2008
Էլեյն Ս. Դալտոն
Մայիս 2008


Էլեյն Ս. Դալտոն

Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ

Նկար
Elaine S. Dalton

Լինելով երիտասարդ աղջիկ Էլեյն Շվարց Դալտոնը մեծ հաճույք էր ստանում պարելուց: Սակայն վեց երեխաների երիտասարդ մայր լինելով նա մտածեց, որ պարը արդեն պրակտիկ չէ, և նա սկսեց վազել, որպեսզի ամեն օր շարժման մեջ լինի: Սկզբում նա վազում էր 10 քայլ, ապա 10 քայլ քայլում, մինչև որ կարողացավ վազել մեկ մղոն: Այդ ժամանակից ի վեր նա 18 մրցավազքի է մասնակցել:

«Վազելը ինձ ժամանակ է տալիս, որ միտքս կայուն լինի և մտածեմ կյանքի մասին,» ասում է Քույր Դալտոնը:

Քույր Դալտոնը ծնվել է Օգդենում, Յուտա, ԱՄՆ, նոյեմբերի 1-ին, 1946 թվին, Մելվին Լեո և Էմմա Մարտին Շվարցների ընտանիքում: Նա ամուսնացել է Ստեֆեն Իջեն Դալտոնի հետ սեպտեմբերի 13-ին, 1968 թվին, Սոլթ Լեյք Տաճարում: Նա իր բակալավրի կոչումը ստացել է Բրիգամ Յանգի Համալսարանից անգլերենի բաժնում: Նա ծառայել է Երիտասարդ Կանանաց ընդհանուր խորհրդում և որպես առաջին ու երկրորդ խորհրդական Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունում: Նա ծառայելէ նաև որպես ցցի Երիտասարդ Կականց նախագահ, Դափնու խորհրդական, Սփոփող Միության միայնակ երիտասարդ ամուրիների խորհրդական և Սփոփող Միության ուսուցիչ:

Որպես Երիտասարդ Կանանց նոր գերագույն նախագահ Քույր Դալտոնն ասում է. «Եկեղեցու երիտասարդ կանանց իմ հիմնական ուղերձը նույնն է, ինչ նրանք լսում են իրենց ծնողներից ամեն անգամ, երբ մտնում են դռնից ներս` Հիշեք, թե ով եք դուք»:

Նա հույս ունի, որ օգնում է երիտասարդ կանանց հասկանալ, որ նրանք իրենց Երկնային Հոր դուստրերն են, և որ Նա սիրում է իրենց: «Նրանք դա ասում են Երիտասարդ Կանանց ժամին ամեն շաբաթ, սակայն շատ երիտասարդ կանանց համար, դա դեռ չի մտել նրանց սրտերը,- ասում է Քույր Դալտոնը,- Երբ երիտասարդ կինը հասկանում է, որ Աստծո դուստրն է, դա ազդում է նրա բոլոր հարաբերությունների վրա»:

Նա նրանց խրախուսում է լինել մաքուր: «Ամենահիմնական գործերից, որ նրանք պետք է կատարեն, դա տաճարային աշխատանքն է,- ասում է նա,- «Զարմանալի չէ, որ սատանան կատաղում է, և շեղում երիտասարդ կանանց արժանի լինելուց: Եղեք մաքուր: Մաքուր կյանքի մեջ զորություն կա»: