2013
Հիսուս Քրիստոսի առաքելությունը և ծառայությունը
Ապրիլ 2013


Հիսուս Քրիստոսի առաքելությունը և ծառայությունը

Բրիգամ Յանգի Համալսարանի 1998թ. օգոստոսի 18-ի հավաքի ելույթերից: Անգլերենով ամբողջ ելույթը կրելի է գտնել speeches.byu.edu կայքում:

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

Հիսուսին երկրպագելու ամենալավ միջոցը Նրա օրինակին հետևելն է:

Լինելով «ողջ աշխարհում Քրիստոսի անվան հատուկ վկաներ[ից]» (ՎևՈՒ 107.23) մեկը, կարծում եմ, որ ես լավագույնս ծառայում եմ, երբ ուսուցանում և վկայում եմ Նրա մասին: Առաջինը, ես կարող եմ տալ նույն հարցերը, որոնք Նա մի անգամ տվեց փարիսեցիներին. «Ձեզ ի՞նչպես է երևում Քրիստոսի համար. նա ո՞ւմ որդին է» (Մատթեոս ԻԲ.42):

Այս հարցերը հաճախ միտքս են գալիս, երբ ես հանդիպում եմ կառավարությունների և տարբեր կրոնական դավանանքների ղեկավարների հետ: Ոմանք ընդունում են, որ «Հիսուսը մեծ ուսուցիչ էր»: Ոմանք ասում են. «Նա մարգարե էր»: Ոմանք էլ պարզապես Նրան ընդհանրապես չեն ճանաչում: Մենք չպետք է զարմանանք: Վերջին հաշվով շատ քիչ մարդիկ ունեն վերականգնված ավետարանի ճշմարտությունները, որոնք մենք ունենք: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ընդամենը փոքրամասնություն են կազմում նրանց մեջ, ովքեր իրենց քրիստոնյաներ են համարում:

Մեր այսօրվա իրավիճակը դարեր առաջ կանխատեսել էր Նեփին.

«Եվ եղավ այնպես, որ ես տեսա Աստծո Գառի եկեղեցին և այն թվով փոքր էր … . այնուամենայնիվ, ես տեսա, որ Գառի եկեղեցին, որոնք Աստծո սրբերն էին, նույնպես ողջ երկրի երեսի վրա էր. և նրա տիրապետությունները երկրի երեսի վրա փոքր էին: …

Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14.12, 14):

Այդ արդարությունը, այդ զորությունը և այդ փառքը, իսկապես, մեր բազմաթիվ օրհնությունները հետևանք են Տեր Հիսուս Քրիստոսի մասին ունեցած մեր գիտելիքի, Նրա հանդեպ հնազանդության, երախտագիտության և սիրո:

Մահկանացության մեջ Իր համեմատաբար կարճ ճամփորդության ընթացքում Փրկիչն իրականացրեց երկու կարևոր նպատակներ: Մեկը Նրա «գործը և [Նրա] փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Մյուսը Նա պարզ ձևով ներկայացնեց. «Ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք» (Հովհաննես ԺԳ.15):

Նրա առաջին նպատակը մենք գիտենք որպես Քավություն: Սա եղել է մահկանացության մեջ Նրա ամենակարևոր առաքելությունը: Հին Ամերիկայի մարդկանց հարություն առած Տերը տվեց Իր առաքելության սահմանումը.

«Ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:»

Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ.իսկ հետո երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» (3 Նեփի 27.13–14):

Շարունակելով Իր քարոզը Նա հայտնեց Իր երկրորդ նպատակը՝ մեզ համար լինել օրինակ. «Դուք գիտեք այն բաները, ինչ դուք պիտի անեք … . քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դուք անեք» (3 Նեփի 27.21):

Առաջին նպատակը ես սահմանել եմ որպես Նրա առաքելություն: Նրա երկրորդ նպատակը ես կկամենամ ներկայացնել որպես Նրա ծառայություն: Եկեք վերանայենք Նրա կյանքի այս երկու նպատակները՝ Նրա առաքելությունը և Նրա ծառայությունը:

Քավություն` Հիսուս Քրիստոսի առաքելությունը

Նրա առաքելությունը Քավությունն էր: Այդ առաքելությունը բացառապես Նրանն էր: Ծնված լինելով մահկանացու մորից և անմահ հորից, Նա միակն էր, որ կարող էր կամավոր դնել Իր կյանքը և կրկին վերցնել այն (տես Հովհաննես Ժ.14–18): Նրա Քավության փառահեղ հետևանքներն անսահման են և հավերժական: Նա հանեց մահվան խայթոցը և գերեզմանի վիշտը դարձրեց ժամանակավոր (տես Ա Կորնթացիս ԺԵ.54–55): Քավության Նրա պարտականությունը հայտնի էր նույնիսկ նախքան Արարումն ու Անկումը: Դա ոչ միայն ողջ մարդկության հարությունը և անմահությունն ապահովելու համար էր, այլ այն նաև մեր մեղքերից ներվելու հնարավորության համար էր՝ համաձայն Նրա հիմնած պայմանների: Այսպիսով, Նրա Քավությունը բացեց ճանապարհ, որի միջոցով մենք կարող ենք հավերժ միասին լինել Նրա և մեր ընտանիքների հետ: Այս հնարավորությունը մենք ընդունում ենք որպես հավերժական կյանք՝ Աստծո կողմից մարդկանց տրված մեծագույն պարգև (տես ՎևՈՒ 14.7):

Ուրիշ ոչ ոք չէր կարող իրականացնել Քավությունը: Ուրիշ ոչ մի անձնավորություն, նույնիսկ ամենամեծ հարստություններով և զորությամբ, չէր կարող երբևէ փրկել մեկ հոգի՝ նույնիսկ իր սեփականը (տես Մատթեոս ԺԹ.24–26): Եվ ուրիշ ոչ ոքից չի պահանջվի կամ ոչ ոքի թույլ չի տրվի արյուն հեղել մեկ այլ մարդ արարածի հավերժական փրկության համար: Հիսուսն արեց դա «մեկ անգամ բոլորի համար» (Եբրայեցիս Ժ.10):

Չնայած Քավությունը կատարվել է Նոր Կտակարանի ժամանակաշրջանում, Հին կտակարանի ժամանակների իրադարձությունները հաճախ կանխագուշակել են դրա կարևորությունը: Ադամին ու Եվային պատվիրվեց զոհաբերություններ մատուցել որպես «Հոր Միածնի զոհաբերության նմանություն» (Մովսես 5.7): Ինչպե՞ս: Արյուն թափելով: Իրենց սեփական փորձառությունով նրանք հաստատեցին սուրբ գրությունը, որ «Մարմնի հոգին արիւնումն է» (Ղևտացոց ԺԷ.11):

Բժիշկները գիտեն, որ երբ արյունը դադարում է հոսել դեպի որևէ օրգան, խնդիր է առաջանում: Եթե դեպի ոտք արյան հոսքը ընդհատվում է, դրան կարող է հետևել փտախտը: Եթե դադարում է հոսքը դեպի ուղեղ, արդյունքում կարող է կաթված լինել: Եթե արյան կանոնավոր հոսքը դեպի սիրտը սնուցող զարկերակ խափանվի, սրտի կաթված կարող է զարգանալ: Եվ եթե ներքին արյունահոսությունը չդադարեցվի, մահը վրա կհասնի:

Ադամը, Եվան և գալիք սերունդները սովորեցին, որ երբ նրանք թափում են կենդանու արյունը, դրա կյանքը ավարտվում է: Իրենց զոհաբերության ծիսակատարության համար սովորական կենդանի չէր կարող լինել: Այն պետք է լիներ հոտի առաջնեկը և անարատ կենդանի (տես, օրինակ Ելից ԺԲ.5): Այս պայմանները նաև խորհրդանշում էին Աստծո Գառի վերջին անարատ զոհաբերությունը:

Ադամին ու Եվային պատվիրան էր տրվել. «Ուստի դու պետք է ամեն ինչ անես Որդու անունով, և դու պետք է ապաշխարես և կանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով» (Մովսես 5.8): Այդ օրվանից մինչև ժամանակների գագաթնակետը կենդանիների զոհաբերությունը շարունակեց լինել Աստծո Որդու վերջնական Քավության օրինակն ու ստվերը:

Երբ Քավությունն իրականացվեց, այդ մեծ ու վերջին զոհաբերությունը իրագործեց Մովսեսի օրենքը (տես Ալմա 34.13–14) և վերջ դրեց կենդանիների զոհաբերությանը, որն ուսուցանվել էր, որ «մարմնի հոգին արիւնումն [էր]» (Ղևտացոց ԺԷ.11): Հիսուսը բացատրեց, թե ինչպես էին հնադարյան զոհաբերությունների տարրերը ներառվում Քավության մեջ և խորհրդանշորեն հավերժանում հաղորդության միջոցով: Կրկին վերանայենք կյանքին, մարմնին և արյանը վերաբերվող հղումները.

«Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի Որդու մարմինը չուտէք եւ նորա արյունը չխմէք, կեանք չունիք ձեր անձերումը:

Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը յաւիտենական կեանք ունի. եւ ես յետին օրումը կյարուցանեմ նորան» (Հովհաննես Զ.53–54):

Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ողջ մարդկությունը, նույնիսկ այնքանը, որքանը կլինեն, կփրկվեն: Փրկիչը սկսեց Իր արյունը հեղել ողջ մարդկության համար ոչ թե խաչի վրա, այլ Գեթսեմանիի պարտեզում: Այնտեղ Նա Իր վրա վերցրեց բոլորի մեղքերի ծանրությունը, ովքեր երբևէ կապրեին: Այդ ծանր բեռի տակ Նա արյունահոսեց ամեն մի ծակոտիից (տես ՎևՈՒ 19.18):

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշել է Քավության կարևորությունը: Նա ասել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի մյուս բոլոր բաները լոկ դրա հավելումներն են»:1

Այդ իշխանությամբ և մեծագույն երախտագիտությամբ ես ուսուցանում եմ սա և վկայում Նրա մասին:

Հիսուս Քրիստոսի օրինակի ծառայությունը

Տիրոջ երկրորդ հեռահար նպատակը մահկանացության մեջ որպես մեզ համար օրինակ ծառայելն էր: Նրա օրինակելի կյանքը իրենից ներկայացնում էր Նրա մահկանացու ծառայությունը: Այն ներառում էր Նրա ուսմունքները, առակները և քարոզները: Այն ընդգրկում էր Նրա հրաշքները, սիրալիր բարյացակամությունը և երկայնամտությունը մարդկանց զավակների հանդեպ (տես 1 Նեփի 19.9): Նա հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում քահանայության օգտագործման հանդեպ: Այն ներառում էր Նրա արդար վրդովմունքը, երբ Նա դատապարտում էր մեղքը, (տես Հռովմայեցիս Ը.3) և երբ Նա շրջեց դրամափոխների սեղանները (տես Մատթեոս ԻԱ.12): Այն նաև ներառում էր Նրա խոր վիշտը: Նրան ծաղրեցին, խարազանեցին, նրան իր ժողովուրդն ուրացավ (տես Մոսիա 15.5), նույնիսկ Նրան մատնեց մի աշակերտը, իսկ և մեկ ուրիշը ուրացավ (տես Հովհաննես ԺԸ.2–3, 25–27):

Որքան հրաշալի էին Նրա ծառայության գործերը, դրանք առանձնահատուկ չէին և շարունակում են չլինել Նրա համար: Սահմանափակ չէ այն մարդկանց թիվը, ովքեր կկամենան հետևել Հիսուսի օրինակին: Նմանատիպ գործեր են կատարվել Նրա մարգարեների և առաքյալների և Նրա այլ լիազորված ծառաների կողմից: Շատերն են հալածանք տարել հանուն Նրա (տես Մատթեոս Ե.10, 3 Նեփի 12.10): Մեր իսկ ժամանակներում դուք գիտեք եղբայրների և քույրերի, ովքեր լրջորեն ջանացել են, նույնիսկ չափազանց մեծ գնով, հետևել Տիրոջ օրինակին:

Դա հենց այդպես էլ պետք է լինի: Դա է մեզ հետ կապված Նրա հույսը: Տերը խնդրում է մեզ հետևել Իր օրինակին: Նրա կոչը շատ անկեղծ է.

Այս և այլ նմանատիպ սուրբ գրությունները չեն գրվել որպես խորհուրդներ: Դրանք աստվածային հրամայականներ են: Մենք պետք է հետևենք Նրա օրինակին:

Որպեսզի կարողանանք ձևավորել Նրան հետևելու ցանկություն, հավանաբար մենք կարող ենք խորհել Նրա կյանքը նկարագրող հինգ հատկանիշների մասին, որոնք մենք կարող ենք ընդօրինակել:

Սեր

Եթե ես հարցնեի, թե Նրա կյանքի որ առանձնահատկությունը դուք կնշեիք առաջինը, ես կարծում եմ, որ դուք կնշեիք Նրա սիրելու հատկությունը: Դա կներառեր Նրա կարեկցանքը, բարությունը, գթությունը, նվիրվածությունը, ներողամտությունը, ողորմածությունը, արդարությունը և ավելին: Հիսուսը սիրում էր Իր Հորը և Իր մորը (տես Հովհաննես ԺԹ.25–27): Նա սիրում էր Իր ընտանիքին ու Սրբերին (տես Հովհաննես ԺԳ.1, Բ Թեսաղոնիկեցիս Բ.16): Նա սիրում էր մեղավորին առանց մեղքն արդարացնելու (տես Մատթեոս Թ.2, ՎևՈՒ 24.2): Եվ Նա ուսուցանեց մեզ, թե ինչպես մենք կարող ենք մեր սերը ցուցաբերել Նրա հանդեպ: Նա ասաց. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք» (Հովհաննես ԺԴ.15: Այնուհետև, ընդգծելու համար, որ Նրա սերն անվերապահ չէ, Նա ավելացրել է. «Եթե իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կկենաք. Ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մեջ» (Հովհաննես ԺԵ.10, տես նաև ՎևՈՒ 95.12, 124.87):

Մեր Փրկչի սիրո մեկ այլ արտահայտություն էր Նրա ծառայությունը: Նա ծառայում էր Իր Հորը, և Նա ծառայում էր այն մարդկանց, ում հետ Նա ապրում և աշխատում էր: Երկու եղանակով էլ մենք պետք է հետևենք Նրա օրինակին: Մենք պետք է ծառայենք Աստծուն, «նրա ամեն ճանապարհներովը գնանք և նորան սիրենք» (Երկրորդ Օրինաց Ժ.12, տես նաև ԺԱ.13, Հեսու ԻԲ.5, ՎևՈՒ 20.31, 59.5): Եվ մենք պետք է սիրենք մեր մերձավորներին նրանց ծառայելով (տես Գաղատացիս Ե.13, Մոսիա 4.15–16): Մենք սկսում ենք մեր ընտանիքներից: Մեծ սերը, որ կապում է ծնողներին իրենց երեխաների հետ, առաջանում է նրանց ծառայելու արդյունքում, երբ նրանք գտնվում են ամբողջությամբ կախվածության շրջանում: Կյանքի ավելի ուշ շրջանում պարտաճանաչ երեխաները կարող են հնարավորություն ունենալ փոխադարձել այդ սերը՝ ծառայելով իրենց տարեց ծնողներին:

Արարողություններ

Փրկչի օրինակելի կյանքի երկրորդ հատկանիշը սուրբ արարողությունները կարևորելն էր: Իր մահկանացու ծառայության ընթացքում Նա ցույց տվեց փրկության արարողությունների կարևորությունը: Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից Հորդանան գետում: Նույնիսկ Հովհաննեսը հարցրեց. «Ինչո՞ւ»:

Հիսուսը բացատրեց. «Որովհետեւ այսպէս է վայելում մեզ, որ ամեն արդարութիւն կատարենք» (Մատթեոս Գ.15, շեղագրումն ավելացվածէ): Ոչ միայն արարողությունն էր կարևոր, այլ Հիսուսի և Հովհաննեսի տված օրինակը ևս կարևոր էր:

Ավելի ուշ Տերը սովորեցրեց հաղորդության արարողությունը: Նա բացատրեց հաղորդության խորհրդանիշը և տվեց դրա սուրբ խորհրդանշանները Իր աշակերտներին (տես Մատթեոս ԻԶ.26–28, Մարկոս ԺԴ.22–24, Ղուկաս ԼԴ.30):

Մեր Երկնային Հայրը նույնպես հրահանգներ է տվել արարողությունների վերաբերյալ: Նա ասել է. «Դուք պետք է վերստին ծնվեք երկնքի արքայության մեջ՝ ջրով և Հոգով, և մաքրվեք արյունով, այսինքն՝ իմ միածնի արյունով. որպեսզի դուք սրբագործվեք բոլոր մեղքերից և վայելեք հավերժական կյանքի խոսքերն այս աշխարհում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում, այսինքն՝ անմահության փոռքը» (Մովսես 6.59):

Տիրոջ ետմահկանացու ծառայության ընթացքում հայտնվել են վեհացման բարձրագույն արարողությունները (ՎևՈՒ 124.40–42): Նա այս արարողությունների համար է պատրաստել Իր սրբազան տաճարները: Մեր օրերում լվացումները, օծումները և օժտումները տրվում են այն անհատներին, ովքեր պատշաճորեն պատրաստված են (տես ՎևՈՒ 105.12, 18, 33, 110.9, 124.39): Տաճարում անհատը կարող է կնքվել ամուսնու կամ կնոջ հետ, նախնիների և ժառանգների հետ (տես ՎևՈՒ 132.19): Մեր Վարդապետը օրենքի և կարգ ու կանոնի Աստված է (տես ՎևՈՒ 132.18): Արարողությունների հանդեպ Նրա ուշադրությունը մեզ ցույց տված օրինակի զորեղ մասն է:

Աղոթք

Տիրոջ օրինակելի ծառայության երրորդ մասն է կազմում աղոթքը: Հիսուսն աղոթում էր Իր Երկնային Հորը և նաև մեզ սովորեցրեց, թե ինչպես աղոթել: Մենք պետք է աղոթենք Աստծուն՝ Հավերժական Հորը, Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու զորությամբ (տես Մատթեոս Զ.9–13, 3 Նեփի 13.9–13, Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Մատթեոս Զ.9–15): Ես սիրում եմ Հովհաննեսի 17 գլխի Տիրոջ կողմից ասված աղոթքը: Այնտեղ Որդին ազատ հաղորդակցվում է Իր Հոր հետ Իր առաքյալների համար, ում Նա սիրում է: Դա արդյունավետ և կարեկցող աղոթքի օրինակ է:

Գիտելիք

Տիրոջ օրինակի չորրորդ մասը Իր աստվածային գիտելիքների կիրառումն էր: Ինչպես արդեն նշվել է, շատ ոչ-քրիստոնյաներ ընդունում են, որ Հիսուսը եղել է մեծ ուսուցիչ: Դա իսկապես այդպես է: Սակայն ինչն է Նրա ուսուցումը դարձնում առանձնահատուկ:Արդյո՞ք Նա հմուտ ճարտարագետ էր, մաթեմատիկոս կամ գիտնական: Որպես այս և այլ աշխարհների Արարիչ (տես Մովսես 1.33), Նա անկասկած կարող էր ուսուցիչ լինել: Կամ որպես սուրբ գրության հեղինակ, Նա կարող էր շատ լավ ուսուցանել գրական ստեղծագործություն:

Առանձնահատկությունը, որը Նրա ուսմունքները առանձնացնում էր մնացած բոլոր ուսուցիչներից այն էր, որ Նա ուսուցանում էր հավերժական նշանակություն ունեցող ճշմարտություններ: Միայն Նա կարող էր հայտնել մեր կյանքի նպատակը: Միայն Նրա միջոցով մենք կարող էինք իմանալ մեր նախաերկրային գոյության և հետմահկանացու ներուժի մասին:

Մի առիթով Մեծ Ուսուցիչն ասել էր Իր թերահավատ լսողներին, որ նրանք Նրա համար երեք վկաներ ունեին.

  • Հովհաննես Մկրտիչը:

  • Գործերը, որոնք կատարել էր Հիսուսը:

  • Աստծո՝ Հավերժական Հոր խոսքը (տես Հովհաննես Ե.33–37):

Այնուհետև Նա առաջարկեց չորրորդ վկան. «Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յավիտենական կեանք» (Հովհաննես Ե.39):

Կարծել բառը այդ արտահայտության մեջ նախ կարող է տեղին չթվալ: Սակայն այն կարևոր է այն իմաստի համար, որը Հիսուսը փորձում էր հաղորդել: Նա գիտեր, որ Իրեն լսողներից շատերը իրականում կարծում էին, թե հավիտենական կյանք կունենան սուրբ գրություններով: Սակայն նրանք սխալվում էին: Սուրբ գրություններն առանձին չեն կարող հավիտենական կյանք պարգևել: Իհարկե սուրբ գրությունները զորություն ունեն, սակայն այդ զորությունը գալիս է հենց Հիսուսից: Նա է Բանը՝ Լոգոս: Հավիտենական կյանքի զորությունը Նրանում է, ով «Սկզբումն էր Բանը, եւ Բանն Աստուծոյ մոտ էր. Եւ Բանն Աստուած էր» (Հովհաննես Ա.1, տես նաև 2 Նեփի 31.20, 32.3): Այնուհետև, Նրան լսող թերահավատների համառ կարծիքի պատճառով Հիսուսը սկսեց հանդիմանել նրանց. «Դուք չէք կամենում ինձ մօտ գալ, որ [հավիտենական] կեանք ունենաք» (Հովհաննես Ե.40):

Ուսուցիչը կարող է հեղեղել մեզ Իր մեծ գիտելիքներով, սակայն Նա դա չի անում: Նա հարգում է մեր ընտրության իրավունքը: Նա թույլ է տալիս, որ մենք զգանք որևէ բան հայտնաբերելու ուրախությունը: Նա խրախուսում է մեզ ապաշխարել մեր գործած սխալների համար: Նա թույլ է տալիս, որ մենք փորձարկենք ազատությունը, որ առաջ է գալիս Նրա աստվածային օրենքին մեր իսկ կամքով հնազանդվելուց: Այո, եղանակը, որով Նա օգտագործում է Իր գիտելիքները, մեծ օրինակ է ծառայում մեզ համար:

Տոկունություն

Տիրոջ ծառայության հինգերորդ մասը վերաբերվում է մինչև վերջ տոկալու Նրա պատվիրանին: Նա երբեք հետ չկանգնեց Իր հանձնարարությունից: Չնայած Նա տարավ տառապանք, որ վեր է մեր հասկացողությունից, Նա չհուսահատվեց: Ավելի ու ավելի մեծացող դժվարությունների մեջ Իր հանձնարարությունը կատարելիս Նա տոկաց մինչև վերջ, որ քավեր ողջ մարդկության մեղքերը: Նրա վերջին խոսքերը, երբ խաչի վրա էր, եղան. «Կատարուած է» (Հովհաննես ԺԹ.30):

Կիրառել մեր կյանքում

Այս հինգ կետերն էլ կարող են կիրառվել մեր իսկ կյանքում: Եվ իհարկե Հիսուսին երկրպագելու մեր լավագույն եղանակը Նրա օրինակին հետևելն է:

Երբ մենք սկսում ենք գիտակցել, թե ով է Հիսուսը և ինչ է արել մեզ համար, մենք որոշ չափով կարող ենք հասկանալ առաջին և մեծ պատվիրանի իմաստը. «Սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ» (Մարկոս ԺԲ.30): Այլ կերպ ասած, ամեն բան, ինչ մենք մտածում, անում և ասում ենք, պետք է բխի Նրա և Նրա Հոր հանդեպ մեր ունեցած սիրուց:

Հարցրեք ինքներդ ձեզ. «Կա մեկը, ում սիրում եմ ավելի շատ, քան Տիրոջը»: Ապա համեմատեք ձեր պատասխանը Տիրոջ սահմանած այս չափանիշների հետ.

  • «Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ:

  • Ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ» (Մատթեոս Ժ.37):

Որքան էլ մեծ լինի ընտանիքի և ընկերների հանդեպ տածած սերը, այն ավելի խորն է, երբ խարսխված է Հիսուս Քրիստոսի սիրո վրա: Երեխաների հանդեպ ծնողական սերն ավելի մեծ նշանակություն ունի այստեղ և այս կյանքից հետո՝ Նրա շնորհիվ: Սիրային բոլոր հարաբերություններն ավելի կարևոր են դառնում Նրա միջոցով: Մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը լուսավորվածություն և ոգեշնչում է պարգևում և մղում է ուրիշներին վեհորեն սիրելու:

Արարողությունները կենտրոնացնում են մեր ուշադրությունը հավերժական արժեք ունեցող ծառայության վրա: Ծնողները պետք է մտածեն, թե հաջորդը որ արարողությունն է անհրաժեշտ յուրաքանչյուր երեխայի համար: Տնային ուսուցիչները պետք է մտածեն հաջորդ համապատասխան արարողության մասին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր ընտանիքին, ում նրանք ծառայում են:

Փրկչի աղոթքի օրինակը հիշեցնում է մեզ, որ անձնական աղոթքը, ընտանեկան աղոթքը և Եկեղեցու մեր հանձնարարությունները աղոթքով կատարելը պետք է դառնան մեր կյանքի մի մասը: Հոր կամքն իմանալը և անելը մեծ հոգևոր ուժ և վստահություն է պարգևում (տես ՎևՈՒ 121.45): Մեր ցանկությունն է Տիրոջ կողքին լինել:

Գիտելիքը «բաների մասին, ինչպես դրանք իրականում կան և բաների մասին, ինչպես դրանք իրականում լինելու են» (Հակոբ 4.13) մեզ թույլ է տալիս գործել համաձայն ճշմարիտ սկզբունքների և վարդապետության: Այդ գիտելիքը կբարձրացնի մեր վարքագծի մակարդակը: Արարքները, որոնք այլապես կարող էին կատարվել ցանկությունից և հուզմունքից դրդված, կփոխարինվեն խելամիտ և ճիշտ արարքներով:

Մինչև վերջ համբերելու պատվիրանը նշանակում է, որ չենք խնդրի ազատել մեզ մեր ծառայության կոչումից: Դա նշանակում է, որ մենք հաստատակամորեն հետամուտ կլինենք արժանի նպատակներին: Դա նշանակում է, որ մենք երբեք չենք հիասթափվի սիրած էակից, ով մոլորվել է: Եվ դա նշանակում է, որ մենք միշտ կփայփայենք մեր հավերժական ընտանեկան հարաբերությունները, նույնիսկ հիվանդության, անկարողության կամ մահվան դժվար օրերին:

Իմ ողջ սրտով ես աղոթում եմ, որ Տիրոջ դարձի բերող ազդեցությունը կարողանա մեծ փոփոխություն բերել ձեր կյանք: Նրա առաքելությունը և Նրա ծառայությունը կարող են օրհնել մեզանից յուրաքանչյուրին այժմ և միշտ:

Հղում

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 49:

Հիսուսը երեկոյան գնում է Բեթանիա, Ջեյմս Տիսսոտի

Կին, ահա քո որդին (Stabat Mater), Ջեյմս Տիսսոտի © Բրուկլինի թանգարան, Նյու Յորք, ներդիր, Գեթսեմանի պարտեզում, Կարլ Հենրիխ Բլոկի

Լեռան քարոզը, Ջեյմս Տիսսոտ, ներդիր, Քրիստոսը և հարուստ երիտասարդը, Հենրիխ Հոֆմանի, տրամադրվել է Ս. Հարրիսոն Քոնրոյը

Ամբողջ քաղաքը հավաքվել էր միասին, Ջեյմս Տիսսոտի