մտքեր և կատարել ճիշտ ընտրություններ»:10 Ես ճանաչում եմ մի երիտասարդ աղջկա, որն իր քրոջ հետ ձայնասկավառակ էր լսում, հանկարծ հասկանալով, որ բառերը պատշաճ չէին և լավ մտքեր չէին առաջացնում: Նրանք նայեցին միմյանց և Հոգու միջոցով զգացին, որ չպետք է լսեն նման կարգի երաժշտություն: Ավագ քույրը վերցրեց մուրճը և նրանք միասին տարան ու փշրեցին սկավառակը մանր կտորների: Նախքան դա, նրանք որդեգրել էին լավ երաժշտություն լսելու չափանիշը: Նրանք գիտեին, թե ինչ պետք է և ինչ չպետք է լսեին, և կարողացան ապրել ըստ իրենց ծրագրի, հետևելով Հոգու հուշումներին: Այդ փոքր արարքը ամրացրեց նրանց և վստահություն ներշնչեց ավելի դժվար իրավիճակներում նման կերպ վարվելու համար:

Մեկ այլ երիտասարդ աղջիկ որոշեց, որ իր կյանքի չափանիշներից մեկը պետք է լինի Կիրակին սուրբ պահելը` անկախ հանգամանքներից: Մեկ տարի անց որպես Եկեղեցու անդամ իր ընտանիքի հետ մկրտվելուց հետո նրա ծուխը կիսվեց: Նրա ընտանիքը պետք է այցելեր նոր ձևավորված ծուխը, և նա միակ երիտասարդ աղջիկն էր, որ պետք է այցելեր նոր ծուխ: Ծնողները դեմ էին փոփոխությանը և դադարեցին գնալ Եկեղեցի, սակայն նա ցանկացավ հետևել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի ցուցումներին` Կիրակին սուրբ պահելու վերաբերյալ: Նա որոշեց գնալ նոր ծուխ, երբ որ կկարողանար, նույնիսկ թեև դա նշանակում էր միայնակ հաճախել բոլոր իր ժողովներին:

Կիրակի օրերը նա կարդում էր սուրբ գրությունները և աշխատում Անձնական Զարգացման վրա: Կիրակի օրվա հարցում «հաստատակամ և անսասան» լինելու նրա որոշումը խրախուսեց նրա մորը և փոքր քրոջը կրկին սկսել հաճախել եկեղեցի: Նրա մայրը վկայեց, որ ավետարանով ապրելու իր դստեր կայուն օրինակը և նրա բարությունը օգնեցին իրենց կրկին ակտիվ դառնալ:

«Դուք արտահայտում եք ձեր հավատքը ձեր գործերի միջոցով` ձեր ապրելակերպով»:11 Այս երիտասարդ աղջիկների կյանքն արտահայտում էր նրանց հավատքը: Եվ նկատեք, որ նրանց հավատքը և օրինակելի կյանքը «բարի գործեր» առաջացրեցին: Քույրերը օրհնեցին քույրերին, և դուստրը օգնեց մորը վերադառնալ Եկեղեցի:

Ձեզանից ոմանք կմտածեն, որ անհնար է բարձրանալ աղտոտված ջրավազանից վեր, որ ձեր պայմանները շատ բարդ են, ձեր փորձությունները շատ դժվար, ձեր գայթակղությունները` շատ մեծ: Բայց հիշեք Ալմայի խոստումը. «Ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»:12 Հիշեք, որ ջրաշուշանի ցողունը աճում է դժվար պայմաններում, և ինչպես ցողունն է բարձրացնում ջրաշուշանին, ձեր հավատքը կօգնի ու կբարձրացնի ձեզ:

Իմ սիրելի երիտասարդ քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ձեր վկայությունը ձեր խարիսխն է: Ամրացրեք ձեր հավատքը` հետևելով աղոթքի, ուսուցման և պատվիրաններին հնազանդվելու այս ուղուն: Սահմանեք չափանիշներ, որոշելով, թե ինչ պետք է անեք, և ինչ չպետք է անեք, ապա գործեք ըստ ձեր ծրագրի:

Ես վկայում եմ, որ Տերը սիրում է մեզանից յուրաքանչյուրին և կօրհնի ձեզ ձեր բոլոր ջանքերում, որոնցով դուք աշխատում եք լինել «կայուն ու անսասան»: Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է, և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքն ու վկայությունը խարիսխի նման կպահի ձեզ և դուք կպահպանեք ձեր դիրքը, եթե հավատարիմ մնաք ճշմարտությանն ու արդարակեցությանը: Այս մասին ես խոնարհաբար վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Apple Computer Inc. Dictionary, version 1.0.1, “anchor.”

  2. Մոսիա 5.15

  3. Հավատքին հավատարիմ` Ավետարանի հղում (2004), 55:

  4. “16th President Fields Questions from Media,” Church News, Feb. 9, 2008, 15.

  5. Հավատքին հավատարիմ, 129:

  6. Miracle of Forgiveness (1969), 236.

  7. Երիտասարդներին զորացնելու համար (բրոշյուր, 2001), 2:

  8. Երիտասարդներին զորացնելու համար, 14:

  9. Երիտասարդներին զորացնելու համար, 15:

  10. Երիտասարդներին զորացնելու համար, 17:

  11. Հավատքին հավատարիմ, 54:

  12. Ալմա 36.3