2013
Երիտասարդ Կանանց և Սփոփող Միության գերագույն ղեկավարները շրջագայում են Ասիայի տարածքով
Ապրիլ 2013


Երիտասարդ Կանանց և Սփոփող Միության գերագույն ղեկավարները շրջագայում են Ասիայի տարածքով

2012թ. նոյեմբերին ինը օր Մերի Ն. Քուքը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, և Լինդա Ս. Ռիվսը՝ Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանեցին և ոգեշնչեցին երիտասարդ և մեծահասակ քույրերին ողջ Ասիայի տարածքից:

Ուղևորությունը համընկավ Ինձ հետևիր երիտասարդների փոփոխված ուսումնական ծրագրի հայտարարության հետ, որը Երիտասարդ Տղամարդիկ, Երիտասարդ Կանայք և Կիրակնօրյա Դպրոցի երիտասարդների դասարանները կսկսեն օգտագործել 2013թ. հունվարին: Նոր ուսումնական ծրագիրը միտված է օգնելու ուսուցիչներին ուսուցանել ավելի նման Փրկչի ուսուցանելու ձևին և զարգացնել ավելի ամուր կապեր դասարանի անդամների միջև:

Ասիայի տարածք Քույր Քուքի և Քույր Ռիվսի այցելությունից հետո Ասիայի շատ երիտասարդներ և նրանց ծնողները նշեցին, որ այժմ ավելի հետաքրքրված են մաքրելու և վերակենտրոնացնելու իրենց կյանքը և դառնալու օրինակներ իրենց տեղական համայնքների համար:

Հոնգ Կոնգում Քույր Ռիվսը խոստացավ երիտասարդներին. «Եթե դուք մաքուր մնաք ձեր կյանքում, դուք կարող եք վստահությամբ կանգնել ցանկացած մարդու առաջ»:

Ոգեշնչված նրա խոսքերով 12-ամյա Թանգ Կակ Կեյը ժողովից հետո ասաց. «Ես գիտեմ, որ պետք է կարդամ Մորմոնի Գիրքն ամեն օր: Ապաշխարել սովորելը և արդար ապրելը այն է, ինչ ինձ սովորեցնում է անել Երիտասարդներին ամրացնելու համար գրքույկը, որպեսզի Քրիստոսի Լույսը և իրական երջանկությունը կարողանան ճառագայթել իմ միջոցով»:

Հնդկաստանում Քույր Քուքը հանդիպեց անդամների հետ նոր հավաքատանը Չենայ Հնդկաստան Շրջանում և նոր Հայդերաբադ Հնդկաստան Ցցում, և հորդորեց երիտասարդ չափահասներին պատրաստվել ապագային: «Որակավորում ձեռք բերեք կրթության միջոցով, որպեսզի այդ հմտություններն օգնեն ձեզ կառուցել արքայությունը: Կենտրոնացեք ձեր ընտանիքի և նրա վրա, ինչ կարող եք անել, որպեսզի օրհնեք ձեր ընտանիքի անդամներին, ինչպես նաև ձեր հոգևոր պատրաստվածության վրա, որպեսզի արժանի լինեք հոգևոր հուշումներին և իմանաք, ուր գնաք և ինչ անեք», - կոչ արեց նա:

Ինդոնեզիայում Քույր Ռիվսը մասնակցեց նոր Սուրակարտա Ինդոնեզիա ցցի առաջին համաժողովին: «Մենք զգացինք նրանց խոնարհ և սիրող հոգիները: Ինչպիսի~ հավատարիմ անդամներ», - ասաց նա:

Այնուհետև Քույր Ռիվսն այցելեց Մալազիա, որտեղ Սփոփող Միության մի խումբ քույրերի հետ քննարկեց Սփոփող Միության՝ որպես Մալազիայում մի կազմակերպության հրատապ խնդիրները և թե ինչպես կարող է Եկեղեցին ուղղություն և ոգեշնչում տրամադրել:

Տայվանում Քույր Ռիվսը նշեց տեղի անդամների ուժն ու նվիրումը: «Մենք այնքան ուրախ ենք իմանալով նրանց հավատարիմ կյանքի և տաճարային հետևողական հաճախելիության մասին:… Անդամները սիրո օրինակներ են իրենց ընկերների և հարևանների համար», - ասաց նա:

Տայվանում Մերի Ն. Քուքը և Լինդա Ս. Ռիվսը հանդիպեցին տարածքային իշխանություններին և Տայվանի քահանայության ղեկավարներին և անդամներին:

Լուսանկարը՝ Յանգ Չեյ-վենի