2013
Եկեղեցու շուրջ
Ապրիլ 2013


Եկեղեցու շուրջ

Երիտասարդների լուսանկարների հայտարարություն

Այս տարվա Միացյալի թեման է՝ «Կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք» (ՎևՈւ 87.8): Երիտասարդ տղամարդիկ և կանայք, Լիահոնան սպասում է ձեր լուսանկարներին, որոնցում դուք կանգնած կլինեք սուրբ տեղերում: Լուսանկարները կարող են ցուցադրել ձեզ ժամանակ անցկացնելիս ընտանիքի հետ, ծառայելիս, միսիոներական աշխատանք կատարելիս, արվեստով զբաղվելիս, ավետարանն ուսումնասիրելիս, բնությունը բացահայտելիս և այլն: Ահա, թե ինչպես կարող եք ներկայացնել ձեր լուսանկարը.

  • Խնդրեք որևէ մեկին լուսանկարել ձեզ սուրբ տեղում գտնվելիս:

  • Է-փոստով ուղարկեք բարձրորակ լուսանկարը հետևյալ հասցեով. liahona@ldschurch.org:

  • Ավելացրեք մի գրություն, թե ինչու է այդ վայրը սուրբ ձեզ համար:

  • Ձեր է-նամակում ընդգրկեք ձեր լրիվ անունը, ծննդյան ամսաթիվը, ծուխը և ցիցը (կամ ճյուղը և շրջանը), և ձեր ծնողների է-փոստի հասցեները:

Ամբողջ աշխարհից երիտասարդների լուսանկարները կտպագրվեն գալիք համարում:

Առաքյալն այցելում է Մարոկո

2012թ. դեկտեմբերին, Արևմտյան Աֆրիկայի Սիերա Լեոնե քաղաքում Եկեղեցու 3000-րդ ցցի ստեղծումից հետո, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հատուկ այց կատարեց Մարոկոյի Ռաբաթում գտնվող Եկեղեցու հեռավոր և փոքրիկ ճյուղին:

Կիրակի օրը տեղի ունեցած հատուկ հոգևոր երեկոյի ժամանակ Երեց Հոլլանդը կիսվեց այն սիրով, որ Եկեղեցու ղեկավարները տածում են Եկեղեցու յուրաքանչյուր անդամի հանդեպ ողջ աշխարհով մեկ, անկախ նրանից, թե որքան սակավ են նրանք քանակով կամ որտեղ են գտնվում:

«Դուք մոռացված չեք, և դուք հրաշալի աշխատանքի մաս եք կազմում, երբ Տերն արագացնում է Իսրայելի հավաքումը այս վերջին և կարևոր տնտեսությունում», - ասաց նա:

Նվիրագործվել է Թեգուսիգալպա Հոնդուրաս Տաճարը

2013թ. մարտի 17-ին, կիրակի օրը, մշակութային տոնակատարությունից և երեքշաբաթյա բաց դռներից հետո, Թեգուսիգալպա Հոնդուրաս Տաճարը նվիրագործվեց երեք նիստերով, որոնք հեռարձակվեցին Եկեղեցու բոլոր միավորներին Հոնդուրասում և Նիկարագուայում:

Հոնդուրասի անդամները, ովքեր սովորաբար մի քանի ժամ ճանապարհ էին անցնում Գվատեմալա Սիթի Գվատեմալա Տաճար հասնելու համար, ուրախ են տեսնելու երկրում նվիրագործված առաջին տաճարը: Տաճարն առաջինն էր, որի մասին Առաջին Նախագահությունը հայտարարեց իր նամակում 2006թ. հունիսի 9-ին, իսկ կառուցման աշխատանքները ներկա վայրում մեկնարկեցին 2009թ. սեպտեմբերի 12-ին:

Նախագահ Մոնսոնն այցելում է Գերմանիա

2012թ. վերջում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ճանապարհորդեց Գերմանիա՝ հանդիպելու Եկեղեցու անդամներին Համբուրգում, Բեռլինում, Մյունխենում և Ֆրանկֆուրտում, և հորդորելու նրանց հետևել Հիսուս Քրիստոսին:

«Նա ուսուցանեց ներողամտություն՝ ներելով», - ասաց նա անդամներին Ֆրանկֆուրտում: «Նա ուսուցանեց կարեկցանք՝ լինելով կարեկցող: Նա ուսուցանեց նվիրում՝ նվիրաբերելով Իրեն»:

Ողջ աշխարհում երիտասարդները ցույց են տալիս, որ կանգնած են սուրբ տեղերում: