Ինստիտուտ
Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ․ Հաղթահարել հպարտությունը


Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ. Հաղթահարել հպարտությունը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 21․ Դասի նախապատրաստական նյութ

Հաղթահարել հպարտությունը

Նկար
երիտասարդ կինը խորը մտքերի մեջ է

Մի հոգևոր վտանգ, որը շեշտվում է Մորմոնի Գրքում, հպարտության մեղքն է: Այդ հիշատակարանից մենք իմանում ենք, թե հպարտությունն ինչպես քայքայեց Լեքիի ընտանիքի ներդաշնակությունը, բաժանումներ առաջացրեց Տիրոջ Եկեղեցում, հանգեցրեց անթիվ պատերազմների, և ի վերջո, կործանեց Նեփիացիների քաղաքակրթությունը: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը նախազգուշացրել է. «Հպարտությունը մեղք է, որը հեշտ է տեսնել ուրիշների մեջ, բայց դժվարությամբ ենք նկատում մեր մեջ: (Զգուշացեք հպարտությունից», Ensign, May 1989, 6): Դասին նախապատրաստվելիս փնտրեք, այն ուսմունքները, որոնք կօգնեն ձեզ բացահայտել հպարտության նշանները ձեր սեփական կյանքում: Մտածեք նաև, թե Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու օրինակը ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարել հպարտությունը:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ճանաչել հպարտության վնասակար ազդեցությունները իմ կյանքի վրա

Նեփիի մահից հետո Հակոբը անհանգստացած էր Նեփիացիների մեջ ամբարշտության աճից: Տերն ուղղորդեց Հակոբին անդրադառնալ մարդկանց մեղքերին (տես Հակոբ 1.152.4, 11): Տաճարում Հակոբը հնազանդորեն խոսեց ժողովրդի հետ նրանց մեղքերի մասին, ներառյալ, թե ինչպես էին հարստությունները նրանց հեռացնում Տիրոջից:

Նկար
Հակոբն ուսուցանում է Նեփիացիներին
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հակոբ 2.12–16-ը կամ դիտեք Մորմոնի Գրքի «Հակոբն ուսուցանում է հպարտության մասին (Հակոբ 2.3–21)» տեսաֆիլմը (5.56), որը գտնվում է ChurchofJesusChrist.org-ում: Ապա փնտրեք, թե հպարտությունն ինչպես ազդեց այն եղանակի վրա, որով Նեփիացիները տեսնում էին միմյանց:

Մորմոնի Գրքի վերջում Մորմոնը և Մորոնին ականատես եղան, թե հպարտությունից ապաշխարելու ձախողումը ինչպես հանգեցրեց Նեփիացիների լիակատար կործանմանը (տես Մորոնի 8.27): Նրանց կործանմանը ականատես լինելուց հետո Մորոնին մի տեսիլքում տեսավ, թե հպարտությունն ինչպես խնդիր կլինի նաև մեր օրերի մարդկանց համար:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մորմոն 8.35–37-ը և մտածեք, թե ինչպես է հպարտությունը հանգեցնում հավելյալ մեղքերի:

Նկար
երիտասարդը փող է մուրում

1989 թվականին Նախագահ Բենսոնը մի նշանավոր ելույթ տվեց հպարտության վերաբերյալ: Երբ նրա ելույթից կարդաք այս հատվածը, նշեք կարևոր խոսքերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են հպարտության հիմնական իմաստը:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մեզանից շատերը հպարտություն են համարում եսամոլությունը, սնապարծությունը, պարծենկոտությունը, գոռոզությունը կամ մեծամտությունը: Այս բոլորը մեղքի տարրերն են, բայց նրա էությունը կամ միջուկը բացակայում է:

Հպարտության հիմնական բնորոշ հատկանիշը թշնամանքն է Աստծո և մերձավորի հանդեպ: Թշնամանք նշանակում է «ատելության, ոխի կամ ընդդիմության վիճակ»: Դա այն ուժն է, որով սատանան ցանկանում է իշխել մեզ վրա:

Հպարտությունն իր հիմնական էությամբ մրցակցային է: Մենք դնում ենք մեր կամքը ընդդեմ Աստծո կամքի: …

Հպարտները չեն կարող ընդունել Աստծո հեղինակությունը՝ իրենց կյանքին ուղղություն տալիս: (Տես Հելաման 12.6) …

Հպարտները յուրաքանչյուր մարդու դարձնում են իրենց հակառակորդը՝ ցուցադրելով դիմացինին իրենց մտածելակերպը, կարծիքները, գործերը, հարստությունը, տաղանդները կամ աշխարհիկ որևէ այլ չափի միջոց: Կ.Ս. Լյուիսի խոսքերը հպարտության մասին. «Հպարտությունը չի բավարարվում պարզապես որևէ բան ունենալով, այլ բավարարվում է միայն մեկ ուրիշի համեմատ ավելին ունենալով: … Համեմատվելով՝ մնացածից բարձր լինելու հաճույքը. դա է, որ մեզ դարձնում է հպարտ: Հենց որ անցնում է մրցակցության տարրը, հպարտությունը նույնպես անցնում է»։(Mere Christianity, New York: Macmillan, 1952, pp. 109–10.) …

Վախը մարդկանց կարծիքից ինքնին ցույց է տալիս մրցակցություն մարդկանց հավանության համար: …

… Մեզանից շատերը կարծում են, որ հպարտությունը վերևում գտնվողների մեղք է, ինչպես օրինակ՝ հարուստների և ուսյալների, ովքեր վերևից են նայում մնացածների վրա: (Տես 2 Նեփի 9.42) Ինչևէ, մեզանում կա ավելի ընդհանուր հիվանդություն, և դա ներքևից դեպի վեր նայող հպարտությունն է: Այն դրսևորվում է բազմաթիվ տարբեր ձևերով, ինչպիսիք են` բծախնդրությունը, բամբասելը, վատաբանելը, դժգոհելը, ունեցած միջոցների սահմաններից դուրս ապրելը, նախանձը, ընչասիրությունը, երախտագիտություն և գովասանք հայտնելուց խուսափելը, որը կարող է վեհացնել դիմացինին և, չներող ու խանդոտ լինելը։ («Զգուշացեք հպարտությունից», 4, 5)

Նկար
երկնքին նայող երիտասարդ կին
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Նշեք, որ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը դիտարկել է. «Հպարտությունը մեղք է, որը հեշտ է տեսնել ուրիշների մեջ, բայց դժվարությամբ ենք նկատում մեր մեջ» (Զգուշացեք հպարտությունից», Ensign, May 1989, 5): Ընտրեք այն հարցերը, որոնք ամենաշատն են կապված ձեր կյանքի հետ և գրի առեք ձեր պատասխանները ձեր օրագրում կամ հուշատետրում:

  • Արդյո՞ք թշնամանքի (զայրույթի, չարության կամ ընդդիմության) զգացումներ ունեմ իմ սրտում Աստծո կամ մեկ ուրիշ մարդու հանդեպ: Եթե այդպես է, ինչպե՞ս են այդ զգացումներն ազդում իմ սրտի կամ իմ հարաբերությունների վրա:

  • Ե՞րբ եմ ես հիմնականում համեմատում ինձ ուրիշների հետ: Երբ ինձ համեմատւմ եմ ուրիշների հետ, ինչպես եմ ինձ զգում:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել հպարտության մեղքը

Իր ժողովրդին հպարտության մեղքի մասին նախազգուշացնելուց հետո Հակոբը ուսուցանեց նրանց կարևոր ճշմարտություններ, թե ինչպես հաղթահարել այն:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Երբ կարդաք Հակոբ 2.17–21-ը, փնտրեք խորհուրդ, որը կարող է օգնել ձեզ հաղթահարել հպարտությունը:

Նկար
անտուն մարդուն ուտելիք տվող մարդ

Մորմոնի Գրքում Նեփիացիները շատ անգամներ դարձան հպարտ: Օրինակ Գադիանթոնի ավազակների դեմ երկարատև պատերազմ մղելուց հետո Նեփիացիները բարգավաճեցին և շուտով դարձան հպարտ, իրենց դասակարգելով ըստ իրենց հարստությունների և կրթության: Ոմանք սկսեցին հալածել նրանց, ովքեր ավելի անհաջողակ էին, քան իրենք: (Տես 3 Նեփի 6․4-12)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Երբ կարդաք 3 Նեփի 6.12–14-ը, նշեք տարբերությունը այն մարդկանց միջև, ովքեր հպարտ էին, և ովքեր հպարտ չէին: Ի՞նչ հատկանիշներով էին միմյանցից տարբերվում երկու խմբի մարդիկ:

Նախագահ Բենսոնն ուսուցանել է հետևյալը այն մասին, թե ինչպես հաղթահարել հպարտությունը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Հպարտության հակաթույնը համեստությունն է, հեզությունը, հնազանդությունը: (Տես Ալմա 7.23) …

Եկեք ընտրենք խոնարհ լինելը:

Մենք կարող ենք ընտրել խոնարհեցնել ինքներս մեզ` պայքարելով մեր եղբայրների ու քույրերի հանդեպ ունեցած թշնամության դեմ, հարգելով նրանց այնպես, ինչպես ինքներս մեզ ենք հարգում, և բարձրացնելով նրանց այնտեղ, որտեղ մենք ենք կամ ավելի բարձր: [Տես Վարդապետություն և Ուխտեր 38․24:]

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` ստանալով խորհուրդ կամ նախատինք: [Տես Հակոբ 4.10։]

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` ներելով նրանց, ովքեր վիրավորել են մեզ: [Տես 3 Նեփի 13.11, 14, Վարդապետություն և Ուխտեր 64․10։]

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` մատուցելով ինքնամոռաց ծառայություն: (Տես Մոսիա 24.16-17:)

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` գնալով միսիա և քարոզելով այն խոսքը, որը կարող է հնազանդեցնել ուրիշներին: [Տես Ալմա 4․19:]

Մենք կարող ենք ընտրել ինքներս մեզ խոնարհեցնելը՝ ավելի հաճախ այցելելով տաճար:

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` խոստովանելով, թողնելով մեր մեղքերը և ծնվելով Աստծուց: [Տես Վարդապետություն և Ուխտեր 58․43:]

Մենք կարող ենք ընտրել հնազանդեցնել ինքներս մեզ` սիրելով Աստծուն, ենթարկելով մեր կամքը Նրա կամքին և դնելով Նրան առաջին տեղում մեր կյանքում: [Տես 3 Նեփի 11․11։] (Զգուշացիր հպարտությունից, 6–7)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Խորհեք Փրկիչի կյանքի մասին։ Ի՞նչ կարող եք սովորել Նրանից խոնարհության մասին: Պատրաստ եղեք դասարանում կիսվել ձեր օրինակներով: