2013
Ընտրել ավելի լավ մասը
Ապրիլ 2013


Ընտրել ավելի լավ մասը

Երբեմն դուք պետք է հրաժարվեք մի լավ բանից մի ավելի լավ բան անելու համար:

Մի օր Զոլտան Սցուկսը Սեգեդից, Հունգարիա, զարմացրեց մակույկավարության իր մարզչին՝ ասելով նրան, որ չէր գնա Գերմանիա մրցումների:

«Դա հենց այն օրն էր, երբ ես մկրտվելու էի, այսպիսով ես ասացի ոչ»,- ասաց Զոլտանը:

17 տարեկանում Զոլտանը հաղթող էր ճանաչվել մակույկավարության շատ մրցումներում: Այն սիրված սպորտաձև է Հունգարիայում և Զոլտանը հիանալի էր, բավականաչափ հիանալի, և պրոֆեսիոնալ դառնալը իրական հնարավորություն էր: Մեկ մրցույթ բաց թողելով Զոլտանը շուտով ընդհանրապես թողնելու էր մակույկավարությունը: Նա ավելի լավ բան ուներ անելու:

Մակույկավարությունը հիանալի էր Զոլտանի համար: Տարիների ընթացքում մարզիչի հետ պարապելով, նա սովորել էր ինքնատիրապետում, հնազանդություն և տքնաջան աշխատանք: Զոլտանը նաև սովորել էր խուսափել նյութերից և սովորույթներից, որը կվնասեր նրա պարապմունքներին: Դա հեշտ կյանք չէր, միայնակ էր, իսկ պրոֆեսիոնալ դառնալու համար ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեր: Պրոֆեսիոնալները մարզվում են օրը 12 ժամ և պետք է մրցեին կիրակի օրերին:

«Մակույկավարությունը խլում էր իմ ժամանակի մեծ մասը»,– ասում է Զոլտանը,– որին ես մոլեռանդնվիրված էի: Դրա պատճառով ես իմ կյանքից դուրս էի թողել շատ բաներ»:

Այդ պատճառով Զոլտանը որոշեց, որ չէր կարող նվիրել իրեն և ավետարանին և մակույկավարությանը: 2004թ. նա ասաց իր մարզչին, որ այլևս մակուկավարությամբ չի զբաղվելու:

Այդ տարվա սկզբին միսիոներները սկսեցին ուսուցանել Զոլտանի մայրիկին: Նա չէր մասնակցում դասերին: Նա տհաճությամբ ընդունեց մկրտությանը ներկա լինելու իր մոր հրավերը: Բայց նրա սիրտը հուզվեց նրանից, ինչ նա զգաց, երբ մտավ եկեղեցու շենքը: Զոլտանը համաձայնվեց հանդիպել միսիոներների հետ, մասնավորապես այն պատճառով, որպեսզի կարողանար նրանց հետ միասին լինել:

«Միսիոներները հետաքրքիր էին ինձ համար, որովհետև նրանք նորմալ մարդիկ էին, բայց ապրում էին ավելի բարձր չափանիշներով»,– ասում է նա:

Քանի որ Զոլտանն արդեն ապրում էր ավելի բարձր չափանիշով, որպես մակույկավար, նա պատրաստակամորեն ընդունեց ավետարանի ուսմունքները որպես արժեքավոր: Նա երկու ամիս անց մկրտվեց:

Սկզբում նա մտածում էր, որ կարող էր շարունակել մակույկավարությունը, բայց կիրակի օրերին մրցումների չգնալ: Բայց, քանի որ նա այնպիսի մարդ էր, ով նվիրվելով որևէ գործի, կամենում է այն լավ անել, նա ընդհանրապես որոշեց հրաժարվել մակույկավարությունից:

Նա մի անգամ իր մկրտությունից հետո փորձեց որպես հոբբի մակույկ վարել: Այդ ժամանակ քանի որ նա չէր ցանկանում մրցել, նրա մարզիչը խնդրեց նրան օգնել իրեն ուրիշներին ուսուցանելու և ուղևորություններ կազմակերպելու գործում: Բայց նա չկամեցավ որևէ պարտավորություն ստանձնել մակույկավարության մեջ կամ որևէ այլ գործում, որը կարող էր խանգարել իր աշակերտ լինելուն:

Այսպիսով, Զոլտանը կախեց իր թիակը և նվիրվեց Եկեղեցական ծառայությանը՝ որոշելով նմանվել Նախագահ Հովարդ Վ. Հանթերին (1907–95), երբ նա ամուսնացավ: Նախագահ Հանթերը կայացած երաժիշտ էր, որը նվագում էր տասնյակ գործիքների վրա: Երեկոյան նա աշխատում էր նվագախմբում, բայց այն մարդկանց կենսակերպը, ում հետ նա շփվում էր, հակասում էին ավետարանի սկզբունքներին: Այսպիսով, Նախագահ Հանթերը իր գործիքները մի կողմ դրեց և միայն հանում էր դրանք ժամանակ առ ժամանակ ընտանիքով միասին երգելու համար:1

Զոլտանը կարոտում է մակույկավարությունը, բայց նա հասկանում է, որ մակույկավարության հանդեպ իր սերն այնքան ուժեղ էր, որ գուցե հաղթեր Տիրոջ հանդեպ իր սիրուն, եթե նա խիստ մոտիկ մնար սպորտին:

Նույն սկզբունքը կարող է վերաբերվել ամեն գործունեության, որը մեզ հեռացնում է նրանից, ինչ Աստված է ուզում, որ մենք լինենք: Մեզանից յուրաքանչյուրի համար գուցե ավելի լավ լինի կյանքում որոշ բաներից զուրկ մնալ, եթե նույնիսկ դրանք լավ բաներ են, քան վտանգի ենթարկել մեր հավերժական կյանքը դրանք ունենալով:

«Եկեղեցին դարձավ իմ կյանքը, – ասում է Զոլտանը, –Իմանալով, որ մակույկավարությունը չի կարող լինել ապրելակերպ, եթե ես ցանկանում էի ակտիվ լինել և որ դա ուղղակի կարող էր հոբբի լինել, հեշտ դարձավ հրաժարվելը: Փոխարենը, ես ցանկանում էի կենտրոնանալ Երկնային Հոր վրա»:

Զոլտանը սկսեց ուսումնասիրել ավետարանը նույն եռանդով, ինչ նա գործադրում է ցանկացած զբաղմունքի համար: Նա նպատակ դրեց ծառայել միսիայում: Նա ցանկանում էր մնալ իր երկրում և ուսուցանել ուրիշներին:

Նա ծառայում է Հունգարիայում և այժմ աշխատում է որպես ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ: Նա շարունակում է դնել իր առաջնահերթություններն ավետարանի վրա: «Կան բաներ, որոնցից մենք պետք է հրաժարվենք, որովհետև դրանք խանգարում են Աստծո ուղուն,– ասում է նա,– Հեշտ է հրաժարվել վատ բաներից, երբ իմանում ենք, որ պետք է դա անենք: Հաճախ մենք չենք հասկանում, երբ պետք է հրաժարվենք մի ինչ-որ լավ բանից մի ավելի լավ բանի համար»:

Հղում

  1. See Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), 81.

Զոլտան Սցուկսը Սեգետից, Հունգարիա, հրաժարվեց մակույկավարությունից՝ ավետարանին ավելի շատ ժամանակ նվիրելու համար:

Վերում՝ լուսանկար © Thinkstock, ներքևում՝ լուսանկարը Ադամ Կ. Օլսոնի: