2008
Կանգնեք որպես վկա
Մայիս 2008


Կանգնեք որպես վկա

Դուք … կարող եք կանգնել որպես Աստծո վկա` սնուցելով հավատի, սիրո, խաղաղության և վկայության հոգին ձեր տանը:

Նկար
Susan W. Tanner

Կանգնելով այս ամբիոնի մոտ, ես մտովի տեսնում եմ ամբողջ աշխարհի երիտասարդ կանանց դեմքերը: Որքա՜ն եմ ես ձեզ սիրում: Ես հատկապես սիրում եմ ձեզ հետ միասին խոստանալ, որ մենք «կկանգնենք որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»:1 Ինչպե՞ս կարող ենք մենք դա անել: Իմ խոսքն ուղղելով ես աղոթում եմ, որ Հոգին առաջնորդի մեզ, օրհնի մեզ, և վկայի մեզանից յուրաքանչյուրին, թե ինչպես կարող ենք կանգնել որպես Աստծո վկաներ:

Երբ մեր երեխաները միսիոներներ էին, նրանք սովորեցին, որ եթե մենք կանգնում ենք որպես Հիսուս Քրիստոսի վկա, Սուրբ Հոգին հաստատում է այդ վկայությունը: Մեր դուստրերից մեկը մի ոսկի ունկնդիր ուներ` ՋեյԼի անունով: Այդ երիտասարդ աղջիկը հնազանդվում էր իրեն ուսուցանվող բոլոր նոր պատվիրաններին, անկախ նրանից, թե որքան դժվար էր: Նա ուսանող էր և պայքարում էր ֆինանսապես ծայրը ծայրին հասցնելու համար, սակայն սկսեց վճարել իր տասանորդը, երբ սովորեց այդ օրենքի մասին: Կես դրույք աշխատանքը նրանից պահանջում էր, որ կիրակի օրը ևս աշխատեր, սակայն նա քաջություն ունեցավ խնդրելու իր ղեկավարին, որպեսզի տեղափոխի այդ օրվա ժամերը մեկ ուրիշ օրվա վրա, որպեսզի նա կարողանար հաճախել հաղորդության ժողովներին:

Չնայած ջանասիրությանը, ՋեյԼին ամուր վկայություն չուներ Մորմոնի Գրքի վերաբերյալ: Մեր դուստրն ու նրա զուգընկերը գիտեին, որ նա այդ գրքի ճշմարտությունը հաստատող Հոգու վկայության կարիքն ունի, և այսպիսով նրանք Սուրբ Հոգուն նվիրված մի դաս պատրաստեցին նրա համար: Դասը պատրաստելիս նրանք ինչ-որ լավ զգացողություն չունեին: Երբ աղոթեցին, զգացին, որ պետք է այլ ուղղությամբ գնային, և փոխարենը դաս մատուցեին Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ նշանակված հանդիպման ժամն եկավ, այդ միսիոներները սկսեցին ՋեյԼիին ուսուցանել Հիսուս Քրիստոսի մասին: Արցունքները սկսեցին նրա այտերով վար հոսել: Նա անընդհատ հարցնում էր. «Այս ի՞նչ եմ ես զգում»: Այնուհետև նրանք վկայություն բերեցին նրան, որ դա Հոգին է: Այն, ինչ նրանք ուզում էին, որ տեղի ունենար, տեղի ունեցավ: Այդ ժամանակ մեր դուստրը հիշեց, որ Սուրբ Հոգու մեծ դերերից մեկը Քրիստոսի մասին վկայելն է: Հիսուսն ինքն է ասել. «Մխիթարիչը, որը Սուրբ Հոգին է … կվկայի իմ մասին»:2 Մեր դուստրը հասկացավ, որ երբ նա կանգնեց որպես Հիսուս Քրիստոսի վկա, Սուրբ Հոգին հաստատեց այն: Մենք նույնպես կարող ենք կանգնել որպես վկա, երբ «խոսում ենք Քրիստոսի մասին, հրճվում ենք Քրիստոսով, քարոզում ենք Քրիստոսի մասին», և նայում ենք Նրան որպես «մեր մեղքերի թողության»3 աղբյուրի:

Մորմոնի Գրքի արդարակյաց Բենյամին թագավորը հավաքեց իր ժողովրդին տաճարի մոտ, որպեսզի խոսեր և քարոզեր Քրիստոսի մասին: Նա իր ժողովրդին ուսուցանեց Տիրոջ բարության, զորության, իմաստության, համբերության և, ամենաշատը, Քավության մասին: Երբ նա կանգնեց որպես վկա, Հոգին վկայություն բերեց նրանց, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է, ինչպես դա եղավ ՋեյԼիի հետ: Այնուհետև Բենյամին թագավորը հորդորեց իր ժողովրդին հաստատակամ լինել առ Քրիստոս իրենց հավատում: Բոլոր մարդիկ բացականչեցին.

«Մենք հավատում ենք բոլոր խոսքերին, որոնք դու ասել ես մեզ … Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ … որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս մենք այլևս հակում չունենք չարք անելու, այլ` շարունակ կատարելու բարիք…

Եվ մենք հոժար ենք մտնել ուխտի մեջ մեր Աստծո հետ … բոլոր բաներում հնազանդ լինելու նրա պատվիրաններին»:4

Բենիամին թագավորի ժողովուրդը ուխտ կապեց` հնազանդվել նրա պատվիրաններին, ինչպես և մեզանից յուրաքանչյուրն է արել:

Եթե պահեք այդ ուխտը, դուք կկանգնեք որպես վկա ձեր հասակակիցների մեջ: Վերջերս, իմ երեխաներն ու նրանց ամուսինները հիշում էին այն ժամանակները, երբ պաշտպանում էին ճիշտ արժեքները` դիմակայելով հասակակիցների ճշմանը: Մեկը չէր մասնակցել սպորտասերների մրցմանը կիրակի օրը, մյուսն իր ղեկավարին ասել էր, որ չի կարող Կիրակի օրն աշխատել: Մեկը հրաժարվել էր դիտել պոռնոգրաֆիկ կինոնկարը ընկերոջ տանը, երբ լոկ 11 տարեկան էր, մյուսը հրաժարվել էր պոռնոգրաֆիկ ամսագիր նայել իր դասընկերների հետ: Նրանք երկուսն էլ դրանից հետո որոշ ժամանակ ընկերական շրջապատից դուրս էին մնացել: Իմ երեխաներից մյուսը հրաժարվել էր անպարկեշտ, կոպիտ ու գռեհիկ լեզվով խոսել: Մեկը հրաժարվել էր լիկյոր խմել, երբ նրա ընկերը գողացել էր այն իր ծնողների փակ պահարանից: Մեկ ուրիշը, որը միակ ՎՕՍ անդամն էր իր դասարանում, անգլերենի դասին ելույթ էր ունեցել` պատասխանելով Մորմոնի Գրքի վերաբերյալ հարցերին: Մեր ամուսնացած երեխաները շարունակել են երեխաներ ունենալ աշխարհիկ քննադատությանը դիմակայելով:

Այդ պահերին նրանք, հավանաբար, միայնակ են զգացել, սակայն կանգնել են որպես վկաներ, նրանք զգացել են Սուրբ Հոգու ընկերակցությունն ու աջակցող ներկայությունը: Նրանք նաև զինված են եղել օրհնություններով, որոնք գալիս են Աստծո պատվիրաններին հնազանդվելու արդյունքում: Նա խոստացել է մեզ. «Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության ամենազոր աջովը»:5

Իմ երեխաներն իսկապես պահվել են Նրա ձեռքով, երբ վկայել են Աստծո մասին` հաստատակամորեն պահելով Նրա պատվիրանները: Ես օրհնվել և ամրապնդվել եմ նրանց օրինակներով:

Երբ կանգնում եք որպես վկա ձեր տանը, դուք կամրապնդեք ձեր ընտանիքը: Շատ հաճախ ենք մենք մտածում, որ Երիտասարդ Կանանց թեմայի «ամրացնել տունն ու ընտանիքը»6 արտահայտությունը վերաբերում է երիտասարդ կանանց` որպես ապագա կանայք և մայրեր միայն, սակայն այն նաև վերաբերում է նրանց պատասխանատվությանը որպես դուստրեր և քույրեր` իրենց տանը և այժմ:

Իմ մայրն օգնել է ամրացնել իր տունն ու ընտանիքը երիտասարդ տարիքում: Լինելով ոչ ակտիվ ընտանիքի մեծ երեխան, նա ծնվել էր հավատի պարգևով: Նա հաճախել էր Երեխաների Միություն և Միացյալի դասերին: Նա արժանացել էր տաճարային ամուսնությանը, նախքան իր ծնողները կկարողանային գնալ տաճար: Նա դարձել էր արդարակեցության գործակալ` հաստատակամ վկա, որն իր օրինակով օգնել էր զորացնել իր ծողներին և մյուս երեխաներին: Երիտասարդ աղջիկներ, այժմ դուք նույնպես կարող եք կանգնել որպես Աստծո վկա` այժմ սնուցելով հավատի, սիրո, խաղաղության և վկայության հոգին ձեր տանը` պատրաստվելով կատարել նույնը, երբ դուք ձեր ապագա տունը կհիմնեք: Ես արդյունք եմ արդարակյաց երիտասարդ աղջկա, որը կանգնել է «անսասան և անխախտ, միշտ հարուստ բարի գործերով»:7

Մենք նաև վկայում ենք Հիսուս Քրիստոսի մասին, երբ ցնծում ենք Նրանով: Ինչպես Բենիամին թագավորի մարդիկ ավելի շատ սովորելով Հիսուսի մասին ասում էին. «Այն բաները, որոնք մեր թագավորն ասաց մեզ, բերեցին մեզ այս մեծ գիտելիքին, որի շնորհիվ մենք հրճվում ենք այսպիսի անսահման մեծ ուրախությամբ»:8 Երբ ցնծում ենք մեր Փրկիչով, մենք հիշում ենք Նրան և մեզ տված Նրա մեծ օրհնությունները: Մենք կանգնում ենք որպես վկաներ, երբ երախտագիտություն ենք հայտնում և ուրախություն ճառագայթում: Ինչպես երիտասարդ կանայք երգեցին բացելով այս հավաքը. «Արդյոք չե՞ս տեսել, ինչպես են քո բոլոր կարիքները բավարարվում, ինչում քեզ նա կարգում է»:9

Վերջերս ես լսեցի երկու քաջարի աղջիկների մասին, որոնք ապրելով պատվիրաններով և ճառագելով ավետարանի ուրախությունը, կանգնել են որպես Աստծո վկաներ: Այս պատմությունը պատմել է ՄՊԿ-ի մի տարեց միսիոներ:

Նա ասաց, որ տարիներ առաջ, երբ տանը արդուկ էր անում, սերիալ դիտում և սիգարետ ծխում, դուռը թակեցին: Երբ նա բացեց դուռը, շեմին երկու տղամարդիկ էին կանգնած սպիտակ վերնաշապիկներով և փողկապներով, և նրանցից մեկը ներկայացավ որպես իր եպիսկոպոս: Նա ասաց, որ աղոթելիս ոգեշնչվել էր խնդրելու իրեն, որ ուսուցանի Երիտասարդ Կանանց: Նա ասաց եպիսկոպոսին, որ 10 տարեկանում է մկրտվել, սակայն երբեք ակտիվ չի եղել: Նա կարծես անհողդողդ էր, երբ իրեն տվեց ձեռնարկը և բացատրեց, թե որտեղ են հավաքվում չորեքշաբթի երեկոյան: Ապա աղջիկը շեշտված տոնով ասել էր. «Ես չեմ կարող ուսուցանել 16 տարեկաններին, ես ակտիվ չեմ, և բացի այդ ես ծխում եմ»: Որից հետո եպիսկոպոսն ասել էր. «Դու այսուհետև ակտիվ կլինես, և մինչև չորեքշաբթի ժամանակ ունես ծխելը թողնելու համար»: Ապա նա հեռացավ: Նա ասաց. «Ես հիշում եմ ինչպես էի ինքս ինձ բարկացած բղավում, ապա այնքան հետաքրքրված էի, որ ծայրից ծայր կարդացի ձեռնարկը, իսկ հետո մտապահեցի դասի ամեն մի բառը:

Մինչև չորեքշաբթի ես չէի պատրաստվում գնալ, սակայն հասկացա, որ ինձանից անկախ գնում եմ եկեղեցու կողմը` մահու չափ վախեցած: Ես նախկինում երբեք ոչնչից չէի վախեցել: Ես մեծացել էի քաղաքի խուլ ետնախորշերում, մեկ անգամ նույնիսկ կալանավորվելով, և փրկել էի հորս սթափարանից: Եվ հանկարծ ես հայտնվում եմ Միացյալի դասին` ներկայացվելով որպես Դափնիների նոր խորհրդատու: Ես նստեցի դափնի երկու աղջիկների առաջ, և բառ առ բառ մատուցեցի դասը, նույնիսկ այն մասերը, որոնք ասում են. «Աժմ նրանց հարցրեք… »: Դասից անմիջապես հետո ես հեռացա և տուն տանող ամբողջ ճանապարհին արտասվում էի:

Մի քանի օր անց դուռը թակեցին և ես մտածեցի. «Լավ է, եպիսկոպոսն է, եկել է ետ վերցնի ձեռնարկը»: Ես բացեցի դուռը, այնտեղ կանգնած էին այդ երկու հաճելի Դափնի աղջիկները, մեկի ձեռքին ծաղիկներ, մյուսի ձեռքին թխվածք: Նրանք ինձ հրավիրեցին Կիրակի օրը գնալ եկեղեցի, ինչն ես արեցի: Ես սիրեցի այդ աղջիկներին: Նրանք սկսեցին սովորեցնել ինձ Եկեղեցու, ծխի, դասարանի մասին: Նրանք ինձ սովորեցրեցին կարել, սուրբ գրություններ կարդալ և ժպտալ:

Միասին մենք սկսեցինք ուսուցանել դասարանի մյուս աղջիկներին, որոնք չէին գալիս: Մենք ուսուցանում էինք նրանց, որտեղ գտնում էինք` մեքենայում, գնդախաղի սրահներում և ծածկապատշգամբում: Վեց ամիս անց նրանցից 14-ը գալիս էր, իսկ մեկ տարուց ցուցակում եղած բոլոր 16 աղջիկներն էլ ակտիվ էին: Մենք ծիծաղում էինք և արտասվում միասին: Մենք սովորեցինք աղոթել, ուսումնասիրել ավետարանը և ծառայել մյուսներին»:10

Այս երկու խիզախ երիտասարդ աղջիկները կանգնեցին որպես վկա, ճշմարտության, արդարակեցության, ավետարանի բարության և ուրախության համար:

Երբ ես կանչվեցի որպես Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ, իմ կարգման ժամանակ ես օրհնություն ստացա, որ առ Հիսուս Քրիստոս իմ հավատը կամրապնդվի իմ ծառայությամբ: Ես շրջապատված եմ եղել խիզախ կանանցով` իմ խորհրդականներով և խորհրդի անդամներով, օժանդակ կազմակերպությունների այլ նախագահություններով,և իմ ազնվազարմ նախորդներով` Երիտասարդ Կանանց նախկին գերագույն նախագահներով: Նրանք կանգնել են որպես Հիսուս Քրիստոսի վկաներ իրենց օրինակելի կյանքով և անձնուրաց ծառայությամբ:

Այդ կանանցով, իմ ընտանիքի անդամներով և ողջ աշխարհի հաստատակամ ու անսասան կանանցով և նրանց ղեկավարներով զորացած, ես զգում եմ «վկաների այդքան մեծ բազմությամբ շրջապատված»: Դա օգնել է ինձ «վազել [իմ] առաջին դրած ասպարեզի ընթացքը, մտիկ տալով հավատքի զորագլուխին և կատարողին` Հիսուսին»:11

Իմ կարգման օրհնության մեջ տրված Հիսուս Քրիստոսի մասին աճող հավատի խոստումը իրականացավ, երբ ես հնարավորություն ունեցա կանգնել որպես Նրա վկա` ամեն օր և ամենուր: Ես խոսել եմ, քարոզել եմ Նրա մասին և ուրախացել եմ Նրանով: Երբ ես զգացել եմ, որ խոսքերս բավարար չեն, դրանք հաստատվել են Նրա Հոգու կողմից: Երբ ես վախեցել կամ անհամապատասխանության զգացում եմ ունեցել, Նրա ամենազոր ձեռքը զորացրել և նեցուկ է եղել ինձ: Ես գիտեմ, որ Նա կօրհնի մեզանից յուրաքանչյուրին, երբ մենք կանգնենք որպես վկա: Նա «երբեք, այո, երբեք ու երբեք չի լքի»12 մեզ:

Թող որ մենք առաջ գնանք առ Քրիստոս հաստատակամ հավատով` կանգնելով որպես Նրա վկա «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում», սա է իմ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մոսիա 18.9

  2. Հովհաննես ԺԴ.26; ԺԵ.26

  3. 2 Նեփի 25.26.

  4. Մոսիա 5.2, 5:

  5. Եսայիա ԽԱ.10

  6. «Երիտասարդ Կանանց թեմա», Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում (բրոշյուր, 2001), 5:

  7. Մոսիա 5.15

  8. Մոսիա 5.4

  9. “Praise to the Lord, the Almighty,” Hymns, no. 72.

  10. Այս դեպքի մասին մեկ այլ պատմության համար, տես Joan Atkinson, “Not Me—I Smoke and Drink,” Tambuli, Feb. 1989, 19–20:

  11. Եբրայեցիս ԺԲ.1–2

  12. «Աստծո Սրբեր», Հիմներ և մանկական երգեր, էջ 6: