2008
Արդար ավանդույթներ
Մայիս 2008


Արդար ավանդույթներ

Մեր ընտանիքներում հիմնված ավանդույթները մեր երեխաների համար ավելի դյուրի՞ն են դարձնում կենդանի մարգարեներին հետևելը:

Նկար
Cheryl C. Lant

Որքան հիշում եմ, հայրս մի գեղեցիկ սուտակ քարով մատանի էր կրում իր ձախ ձեռքին: Այն փոխանցվեց միակ եղբորս: Կարծում եմ, դա ավանդույթ կդառնա մեր ընտանիքում` սերնդից սերունդ անցնող ժառանգություն: Դա կլինի հաճելի հիշողություններով լավ ավանդույթ:

Մենք բոլորս էլ ավանդույթներ ունենք մեր ընտանիքներում: Դրանցից մի քանիսը կապված են նյութական արժեքների հետ, իսկ մի քանիսն էլ իրենց մեջ խոր իմաստ են կրում: Ամենակարևոր ավանդույթները կապված են մեր ապրելակերպի հետ, և այն իր ազդեցությունը կունենա մեր երեխաների կյանքի վրա: Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Լամանացիների մասին, որոնց վրա խորապես ազդել էին իրենց հայրերի ավանդույթները: Բենիամին թագավորն ասաց, որ դա մի ժողովուրդ էր, որը ոչինչ չգիտեր ավետարանի սկզբունքների մասին, «կամ նույնիսկ չեն հավատում դրանց, երբ դրանք ուսուցանվում են նրանց, իրենց հայրերի ավանդույթների պատճառով, որոնք ճիշտ չեն» (Մոսիա 1.5):

Ինչպիսի՞ ավանդույթներ մենք ունենք: Դրանց մի մասը գալիս է մեր հայրերից և այժմ մենք դրանք փոխանցում ենք մեր երեխաներին: Արդյո՞ք դրանք այնպիսին են, ինչպիսին մենք ենք ուզում, որ լինեն: Արդյո՞ք դրանք առաջ են եկել արդարակյաց և հավատով լի գործերի արդյունքում: Արդյո՞ք դրանք էությամբ նյութական են, թե հավերժական: Արդյո՞ք մենք գիտակցաբար արդար ավանդույթներ ենք հիմնում, թե ուղղակի կյանք ենք ապրում: Արդյո՞ք մեր ավանդույթները ստեղծում ենք ի պատասխան աշխարհի բարձր ձայների, թե Հոգու մեղմ հանդարտ ձայնին ենք ականջ դնում: Մեր ընտանիքներում հիմնված ավանդույթները մեր երեխաների համար ավելի դյուրի՞ն են դարձնում, թե դժվարացնում են կենդանի մարգարեներին հետևելը:

Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ինչ ավանդույթներ պետք է ունենանք: Սուրբ գրությունները մի մեծ օրինակ են բերում: Մոսիա 5.15-ն ասում է. «Հետևաբար, ես կկամենայի, որ դուք լինեք անսասան և անխախտ` միշտ հարուստ լինելով բարի գործերով»:

Ես սիրում եմ սա, քանի որ գիտենք` ավանդույթները հիմավորվում են ժամանակի հետ, երբ մենք նույն գործերը կրկին ու կրկին անգամ ենք կատարում: Եթե մենք հաստատակամ և անփոփոխ ենք անելու այն, ինչ բարի է, մեր ավանդույթները ամուր արմատներ են գցում արդարակեցության մեջ: Սակայն ես մի հարց ունեմ` ինչպե՞ս ենք իմանում` ինչն է լավ, կամ ավելի կարևոր, ինչն է բավականաչափ լավ: Մեկ այլ սուրբ գրություն, որը մի փոքր ավելի շատ տեղեկություն է տալիս, գտնվում է 3 Նեփի 6.14-ում: Այն խոսում է ժողովրդի մասին, «ովքեր դարձի էին բերվել ճշմարիտ հավատքի. և նրանք չկամեցան հեռանալ դրանից, քանզի նրանք կայուն էին, և՛ հաստատուն, և՛ անսասան` հոժար ողջ ջանասիրությամբ պահել Տիրոջ պատվիրանները»:

Մենք սովորում ենք, որ դեպի «ճշմարիտ հավատ» մեր դարձին նախորդում է պատվիրանները պահելիս ամուր, հաստատակամ և անսասան մնալու մեր կարողությունը: Այս դարձը ամուր հավատ է առ Հիսուս Քրիստոս որպես մեր Քավիչ: Այս մասին վկայություն կա Մորմոնի Գրքում, որը «ևս մեկ վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին»: Աստվածաշնչի հետ միասին այն հռչակում է Հիսուս Քրիստոսի աստվածության և առաքելության, ինչպես նաև կենդանի Երկնային Հոր իրականության մասին: Այս սուրբ գրքերում գրառում կատարած բոլոր մարգարեները իրենց անձնական վկայությունն են տալիս այս ամենի մասին, ինչպես նաև ուսուցանում, թե ինչպես պետք է մենք ապրենք մեր կյանքը, որպեսզի ճաշակենք Քավությունից և անձնական խաղաղություն ու երջանկություն գտնենք:

Անհատապես դարձի գալու միայն մեկ ճանապարհ կա: Դա Հոգու վկայության միջոցով է, երբ մենք ուսումնասիրում ենք այն սուրբ գրությունները, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին: Այն գալիս է, երբ մենք աղոթում ենք և ծոմ ենք պահում: Այն միայն գալիս է, երբ մենք ճշմարտությունն իմանալու մեծ ցանկություն ունենք: Մենք պետք է բացահայտորեն փնտրենք ճշմարտութունը, ոչ թե արդարացնենք մեր արարքները, մեղադրելով սուրբ գրությունները, մարգարեների ուսմունքները կամ Եկեղեցին: Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե աշխարհի հասկացողությունները, այլ Հոգու մեկնաբանությունները լսելուն: Մենք պետք է ցանկություն ունենանք բացելու մեր սիրտն ու միտքը, ընդունելու Տիրոջ ուղին, և անհրաժեշտության դեպքում փոխելու մեր կյանքը: Մեր անձնական դարձը տեղի է ունենում, երբ ապրում ենք Տիրոջը հաճո ձևով` հաստատակամ և անսասան պահելով բոլոր պատվիրանները, ոչ թե լոկ նրանք, որոնք հարմար են: Սա դառնում է հղկման գործընթաց, երբ ձգտում ենք յուրաքանչյուր օրը դարձնել նախորդից ավելի լավը: Հետևաբար, մեր ավանդույթները դառնում են արդար ավանդույթներ:

Ես մեզ բոլորիս կոչ կանեի մի պահ հիշել մեր կյանքի ավանդույթները, և թե ինչպես են դրանք ազդում մեր ընտանիքի վրա: Կիրակի օրը պահելու, ընտանեկան աղոթքի, սուրբ գրություններն ընտանիքով ուսումնասիրելու, Եկեղեցում ծառայելու և ակտիվ լինելու ավանդույթները, ինչպես նաև տանը հարգանքը և հավատարմությունը մեծ ազդեցություն կթողնեն մեր երեխաների և նրանց ապագայի վրա: Եթե ծնող լինելը հիմնված է սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների ուսմունքների վրա, մենք չենք կարող սխալվել: Եթե դժվարության պահին մեր սիրտը անմիջապես և միշտ դառնում է դեպի մեր Երկնային Հայրը` ուղղություն ստանալու համար, մենք միշտ ապահով տեղում կլինենք: Եթե մեր երեխաները գիտեն, թե որտեղ ենք մենք կանգնած, իսկ մենք միշտ կանգնած ենք Տիրոջ կողմում, մենք գիտենք, որ այնտեղ ենք, ուր պետք է լինենք:

Արդ, կարևորն այն է, որ մենք մշտապես աշխատենք կատարել այդ ամենը: Մենք կատարյալ չենք լինի դրանում, և մեր ընտանիքները միշտ չէ, որ դրականորեն կարձագանքեն, սակայն մենք արդար ավանդույթների ամուր հիմքը կդնենք, որոնցից մեր երեխաները կարող են կախված լինել: Նրանք կարող են կառչել այդ հիմքից դժվարին ժամանակներում և կարող են վերադառնալ այդ հիմքին, եթե մոլորվեն մի որոշ ժամանակով:

Իր կյանքի վերջին օրերին հայրս մեզ ավելի շատ բան փոխանցեց, քան կարմիր սուտակե մատանին: Նրա մարմինը մաշվել էր, սակայն իրականում, նա կանգնած էր, որպես ուժի սյուն, արդարակեցության և ճշմարտության օրինակ: Նրա կյանքը կրում էր ավանդույթները, որոնք ամրացնում են մեզ այսօր, թեպետ նա այլևս մեզ հետ չէ: Նա «անսասան և անխախտ էր, հոժար ողջ ջանասիրությամբ պահելու Տիրոջ պատվիրանները»:

Կարո՞ղ ենք մենք դա անել մեր երեխաների հետ: Ի՞նչ ժառանգություն ենք մենք թողնում այսօր նրանց: Ի՞նչ ժառանգություն ենք թողնելու վաղը: Այն կարող է սկսվել մեզանից: Նրանց սրտերը և կյանքերը կլինեն ավանդույթներով լի, ինչն ավելի դյուրին կդարձնի նրանց համար Տիրոջ և վերջին օրերի մարգարեներին ընդունելն ու նրանց հետևելը: Արդյո՞ք որպես ընտանիքներ մենք կկարողանանք հայցել խոստացված օրհնությունները, որ «Քրիստոսը` Ամենակարող Տեր Աստվածը կկարողանա կնքել ձեզ` որպես իրենը, որպեսզի դուք կարողանաք բերվել երկինք, որպեսզի դուք կարողանաք ունենալ հավիտենական փրկություն և հավերժական կյանք» (Մոսիա 5.15):

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես գիտեմ, որ մենք կարող ենք: Ես գիտեմ, որ Աստված սիրում է մեզ և սպասում է, որ օգնի մեզ մոտենալ Իրեն: Մեզանից յուրաքանչյուրը կարող է իմանալ, որ այդ ամենը ճշմարիտ է: Ես գիտեմ, որ դրանք ճշմարիտ են: Ես գիտեմ, որ Աստված ապրում է, Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է և մեր Քավիչը: Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է, սուրբ գրքերը պարունակում են այդ ճշմարտոթյունն ու վկայում են այդ մասին: Եվ մենք ունենք ճշմարիտ և ապրող մարգարե` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին: Նա պատրաստվել և առաջ է եկել այսօր` ղեկավարելու Տիրոջ Եկեղեցին:

Եթե Տիրոջ պատվիրանները պահելիս դառնանք «անսասան և անխախտ», մենք կապահովենք երկնքի օրհնությունները մեր և մեր ընտանիքի համար:

Ես աղոթում եմ, որ մենք այսքան խորապես զգանք դա մեր սրտում և մեր կյանքում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: